Խմբագրական

Շոուն շարունակվում է

Շոուն շարունակվում է

Հուլիս 10, 2011 19:22 Անդրանիկ Թևանյան. «Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր գործողություններով ցույց է տալիս, որ Մարզահամերգային համալիրում տասնյակ կուսակցությունների հետ ժամերով գյալաջի անելուն փոխարինելու է գալիս «պրիվատ» ու «էլիտար» գյալաջին՝ այս անգամ արդեն միջնորդավորված տարբերակով»։
Փոխել Սահմանադրությունը

Փոխել Սահմանադրությունը

Հուլիս 05, 2011 11:16 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ գործող Սահմանադրությունը ականներ է դրել մեր նորաստեղծ պետության տակ, որոնք պարբերաբար պայթում են ընտրությունների ժամանակ ու հետընտրական փուլերում և պատճառ դառնում, օրինակ, 1996–ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարվածության, 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչության, 2008–ի մարտի 1–ի դեպքերի...»
«Մեղրամսի» ավարտն ու չհասկացվածության պատը

«Մեղրամսի» ավարտն ու չհասկացվածության պատը

Հուլիս 02, 2011 14:09 Անդրանիկ Թևանյան. «Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Լևոն Տեր–Պետրոսյանը «երկխոսության» կեսից հասկացան կամ «էն գլխից» էլ գիտեին, որ «քցվել» կամ «քցվելու» են հակառակ կողմից, բայց հիմա ստիպված իրենց դրել են չհասկացողի տեղ և հույս ունեն, թե ժամանակ ձգելով կկարողանան պահել իրենց դիրքերը»։
Մոսկվայից մինչև Կազան

Մոսկվայից մինչև Կազան

Հունիս 26, 2011 17:47 Անդրանիկ Թևանյան. «Պետք է արձանագրել, որ Կազանում մեզ հերթական անգամ փրկեց ոչ թե սարգսյանական դիվանագիտության հմտությունը, այլ Ալիևն իր հիմարությամբ և ագահությամբ, ինչի համար պետք է շնորհակալ լինել նրանից։ Այնպես ինչպես հայ–թուրքական գործընթացի բուռն շրջանում, այնպես էլ այժմ՝ Ադրբեջանի նախագահը միանգամից է ուզում ստանալ այն, ինչը Սարգսյանը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հրապարակավ պատրաստակամություն է հայտնում տալ փուլային տարբերակով»։
Նախաձեռնողական «երկխոսություն»

Նախաձեռնողական «երկխոսություն»

Հունիս 19, 2011 17:29 Անդրանիկ Թևանյան. «Փորձը ցույց է տվել, որ ներքաղաքական մրցապայքարում Սերժ Սարգսյանի սիրած հաշիվը «1-0»–ն է, երբ միայն ինքն է շահում, իսկ իր հետ «երկխոսողը» վերածվում է զրոյի (Արթուր Բաղդասարյանին ու մնացած «երկխոսվածներին» հարցրեք, կասեն)։ Այնպես որ Տեր–Պետրոսյանին հիմա մնում է միայն «ջրբաժանը», այն է՝ գնալ «երկխոսության» իրեն հոգեհարազատ «միաբանական» ճանապարհով ու շարքերին ուրախությամբ տեղեկացնել, թե իբր Սարգսյանն ընդունել է «ժողովրդի» առաջարկը»։
Decision making

Decision making

Հունիս 12, 2011 23:56 Անդրանիկ Թևանյան. «Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը հանրությանը մատուցում էր, թե երեք «պահանջների» կատարումից հետո է միայն բացվել «երկխոսության» դուռը և սպասվում է գործարք, ապա Սերժ Սարգսյանն իր ենթակաների միջոցով տերպետրոսյանականներին ու հանրությանը տեղեկացրեց, որ երկխոսություն կոչվածը շուտվանից է սկսվել ու գործարքն էլ վաղուց է կնքվել և, հետևաբար, ինքը չի պատրաստվում պատվիրակություն ձևավորել ու կլոր սեղանի շուրջ «երկխոսել» ՀԱԿ–ի հետ»։
Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց «երկխոսության» կայացմանը

Ի՞նչը կամ ո՞վ նպաստեց «երկխոսության» կայացմանը

Հունիս 05, 2011 15:05 Անդրանիկ Թևանյան. «Որքան ակտիվանա Ռոբերտ Քոչարյանը, այնքան Սարգսյան–Տեր–Պետրոսյան տանդեմը կխորացնի իր համագործակցությունը՝ «a la» 2008–ի նմուշի Սարգսյան–Գեղամյան համագործակցության։ Դատելով ամենից՝ ՀՀ 1–ին ու 3–րդ նախագահներին խորը մերձեցում է սպասվում»։
«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն – 2

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն – 2

Մայիս 29, 2011 23:12 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների մեծ մասը (Բարսեղ Բեգլարյան, Սամվել Ալեքսանյան և այլն) հիմնականում ներմուծողներ են, իսկ դա նշանակում է, որ Կառավարության կողմից այդքան քննդատելի 2001-2008 թվականները կապիտալի գերկուտակման երանելի ժամանակներ են եղել ՀՀ այսօրվա նախագահի ու իր բիզնես թիմի համար, և հիմա պարզապես չարժե կոկորդիլոսի արցունքներ թափել ու ասել, թե վատ ժառանգություն ենք ստացել»։
«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն

«Նախաձեռնողական» տնտեսական քաղաքականություն

Մայիս 23, 2011 01:30 Անդրանիկ Թևանյան. «Կառավարության ասածից ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը նախորդ իշխանությունների օրորք արմատական ընդդիմություն են եղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2000-2007 թթ. Վարչապետ, ՀՀԿ այն ժամանակվա ղեկավար Անդրանիկ Մարգարյանին, քոչարյանական կառավարման շրջանի կարկառուն ներկայացուցիչ և այդ ընթացքում պաշտպանության նախարար ու վարչապետ աշխատած Սերժ Սարգսյանին ...»։
«Երկխոսությամբ» շղթայվածները – 3

«Երկխոսությամբ» շղթայվածները – 3

Մայիս 14, 2011 21:25 Անդրանիկ Թևանյան. ««Երկխոսության» ժանրի կանոններից ելնելով՝ տերպետրոսյանականները, բնականաբար, պահանջում են Սարգսյանի հրաժարականը, խոստանում են եգիպտանալ ու թունիսանալ, ինչպես նաև փիս–փիս բաներ են ասում իշխանության հասցեին, բայց ավելի շատ պահանջում են ... Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, ճիշտ այնպես, ինչպես Գեղամյանը 2008–ին քննադատում էր վարվող քաղաքականությունն ու պահանջում ... Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը»։
«Երկխոսությամբ» շղթայվածները – 2

«Երկխոսությամբ» շղթայվածները – 2

Մայիս 07, 2011 15:44 Անդրանիկ Թևանյան. «Տեր–Պետրոսյանին ու Սարգսյանին այսօր միավորում է համատեղ կրած խոշոր պարտությունը հայ–թուրքական գործընթացի ժամանակ։ Երկուսն էլ ձախողվել են. մեկը որպես «ֆուտբոլի» գաղափարախոս, իսկ մյուսը՝ «նախաձեռնող»։ Սա նրանց միացնում է «մետաֆիզիակական», այն է՝ համատեղ պարտության առումով։ Նրանք այլևս սիամական երկվորյակներ են հիշեցնում։ Մեկն առանց մյուսի կորած է։ Պատկերավոր ասած՝ նրանց կապում է ֆուտբոլի գնդակը»։
«Երկխոսությամբ» շղթայվածները

«Երկխոսությամբ» շղթայվածները

Մայիս 01, 2011 23:32 Անդրանիկ Թևանյան. «Վերջին շրջանում շատ «մոդայիկ» է դարձել «Կլինի՞ արդյոք երկխոսություն Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի միջև» հարցին անդրադառնալը։ Անձամբ ինձ համար դա ժամանակավրեպ թեմա է, քանի որ ՀԱԿ ղեկավարության և իշխանության սերժսարգսյանական թևի միջև երկխոսություն կոչվածը վաղուց առկա է, և դա չտեսնելը կամ չտեսնելու տալը՝ քաղաքական անմեղսունակության կամ որոշակի շահագրգռվածության հետևանք է»։
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 6

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 6

Ապրիլ 22, 2011 21:39 Անդրանիկ Թևանյան. «Պետք է հասկանալ, որ սերժա–լևոնական գործակցության նեղ տիրույթից դուրս գտնվող բոլոր ուժերն ու անհատները (փաստացի՝ հանրության ճնշող մեծամասնությունը) ունեն ընդհանուր շահ և ընդհանուր թիրախ, այնպես ինչպես ժամանակին ընդհանուր շահ ունեին Ռիբենտրոպ–Մոլոտով պակտից դուրս գտնվող երկրները։ Իսկ դա նշանակում է, որ ազգային–դեմոկրատական հեղափոխությունը հանրային կոնսոլիդացիայի մեծ պոտենցյալ և հսկայական ռեսուրսներ ունի»։
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 5

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 5

Ապրիլ 17, 2011 14:56 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի հետ «երկխոսելու» առաջարկով Տեր–Պետրոսյանը ոչ թե հիմա է հանդես գալիս, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը, այլ շուտվանից։ Ուրիշ հարց է, որ նախկինում Սարգսյանն ուշադրության չէր արժանացնում իր «մրցակցի» խնդրանքներն ու իշխանության կայունության երաշխիքը դառնալու պատրաստակամությունը»։
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 4

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 4

Ապրիլ 09, 2011 15:22 Անդրանիկ Թևանյան. «Մենք, փաստորեն, այժմ ականատեսն ենք դառնում հաճախորդացման մի քստմնելի գործընթացի, որը տեղի է ունենում ոչ թե խնամու տանը (ինչպես Արտաշես Գեղամյանի պարագայում էր), ոչ թե իշխանական կաբինետներում (ինչպես Արթուր Բաղդասարյանի դեպքում էր), այլ հասարակության աչքի առաջ։ Այսինքն՝ քաղաքական մարմնավաճառությունը կուլիսներից տեղափոխվել է դեպի հրապարակ. ամեն ինչ բաց է և թափանցիկ»։
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 3

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 3

Ապրիլ 01, 2011 21:35 Անդրանիկ Թևանյան. «2008–ին միմյանց դեմ դուրս եկած Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը հանդես էին գալիս նույն նեոբոլշևիկյան հեղափոխություն անելու ծրագրերով, բայց տարբերությունն այն էր, որ Սարգսյանն իր այդ ծրագրերի մասին չէր բարձրաձայնում, իսկ այն ինչ ասվում էր՝ տեղավորվում էր, պատկերավոր ասած, «հակասերգո» կոդի մեջ, որպեսզի իշխանության թեկնածուն Տեր–Պետրոսյանի հակապատկերն ընկալվեր»։
Հեղափոխություն և հակահեղափոխություն – 2

Հեղափոխություն և հակահեղափոխություն – 2

Մարտ 28, 2011 00:05 Անդրանիկ Թևանյան. «Հիմա էլ հայ կղերապահպանողական միտքն առաջարկում է հնազանդություն ու պարտություն, իսկ լավագույն դեպքում՝ ոչ–ոքի։ Արդյունքում ծնվում են «Եթե սա գործարք է իշխանության հետ, ապա քաղաքական գործարք է» տերպետրոսյանական ձևակերպումները, որոնք այլ կերպ, քան նեոախքություն չես որակի»։
Հեղափոխություն և հակահեղափոխություն

Հեղափոխություն և հակահեղափոխություն

Մարտ 21, 2011 15:29 Անդրանիկ Թևանյան. «Մինչ հասարակական ու քաղաքական ակտիվություն ցուցաբերող բազմաթիվ սուբյեկտները քննարկում են երկրում ստեղծված իրավիճակը հեղափոխության միջոցով հանգուցալուծելու հարցը և քննադատում են Լևոն Տեր–Պետրոսյանի «նորացված»՝ «Հեղափոխությու՞ն, թե՞ էվոլյուցիա. սերժանալու պահը» ծրագրային մոտեցումը, Հայաստանը շատ վաղուց հայտնվել է հեղափոխական գործընթացների մեջ...»։
Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 3

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 3

Մարտ 15, 2011 21:10 Անդրանիկ Թևանյան. «Վերլուծելով 2008–ի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԿ առաջնորդի գործողությունները՝ կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա ավելի անկեղծ է իր հետևորդների հետ հարաբերվելիս, քան նախկինում, երբ «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա» խոսքերն էր օգտագործում, որպեսզի զանգվածներն իրենց պաշտպանված զգային ու «դուխով» մտնեին պայքարի մեջ»։
Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 2

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 2

Մարտ 10, 2011 17:00 Անդրանիկ Թևանյան. «Տեր–Պետրոսյանը, իհարկե, դեմ չի լինի բարիկադների ու մարդկային կյանքերի գնով իշխանության գալ ու այն պահել (1991–1998թթ. նա հենց այդպես էլ վարվում էր), բայց ուզում է, որ դա արվի ինքնաբուխ, որպեսզի ինքն ամեն դեպքում ապահովագրված լինի. հեղափոխությունը կստացվի՝ տնից կգա ու կասի, թե ժողովուրդը հաղթեց, ու կբազմի նախագահի աթոռին, չի ստացվի՝ կհայտարարի, թե կապ չունի այդ ամենի հետ ...»։
Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները

Մարտ 06, 2011 15:48 Անդրանիկ Թևանյան. «Նախագահական ընտրությունների «հեղափոխական» օրերին Լևոն Տեր–Պետրոսյանն Ազատության հրապարակում արտասանում էր «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան տողերը։ Հետընտրական զարգացումները, 2008–ի մարտի 1–ի դեպքերը և հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ հռետորն այդ բառերի մեջ լրիվ ուրիշ իմաստ էր դրել»։
Տիգրան Սարգսյանն ու պետության վախճանը

Տիգրան Սարգսյանն ու պետության վախճանը

Փետրվարի 28, 2011 07:16 Անդրանիկ Թևանյան. «Բազմաչարչար հեռուստադիտողը վերջապես իր համար պարզեց, որ Տիգրան Սարգսյանը, չնայած ռոք երաժշտության սիրահարի ու «խելքի տոպրակ» լինելու համառորեն կերտվող իմիջին, շատ «ռաբիս» ու «քյարթ» է. մոտ երկու ժամ տևած բանավոր խոսք, և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Որքան էլ մոնտաժվել էին լրագրողների հետ վարչապետի հանդիպման կադրերը՝ նրա ռաբիսությունը և տնտեսության մասին ունեցած պարզունակ ու հակապետական պատկերացումները թաքցնել չհաջողվեց»։
 «Հուշագրային» Հայաստան

«Հուշագրային» Հայաստան

Փետրվարի 21, 2011 14:23 Անդրանիկ Թևանյան. «Քաղաքագիտական հայտնի կանոնի համաձայն՝ իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը մարդկանց այլասերում է բացարձակ ձևով։ Փետրվարի 17–ին ՀՀ իշխող կոալիցիան «համագործակցության» մի հուշագիր ստորագրեց, որով, ըստ էության, սարգսյանական վարչախումբը թղթին հանձնեց իր ցանկությունները՝ ունենալ բացարձակ միաձույլ իշխանություն։ Դա հանրությանը նետված մարտահրավեր էր, բայց Սերժ Սարգսյանի թիմը գնաց այդ քայլին ...»։
Լևոն Տեր–Պետրոսյանը դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման երաշխավորը

Լևոն Տեր–Պետրոսյանը դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման երաշխավորը

Փետրվարի 17, 2011 16:15 Անդրանիկ Թևանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն առևտրի առարկա դարձրեց մարտի 1–ի զոհերին, քաղբանտարկյալներին, ընդդիմադիր տրամադրված մարդկանց, ու բոլոր նրանց, ովքեր իր համար «մասովկա» են ապահովում ՀԱԿ հանրահավաքներում։ Իսկ դա, համաձայնեք, Տեր–Պետրոսյանի կողմից յուրօրինակ Գապոն քահանայի դեր կատարելու մասին է խոսում ու Գեղամյանն այս ամենի ֆոնին սրբության մարմնավորում է»։
   Սերժ Սարգսյանը մնաց Արթուր Բաղդասարյանի հույսին

Սերժ Սարգսյանը մնաց Արթուր Բաղդասարյանի հույսին

Փետրվարի 14, 2011 09:13 «ԲՀԿ–ի համագումարից հետո կարելի է ասել, որ իշխող կոալիցիան այլևս բրգաձև կառուցվածք չունի, որտեղ կա գագաթ և այդ գագաթին ենթակա մասեր։ Այժմ Սերժ Սարգսյանն ընդամենը կոալիցիոն կողմերից մեկն է, այնպես ինչպես, ասենք, Արթուր Բաղդասարյանը։ Ո՛չ ավելին»։
Ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը

Ո՞ր տարբերակով կհեռանա Սերժ Սարգսյանը

Փետրվարի 10, 2011 19:11 Անդրանիկ Թևանյան. «Որոշակի հանգամանքներ հաշվի առնելով՝ եգիպտական սցենարի կրկնությունը Հայաստանում այնքան էլ ցանկալի տարբերակ չէ, քանի որ ունենք Ղարաբաղի խնդիր ու չի կարելի բախումներ թույլ տալ, բայց այդ ամենը կանխելու համար Սերժ Սարգսյանը պետք է երկրում մրցակցային ընտրապայքար անցկացնելու երաշխիքներ ստեղծելու և իշխանության անցնցում հանձնումն ապահովելու ուղղությամբ քայլեր կատարի։ Այլապես եգիպտական սցենարից խուսափել հնարավոր չի լինի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով»։
Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը - 2

Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը - 2

Փետրվարի 03, 2011 16:29 Անդրանիկ Թևանյան. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել՝ ներիշխանական պայքարի մասնակից թևերից մեկը փորձում է այնպես անել, որ Հայաստանի թուրքմենբաշիացման պտուղներն ինքը ժառանգի, երբ «Հայկական Չեռնենկոն» արդեն ասպարեզից հեռացած կլինի: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտություն է առաջացել մաքրել իշխանական դաշտն այլ խաղացողներից, ինչով էլ զբաղված են Սարգսյանի ժառանգորդը դառնալու թիմի անդամներն իրենց լիդերով...»։
Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը

Սերժ Սարգսյանի չեռնենկոյացումը և մեր անելիքը

Հունվար 24, 2011 00:24 Անդրանիկ Թևանյան. «Կարելի է վստահաբար պնդել, որ Սերժ Սարգսյանը, սեփական սխալների ու թուրքմենբաշիական մտածողության հետևանքով, հիմա գործնականում զրկվել է ներիշխանական հարաբերություններն ու գործընթացներն ուղղորդելու հնարավորությունից, քանի որ իրականում չունի թիմ և ստիպված է միայն ընտրություն կատարել իրեն շրջապատող այս կամ այն թիմի օգտին ու գործիք դառնալ նրանց ձեռքում՝ հույս ունենալով, որ ինքը կհաղթի բոլորին։ Դա կարելի է Չեռնենկոյի սինդրոմ անվանել»։
Իրական օլիգարխիան

Իրական օլիգարխիան

Հունվար 17, 2011 01:00 Անդրանիկ Թևանյան. «Ներհայաստանյան կյանքի փոփոխությունն այն մարդիկ կարող են անել, ովքեր ունեն հայաստանակենտրոն մտածելակերպ և արժեհամակարգ, ում համար Հայաստանը խոպան չէ և ովքեր չեն կարող անընդհատ Աստծո անունը տալ, տեսախցիկների առաջ խաչակնքվել ու խոսել բարեպաշտությունից, բայց զուգահեռաբար կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», որը ոչ քրիստոնեական՝ մահմեդական ու միջինասիական երկրներին հատուկ մոդել է»։
2010-ի ամփոփումն ըստ իշխանությունների

2010-ի ամփոփումն ըստ իշխանությունների

Հունվար 11, 2011 00:19 Անդրանիկ Թևանյան. «Միակ ձեռքբերումը, որն իշխանություններն իրենց ակտիվում կարող են գրանցել անցած տարի ևս՝ դա այն է, որ Սերժ Սարգսյանի թիմը, չնայած բոլոր ձախողումներին ու ապաշնորհ կառավարմանը, Ճագարի կամ կատվի տարում դեռ շարունակում է իշխանական ղեկն իր ձեռքում պահել, բայց խնդիրն այն է, որ այդ ձեռքբերումը բացարձակապես կապ չունի Հայաստանի ու մեր քաղաքացիների մեծամասնության շահերի հետ։ Ճիշտ հակառակը»։
2011-ին ընդառաջ

2011-ին ընդառաջ

Դեկտեմբեր 30, 2010 13:33 Անդրանիկ Թևանյան. «Տապալվելով «ֆուտբոլային» դիվանագիտության մեջ՝ Սերժ Սարգսյանը տապալեց նաև Հայ ազգային կոնգրեսում փոքրամասնություն կազմող «սերգոջանական» թևին, ինչի համար պետք է շնորհակալ լինել անընդունելի և անհանդուրժելի Սերժ Սարգսյանից։ Բայց հասկանալի է, որ ՀՀ անվտանգությունը և զարգացումը չի կարող հավերժ կախված լինել ալիևների կամ էրդողանների, կներեք արտահայտությանս, էշությունից և Սարգսյանի «հայրենասիրական» պոռթկումներից»։
Տարբերվելու մոլուցքը և սարգսյանական սկզբունքները

Տարբերվելու մոլուցքը և սարգսյանական սկզբունքները

Դեկտեմբեր 24, 2010 19:59 Անդրանիկ Թևանյան. «Չնայած բոլորն էլ գիտեն, բայց ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է իշխանական նեղ թիմի ներկայացուցիչ, և անհասկանալի է այն մոլուցքը, որով նա ուզում է տարանջատվել կառավարման այդ տարիներից ու քննադատելով իր իսկ անցյալը՝ կերտել քաղաքական իմիջ։ Սարգսյանին դուր է գալիս, երբ պալատական սազանդարները համեմատում են իրեն նախորդ նախագահների հետ ու հիմնավորում, որ Ս. Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է նրանցից»։
Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառների և առաջիկա զարգացումների շուրջ

Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պատճառների և առաջիկա զարգացումների շուրջ

Դեկտեմբեր 17, 2010 17:09 Անդրանիկ Թևանյան. «Գագիկ Բեգլարյանի հետ կատարվածն ընդամենն առիթ էր, որպեսզի Ս. Սարգսյանի համար «նման» երևույթները դառնային անհանդուրժելի։ Իսկ Բեգլարյանին «ձիուց գցելու» բուն պատճառը, իմ խորին համոզմամբ, նրա ինքնուրույն գործիչ լիներն էր, ինչը չէր տեղավորվում ՀՀԿ-ի «ճկուն» առաջնորդի «մեկ օլիգարխի տնտեսություն» մոդելի տրամաբանության մեջ»։
«Հայկական աշխարհի» ճարտարապետները. դոկտոր Նազիմից մինչև Ս. Սարգսյան և Տ. Սարգսյան

«Հայկական աշխարհի» ճարտարապետները. դոկտոր Նազիմից մինչև Ս. Սարգսյան և Տ. Սարգսյան

Դեկտեմբեր 10, 2010 23:14 Անդրանիկ Թևանյան. «Այն քաղաքականությունը, որն այժմ իրականացվում է Ս. Սարգսյանի ղեկավարությամբ՝ միտված է «մեկ օլիգարխի տնտեսության» ստեղծմանը, իսկ դա հենց թուրքմենբաշիզմն է։ Վերջին շրջանում արձանագրվող ներիշխանական բախումները պետք է դիտարկել միայն ա՛յդ պրիզմայով։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը 2007թ-ից սկսած (ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն վերցնելուց հետո) պայքարում է ոչ թե պետական կառավարման համակարգում առկա արատավոր երևույթների դեմ, այլ փորձում է կյանքի կոչել սեփականության վերաբաշխման իր ծրագիրը»։
Աստանայի արդյունքներն ու հիասթափվածների բանակը

Աստանայի արդյունքներն ու հիասթափվածների բանակը

Դեկտեմբեր 03, 2010 00:01 Անդրանիկ Թևանյան. «Իլհամ Ալիևից բացի Աստանայից հիասթափված կլինի նաև «հիմնադիր» նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինիս քաղաքական հաշվարկների կյանքի կոչման վայրը Ղազախստանի մայրաքաղաքը պետք է դառնար, սակայն այդպես չեղավ. Ղարաբաղը ծախվելու կանխատեսում-ցանկությունը հերթական անգամ իրականություն չդարձավ: Իսկ դա նշանակում է, որ աթոռի համար պայքարում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական տապալումների վրա հույս դնող ՀԱԿ առաջնորդն այժմ վերջնականապես ֆիասկոյի է ենթարկվել»։
Մենք ու մեր բանակը. խրամատից այս կողմ

Մենք ու մեր բանակը. խրամատից այս կողմ

Նոյեմբեր 28, 2010 23:37 Անդրանիկ Թևանյան. «Բանակում տիրող «բարդակը» Սարգսյանի մտածողության և պատկերացումների հետևանք է։ Իսկ դա բերում է բանակի ստորին օղակներում կառավարման վակուումի (ժողովրդի լեզվով ասած՝ շունը տիրոջը չի ճանաչում) ու, ցավոք, այդ վակուումը լցվում է զոհերի ու վիրավորների գնով։ Բնականաբար այս պայմաններում կարգապահության ու կանոնադրական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող»։
Սերժ Սարգսյանի Լիսաբոնը

Սերժ Սարգսյանի Լիսաբոնը

Նոյեմբեր 22, 2010 00:22 Անդրանիկ Թևանյան. «Եթե, ինչպես Սերժ Սարգսյանն էր սիրում պնդել, շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են, ապա ինչու՞ հայկական կողմը չմեկնեց Լիսաբոն: Դե գնայիք, ակտիվ շփվեիք, ցույց տայիք, որ կոմպլեքս չունեք և այլն։ Եթե չեք գնացել՝ ուրեմն կա՛մ ասելիք չեք ունեցել, կա՛մ էլ կոմպլեքսավորվել եք։ Երկու դեպքում էլ անհարմար բան է ստացվում։»
Ազատվել քաղաքական բալաստից

Ազատվել քաղաքական բալաստից

Նոյեմբեր 15, 2010 00:01 Անդրանիկ Թևանյան. «Այժմ թերևս շատերի համար (այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի երբեմնի կողմնակիցների կամ նրան ձայն տվողների համար) ակնհայտ է, որ իշխանությունը ներկայացնող Սերժ Սարգսյանի և գործող համակարգի կնքահայր Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու նեոբոլշևիկյան մտածողությունը անախրոնիզմ են և յուրօրինակ քաղաքական բալաստ, որը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ Ուստի՝ մեր պետության ապագայով մտահոգ բոլոր ուժերի խնդիրն այդ բալաստից ազատվելն ու տնտեսաքաղաքական նոր համակարգ ստեղծելն է»։