Խմբագրական

Հայաստանն ընտրագրիպի ու խոզագրիպի արանքում

Հայաստանն ընտրագրիպի ու խոզագրիպի արանքում

Նոյեմբեր 11, 2009 15:35 Անդրանիկ Թևանյան. «Խոզագրիպի դեմ, անշուշտ, պետք է պայքարել, և կարծես ինչ-որ քայլեր արվում են։ Բայց մեր երկրում ավելի լուրջ հիվանդություն կա, որը կարելի է անվանել ընտրագրիպ։ Այս հիվանդությամբ մեր պետությունը տառապում է' սկսած 1995-ից։ Հիվանդությունը գնալով խորանում է, բայց հակաթույնը դեռևս չի գտնվել. նորմալ բժիշկներ չկան»։
«Բակային  նացիոնալիզմը» և Աղդամի «առեղծվածը»

«Բակային նացիոնալիզմը» և Աղդամի «առեղծվածը»

Նոյեմբեր 07, 2009 16:37 Անդրանիկ Թևանյան. ««Ղարաբաղն ուզում են ինձանից պաշտպանել մարդիկ, ովքեր պատերազմի տարիներին ոչ միայն Ղարաբաղում չեն եղել, այլ նաև Հայաստանում»,- Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա այդ հայտարարությունից հետո փորձեցի լարել հիշողությունս, որպեսզի պարզեմ, թե ո՞ւմ բոստանն է քար գցում Սարգսյանը։ Եվ պարզվեց, որ...»
Կիսաիշխանություն և կիսաընդդիմություն

Կիսաիշխանություն և կիսաընդդիմություն

Նոյեմբեր 02, 2009 10:46 Անդրանիկ Թևանյան. «ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն իշխանությանը հակադրվում են տարբեր առաջնահերթություններ ունենալով և, պատկերավոր ասած, Սերժ Սարգսյանը կարողանում է մնալ իշխանության բարակ լարի վրա այն պարզ պատճառով, որ երկու տարբեր կողմերից նրան «քաշքշող» ուժերն, իրականում, պահում են Սարգսյանի հավասարակշռությունը, և նա մնում է իր տեղում»։
Ֆուտբոլասեր նախագահը

Ֆուտբոլասեր նախագահը

Հոկտեմբեր 14, 2009 19:06 Անդրանիկ Թևանյան. ««Ֆուտբոլային» որակված դիվանագիտությամբ պայմանավորված այս ամբողջ շիլաշփոթը և դրա հետևանքով Հայաստանի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները բացահայտեցին մեկ բան՝ Սերժ Սարգսյանն այս ամենը նախաձեռնել էր, որպեսզի տրիբունայից սատարի իր սիրելի թիմին։ Պարզ է, որ ի սկզբանե դա չէր նպատակը, բայց այդպես ստացվեց»։
Չժպտացող նախարարի մեսիջը

Չժպտացող նախարարի մեսիջը

Հոկտեմբեր 11, 2009 16:38 Անդրանիկ Թևանյան. «Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտությամբ պայմանավորված բացասական զարգացումների դեմն առնելու միայն մեկ տարբերակ մնաց՝ իշխանափոխությունը։ Իշխանափոխությունն արդեն ազգային անվտանգության ապահովման միակ միջոցն է։ Այլընտրանք չկա»։
Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա չէ

Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա չէ

Հոկտեմբեր 10, 2009 12:20 Անդրանիկ Թևանյան. «Հայ-թուրքական գործընթացների հետ կապված՝ հայաստանյան քաղաքական դաշտը նոր կոնֆիգուրացիա է ստացել։ Քաղաքական ուժերը պայմանականորեն բաժանվել են երկու խմբի՝ «Քիրվայական» և «Հայաստանակենտրոն»»։
Ոստիկանապատված իշխանություն կամ ո՞րն է Սերժ Սարգսյանի հենարանը

Ոստիկանապատված իշխանություն կամ ո՞րն է Սերժ Սարգսյանի հենարանը

Հոկտեմբեր 06, 2009 15:39 Անդրանիկ Թևանյան. «Ոստիկաններով շրջապատված լինելը դառնում է Սերժ Սարգսյանի այցեքարտը և նա, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ կմտնի հենց այդ իմիջով։ Նույնիսկ հեռավոր Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում նրան ու ժողովրդին բաժանում են ուժայինները՝ դառնալով ՀՀ գործող նախագահի միակ «հենարանը»»։
Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակը (տեսանյութ)

Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակը (տեսանյութ)

Հոկտեմբեր 01, 2009 15:56 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի՝ նախաձեռնողական որակված դիվանագիտությունը Թուրքիայի մասով հանգեցրել է մի վիճակի, երբ շաղկապվել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Դա նշանակում է, որ լուրջ մարտահրավերներ են առաջացել Արցախի, այսինքն՝ Հայաստանի անվտանգության հարցում։»։
Հայաստանի ճոպանուղիով դեպի Սինգապուր

Հայաստանի ճոպանուղիով դեպի Սինգապուր

Սեպտեմբեր 28, 2009 01:35 Անդրանիկ Թևանյան. «Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող քննարկումների տրագիկոմեդիան շարունակվում է, և այդ աղմուկի մեջ հայ ժողովուրդը չհասցրեց արձանագրել Սերժ Սարգսյան - Տիգրան Սարգսյան զույգի ևս մեկ ձեռքբերում. ՀՀ տնտեսության ծավալներն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նվազել են 18,4 տոկոսով»։
Հայաստանն անկախության ճանապարհին

Հայաստանն անկախության ճանապարհին

Սեպտեմբեր 22, 2009 18:54 Անդրանիկ Թևանյան. «Սեպտեմբերի 21-ին մեր պետությունը դարձավ 18 տարեկան։ Այսինքն, մենք արդեն չափահաս ենք, և «բանակ» գնալու ժամանակն է։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք «բանակում» ծառայել, այսինքն՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքով կերտել անկախ Հայաստան։ Փորձենք պատասխանել այդ հարցին»։
Գյուլաշապատում. 2109 թվական

Գյուլաշապատում. 2109 թվական

Սեպտեմբեր 17, 2009 20:22 Ա. Թ. «Քաղաքական ֆուտուրոլոգիան մեզանում դեռ զարգացած ուղղություն չէ, բայց Հայաստանում տիրող «նախաձեռնողական» այս մթնոլորտում փորձենք լրացնել այդ բացը»։
Ջրբաժան

Ջրբաժան

Սեպտեմբեր 14, 2009 23:09 Անդրանիկ Թևանյան. ««Ժառանգություն» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են անդրադառնալ ՀՀ կուսակցական համակարգին և ներկա քաղաքական իրողություններին վերաբերող որոշ այլ խնդիրներին»։
Քաղաքական  պատասխանատվության խնդիրը

Քաղաքական պատասխանատվության խնդիրը

Սեպտեմբեր 11, 2009 09:47 Անդրանիկ Թևանյան. «Հայ-թուրքական ներկա հարաբերությունների և վերջնարդյունքի թիվ մեկ պատասխանատուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրան են պատկանելու հաջողության դափնիները, բայց նաև անհաջողության քաղաքական պատասխանատվությունը»։
Թուրքական գամբիտ

Թուրքական գամբիտ

Սեպտեմբեր 07, 2009 13:47 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ կհասցնի անիծել այն օրը, երբ անգլիացիները ստեղծեցին ֆուտբոլն ու իրեն կրակը գցեցին»։
Եվս  մեկ   «գիշերային»  որոշում

Եվս մեկ «գիշերային» որոշում

Սեպտեմբեր 02, 2009 13:10 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը շարունակում է «հաճելիորեն» զարմացնել Հայաստանի հանրությանն իր «գիշերային» որոշումներ ընդունելու հատկությամբ։ Օգոստոսի 31-ին՝ գիշերը՝ մթության քողի տակ, մեզ հրամցվեց հերթական փաստաթուղթը, որը «ֆուտբոլային» տխրահռչակ դիվանագիտության պտուղ էր»։
Արթուր Բաղդասարյանն  ու երիտկարիերիզմը

Արթուր Բաղդասարյանն ու երիտկարիերիզմը

Օգոստոս 31, 2009 16:04 Անդրանիկ Թևանյան. «Անշո՛ւշտ, Արթուր Բաղդասարյանին կարելի է համարել նորանկախ Հայաստանի երիտկարիերիստների առաջամարտիկներից, ավելին՝ հիմնադիր հայրերից (զգո՞ւմ եք, թե որքա՜ն բազմապիսի հիմնադիրներ կան Հայաստանում): ՕԵԿ առաջնորդն, ըստ իս, ներշնչանքի աղբյուր է և կլինի բոլոր այն երիտասարդների համար, ովքեր փորձում են քծնանքի հուշ-երեկոների ու պնակալեզության միջոցով հասնել պաշտոնների»։
Ժողովրդավարության թեստ

Ժողովրդավարության թեստ

Օգոստոս 27, 2009 11:37 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանում գործում է իշխանափոխության պալատական հեղաշրջման կամ ընդունման-հանձնման տարբերակը։ Միայն 1988-ին հնարավոր եղավ իշխանության գալ դրսից, բայց դա ուղեկցվեց նաև այն ժամանակվա ռեժիմի փլուզմամբ, ինչն էլ հնարավոր դարձրեց դրսից իշխանությունը վերցնելը։ Մնացած դեպքերում ամեն ինչ «հանգիստ» է անցել»։
Լոպազության և զոռբայության արանքում

Լոպազության և զոռբայության արանքում

Օգոստոս 24, 2009 01:35 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի տնտեսությունն ազատ անկում է ապրում, և վարչապետ Տիգրան Սարգսյանին այլ բան չի մնում, քան կապել «ամրագոտին» և պատրաստվել վթարային վայրէջքի։ Նույնիսկ մեր «հրաշագործ» վիճակագրությունը չի կարողանում փրկել իրավիճակը...»
Լեռնիկը «մու՞կ» ծնեց

Լեռնիկը «մու՞կ» ծնեց

Օգոստոս 20, 2009 09:50 Անդրանիկ Թևանյան. «1988-ին «Ղարաբաղ ծախողի» պիտակը կրում էր կոմունիստական փտած վարչակարգը։ 10 տարի անց՝ 1998-ին, ճակատագրի հեգնանքով «ծախողի» կարգավիճակում հայտնվեց «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ հիմա եկել է Սովետական Ադրբեջանի պարտկոմական «շկոլան» անցած Սերժ Սարգսյանի «աստեղային» ժամը»։
Ազատության և ստրկության սահմանագիծը

Ազատության և ստրկության սահմանագիծը

Օգոստոս 14, 2009 18:52 Անդրանիկ Թևանյան. «Մենք հիմա գտնվում ենք համակարգային անցման նախաշեմին։ Գործողն ունի արտաօրենսդրական խաղի կանոններով կարգավորվող պսևդոժողովրդավարական-ֆեոդալական-հետադիմական բնույթ։ Նման համակարգը երկար կյանք չի կարող ունենալ»։
Հայաստանը փոփոխությունների շեմի՞ն

Հայաստանը փոփոխությունների շեմի՞ն

Օգոստոս 11, 2009 13:39 Անդրանիկ Թևանյան. «Մեր հասարակության հիմնական հոգեվիճակը սպասողական է։ Շատերն են հասկանում, որ այս ամենը ժամանակավոր է և սպասում են փոփոխության, բայց հասարակության ամեն մի շերտ՝ կապված այդ «ժամանակավորի» հետ, ի՛ր հաշվարկներն ունի»։
Արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ

Արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ

Օգոստոս 05, 2009 14:12 Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանը, հավանաբար, փոշմանած կլինի, որ առաջարկել էր Թուրքիայի իր պաշտոնակցին՝ օժանդակել Արցախի խնդրի կարգավորման գործում։ «Հեղափոխական» այն օրերին մեր դիվանագիտությունն այնքան «նախաձեռնողական» էր դարձել և այնպես էր «ֆուտբոլ» խաղում, որ զարմացրել էր ոչ միայն ինքն իրեն...»
2090

2090

Հուլիս 28, 2009 10:33 Անդրանիկ Թևանյան. «1948թ. Ջորջ Օրուելը գրեց իր հայտնի «1984»-ը։ Այժմ Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է այդ գործը։ «1984»-ում նկարագրվածին հայաստանյան իրողության նմանությունները հատկապես ցայտուն են քարոզչության բնագավառում...»։
Բաց  և փակ համակարգեր

Բաց և փակ համակարգեր

Հուլիս 24, 2009 09:40 Անդրանիկ Թևանյան. «Քաղաքակրթությունների զարգացման ընթացքում պետություններն ունեցել են կառավարման բաց կամ փակ համակարգեր։ Բաց համակարգերը բնորոշ են արևմտյան տիպի ժողովրդավարություններին, իսկ փակերը՝ մնացածներին»։
Մոսկովյան արձագանքներ

Մոսկովյան արձագանքներ

Հուլիս 21, 2009 18:26 Անդրանիկ Թևանյան. «Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումն արդեն պատմության գիրկն անցավ։ «Զոհեր» և «վիրավորներ» չեղան։ Հանդիպման մասնակից նախագահները գլուխները պրծացրին «թեթև վախով»»։
Պատերազմի  և խաղաղության  մասին

Պատերազմի և խաղաղության մասին

Հուլիս 17, 2009 12:49 Անդրանիկ Թևանյան. «Նորություն ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ Արցախի հիմնահարցը դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանն է վերաբերում։ Սա, թերևս, բոլորն են գիտակցում»։
Տիգրան  Սարգսյանը  և խոհարարուհին

Տիգրան Սարգսյանը և խոհարարուհին

Հուլիս 14, 2009 14:49 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց «լավատես» է դարձել։ Պաշտոնական վիճակագրությունն, առաջին հինգ ամսվա տվյալներով, արձանագրել է ՀՆԱ 15,7 տոկոս անկում, բայց «Հայկական աշխարհի» տեսաբանի կանխատեսմամբ՝ դա դեռ վերջը չէ»։
Ասիմետրիկ դիվանագիտություն

Ասիմետրիկ դիվանագիտություն

Հուլիս 11, 2009 19:31 Անդրանիկ Թևանյան. «ՀՀ իշխանությունների «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը բավական տարօրինակ դրսևորումներ ունի։ Պարզվում է, որ «նախաձեռնողականությունը»' բոլորին «Այո» ասելու մեջ է...»
Սահմանադրական և հեղափոխական ճանապարհների մասին

Սահմանադրական և հեղափոխական ճանապարհների մասին

Հուլիս 07, 2009 19:04 Անդրանիկ Թևանյան. «Սկսած 1995թ.-ից՝ Հայաստանի քաղաքական դաշտի (հատկապես՝ ընդդիմադիր հատվածի) ներկայացուցիչների համար հիմնական գլուխկոտրուկներից է եղել հետընտրական գործընթացի կառավարման հարցը»։
Օրենքների փիլիսոփայության մասին

Օրենքների փիլիսոփայության մասին

Հուլիս 04, 2009 16:04 Անդրանիկ Թևանյան. «Անորոշությունն ու վախն ամենավատ զգացողությունն են, որոնցով ապրում է մեր հասարակությունը։ Այդ զգացողությունն ունեն բոլորը, ուստի Հայաստանում հանրային բոլոր շերտերն էլ անպաշտպան են՝ աղքատ գործազուրկից մինչև երկրի նախագահը»:
Ներիշխանական բարքեր

Ներիշխանական բարքեր

Հուլիս 01, 2009 12:37 Անդրանիկ Թևանյան. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջինը հրապարակավ շնորհավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծնունդը։ Շնորհավորական տեքստն օտար լեզվով չէր։ Ասել է, թե «հոգեբանական էքսցեսներ»՝ տառասխալների տեսքով, չեղան»։
Երրորդն  ավելորդ  է կամ լեբեդիզմը գործողության մեջ

Երրորդն ավելորդ է կամ լեբեդիզմը գործողության մեջ

Հունիս 27, 2009 17:59 Անդրանիկ Թևանյան. «2008 թ.-ի նախագահական ընտրություններն ի հայտ բերեցին որոշակի օրինաչափություններ և քաղաքական դաշտի սանիտարական հատումներ էին հիշեցնում։ Մասնավորապես՝ «Արթուր Բաղդասարյան և ընկերներ» նախագիծն անփառունակ վախճան ունեցավ»։
Ընդդիմություն. ճակատագի՞ր, դատավճի՞ռ, թե՞ փորձություն

Ընդդիմություն. ճակատագի՞ր, դատավճի՞ռ, թե՞ փորձություն

Հունիս 23, 2009 20:19 Անդրանիկ Թևանյան. «Հայաստանում այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորվել, որ ընդդիմությունը դարձել է «փողոցային»։ Սկսած 1995թ.-ից՝ իշխանություն-ընդդիմություն պայքարը, անկախ գործող դեմքերից, անցնում է գրեթե նույն սցենարով. լարված նախընտրական փուլ, «ընտրություն», կեղծիքներ, ընդվզում և... սահմանադրական ճանապարհ»։
Հեռացում և վերադարձ. նոր փուլին սպասելիս

Հեռացում և վերադարձ. նոր փուլին սպասելիս

Հունիս 19, 2009 14:36 Անդրանիկ Թևանյան. «1988թ.-ից Հայաստանում սկիզբ առած ներքաղաքական զարգացումները որոշակի օրինաչափությունների և կանոնների են ենթարկվում, որոնք հիշեցնում են «Շատ մի ատիր՝ սիրել կա» կամ «Սիրուց մինչև ատելություն՝ մեկ քայլ է» ժողովրդական խոսքերը»։
Վերջ առաջին սերիային

Վերջ առաջին սերիային

Հունիս 15, 2009 15:20 Անդրանիկ Թևանյան. «Քաղաքականության մեջ ընդմիջում չի լինում։ Լինում է ուժերը վերադասավորելու շրջան, և հիմա մենք այդ փուլում ենք։ Քաղաքական դաշտում, հեռուստատեսային լեզվով ասած, գովազդային դադար է հայտարարված»։
Քաղաքական  ճոճանակ

Քաղաքական ճոճանակ

Հունիս 10, 2009 15:02 Անդրանիկ Թևանյան. «88-ից ուղիղ 20 տարի անց մենք այժմ կրկին հայտնվեցինք բացարձակ ավտորիտարիզմի համակարգում։ Կենտկոմի առաջին քարտուղարի փոխարեն այժմ ՀՀ-ն ղեկավարում է նախագահը, ով նույնքան անվերահսկելի է հանրության կողմից, որքան սովետական տարիների ղեկավարը»։
Ներտեսակային պայքար

Ներտեսակային պայքար

Հունիս 08, 2009 10:00 Անդրանիկ Թևանյան. «Քաղաքական դաշտում սկսվել է վերադասավորումների, դիրքորոշումների հստակեցման և հետագա քայլերի ճշգրտման փուլը։ Ուշագրավ է, որ նշված գործընթացները նկատվում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ճամբարներում»։
Զսպանակը սեղմվում է

Զսպանակը սեղմվում է

Հունիս 05, 2009 13:53 Անդրանիկ Թևանյան. «Երևանի ավագանու ընտրության արդյունքները՝ քաղաքական նոր զարգացումների սկիզբ են դնում։ Ստացվում է այնպես, որ իշխանության համար պայքարը մասամբ տեղափոխվում է կուլիսներ»։