Խմբագրական

Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Ինչու՞ կոնսենսուս չկա ՀԱԿ–ում

Նոյեմբեր 27, 2011 23:47 Անդրանիկ Թևանյան. «Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ նվաստացուցիչ «երկխոսության» գնալու հարցում ՀԱԿ–ում կոնսենսուս կար, իսկ ահա ԲՀԿ–ի և մյուս ուժերի հետ իջևանյան ընտրությունների մոդելի կիրառմամբ Սերժ Սարգսյանին հեռացնելու հարցում կոնսենսուս չկա»։
Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիկան

Նոյեմբեր 26, 2011 15:51 Անդրանիկ Թևանյան. «ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի ունեցած ելույթը վերջնականապես հունից հանել է նախագահական նստավայրի «ժելեոտած մազերով» սուբյեկտներին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իհարկե»։
«Կաղ բադի» համախտանիշ

«Կաղ բադի» համախտանիշ

Նոյեմբեր 19, 2011 23:17 Անդրանիկ Թևանյան. «Նախագահ դառնալուց ի վեր Սերժ Սարգսյանն իր առջև փոխբացառող նպատակներ է դնում ու փորձում հասնել դրանց իրագործմանը»։
Օրուելի «վկաները»

Օրուելի «վկաները»

Նոյեմբեր 11, 2011 14:07 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի ուզածն այն է, որ ինքը գիշերով միանձնյա որոշումներ կայացնի, իսկ իր ընտանիքի անդամները և մերձավորները հսկեն, որ բոլորը լինեն հավասար, իսկ ոմանք՝ ավելի հավասար»։
Ովքեր են «մաֆիոզները» և ովքեր «կարմիրները»

Ովքեր են «մաֆիոզները» և ովքեր «կարմիրները»

Նոյեմբեր 05, 2011 00:40 Անդրանիկ Թևանյան. «Հովիկ Աբրահամյանին չեղած շտաբի պետ ուղարկելը և Մինասյանին նույն ուղղությամբ «հրաժարեցնելն» ավելի տեսանելի դարձրեց, թե ինչպես են «Սերժ Սարգսյան & co»–ն պատրաստվում վերջնախաղն անցկացնել»։
Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Սերժ Սարգսյանի ծրագրերի մասին

Հոկտեմբեր 29, 2011 23:50 Անդրանիկ Թևանյան. «Ներկոալիցիոն խնդիրներն իր օգտին լուծելու համար Սերժ Սարգսյանը փորձեց բլեֆի օգնությանը դիմել, բայց չստացվեց ու Բաղրամյան 26–ում ստիպված եղան վարչապետին անհարմար վիճակի մեջ դնել»։
Արաբական հեղափոխություն– ների դասերը

Արաբական հեղափոխություն– ների դասերը

Հոկտեմբեր 23, 2011 17:52 Անդրանիկ Թևանյան. «Դեռ ժամանակ կա ուշքի գալու և հրաժարվելու «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գաղափարից. Հայաստանը Լիբիայի նավթը չունի և ոչ էլ Եգիպտոսի ծովային ռեսուրսը, որ մի քառասուն տարի հանդուրժի տնաբույծ քադաֆիների ու մուբարաքների գոյությունը»։
Սարգսյան vs Ծառուկյան. դուբլ-2

Սարգսյան vs Ծառուկյան. դուբլ-2

Հոկտեմբեր 18, 2011 21:13 Անդրանիկ Թևանյան. «Վերջին օրերին քաղաքական ու լրագրողական միջավայրում շրջանառվող թիվ 1 թեման Սերժ Սարգսյան – Գագիկ Ծառուկյան հարաբերություններին է վերաբերում։ Եկեք տեսնենք, թե ինչն ինչոց է»։
Իշխանությունը «վա–բանկ» է գնում. ի՞նչ կանի հակառակ կողմը

Իշխանությունը «վա–բանկ» է գնում. ի՞նչ կանի հակառակ կողմը

Հոկտեմբեր 13, 2011 18:48 Անդրանիկ Թևանյան. «Հաշվի առնելով ներկա տնտեսական ճգնաժամը և իշխանությունների քաղաքական ծրագրերը՝ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն, իր վերարտադրման նպատակին հասնելու համար, «վա–բանկ» է գնում»։
Քաղաքական բայղուշությունից ձերբազատվելու ժամանակը

Քաղաքական բայղուշությունից ձերբազատվելու ժամանակը

Հոկտեմբեր 08, 2011 17:46 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ցույց տվեց, որ եթե նույնիսկ մասամբ ես հայտնվում Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարական տիրույթում, ապա, միևնույն է, հարվածում ես Հայաստանի անվտանգությանը, չես լուծում բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, մնում ես ձեռնունայն ու ստիպված ես լինում իրականացնել ցայտնոտային արտաքին քաղաքականություն»։
Ճգնաժամաստեղծ բյուջե

Ճգնաժամաստեղծ բյուջե

Հոկտեմբեր 03, 2011 00:11 Անդրանիկ Թևանյան. «2012 թվականի համար նախատեսված ՀՀ պետական բյուջեի նախագծից պարզ դարձավ, որ կառավարությունը հետևողական է՝ երկրում սեփականության վերաբաշխում իրականացնելու, գերկենտրոնացված ֆինանսատնտեսական համակարգ ստեղծելու և «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու հարցում»։
Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին ինքնաառաջադրվեց որպես գործիք

Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին ինքնաառաջադրվեց որպես գործիք

Սեպտեմբեր 24, 2011 18:39 Անդրանիկ Թևանյան. «ՀԱԿ վերջին հանրահավաքում ելույթ ունենալիս՝ Լևոն Տեր–Պետրոսյանը բաց տեքստով պատրաստակամություն հայտնեց դառնալ ԱՄՆ–ի (ենթատեքստում նաև շահագրգիռ այլ երկրների ու կառույցների, օրինակ՝ ԵՄ, Թուրքիա, Ադրբեջան և այլն) գործիքը՝ հայ–թուրքական հարաբերությունները շուտափույթ կարգավորելու, և հետևաբար նաև Ղարաբաղի հարցում բեկում արձանագրելու հարցում»։
Հաղթանակների և պարտությունների 20–ամյակ

Հաղթանակների և պարտությունների 20–ամյակ

Սեպտեմբեր 21, 2011 14:41 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի անկախացման գործընթացը դեռ չի ավարտվել։ Հիմա ավելի պատասխանատու փուլ է՝ հակաանկախական ռեակցիոն ուժերից քաղաքական դաշտը մաքրելու և նորմալ պետություն կառուցելու փուլ»։
Հերթական թամաշան չստացվեց

Հերթական թամաշան չստացվեց

Սեպտեմբեր 18, 2011 16:12 Անդրանիկ Թևանյան. «Կեվորկովյան կուսպրոպագանդայի դպրոցն անցած Սերժ Սարգսյանը կարևորում է միայն քաղաքական գործընթացների արտաքին փայլը և ընդունվող որոշումների խորաթափանցության իմիտացիան»։
Փոփոխվել՝ մնալով նույնը

Փոփոխվել՝ մնալով նույնը

Սեպտեմբեր 12, 2011 19:27 Անդրանիկ Թևանյան. «Քաղաքական, հասարակական ու լրատվական դաշտում շատերը այս ու այն կողմ են թռչկոտել և դրսևորել թափառաշրջիկի կամ, կոպիտ ասած, բոմժի վարքագիծ, բայց մենք մնացել ենք մեր դիրքերում»։
«WikiLeaks»–ը հաստատեց. Տեր–Պետրոսյանը ղեկավարում է 5–րդ շարասյունը

«WikiLeaks»–ը հաստատեց. Տեր–Պետրոսյանը ղեկավարում է 5–րդ շարասյունը

Սեպտեմբեր 08, 2011 14:13 Անդրանիկ Թևանյան. «Եթե մենք կայացած պետություն լինեինք, ապա Տեր–Պետրոսյանի հետ ոչ թե իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի անդամները պետք է «երկխոսեին», այլ Ազգային անվտանգության մարմինները՝ շատ կոնկրետ հարցադրումներով, բայց քանի որ այժմ ՀՀ նախագահի պաշտոնում է հայտնվել մեկը...»։
Ո՞վ է միավորում Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին

Ո՞վ է միավորում Սարգսյանին ու Տեր–Պետրոսյանին

Սեպտեմբեր 03, 2011 01:25 Անդրանիկ Թևանյան. «Ինչպես փորձն է ցույց տվել՝ վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ Քոչարյանի հայտնած քննադատական կամ չեզոք տեսակետներից հետո նախագահական նստավայրից ակնկալվող պատասխանը կամ արձագանքը հնչում է Տեր–Պետրոսյանի շուրթերով կամ «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների ու վարձկան լրագրողների միջոցով»։
Աբսուրդի թատրոն

Աբսուրդի թատրոն

Օգոստոս 28, 2011 10:54 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը որպես Խրուշչովի, Գորբաչովի և սովետական մյուս գենսեկների «հոգևոր» ու «գաղափարական» ժառանգորդ սիրում է քաղաքականության արտաքին էֆեկտները, որոնց տակ, սակայն, բացարձակ դատարկություն է և դեմագոգիա։ Դա է պատճառը, որ ներքաղաքական զարգացումներն աբսուրդի թատրոն են հիշեցնում»։
«Հայրենասիրության» փուլի մեկնարկը տրված է

«Հայրենասիրության» փուլի մեկնարկը տրված է

Օգոստոս 24, 2011 19:49 Անդրանիկ Թևանյան. «Հարկ է նկատել մեկ բան. ով ով, բայց Սերժ Սարգսյանին անսահմանորեն քծնող ու մեր երկրին վնաս հասցնող «թուրքագետներից, վերլուծաբաններից, քաղաքագետներից» կազմված քարոզչական դիվերսիոն խումբը կամ խառնամբոխը պարզապես պետք է լռի ու այլևս ծպտուն չհանի հայ–թուրքական հարաբերությունների թեմայով, եթե, իհարկե, մարդկային ինչ–ինչ որակներ նրանց մոտ դեռ պահպանվել են»։
Սերժ Սարգսյանը և  5–րդ շարասյունն ընդդեմ պետականության

Սերժ Սարգսյանը և 5–րդ շարասյունն ընդդեմ պետականության

Օգոստոս 20, 2011 10:37 Անդրանիկ Թևանյան. «Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այնքան էլ ամբողջական չի ձևակերպում իր միտքը, երբ խոսում է ոստիկանաորսի մասին։ Որս կա, բայց դա ոչ միայն ոստիկանաորս է, այլ մի ամբողջ պետության որս։ Որսն այդ, կամա թե ակամա, սկսել է ի պաշտոնե մեր երկրի ուժային կառույցների գլխավոր հրամանատար համարվող Սերժ Սարգսյանը, ով արդեն, պատկերավոր ասած, պետականությանը սպառնացող չարորակ ուռուցքի է վերածվել»։
Մուբարաքը, Բեն Ալին, Սարգսյանը և Տեր–Պետրոսյանը

Մուբարաքը, Բեն Ալին, Սարգսյանը և Տեր–Պետրոսյանը

Օգոստոս 15, 2011 11:26 Անդրանիկ Թևանյան. «Եթե Մուբարաքն իր դեմ «պայքարող» եգիպտական «Լևոնին» ունենար, ապա Կահիրեի Տահրիր հրապարակը հանրահավաքներից առաջ ջրցան մեքենաների օգնությամբ կհովացներ ու կիշխեր մինչև մահ։ Բեն Ալին էլ չուներ իր «Լևոնին» ու դրա համար էլ «թունիսվեց»։ Իսկ ահա մեր «Մուբարաքը» Տեր–Պետրոսյանի օժանդակությամբ շարունակում է իր անփառունակ կառավարումը»։
Պարտված գաղափարախոսության վերջին մոհիկանները

Պարտված գաղափարախոսության վերջին մոհիկանները

Օգոստոս 09, 2011 16:14 Անդրանիկ Թևանյան. «Ժիրայր Լիպարիտյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և մյուս «ֆուտբոլասերները» Հայաստանի համար 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող սուբյեկտներ են, ովքեր լինելով պարտված քիրվայական գաղափարախոսության վերջին մոհիկանները, փորձում են իրենց քաղաքական գոյությունը երկարաձգել «երկխոսության» օգնությամբ, սակայն լինելով ոչ հայաստանակենտրոն՝ նրանք դատապարտված են»։
«Երկխոսության» շահառուները

«Երկխոսության» շահառուները

Օգոստոս 04, 2011 19:47 Անդրանիկ Թևանյան. «Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է «պետությունը ես եմ» սկզբունքով, ինչն ապացուցվել է գիշերային ու ցերեկային միանձնյա որոշումներ կայացնելու նրա աշխատաոճով։ Հետևաբար՝ «երկխոսությունից շահել է պետությունը» տերպետրոսյանական ձևակերպման մեջ շահառուն Սերժ Սարգսյանն է դուրս գալիս»։
«Հեռուստաբանավեճին» սպասելիս

«Հեռուստաբանավեճին» սպասելիս

Հուլիս 29, 2011 23:26 Անդրանիկ Թևանյան. «Գեղամյանական «երկխոսության» ժամանակների հետ համեմատած այժմյան տարբերությունն այն է, որ Տեր–Պետրոսյանին դեռ հնարավորություն չի տրվում Սարգսյանի հանդեպ ունեցած իր դրական վերաբերմունքն արտահայտել հեռուստատաղավարում, և ՀԱԿ առաջնորդը ստիպված է բավարարվել Օպերայի բակում կիզիչ արևի տակ տեղի ունեցող հանրահավաքային ելույթում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խոսքերը մեջբերելով։»
Արտագաղթի պատճառների մասին

Արտագաղթի պատճառների մասին

Հուլիս 23, 2011 11:12 Անդրանիկ Թևանյան. «Եթե Ադրբեջանի պահվածքի ֆոնին Սերժ Սարգսյանը «երկխոսություն» է սկսում Գյուլի, Ալիևի, Տեր–Պետրոսյանի հետ՝ նպատակ ունենալով պահել աթոռը, ապա դա բերում է հասարակության պառակտման, քաղաքացիների մեծ մասի հուսալքման ու, որպես հետևանք, երկրի հայաթափման։ Լուծումը մեկն է՝ Հայաստանում պետք է իրականացնել ազգային–դեմոկրատական փոփոխություններ՝ նախապես մաքրելով քաղաքական դաշտը «երկխոսողներից»»։
Գյալաջին մեկնարկում է

Գյալաջին մեկնարկում է

Հուլիս 17, 2011 23:14 Անդրանիկ Թևանյան. «Տեր–Պետրոսյանը ներքուստ պատրաստ է բավարարվել իր նվազագույն ծրագրով, որն իրենից ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ուժերի դեմ պայքարելը՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու և հաստիքային «ընդդիմություն» դառնալու հեռանկարով»։
Հինգերորդ շարասյան օրակարգը

Հինգերորդ շարասյան օրակարգը

Հուլիս 14, 2011 15:09 Անդրանիկ Թևանյան. «2008–ին միմյանց «ավազակապետության ու մողոլ–թաթարական համակարգի պարագլուխ», «թուրքական լրտես» ու «Ղարաբաղը ծախող» որակած ուժերի այժմյան «երկխոսությունը» ոչ թե համակարգային փոփոխություններին և հանրային շահին է վերաբերում, այլ լուծում է երկու տապալված գործիչների քաղաքական դաշտում մնալու և ներքաղաքական «ստատուս քվոն» պահպանելու խնդիրը»։
Շոուն շարունակվում է

Շոուն շարունակվում է

Հուլիս 10, 2011 19:22 Անդրանիկ Թևանյան. «Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր գործողություններով ցույց է տալիս, որ Մարզահամերգային համալիրում տասնյակ կուսակցությունների հետ ժամերով գյալաջի անելուն փոխարինելու է գալիս «պրիվատ» ու «էլիտար» գյալաջին՝ այս անգամ արդեն միջնորդավորված տարբերակով»։
Փոխել Սահմանադրությունը

Փոխել Սահմանադրությունը

Հուլիս 05, 2011 11:16 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ գործող Սահմանադրությունը ականներ է դրել մեր նորաստեղծ պետության տակ, որոնք պարբերաբար պայթում են ընտրությունների ժամանակ ու հետընտրական փուլերում և պատճառ դառնում, օրինակ, 1996–ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարվածության, 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչության, 2008–ի մարտի 1–ի դեպքերի...»
«Մեղրամսի» ավարտն ու չհասկացվածության պատը

«Մեղրամսի» ավարտն ու չհասկացվածության պատը

Հուլիս 02, 2011 14:09 Անդրանիկ Թևանյան. «Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը «երկխոսության» կեսից հասկացան կամ «էն գլխից» էլ գիտեին, որ «քցվել» կամ «քցվելու» են հակառակ կողմից, բայց հիմա ստիպված իրենց դրել են չհասկացողի տեղ և հույս ունեն, թե ժամանակ ձգելով կկարողանան պահել իրենց դիրքերը»։
Մոսկվայից մինչև Կազան

Մոսկվայից մինչև Կազան

Հունիս 26, 2011 17:47 Անդրանիկ Թևանյան. «Պետք է արձանագրել, որ Կազանում մեզ հերթական անգամ փրկեց ոչ թե սարգսյանական դիվանագիտության հմտությունը, այլ Ալիևն իր հիմարությամբ և ագահությամբ, ինչի համար պետք է շնորհակալ լինել նրանից։ Այնպես ինչպես հայ–թուրքական գործընթացի բուռն շրջանում, այնպես էլ այժմ՝ Ադրբեջանի նախագահը միանգամից է ուզում ստանալ այն, ինչը Սարգսյանը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հրապարակավ պատրաստակամություն է հայտնում տալ փուլային տարբերակով»։
Նախաձեռնողական «երկխոսություն»

Նախաձեռնողական «երկխոսություն»

Հունիս 19, 2011 17:29 Անդրանիկ Թևանյան. «Փորձը ցույց է տվել, որ ներքաղաքական մրցապայքարում Սերժ Սարգսյանի սիրած հաշիվը «1-0»–ն է, երբ միայն ինքն է շահում, իսկ իր հետ «երկխոսողը» վերածվում է զրոյի (Արթուր Բաղդասարյանին ու մնացած «երկխոսվածներին» հարցրեք, կասեն)։ Այնպես որ Տեր–Պետրոսյանին հիմա մնում է միայն «ջրբաժանը», այն է՝ գնալ «երկխոսության» իրեն հոգեհարազատ «միաբանական» ճանապարհով ու շարքերին ուրախությամբ տեղեկացնել, թե իբր Սարգսյանն ընդունել է «ժողովրդի» առաջարկը»։
Decision making

Decision making

Հունիս 12, 2011 23:56 Անդրանիկ Թևանյան. «Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը հանրությանը մատուցում էր, թե երեք «պահանջների» կատարումից հետո է միայն բացվել «երկխոսության» դուռը և սպասվում է գործարք, ապա Սերժ Սարգսյանն իր ենթակաների միջոցով տերպետրոսյանականներին ու հանրությանը տեղեկացրեց, որ երկխոսություն կոչվածը շուտվանից է սկսվել ու գործարքն էլ վաղուց է կնքվել և, հետևաբար, ինքը չի պատրաստվում պատվիրակություն ձևավորել ու կլոր սեղանի շուրջ «երկխոսել» ՀԱԿ–ի հետ»։
Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց «երկխոսության» կայացմանը

Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց «երկխոսության» կայացմանը

Հունիս 05, 2011 15:05 Անդրանիկ Թևանյան. «Որքան ակտիվանա Ռոբերտ Քոչարյանը, այնքան Սարգսյան–Տեր–Պետրոսյան տանդեմը կխորացնի իր համագործակցությունը՝ «a la» 2008–ի նմուշի Սարգսյան–Գեղամյան համագործակցության։ Դատելով ամենից՝ ՀՀ 1–ին ու 3–րդ նախագահներին խորը մերձեցում է սպասվում»։
«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն – 2

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն – 2

Մայիս 29, 2011 23:12 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը (Բարսեղ Բեգլարյան, Սամվել Ալեքսանյան և այլն) հիմնականում ներմուծողներ են, իսկ դա նշանակում է, որ Կառավարության կողմից այդքան քննդատելի 2001-2008 թվականները կապիտալի գերկուտակման երանելի ժամանակներ են եղել ՀՀ այսօրվա նախագահի ու իր բիզնես թիմի համար, և հիմա պարզապես չարժե կոկորդիլոսի արցունքներ թափել ու ասել, թե վատ ժառանգություն ենք ստացել»։
«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն

Մայիս 23, 2011 01:30 Անդրանիկ Թևանյան. «Կառավարության ասածից ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը նախորդ իշխանությունների օրորք արմատական ընդդիմություն են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2000-2007 թթ. Վարչապետ, ՀՀԿ այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Մարգարյանին, քոչարյանական կառավարման շրջանի կարկառուն ներկայացուցիչ և այդ ընթացքում պաշտպանության նախարար ու վարչապետ աշխատած Սերժ Սարգսյանին ...»։
«Երկխոսությամբ» շղթայվածները – 3

«Երկխոսությամբ» շղթայվածները – 3

Մայիս 14, 2011 21:25 Անդրանիկ Թևանյան. ««Երկխոսության» ժանրի կանոններից ելնելով՝ տերպետրոսյանականները, բնականաբար, պահանջում են Սարգսյանի հրաժարականը, խոստանում են եգիպտանալ ու թունիսանալ, ինչպես նաև փիս–փիս բաներ են ասում իշխանության հասցեին, բայց ավելի շատ պահանջում են ... Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, ճիշտ այնպես, ինչպես Գեղամյանը 2008–ին քննադատում էր վարվող քաղաքականությունն ու պահանջում ... Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը»։
«Երկխոսությամբ» շղթայվածները – 2

«Երկխոսությամբ» շղթայվածները – 2

Մայիս 07, 2011 15:44 Անդրանիկ Թևանյան. «Տեր–Պետրոսյանին ու Սարգսյանին այսօր միավորում է համատեղ կրած խոշոր պարտությունը հայ–թուրքական գործընթացի ժամանակ։ Երկուսն էլ ձախողվել են. մեկը որպես «ֆուտբոլի» գաղափարախոս, իսկ մյուսը՝ «նախաձեռնող»։ Սա նրանց միացնում է «մետաֆիզիակական», այն է՝ համատեղ պարտության առումով։ Նրանք այլևս սիամական երկվորյակներ են հիշեցնում։ Մեկն առանց մյուսի կորած է։ Պատկերավոր ասած՝ նրանց կապում է ֆուտբոլի գնդակը»։