Մեկնաբանություն

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սաֆարովը և սերժամոլ շիզոֆրենիկները

Սեպտեմբեր 14, 2012 17:35 Կորյուն Մանուկյան. «Ռամիլ Սաֆարովի հետ կապված պատմությունից հետո «նախաձեռնողական» իշխանության մոտ կրկին «հայրենասիրության» փուլ է սկսվել։ Նույն գծի վրա են նաև Բաղրամյան 26–ին կից գործող սազանդարները, ովքեր մի ժամանակ ծափահարում էին Սերժ Սարգսյանին «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում»։
Սիմբա շունը և Նեմեց Ռուբոն

Սիմբա շունը և Նեմեց Ռուբոն

Սեպտեմբեր 14, 2012 16:15 Կարեն Հակոբջանյան. «Ի դեպ, նախագահականից չարձագանքեցին նաև Վ. Սողոմոնյանի տված գնահատականներին, ինչից կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը խրախուսում և ճիշտ է համարում Հայրապետյանի պահվածքը, բայց շների թեմայով համակարծիք է Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ»։
«Նեմեցը»՝ Սերժի միակ հենարան

«Նեմեցը»՝ Սերժի միակ հենարան

Սեպտեմբեր 09, 2012 01:48 Կորյուն Մանուկյան. «ՀՖՖ նախագահը բացահայտեց Սերժի ներքին տագնապներն ու մտածողությունը։ Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանն իր ոխերիմ թշնամին է համարում Ռոբերտ Քոչարյանին, վախենում է ԲՀԿ–ՀԱԿ համագործակցությունից, աչք ունի «Գրանտ Տոբակոյի» վրա և ուշքն ու միտքը ռուբենհայրապետյանների միջոցով կրկին նախագահի աթոռին մնալն է»։
Պետական ու սեփական «բուրդը» խառնելիս

Պետական ու սեփական «բուրդը» խառնելիս

Սեպտեմբեր 08, 2012 01:32 Կորյուն Մանուկյան. «Եթե վարչապետ Տիգրան Սարգսյաննն ու իր շեֆն են մխրճված բիզնեսի մեջ, ապա ուրիշ էլ ինչ ակնկալես ավելի ցածր մակարդակում գտնվող չինովնիկներից։ Այնպես որ «ՍԱՍ»–ի Բեյբությանին հանելով վիճակը չի շտկվի։ Ձուկը գլխից է հոտած, և միայն արմատական փոփոխություններով է հնարավոր դրական արդյունք ակնկալել»։
Սարգսյանի կիրառած «սև» PR–ը չաշխատեց

Սարգսյանի կիրառած «սև» PR–ը չաշխատեց

Սեպտեմբեր 06, 2012 18:10 Կորյուն Մանուկյան. «Գյումրիում արված Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց տվեց, որ նա քաղաքական մրցակիցների դեմ պայքարում է Գեղամյանի նշած տարբերակով, այն է՝ իր հետ է կապում մարդկանց, որպեսզի վարկաբեկի նրանց։ Բայց Սարգսյանի «սև» PR–ը իր դեմ աշխատեց»։
Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ ինչի՞ է պատրաստվում Սարգսյանը

Ալիևը պատրաստվում է պատերազմի, իսկ ինչի՞ է պատրաստվում Սարգսյանը

Սեպտեմբեր 06, 2012 00:21 Կորյուն Մանուկյան. «Հունգարիայի կառավարությունը բացեց անգամ ամենաքնած ՀՀ քաղաքացու աչքերը։ Նույնն արեց նաև Իլհամ Ալիևը։ Հունգարիայի քայլն ընդամենը ցույց տվեց, թե ինչով է զբաղված կամ ավելի ճիշտ՝ ինչով չի զբաղված Հայաստանի իշխանությունը»։
Սերժը նախաձեռնում է, իսկ Իլհամը՝ շտկում. բա հետո՞

Սերժը նախաձեռնում է, իսկ Իլհամը՝ շտկում. բա հետո՞

Սեպտեմբեր 05, 2012 00:00 Կարեն Հակոբջանյան. «Իհարկե, ցավալի է, որ պետությանդ անվտանգության խնդրի լուծմանն ավելի շատ նպաստում է թշնամի պետության հիմար ղեկավարը։ Ինչքա՞ն կարելի է հույս դնել Իլհամի դեբիլության վրա։ Չէ՞ որ ՀՀ սահմանադրության մեջ գրված չէ, որ մեր անվտանգության ապահովման թիվ մեկ պատասխանատուն Ադրբեջանի նախագահն է, ով իր ապուշություններով շտկում է Հայաստանի ներսում թույլ տված սխալները։ Բա որ հանկարծ մի օր Իլհամի մոտ մտքի պայծառացում լինի, այդ դեպքում ի՞նչ ենք անելու»։
Սերժ Սարգսյանն ընդդեմ Պուտինի բաջանաղի որդու հարևանի

Սերժ Սարգսյանն ընդդեմ Պուտինի բաջանաղի որդու հարևանի

Սեպտեմբեր 01, 2012 16:15 Կորյուն Մանուկյան. «Օբամայի մորքուրի մարդը, ասում են, Բաքվում Ռամիլ Սաֆարովի հարևանի ավտոտնակում «խադավիկություն» է արել ու ձեռքի հետ էլ «ժեշտանչիության» գործով զբաղվել։ Տեսնես ի՞նչ կարող են ասել այս մասով «անկախ» և «քաղաքացիական» լրատվամիջոցները»։
Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի

Սեպտեմբեր 01, 2012 15:13 Կարեն Հակոբջանյան. «Սերժի «նախաձեռնողականությունը» վերջում միշտ ավարտվում է նեղացկոտությամբ և «հայրենասիրութամբ»։ Սկզբում նա նեղանում է, որ իրեն «քցել» է այս կամ այն պետությունը (Թուրքիան, ԵՄ–ն, ԱՄՆ–ը, Հունգարիան և այլն), իսկ հետո դեմքի լուրջ արտահայտությամբ սկսում է «հայրենասիրություն» խաղալ»։
Սերժի «նախաձեռնողականությունը» և Ռամիլի ազատությունը

Սերժի «նախաձեռնողականությունը» և Ռամիլի ազատությունը

Օգոստոս 31, 2012 17:55 Կորյուն Մանուկյան. «Մինչ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները զբաղված են «նախաձեռնողական» որակված արտաքին քաղաքականության գովերգմամբ և արամզավենիչներով ու դավիթշահնազարյաններով ներքաղաքական թատրոնների բեմադրմամբ, ադրբեջանական դիվանագիտությունը հերթական ապտակը հասցրեց մեզ։ ՀՀ իշխանությունների «նախաձեռնողականությունը» և սրան–նրան քծնելու քաղաքականությունը տվեց իր արդյունքները»։
Արևմտամետությու՞ն, թե՞ ռուսամետություն. կեղծ երկընտրանք

Արևմտամետությու՞ն, թե՞ ռուսամետություն. կեղծ երկընտրանք

Օգոստոս 31, 2012 16:58 Կարեն Հակոբջանյան. «Այն որ Սերժի օրոք Հայաստանը ինքնանվաստացման գնով սիլի–բիլի է անում Արևմուտքի հետ (ինչպես նաև՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ), փաստ է։ Բայց այդ փաստը չի նշանակում, որ Սերժը արևմտամետ է և հետևաբար՝ նաև ժողովրդավար։ Արևմուտքը եթե շոյում էլ է այս իշխանության գլուխը, ապա միայն օգտագործելու նպատակով։ Այդպես Արևմուտքը շոյում էր նաև Գորբաչովի, Մուբարաքի ու նրանց նմանների գլուխները։ Հետո ի՞նչ»։
Սերժ Սարգսյանը, դատարկվող գյուղերն ու Սևանի արտագաղթող քաղաքապետը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը, դատարկվող գյուղերն ու Սևանի արտագաղթող քաղաքապետը (տեսանյութ)

Օգոստոս 31, 2012 11:15 Կորյուն Մանուկյան. «Երկրի նախագահի պաշտոնում գտնվող մարդը հրապարակավ արտագաղթ է քարոզում, իսկ ոմանք էլ մտածում են, թե արտագաղթի գաղափարախոսը Տիգրան Սարգսյանն է, ով ուրախանում է, երբ մարդիկ Հայաստանում մնալու և հեղափոխություն անելու փոխարեն լքում են երկիրը։ Տիգրան Սարգսյանն ընդամենը գործիքի ֆունկցիա է կատարում «Հայկական աշխարհի» համալրման մասով։ Արտագաղթի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»։
ՀՀԿ–ական պաշտոնյաները համալրում են «Հայկական աշխարհը»

ՀՀԿ–ական պաշտոնյաները համալրում են «Հայկական աշխարհը»

Օգոստոս 30, 2012 17:04 Կորյուն Մանուկյան. «Ուշագրավն այն է, որ «բարեշրջումների» հետևանքով «Հայկական աշխարհ» են մեկնում նաև ՀՀԿ–ական պաշտոնյաները։ Այսպես, Սևանի դեռևս գործող քաղաքապետը կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է, թե ինքն այլևս չի ուզում քաղաքապետ լինել ու որոշել է մեկնել Ռուսաստան՝ բիզնես դնելու»։
Երեք նախագահներն ու մամուլը

Երեք նախագահներն ու մամուլը

Օգոստոս 30, 2012 00:10 Կարեն Հակոբջանյան. «Թեև 1–ին և 2–րդ նախագահները շատ հարցերում իրարից խիստ տարբերվող աշխարհայացք ու գաղափարներ ունեն, սակայն մամուլի հարցում նրանք իրար շատ նման են։ Երկուսն էլ սիրում են դաշտը բաժանել սևի ու սպիտակի, և գերադասում են ընդդիմախոսի դեմ կիրառել կոշտ մեթոդներ։ Այլ է վիճակը Սերժ Սարգսյանի պարագայում։ ՀՀԿ ղեկավարը պարզապես հաճախորդացնում է այն լրատվամիջոցներին, որոնք «սրտից» թույլ են դուրս գալիս»։
Տիգրան Սարգսյանը՝ Անորսալի Ջոյի կարգավիճակում

Տիգրան Սարգսյանը՝ Անորսալի Ջոյի կարգավիճակում

Օգոստոս 29, 2012 17:04 Կորյուն Մանուկյան. «Վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին հերթական անգամ տեղեկացնելիս «անկախ» լրատվամիջոցները, որպես կանոն, նշում են, թե Տիգրանին ուզում է հեռացնել Ռուսաստանը, քանի որ նա Արևմուտքի «մարդն» է։ Դրանով, թերևս, փորձում են Տիգրան Սարգսյանին մասշտաբային դեմք սարքել՝ անկախ իրենցից բացահայտելով սեփական ստրկամտությունն ու կոմպլեքսավորվածությունը»։
Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «սիամական երկվորյակներ» են

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը «սիամական երկվորյակներ» են

Օգոստոս 29, 2012 11:18 Կարեն Հակոբջանյան. «Ճիշտ է, Տիգրան Սարգսյանը պատասխանատվություն է կրում տնտեսական քաղաքականության համար, բայց ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, և եթե ձախողման համար պետք է հեռանա Տ. Սարգսյանը, ապա ինչու՞ պետք է երկրի նախագահի պաշտոնում մնա ՀՀԿ ղեկավարը»։
ԲՀԿ–ի «վկաները»

ԲՀԿ–ի «վկաները»

Օգոստոս 28, 2012 17:52 Կորյուն Մանուկյան. «Խորհրդարանական ընտրություններից առաջ միասնական ցուցակ պարտադրել չհաջողվեց։ Չհաջողվեց նաև ԲՀԿ–ին կոալիցիայի անդամ դարձնելը։ Հիմա էլ սկսել են տարածել, թե իբր Ծառուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանելու և դրա դիմաց պահանջում է կառավարության 30 տոկոսն ու վարչապետի աթոռը։ Ինչ էլ մտքի թռիչք ունեն տնաշենները՝ 30 տոկոս»։
Իշխանության հույսը շրջիկ խմբերն ու ընտրակաշառքն են

Իշխանության հույսը շրջիկ խմբերն ու ընտրակաշառքն են

Օգոստոս 28, 2012 15:26 Կորյուն Մանուկյան. «Իշխանությունը հերթական մեսիջն է ուղարկում ժողովրդին ու բոլոր քաղաքական ուժերին առ այն, որ ինքն ամեն գնով ուզում է վերարտադրվել։ Փաստորեն, իշխանափոխության և դրական փոփոխությունների միակ ճանապարհը թողնում են ուժեղ կամ թույլ ցնցումների ճանապարհը»։
Խոստումների և հաշվետվության ժամանակը

Խոստումների և հաշվետվության ժամանակը

Օգոստոս 28, 2012 10:15 Կարեն Հակոբջանյան. «Իշխանափոխության կողմնակիցները պետք է ունենան այն ճանապարհային քարտեզը, որը մեզ «Ա» կետից «Բ» կետ կհասցնի հայտարարվելիք կոնկրետ ժամանակահատվածում։ Այսինքն՝ ընտրողին պետք է երկու քայլանի կոմբինացիա առաջարկել՝ «Իշխանափոխություն+բարեփոխում» տարբերակով»։
Ո՞վ կսատարի Սերժ Սարգսյանին

Ո՞վ կսատարի Սերժ Սարգսյանին

Օգոստոս 27, 2012 10:54 Կորյուն Մանուկյան. «Սերժ Սարգսյանը մեկուսացվել կամ ավելի ճիշտ՝ ինքնամեկուսացվել է ժողովրդից, քանզի ոչինչ չունի առաջարկելու, իսկ ինչ էլ առաջարկում էր՝ «բլեֆ» դուրս եկավ։ Դա է պատճառը, որ Բաղրամյան 26–ը վերածվել է խառնակչություն արտադրող գործարանի և օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքնեին՝ փորձում է իշխել»։
Ինչու՞ են «փչացնում» Տարոն Մարգարյանին

Ինչու՞ են «փչացնում» Տարոն Մարգարյանին

Օգոստոս 25, 2012 09:10 Կարեն Հակոբջանյան. «Տ. Մարգարյանը հարմար ֆիգուր է դարձել նախագահականի համար։ Նրան «փչացնելու» հաշվին տարատեսակ PR–ակցիաներ են իրականացվում։ Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակն էր։ Տարոնը համառորեն անում էր այն, ինչ թելադրվում էր Բաղրամյան 26–ից, իսկ հետո նույն Բաղրամյան 26–ից եկան ու ասեցին, թե Տարո՛ն ջան, սիրու՛ն չի։ Տարոն ջանն էլ, թե հարց չկա, պարո՛ն նախագահ, ձև կգտնենք»։
Աննախադեպ իշխանություն և աննախադեպ «Բազազ»

Աննախադեպ իշխանություն և աննախադեպ «Բազազ»

Օգոստոս 24, 2012 09:38 Կորյուն Մանուկյան. «Ուշագրավն այն է, որ Ռ. Մելքոնյանը օրվա միևնույն ժամին հասցնում է հա՛մ մարդկանց քաշքշել, հա՛մ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կոչերից գրգռվել, հա՛մ «ֆեյսբուքում» «ստատուսներ» գրել ու մասնակցել քննարկումներին՝ բարոյախրատական իր ձևակերպումներով, այսինքն՝ ամենահաս փոխոստիկանապետը մոտավորապես անում է այն, ինչ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շաշմյանը, ով միևնույն օրվա միևնույն պահին հասցնում է ներկա գտնվել, ասենք, Լոռվա մարզում և Երևան քաղաքում»։
Աշոտ Աղաբաբյանը՝ ինդիկատոր

Աշոտ Աղաբաբյանը՝ ինդիկատոր

Օգոստոս 22, 2012 22:26 Կարեն Հակոբջանյան. «Ռուբե՛ն ջան, ճիշտ ես, շուխուռը շատ ա։ Արի սենց անենք՝ դու հիմա հայտարարի, որ հրաժարվում ես մանդատից, իսկ հետո հենց շուխուռը մարի՝ հետ կֆռռացնենք ամեն ինչ ու կհամոզվես, որ մեր կողմից ոչ մի մուտիլովկա չկա, իսկ էն որ թերթերն ու կայքերը գրում են, թե ես պատժում եմ քեզ, որտեվ դու օլիգարխ ես, էտ ընդամենը ժողովրդի աչքին թոզփչոցի ա։ Մենք դրա ձևերը գիտենք։ Դու արխային կաց։ Բա մենք ո՞ր օրվա ընկերներն ենք, որ կակոյ նիբուծ սպանության համար քեզ փուռը տանք։ Մենք մարտի 1–ով անցած տղերք ենք ա՛յ ցավդ տանեմ, էս շուխուռն ի՞նչ ա»։
Ստի լիմիտը սպառվել է

Ստի լիմիտը սպառվել է

Օգոստոս 21, 2012 22:49 Կարեն Հակոբջանյան. «Եթե ոմանք համառորեն ուզում են Սերժ Սարգսյանին տեսնել որպես արևմտամետ գործիչ, ապա նմանատիպ արևմտամետ գործիչներ պատմությունը տեսել է։ Այդպիսին էին, օրինակ, ՍՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Գորբաչովը և Լիբիական հեղափոխության առաջնորդ Քադաֆին։ Գորբաչովի «արևմտամետությունն» ավարտվեց նրանով, որ իր ղեկավարած երկիրը վերացավ, իսկ Քադաֆիին փողոցում ինքնադատաստանի ենթարկեցին (ի դեպ, Արևմուտքի գործուն աջակցությամբ)։»
Ինչու՞ են հիշել «քաղաքացիական հասարակության» մասին

Ինչու՞ են հիշել «քաղաքացիական հասարակության» մասին

Օգոստոս 20, 2012 14:29 Կորյուն Մանուկյան. «Եթե, օրինակ, պուտանկեն «գործի» ժամանակ օգտագործում է «յես, յես, իտս ֆանտաստիկ...» նախադասությունը, ապա նա «արևմտամետ» է համարվում ու սիրելի դառնում սերժահպատակների համար, իսկ եթե պուտանկեն նախընտրում է «նու տի դայոշ...» տարբերակը, ապա նույն սերժահպատակներն ու նրանց հավասարեցված «քաղաքացիականները» գրգռվում են «ռուսամետության» այդ դրսևորումից՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»։
Գյումրին, Վարդանիկը և Սերժ Սարգսյանի վերջին վատությունը ԲՀԿ–ին

Գյումրին, Վարդանիկը և Սերժ Սարգսյանի վերջին վատությունը ԲՀԿ–ին

Օգոստոս 17, 2012 16:27 Կորյուն Մանուկյան. «ԲՀԿ–ում ճիշտ կանեին՝ հրաժարվեին Սերժ Սարգսյանի ռեվերանսներից, քանզի ավելի ուժեղ հակաքարոզչություն, քան բոլոր առումներով ձախողված նախագահից սատարված քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածու ունենալն է, հնարավոր չէ պատկերացնել։ Այդ մասին, թերևս, գիտի նաև ՀՀԿ առաջնորդը և որոշել է ա՛յդ ձևով պայքարել ԲՀԿ–ի դեմ ու վերջին վնասը տալ»։
Երբ բանսարկությունը դառնում է միակ զենքը

Երբ բանսարկությունը դառնում է միակ զենքը

Օգոստոս 16, 2012 22:51 Կարեն Հակոբջանյան. «Նախագահական նստավայրն այժմ դարձել է «մուտիլովկաների» արտադրության ու տարածման ֆաբրիկա։ Ստեղծվել կամ գնվել են բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց առջև խնդիր է դրված պղտորել հանրային մթնոլորտն ու կեղտոտել ամենքին ու ամեն ինչ, որպեսզի այդ կեղտի մեջ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի ու մյուսների կեղտոտվածությունը չերևա»։
«Հայկական աշխարհի» գինը

«Հայկական աշխարհի» գինը

Օգոստոս 16, 2012 11:06 Կորյուն Մանուկյան. «3.000 դրամն այն գինն է, որն իշխանությունը լրացուցիչ կարգով պահանջում է դրսում փող աշխատող հայերից։ Այսինքն՝ «Հայկական աշխարհի» գինը 3.000 դրամ է։ Երևի այս նորամուծությունն ի նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ միայնակ բեմի վրա կանգնած անընդհատ կրկնում էր «Հավատա՛նք, որ փոխենք»»։
«Արևմտամետների» վերջին հանգրվանը

«Արևմտամետների» վերջին հանգրվանը

Օգոստոս 15, 2012 17:04 Կորյուն Մանուկյան. «Հայ «թունդ արևմտամետների» վերջին հանգրվանը միշտ էլ, պատկերավոր ասած, ռուսների հետույքն է եղել։ Դա լավագույն դեպքում։ Իսկ ընդհանրապես, ռուսամետությամբ կամ արևմտամետությամբ առաջնորդվողները վերջում դառնում են Նժդեհի դիպուկ ձևակերպմամբ՝ թրքաբոլշևիկներ»։
Ինչու՞ են Սերժ Սարգսյանին արտաքին ու ներքին թշնամիներ պետք եկել

Ինչու՞ են Սերժ Սարգսյանին արտաքին ու ներքին թշնամիներ պետք եկել

Օգոստոս 14, 2012 23:30 Կարեն Հակոբջանյան. «Սերժն ուզում է միակ օլիգարխը լինել ու այդ իսկ պատճառով իրեն կից գործող երիտօլիգարխիայի միջոցով կեղծ թիրախներ է ստեղծում ու փորձում մոլորեցնել հանրությանը և վերարտադրվել։ Այդ գործում, ի դեպ, իշխանություններին սատարում են որոշ «քաղաքացիական ակտիվիստներ», որոնք, ասենք, «Մենք ենք այս գյուղի տերը», «Փրկենք Թոխմախի պուրակը» կամ «Թոխմախը մերն է» տիպի անվանումներով «հուժկու» նախաձեռնությունների միջոցով փոթորիկներ են սարքում»։
Հետմեռելոցային

Հետմեռելոցային

Օգոստոս 14, 2012 10:29 Կորյուն Մանուկյան. «Շատերն են փորձում գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ իմաստ ունի տարվա մեջ մի քանի անգամ մեռելոցներ հայտարարելը և ի՞նչ են ուզում դրանով ասել իշխանությունները։ Ընկերներիցս մեկն իր մեկնաբանությունը ներկայացրեց այս թեմայով»։
Օլիմպիադայի մարզական ու ներքաղաքական բաղադրիչները

Օլիմպիադայի մարզական ու ներքաղաքական բաղադրիչները

Օգոստոս 13, 2012 14:28 Կորյուն Մանուկյան. «ՀԱՕԿ ղեկավարի պաշտոնը հավերժ չէ, և Ծառուկյանը մի օր կարող է այն թողնել, բայց երբ այդ մասին խոսում են Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, տնտեսական ու սոցիալական ոլորտներն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական մամլո խոսնակները և հրաժարական պահանջում, դա արդեն զավեշտ է։ Ով ով, բայց Սերժն ու իր թիմն առաջինը պետք է հրաժարական տան՝ իրենց ոլորտներում խայտառակ արդյունքներ ապահովելու համար»։
Անջուր ամառ

Անջուր ամառ

Օգոստոս 13, 2012 11:43 Կորյուն Մանուկյան. «Չգիտեմ, թե ինչպես են իրենց աշխատանքները պլանավորում «Երևան ջուր» ընկերությունում, բայց ճիշտ կլինի, որ մարդկանց անհանգստություն չպատճառեն։ Եթե թեժ ամռանը բնակիչները պետք է զրկված լինեն ջրից, ապա ու՞մ է պետք այդպիսի ծառայությունը։ Ջրի վարձերը գանձելիս ընկերությունը շատ հետևողական է, հետևաբար՝ նույն հետևողականությունը պետք է ցուցաբերի նաև սպառողներին գոհացնելու հարցում»։
Ինչի՞ կամ ու՞մ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը

Ինչի՞ կամ ու՞մ վրա է հույս դրել Սերժ Սարգսյանը

Օգոստոս 12, 2012 12:10 Կորյուն Մանուկյան. «Երբ «Սերժ ամենակարողի» միֆը և «Սերժը չարյաց փոքրագույնն է» կոդը տարածում են դավիթշահնազարյանները, արամզավենիչները, «լիբերալ» կենտրոնների մյուս ջատագովները կամ նրանց հավասարեցված անձինք, ապա դա հասկանալի է. մարդիկ «ի պաշտոնե» դրանով պետք է զբաղվեն։ Իսկ երբ մարդն անկեղծորեն չի ընդունում այս իշխանությանը, բայց նույն անկեղծությամբ համոզված է, որ Սերժը վերարտադրվելու է, ապա նա ակամայից վերածվում է իշխանության քարոզչամեքենայի գործիքի»։
Ներիշխանական գզվռտոցն ու հնարավոր հետևանքները

Ներիշխանական գզվռտոցն ու հնարավոր հետևանքները

Օգոստոս 11, 2012 10:23 Կարեն Հակոբջանյան. «Հաշվի առնելով Կոմկուսի փորձն ու ոչ վաղ անցյալի պատմությունը, ինչպես նաև ՀՀԿ–ի ներսում ստեղծված գաղջ մթնոլորտը և Սերժ Սարգսյանի կառավարման ձևը՝ կարող ենք պնդել, որ ՀՀ նախագահի մոտ կան գորբաչովիզմի սինդրոմներ։ Ուստի՝ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀԿ–ի փլուզումը և Սերժ Սարգսյանի գորբաչովությունը չհանգեցնեն ՀՀ–ի փլուզման»։
Ափսոս էր Յուրին

Ափսոս էր Յուրին

Օգոստոս 09, 2012 22:40 Կարեն Հակոբջանյան. «Հետաքրքիրն այն է, որ ուրիշների վիճակը տեսնելուց հետո էլ Սերժի յուրաքանչյուր նոր հաճախորդի թվում է, թե ինքը կարող է «պլստալ» և չարժանանալ ախքադհոլային ճակատագրի, բայց ստացվում է ինչպես միշտ»։
«Պալաչի վկաները» – 2

«Պալաչի վկաները» – 2

Օգոստոս 09, 2012 18:01 Կորյուն Մանուկյան. «Տեսնես Արևմուտքում գիտե՞ն, որ իրենք պաշտպանում են Սերժ Սարգսյանին և գիտե՞ն արդյոք, որ Հայաստանում արևմտամետ գործիչների շարքին է դասվում նաև ռուսական ծագում ունեցող բառով՝ «Պալաչ» մականունով Արթուր Հարությունյանը։ Նախագահականում այս թերությունը պետք է շտկեն ու այնպես անեն, որ «Պալաչի» մականունը հնչի անգլերենով և դառնա «Executioner» կամ «Punisher»: Այ ա՛յդ դեպքում արդեն որևէ մեկի մոտ կասկածի տեղ անգամ չի մնա, որ «Պալաչն» ու իր «վկաները» լրիվ արևմտամետ գործիչներ են»։
Երբ չեն համընկնում պետության և իշխանության շահերը

Երբ չեն համընկնում պետության և իշխանության շահերը

Օգոստոս 09, 2012 12:57 Կարեն Հակոբջանյան. «Ե՛վ դեմոկրատական, և՛ ավտորիտար երկրներում իշխանության պահպանման լավագույն տարբերակ է համարվում պետության ու իշխանության շահերի համընկնումը։ Երջանիկ են կառավարում բոլոր այն իշխանությունները, որոնք կարողանում են իրենց շահերը ներդաշնակեցնել պետության և հանրության շահերի հետ։ Պետության ու քաղաքացիների գլխին պատուհաս են դառնում այն իշխանությունները, որոնց շահերը հակադրվում են հանրային շահերի հետ։ Ս. Սարգսյանինը երկրորդ դեպքն է»։