Մեկնաբանություն

Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի սկզբունքները

Որո՞նք են Նիկոլ Փաշինյանի սկզբունքները

Հոկտեմբեր 02, 2012 15:06 Կարեն Հակոբջանյան. «Թե ո՞րն է տվյալ դեպքում Նիկոլի ու Սերժի սկզբունքային տարբերությունը, թողնենք ընթերցողի դատին։ Միայն մեկ բան նշենք. եթե ճիշտ է Նիկոլը, ուրեմն ճիշտ է նաև Նաիրի Հունանյանը, ով իր անձնական դատավճիռը կայացրեց «100 տոկոս ձայն էլ հավաքեիք, միևնույն է իշխանությունը չէինք տալու» խոսքերի հեղինակ Վազգեն Սարգսյանի նկատմամբ»։
Նիկոլ Փաշինյանը վերցնում է «փոխանցիկ դհոլը» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը վերցնում է «փոխանցիկ դհոլը» (տեսանյութ)

Հոկտեմբեր 02, 2012 09:18 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանին ու նրան կից գործող երիտօլիգարխիային օդ ու ջրի պես պետք էր ԲՀԿ–ի ու մասնավորապես Վարդան Օսկանյանի դեմ սարքած գործի «գաղափարական» ու «հասարակական» ֆոն ապահովել, և այդ ֆունկցիան իր վրա վերցրեց Նիկոլ Փաշինյանը: Նա իր դերը կատարեց ՀՀԿ ղեկավարի հաճախորդների համար դասական դարձած սխեմայով՝ խոսքով քննադատել իշխանությանը, բայց փաստացի ծառայել Սերժին»։
ՀՀԿ–ն ու Աղվան Հովսեփյանը «պոդստավկա» եղան

ՀՀԿ–ն ու Աղվան Հովսեփյանը «պոդստավկա» եղան

Հոկտեմբեր 01, 2012 22:42 Կորյուն Մանուկյան. «Հանրապետականների տառաճանաչ զանգվածը լրագրողների հետ «փակ» զրույցների ժամանակ ընդունում է, որ Օսկանյանի դեմ ներկայացրած մեղադրանքներն անհիմն են ու աչքի են ընկնում իրավական անգրագիտությամբ։ Որոշակի կրթական ցենզ ունեցող ՀՀԿ–ականները հասկանում են, որ Աղվանի միջնորդությանը կողմ քվեարկելով՝ իրենք պարզապես «կփչանան»։ Բավական անհարմար վիճակի մեջ է հայտնվել նաև Աղվան Հովսեփյանը։ Նրան իշխանություններն այժմ երկշերտ «փչացման» են ենթարկում»։
Սերժ Սարգսյանի հոգեկան տվայտանքները

Սերժ Սարգսյանի հոգեկան տվայտանքները

Հոկտեմբեր 01, 2012 09:21 Կարեն Հակոբջանյան. «Իր հաճախորդների բերանով անընդհատ քննադատելով մարտի 1–ին Օսկանյանի ասուլիս տալը՝ Սերժն, ըստ էության, հետին թվով «մուռ» է հանում նախկին արտգործնախարարից։ Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո սկսել է պայքարել բոլոր նրանց դեմ, ում միջոցով կամ ում աջակցությամբ նախագահ է դարձել։ Նման դեպքերի համար է, որ մեր ժողովուրդը տալիս է «Անաղուհաց քրդի շուն» որակումը, սակայն մենք ձեռնպահ կմնանք Սերժ Սարգսյանի պահվածքին նման գնահատականներ տալուց»։
Քվեարկությանը մասնակցելը՝ սերժամետության նշան

Քվեարկությանը մասնակցելը՝ սերժամետության նշան

Սեպտեմբեր 30, 2012 20:01 Կորյուն Մանուկյան. «Եթե որևէ պատգամավոր մասնակցի Օսկանյանի հարցով քվեարկությանը, ապա անկախ այն հանգամանքից, թե ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ինչպիսի գնահատականներ է հնչեցրել և ինչպես է քվեարկել, կվերածվի Սերժ Սարգսյանի գործընկերոջ։ Մի խոսքով, քվեարկությունը պետք է բոյկոտել և միայն հետևել, թե ինչպես է անցնում քվեարկության ընթացքը և խախտումներ թույլ չտալ»։
Օսկանյանի դեմ կիրառվող միշիկական քարոզչամեքենայի մարտավարությունը

Օսկանյանի դեմ կիրառվող միշիկական քարոզչամեքենայի մարտավարությունը

Սեպտեմբեր 30, 2012 14:27 Կարեն Հակոբջանյան. «Վարդան Օսկանյանի «գործով» գլխավոր դատախազին ԱԺ գործուղելուն զուգընթաց, Բաղրամյան 26–ը զբաղված է նաև գործընթացին համապատասխան տեղեկատվական ու «գաղափարական» ֆոն ապահովելով։ Միշիկական թերթերն ու կայքերն աշխատում են մի քանի ուղղություններով և շրջանառության մեջ են դրել հետևյալ թեզերը...»։
Հաճախորդների շքահանդեսն սկսված է. Սուրի՛կ, «на выход!»

Հաճախորդների շքահանդեսն սկսված է. Սուրի՛կ, «на выход!»

Սեպտեմբեր 30, 2012 11:57 Կորյուն Մանուկյան. «Սուրիկն ու մյուսները, չբացահայտվելու համար, պետք է կոկորդիլոսի արցունք թափեն մարտի 1–ի թեմայով ու ... մարտի 1–ի թիվ 1 շահառու Սերժ Սարգսյանի համար դհոլություն անեն, ինչով էլ, մասնավորապես, զբաղված է Սուրեն Աբրահամյանը։ Բայց դե ամեն ինչ այնքան ակնհայտ երևում է, որ անգամ «աղվես» մականունը կրող նախկին ոստիկանապետն է զույգ ոտքով թակարդն ընկնում»։
Իշխանական համակարգը և Պարկինսոնի հիվանդությունը

Իշխանական համակարգը և Պարկինսոնի հիվանդությունը

Սեպտեմբեր 29, 2012 16:55 Հիվանդության երկրորդ փուլը սկսվում է այն ժամանակ, երբ ինչ–ինչ միջոցների շնորհիվ անտաղանդ ու նախանձ այդ մարդը կարողանում է հասնել իշխանության: Արդյուքնում համակարգը լցվում է այն մարդկանցով, ովքեր ավելի ցածր մակարդակի են, քան ղեկավարը, և «եթե ինքը երկրորդ կարգի է, ապա իրենք լինելու են երրորդ կարգի և կանեն ամեն ինչ, որ իրենց ենթակաները լինեն չորրորդ կարգի»։ Հիվանդության երրորդ և վերջին փուլում համակարգում այլևս չես հանդիպի նույնիսկ մի կաթիլ խելք և պատասխանատվություն:
«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ի ապահովման մեխանիզմը

«Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ի ապահովման մեխանիզմը

Սեպտեմբեր 29, 2012 00:29 Կարեն Հակոբջանյան. «Եթե որևէ ուժ կամ անհատ պատգամավոր քննադատի իշխանության քայլերը, բայց միևնույն ժամանակ մասնակցի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով քվեարկությանը, ապա իմացած եղեք, որ գործ ունենք Սերժի հաճախորդի հետ։ Ու արդեն կապ չի ունենա, թե տվյալ ուժը կամ անհատ պատգամավորը «դե՞մ», «կո՞ղմ», թե՞ «ձեռնպահ» է քվեարկել։ Քվեարկությանը մասնակցելն արդեն իսկ իշխանության օգտին խաղալ է նշանակում»։
Արի՛ տուն՝ քեզ բռնենք

Արի՛ տուն՝ քեզ բռնենք

Սեպտեմբեր 28, 2012 15:41 Կորյուն Մանուկյան. «Այն, որ Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեղադրանք ներկայացնելով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական խնդիր է լուծում, ընդունում են անգամ սերժամետ լրատվամիջոցները։ Նկատենք, որ, խնդրի քաղաքական կողմից զատ, կա նաև այլ նրբություն»։
Ուս–ուսի տված

Ուս–ուսի տված

Սեպտեմբեր 28, 2012 12:39 Կորյուն Մանուկյան. «Հիմա մնում է միայն ենթադրել, թե ինչու էր ԱԺ ընտրությունների քարոզչության փուլում ՀՀԿ ղեկավարն անընդհատ կրկնում «Հավատա՛նք, որ փոխենք» կարգախոսը։ Վիկտորն ու Տիգրանն, օրինակ, հավատացել են, բայց դժվար է ասել, թե արդյոք նրանք կարողացե՞լ են փոխել Սերժի՝ 50 հազ. կոն դնելու «խասիաթը»»
«Փչացած» հասարակությունը՝ Սերժի բնական դաշնակից

«Փչացած» հասարակությունը՝ Սերժի բնական դաշնակից

Սեպտեմբեր 28, 2012 10:41 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանը, թերևս, բնազդով է զգում, որ պետք է դեգրադացնել հասարակությանը մինչև վերջ, քանզի միայն այդ դեպքում ինքը շանս կունենա իշխելու։ Առողջ հասարակությունը Սերժ Սարգսյանի բնական թշնամին է, իսկ հիվանդ հասարակությունը՝ բնական դաշնակիցը։ «Փչացածների» հասարակության մեջ ուրիշ էլ ով, եթե ոչ Սերժ Սարգսյանը նախագահ պետք է լինի»։
Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Սերժ Սարգսյանի վերջին հույսը

Սեպտեմբեր 28, 2012 00:06 Կարեն Հակոբջանյան. «Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն անողոքաբար օգտագործելու է ձեռքի տակ եղած «մատերիալը», և մենք ականատեսն ենք դառնալու նորաթուխ դհոլի, ես կասեի՝ զուռնայի զրնգուն բեմելին։ Ու արդեն կապ չունի, թե ինչ փաստարկներով փորձ կարվի Օսկանյանի դեմ հանդես գալու սերժահաճո պահվածքը թաքցնել։ Չի փրկի անգամ «մարտի 1»–ի զոհերի հետևում թաքնվելով՝ Բաղրամյան 26–ի պատվեր կատարելու մարտավարությունը»։
Ի՞նչ արժե Տիգրան Սարգսյանը

Ի՞նչ արժե Տիգրան Սարգսյանը

Սեպտեմբեր 27, 2012 15:46 Կորյուն Մանուկյան. «Հայտնի խորհրդակցության ժամանակ Տիգրան Սարգսյանի վրա հերսը թափած Սերժ Սարգսյանը մի քանի խնդիր էր լուծում։ Մի կողմից նա պատրաստակամություն հայտնեց քավության նոխազ սարքել Տիգրան Սարգսյանին, իսկ մյուս կողմից՝ «նշան» տվեց համապատասխան կառույցներին հարձակվել ԲՀԿ–ի վրա։ Սրանք երկու սցենարներ են, որոնք ամեն մեկն առանձին ծրագրի մաս են կազմում»։
Սերժ Սարգսյանի միակ շանսը

Սերժ Սարգսյանի միակ շանսը

Սեպտեմբեր 26, 2012 19:00 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանի քաղաքական նեկրոֆիլիան դրսևորվում է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում համատարած ձախողումների տեսքով, ինչպես նաև քաղաքական դիակների հետ հարաբերվելու նրա ցանկությամբ։ Եթե դիտարկենք Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ նա «հարաբերվում» և իրեն վստահ է զգում բացառապես քաղաքական դիակների՝ Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Վիկտոր Դալլաքյանի, Խոսրով Հարությունյանի և նմանների հետ «գործընկերային» միջավայր ստեղծելով»։
Մոնտե Կառլոյի «ատկատը» (տեսանյութ)

Մոնտե Կառլոյի «ատկատը» (տեսանյութ)

Սեպտեմբեր 26, 2012 15:49 Կորյուն Մանուկյան. «Դալլաքյանին աշխատանքի ընդունելիս՝ Սերժ Սարգսյանը, թերևս, հաշվի է առել նրա ճշմարտախոսությունը և իրերին ու մարդկանց իրենց անուններով կոչելու սկզբունքայնությունը։ Ամենայն հավանականությամբ՝ Մոնտե Կառլոյի կազինոներում հայ պաշտոնյաների մասին բարձրաձայնող Վիկտոր Դալլաքյանը հույս է ներշնչել ՀՀ նախագահին, որ նախկին պատգամավորը օր ու գիշեր կպայքարի կոռուպցիայի ու հատկապես «ատկատների» դեմ»։
Իշխանության բոլշևիկյան քաղաքականությունն ու գեբելսյան քարոզչությունը

Իշխանության բոլշևիկյան քաղաքականությունն ու գեբելսյան քարոզչությունը

Սեպտեմբեր 26, 2012 10:30 Կարեն Հակոբջանյան. «Միֆերի շարքից է նաև այն, որ Տիգրան Սարգսյանն ուզում է բարեշրջումներ անել, բայց «չար օլիգարխները» խանգարում են նրան: Ոչինչ, որ Հայաստանի թիվ 1 օլիգարխը Սերժ Սարգսյանն է, իսկ նրա փեսա Միքայել Մինասյանն ընդամենը երկու–երեք տարում, օգտվելով երկրի թիվ 1 փեսան լինելու հանգամանքից, դարձավ երիտօլիգարխ, ոչինչ, որ Տիգրան Սարգսյանն իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշի» համար դիզելային վառելիքի իրացման շուկաներ է ապահովում»։
Ծառուկյանից «քաշվածները»

Ծառուկյանից «քաշվածները»

Սեպտեմբեր 25, 2012 13:58 Կորյուն Մանուկյան. «Նախագահական նստավայրում չեն կողմնորոշվում, թե ինչպիսի մարտավարություն որդեգրեն ԲՀԿ առաջնորդի դեմ քարոզչության առումով՝ վերածվելով Ծառուկյանից «քաշված» սուբյեկտների։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ եթե Ծառուկյանի մի քիչ էլ ձգի «հաջորդ դասի» գալը, ապա սրանք վերջնականապես հոգեխանգարմունքի կենթարկվեն»։
Կրթության ոլորտի «ատկատները»

Կրթության ոլորտի «ատկատները»

Սեպտեմբեր 25, 2012 10:14 Կորյուն Մանուկյան. «Դպրոցներում սկսվել է «բերքահավաքը», որին, բնականաբար, հաջորդելու է Սերժ Սարգսյանի սիրած «ատկատը»։ Դպրոցի տնօրեններին, հավանաբար, թևեր է տվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն խոսքերը, թե ծնողների կամավոր դրամական հատկացումները չեն կարող համարվել որպես կաշառքի կամ դրամահավաքության դրսևորումներ»։
Ադիբեկյանը շանտաժի է ենթարկում Սարգսյանին

Ադիբեկյանը շանտաժի է ենթարկում Սարգսյանին

Սեպտեմբեր 25, 2012 09:08 Կարեն Հակոբջանյան. «Ծառուկյանի բարձր վարկանիշի մասին բարձրաձայնելով՝ Ահարոն Ադիբեկյանը շանտաժի է ենթարկում Սերժ Սարգսյանին՝ հասկացնելով, որ եթե Բաղրամյան 26–ում իրեն մոռացության մատնեն ու փող չտան, ապա ինքը հանրությանը կներկայացնի այնպիսի պատկեր, որը գոնե ԲՀԿ առաջնորդի մասով մոտ է իրականությանը, այսինքն՝ նորմալ տոկոսներ ու թվեր կբարձրաձայնի, այսինքն՝ կանի այն, ինչ չի արել Հայաստանի անկախ պատմության ընթացքում»։
«Պալաչի վկաները» – 3

«Պալաչի վկաները» – 3

Սեպտեմբեր 24, 2012 21:27 Կորյուն Մանուկյան. «Ձեր կարծիքով, ո՞վ է Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների ամենասիրած մականունավորը. Սերժի միակ հենարան ներկայացող Ռուբեն Հայրապետյա՞նը, ՀՀԿ գաղափարական առաջամարտիկ Սամվել Ալեքսանյա՞նը, մյուս կարկառուն ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյա՞նը»։
Բաղրամյան 26–ը՝ սեփական ծուղակում

Բաղրամյան 26–ը՝ սեփական ծուղակում

Սեպտեմբեր 24, 2012 18:10 Կարեն Հակոբջանյան. «Եթե մինչև երեկ սրանք գրում էին, թե Սարգսյանի ու Ծառուկյանի միջև նախագահականի «մոմենտով» համաձայնություն է կայացել, և ԲՀԿ–ն սատարելու է ՀՀԿ ղեկավարին, ապա հիմա, երբ բոլորին պարզ է, որ այդպես չի լինելու, նույն լրատվամիջոցներով շրջանառության մեջ է դրվել այն թեզը, թե իբր Ծառուկյանը Սերժի ուզածով կարող է առաջադրվել 2013թ. ընտրություններում, քանի որ իշխանությանն այդպես ավելի ձեռնտու է։ Այդպիսով Բաղրամյան 26–ից փորձում են դուրս գալ սեփական «մուտիլովկաների» տակից»։
Հակակոռուպցիոն թամաշան և «ատկատների» կենտրոնացումը

Հակակոռուպցիոն թամաշան և «ատկատների» կենտրոնացումը

Սեպտեմբեր 24, 2012 15:50 Կորյուն Մանուկյան. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի պաշտոնից ազատելով՝ Տիգրան Սարգսյանը փորձել է ցույց տալ, թե իբր պայքարում է ոլորտում առկա կոռուպցիոն երևույթների դեմ։ Իրականությունը, սակայն, լրիվ այլ է։ Բյուջետային ծախսերը Տիգրան Սարգսյանը, նախագահականի հավանությամբ, վաղուց է իր ձեռքում կենտրոնացրել»։
Ծառուկյանի պատասխանն իշխանության «մուտիլովկաներին»

Ծառուկյանի պատասխանն իշխանության «մուտիլովկաներին»

Սեպտեմբեր 22, 2012 22:45 Կարեն Հակոբջանյան. «Ուշագրավ էր Գ. Ծառուկյանի արձագանքը նախագահականից թելադրված և սերժական քարոզչամիջոցներով տարածված «մուտիլովկաներին»։ ԲՀԿ առաջնորդը ցուցադրաբար չմասնակցեց Սերժ Սարգսյանի կազմակերպած սեպտեմբերի 21–ի միջոցառմանը։ Դե թող հիմա էլ գրչակներն «ավետեն», թե իբր Ծառուկյանը սատարելու է Սերժին։ Ո՞վ է տեսել այնպիսի սատարում, երբ սատարողը բացահայտ «պասլատ» է անում սատարվողի հրավիրատոմսը»։
ՀՀԿ–ի գլխին կրակ է թափվում (տեսանյութ)

ՀՀԿ–ի գլխին կրակ է թափվում (տեսանյութ)

Սեպտեմբեր 22, 2012 12:34 Կորյուն Մանուկյան. «Ուշագրավ է, որ մայիսի 6–ի ընտրակեղծիքների միջոցով ժողովրդին կրակի մեջ գցելով՝ ՀՀԿ–ն ու ՀՀԿ–ականներն իրենց հերթին չեն կարողանում խուսափել կրակից։ Սկզբում այրվեց ՀՀԿ գրասենյակի տանիքը։ Երեկ տեղեկացանք, որ այրվել է Սերժ Սարգսյանի միակ հենարանը ներկայացող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքարի» տանիքը։ Այսօր էլ կրկին հրդեհ է բռնկվել ՀՀԿ գրասենյակի նորակառույց հատվածի տանիքում»։
Սերժ Սարգսյանի կոպիտ սխալը

Սերժ Սարգսյանի կոպիտ սխալը

Սեպտեմբեր 22, 2012 11:19 Կորյուն Մանուկյան. ««Սերժը 1,5 միլիոն սպանվածի մոռացության տալու գնով է գործարքի գնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ ես՝ ընդամենը 1 սպանվածի»,– թերևս ինքն իր արած քայլը բարոյական տեսանկյունից արդարացրել է Հունգարիայի վարչապետն ու նախաձեռնողականություն ցուցաբերել Սաֆարովի հարցում։ Այնպես որ, մեր պարտությունների պատճառները պետք է փնտրել Հայաստանի ներսում»։
Անկախության գինը և մեր անելիքը

Անկախության գինը և մեր անելիքը

Սեպտեմբեր 21, 2012 11:22 Միայն այն հանգամանքը, որ անկախ Հայաստանի ներկայիս նախագահը սովետական տարիներին ԼՂԻՄ–ը ղեկավարած ու հայատյացությամբ աչքի ընկած տխրահռչակ Կեվերկովի օգնական Սերժ Սարգսյանի տիպի գործիչն է և մեզանում առկա են միջինասիական ու արաբական հետադիմական երկրներին հատուկ հասարակական հարաբերություններ, արդեն խոսում է այն մասին, որ մեր անկախությանը, ինչպես նաև Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությանը լրջագույն մարտահրավեր է նետված։
Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Սերժ Սարգսյանը

Սեպտեմբեր 20, 2012 16:59 Կարեն Հակոբջանյան. «Ս. Սարգսյանը դատապարտված է մենակ մնալու, քանզի չի ընդունում ներկա կուրսի սխալ լինելը, շարունակում է ապրել «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու գաղափարներով և ընդամենն ուզում է քաղաքական խաղերի միջոցով պահել աթոռը։ Իսկ այդպես չի լինում։ Հնարավոր չէ թուրքմենբաշիություն անել ու միևնույն ժամանակ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա»։
Իշխանությունն ապրում է «օրվա կուրսով»

Իշխանությունն ապրում է «օրվա կուրսով»

Սեպտեմբեր 20, 2012 12:46 Կորյուն Մանուկյան. «Իշխանական քարոզչամեքենայի աշխատանքային սխեման շատ միօրինակ է ու վաղուց «պալիտ» եղած։ Սկզբում իրենց պատկանող որևէ թերթով կամ կայքով մի «մուտիլովկա» է դրվում շրջանառության մեջ, որից հետո մեկ կենտրոնից եկած հրահանգով՝ իշխանական մյուս թերթերն ու կայքերն արտատպում են այդ «լուրը», իսկ այնուհետև տեղադրվում են «վերլուծություններ», որտեղ արդեն որպես կայացած փաստ է ներկայացվում «մուտիլովկան»»։
Արտակարգ և վիրտուալ խորհրդակցություն «Նախագահականում»

Արտակարգ և վիրտուալ խորհրդակցություն «Նախագահականում»

Սեպտեմբեր 19, 2012 16:11 Երեկ մեր թղթակիցը հետևել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Նախագահական» անունը կրող խմբում տեղի ունեցող վիրտուալ խորհրդակցությանը։ Ստորև ձեզ ենք ներկայացնում որոշ հատվածներ այդ արտակարգ խորհրդակցությունից։
Սերժ Սարգսյանը ժամկետանց «ապրանք» է առաջարկում

Սերժ Սարգսյանը ժամկետանց «ապրանք» է առաջարկում

Սեպտեմբեր 19, 2012 13:44 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանը հիմա էլ է գոհ դրսից փող բերելու և երկրի ներսում բիզնեսը խեղդելու տիգրանսարգսյանական քաղաքականությունից, քաղաքականություն, որի պատվերն իջեցվել է Բաղրամյան 26–ից։ Պարզապես այժմ վիճակն այնպիսին է, որ Սերժն իր գործիքին վաճառքի հանելու անհրաժեշտություն է զգացել»։
Օպերացիա «ատկատ» կամ «Միլիոնը» տարան (տեսանյութ)

Օպերացիա «ատկատ» կամ «Միլիոնը» տարան (տեսանյութ)

Սեպտեմբեր 18, 2012 19:20 Կարեն Հակոբջանյան. «Ասում են նաև, որ Սերժ Սարգսյանն իրականում իրավապահներին կոչ չի արել «ատկատների» պահով գնալ ու բռնել մեծերին, քանզի այդ խոսքերն արտասանելիս նա կադրից դուրս «սեղմել» է ԱԱԾ ղեկավարի ու գլխավոր դատախազի «ոտքը» ճիշտ այնպես, ինչպես «Ոսկե ցլիկը» հայտնի ֆիլմում կոլխոզի նախագահ Նաջարյանն էր սեղմել բրիգադիրի պրոտեզով ոտքը, որպեսզի նա «Միլիոն» անունով ցուլիկին չտա հարևան գյուղին»։
Գրիշի՛կ, էս ի՞նչ է կատարվում հեռուստատեսության ոլորտում

Գրիշի՛կ, էս ի՞նչ է կատարվում հեռուստատեսության ոլորտում

Սեպտեմբեր 18, 2012 14:05 Կորյուն Մանուկյան. «Ս. Սարգսյանը ունի նկատելի տարբերություններ երկրորդ նախագահից: Օրինակ, Քոչարյանի օրոք Միշիկը չէր կարող հեռուստաընկերությունների մեծ մասը առնել, տեղավորել նույն շենքում, և մեջն էլ «Ջազվե» բացել»:
Սթափեցնող նախագահն ու նրա անսթափ շրջապատը

Սթափեցնող նախագահն ու նրա անսթափ շրջապատը

Սեպտեմբեր 17, 2012 18:55 Կորյուն Մանուկյան. «Կարելի է ենթադրել, որ, ասենք, վարչապետը տնտեսության հերն անիծել է, քանի որ խմած է եղել, այսինքն՝ անսթափ։ Հաշվի առնելով այդ և մի շարք այլ հանգամանքեր՝ կարծում ենք ճիշտ կլինի, եթե Բաղրամյան 26–ում սթափարան (ռուսական «վիտռեզվիտելների» տիպի) կառուցեն ու պարբերաբար ուշքի բերեն Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետին, կառավարության անդամներին, կուսակից ընկերներին ու բոլոր տիպի հաճախորդներին, եթե, իհարկե, նրանք լինեն անսթափ վիճակում»։
«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

«Տիգրա՛ն, սիրո՛ւն չի». արար 3–րդ (մուլտֆիլմ)

Սեպտեմբեր 17, 2012 00:15 Կարեն Հակոբջանյան. «Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը «Վերարտադրություն» օպերացիայի շրջանակներում փորձում է «խուրդված» վարչապետին աճուրդի հանել ու «նաղդել», ընդ որում՝ «նաղդել» մի քանի սուբյեկտի վրա։ Այս ամենը նալերը հանած սատկած էշին ծախելու պես մի բան է հիշեցնում, բայց դե նախագահական ընտրությունների նախաշեմին Տիգրանն ու իր պաշտոնը նույնիսկ «նալերով» ոչ մեկին չի հետաքրքրում, էլ ուր մնաց, թե առանց «նալի»»։
Արտահաստիքային մամլո խոսնակը

Արտահաստիքային մամլո խոսնակը

Սեպտեմբեր 15, 2012 18:25 Կորյուն Մանուկյան. «Արամ Սարգսյանը վայր դրեց մանդատը, հայտարարեց ՀԱԿ–ից դուրս գալու մասին, թունդ ընդդիմադիր հռետորաբանություն կիրառելով՝ խոստացավ գրավել փողոցը և գնաց... տուն, իսկ ավելի ճիշտ՝ «Հարսնաքարի» տիրոջ մոտ»։
Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սեպտեմբեր 14, 2012 17:35 Կորյուն Մանուկյան. «Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո «նախաձեռնողական» իշխանության մոտ կրկին «հայրենասիրության» փուլ է սկսվել։ Նույն գծի վրա են նաև Բաղրամյան 26–ին կից գործող սազանդարները, ովքեր մի ժամանակ ծափահարում էին Սերժ Սարգսյանին «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում»։
Սիմբա շունը և Նեմեց Ռուբոն

Սիմբա շունը և Նեմեց Ռուբոն

Սեպտեմբեր 14, 2012 16:15 Կարեն Հակոբջանյան. «Ի դեպ, նախագահականից չարձագանքեցին նաև Վ. Սողոմոնյանի տված գնահատականներին, ինչից կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը խրախուսում և ճիշտ է համարում Հայրապետյանի պահվածքը, բայց շների թեմայով համակարծիք է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ»։