Մեկնաբանություն

Ո՞ւմ կմնա «ժառանգության» ժառանգությունը կամ կմնա՞ արդյոք

Ո՞ւմ կմնա «ժառանգության» ժառանգությունը կամ կմնա՞ արդյոք

Մարտ 23, 2012 18:22 Արման Սահակյան. ««Ժառանգության» ներկայացուցիչներն ու այդ կուսակցույան հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա անհաջող փորձեր է անում հանրությանը բացատրել, թե ինչու իրենց ցուցակում ընդգրկեցին նախագահականի «մարդկանց»»։
Ո՞ւմ առջև կփակվեն  «զուգարանները»

Ո՞ւմ առջև կփակվեն «զուգարանները»

Մարտ 21, 2012 23:19 Արման Սահակյան. «Պարտքս եմ համարում «երկխոսողներին» հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը ուժ տեսնելիս փափկում է, իսկ նույն այդ ուժի ռեսուրսները «երկխոսության» օգնությամբ մաշեցնելիս և սեփական դիրքերն ամրացնելիս՝ փակել է տալիս անգամ զուգարանները»։
Ինչ կատարվեց ԲՀԿ համագումարում

Ինչ կատարվեց ԲՀԿ համագումարում

Մարտ 20, 2012 14:27 Արման Սահակյան. «Մնում է տեսնել, թե ինչպիսի ցուցակ կհրապարակի ԲՀԿ–ն ու վերջնականապես հասկանալ, թե որ ճանապարհով է գնում Գագիկ Ծառուկյանի թիմը՝ ՕԵ՞Կ–ի, թե՞ ՀՀԿ–ին իրական այլընտրանք դառնալու»։
Րաֆֆին կարող է համալրել Սերժից «քցվածների» և «քաշվածների» հոծ բանակը

Րաֆֆին կարող է համալրել Սերժից «քցվածների» և «քաշվածների» հոծ բանակը

Մարտ 19, 2012 14:12 Կարեն Հակոբջանյան. «Դատելով ամենից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացել է Սերժ Սարգսյանին ու փոխվել՝ կարծելով, որ նախագահական նստավայրի մարդկանց ներգրավելով ցուցակ, ինքը հաստատ կանցնի. ինչպիսի՜ միամտություն»։
Դիտարկումներ «ժառանգության» ցուցակի շուրջ և ոչ հռետորական հարցեր

Դիտարկումներ «ժառանգության» ցուցակի շուրջ և ոչ հռետորական հարցեր

Մարտ 19, 2012 00:38 Կարեն Հակոբջանյան. «Եթե «ժառանգությունը» իր սկզբունքներին, գաղափարներին ու հայտարարություններին հավատարիմ ուժ է և հասարակության հետ անկեղծ է, ապա անհասկանալի է, թե այդ դեպքում ինչ գործ ունի նախագահական նստավայրի հետ սերտորեն համագործակցող ՄԶՄԿ–ի տնօրեն Թևան Պողոսյանը»։
ՀՀԿ և ԲՀԿ համագումարների համեմատությունը

ՀՀԿ և ԲՀԿ համագումարների համեմատությունը

Մարտ 18, 2012 17:30 Արման Սահակյան. «Բոլորն էլ հասկանում են, որ գալիք ԱԺ ընտրությունների գլխավոր ինտրիգը ՀՀԿ–ԲՀԿ մրցակցությունը կամ մրցակցության բացակայությունն է լինելու։ Այլ խոսքերով՝ հարցերի հարցը հետևյալն է. արդյոք ԲՀԿ–ն այս ընտրությունների ՕԵ՞Կ–ն է, թե՞ ՀՀԿ–ի գերեզմանափորը»։
Նեոբոլշևի՞զմ, թե՞ ժողովրդական կապիտալիզմ

Նեոբոլշևի՞զմ, թե՞ ժողովրդական կապիտալիզմ

Մարտ 17, 2012 16:37 Կարեն Հակոբջանյան. «Թե ո՞ր տարբերակը կհաղթի Հայաստանում՝ ցույց կտան ԱԺ առաջիկա ընտրությունները։ Մեկ բան ակնհայտ է. հանրային լայն համախմբմամբ և Սերժ Սարգսյանի ազդեցության տիրույթից դուրս գտնվող բոլոր քաղաքական ուժերի համատեղ ջանքերով հնարավոր կդառնա Հայաստանում ազգային–դեմոկրատական կամ, որ նույնն է, բուրժուա–դեմոկրատական անցնցում հեղափոխություն իրականացնել»։
Արարատ Զուրաբյանի քաղաքական էթիկան և սերժամետ «էսթետիկան»

Արարատ Զուրաբյանի քաղաքական էթիկան և սերժամետ «էսթետիկան»

Մարտ 17, 2012 13:00 Կարեն Հակոբջանյան. «Ավելորդ չեմ համարում նշել, որ «Օսկանյանը մեղավոր է մարտի 1–ի հարցում» ձևակերպումը տարածվում է Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող «ազատ, բայց սերժատու» մամուլի միջոցների, ինչպես նաև տարբեր կուսակցություններում ներդրված «ականների» կողմից»։
«Նախաձեռնող» նախագահի փոխակերպումները

«Նախաձեռնող» նախագահի փոխակերպումները

Մարտ 15, 2012 23:51 Կարեն Հակոբջանյան. «Սխալների արդյունքում կարող է տնտեսության երկնիշ անկում գրանցվել, գների երկնիշ աճ, արտագաղթի վտանգավոր չափեր և այլն, բայց դե Սերժ Սարգսյանի համար այդ սխալները, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք են, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ՝ թվացյալ ճիշտ ելույթները»։
Հաճախորդներ բոլոր ժամանակների, փոխվե՛ք

Հաճախորդներ բոլոր ժամանակների, փոխվե՛ք

Մարտ 14, 2012 18:28 Կարեն Հակոբջանյան. ««Միամիտ» լոռեցի Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, դեռ երկար կհաջողվեր «ընդդիմադիր» ու «անկախ» խաղեր տալ, բայց Սերժ Սարգսյանն անողոք գտնվեց իր վաղուցվա հաճախորդի հանդեպ։ Արդյունքում՝ Վիկտորը ՀՀԿ–ին անդամակցելու դիմում է ներկայացրել, այնինչ ոչ վաղ անցյալում նա ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը Մոնտե–Կառլոյի կազինոյում 50 հազար դոլարի կոն է դնում»։
Հավատա՞նք, որ փոխենք, թե՞ փոխենք, որ հավատանք

Հավատա՞նք, որ փոխենք, թե՞ փոխենք, որ հավատանք

Մարտ 13, 2012 17:38 Կարեն Հակոբջանյան. «Ոչ թե պետք է հավատալ, որ փոխել, այլ պետք է փոխել, որ հավատալ։ Փոխել այս իշխանությունն ու գործող համակարգը։ Այ ա՛յդ դեպքում միայն մարդկանց հավատը կվերականգնվի, ու երկիրն էլ երկիր կդառնա, այլապես դեմագոգիկ ելույթներով ու թուրքմենբաշիական մտածելակերպով Հայաստանն առաջ չես տանի։»
Դաշի՞նք, միասնական ցուցա՞կ, թե՞ առանձին–առանձին

Դաշի՞նք, միասնական ցուցա՞կ, թե՞ առանձին–առանձին

Մարտ 12, 2012 22:12 Արման Սահակյան. «Հետևելով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների տարատեսակ հայտարարություններին՝ պարզ է դառնում, որ այդ ուժերի համատեղ հանդես գալու պահով խնդիրներ են առաջացել»։
ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի սխալներն ուղղում է դրանք կոծկելով

ՀՀԿ–ն Սերժ Սարգսյանի սխալներն ուղղում է դրանք կոծկելով

Մարտ 12, 2012 18:05 Արեգնազ Մանուկյան. «Սերժ Սարգսյանի ասածներից դուրս է գալիս, որ Հայաստանը փորձարարական կենտրոն է, իսկ իրենք այդ կենտրոնում տարբեր բաներ են սովորում։ Սխալվում են ու սովորում, սխալվում են ու սովորում, և այդպես շարունակ»։
Խոստումներ և իրականություն. ՀՀԿ–ի համագումարին ընդառաջ

Խոստումներ և իրականություն. ՀՀԿ–ի համագումարին ընդառաջ

Մարտ 10, 2012 09:39 Կարեն Հակոբջանյան. «ՀՀԿ–ի գերիշխանության օրոք մենք աշխարհում ամենառեկորդային անկումներից արձանագրեցինք 2009–ին։ Տիգրան Սարգսյանի իրականացրած տխրահռչակ «բարեշրջումների» արդյունքում ՀՀ–ն մինչև օրս դեռ դուրս չի եկել ճգնաժամից, որքան էլ փորձեն հակառակում համոզել մեզ։ ՀՀ ընտրողները մազոխիստներ չեն, ու ՀՀԿ–ն դա շուտով կզգա իր մաշկի վրա»։
Մի անտիպ գրքի շնորհանդես

Մի անտիպ գրքի շնորհանդես

Մարտ 09, 2012 21:39 Կարեն Հակոբջանյան. «Մեր կողմից այժմ, ՀՀԿ համագումարին ընդառաջ, կփորձենք լրացնել այդ բացը և ներկայացնել Գեղամյանի գրքում «պատահաբար» բաց թողնվածը։ Սա էլ թող լինի ԱՄ առաջնորդի անտիպ գրքի շնորհանդեսը, որին հազիվ թե մասնակցեր Սերժ Սարգսյանը (չնայած ո՞վ գիտե, կարող է և մասնակցեր, ի վերջո նախաձեռնող նախագահ ունենք)»։
Մանվելի «նախաձեռնողական» քաղաքականությունը

Մանվելի «նախաձեռնողական» քաղաքականությունը

Մարտ 06, 2012 23:28 Կարեն Հակոբջանյան. «Արցախյան պատերազմի ժամանակ 5–րդ բրիգադը ղեկավարած փառապանծ ղեկավարը մեկ օրվա ընթացքում վերածվեց Հայաստանի ներսում քաղաքացիական հասարակության դեմ պայքարի 5–րդ շարասյան զորավարի»։
Սերժ Սարգսյանի «պալաչը»

Սերժ Սարգսյանի «պալաչը»

Մարտ 06, 2012 10:45 Կարեն Հակոբջանյան. «ԲՀԿ–ի դեմ գործի են դրվում ինչպես պեպելնիցայական, այնպես էլ «թնդանոթի մսի» ֆունկցիա կատարողներին խաղի մեջ մտցնելու մեթոդները։ Մեթոդներն այդ օգուտ չեն տալիս։ Ճիշտ հակառակը, գործում է բումերանգի էֆեկտը։ Այսինքն՝ դեռ հարց է, թե ում «պալաչն» է «Պալաչը». խորհրդանշական իմաստով, իհարկե»։
«Sorini» շոկոլադներ և «Սորինի» ընտրություններ

«Sorini» շոկոլադներ և «Սորինի» ընտրություններ

Մարտ 05, 2012 22:22 Արման Սահակյան. «Եվ այսպես, Հայաստանում, եթե հիմք ընդունենք «Երկիրի» հրապարակումը, Նորքի «Sorini» է իրացվում։ Դրանից հետո զարմանալի չէ, որ իշխանությունները պատրաստվում են «Սորինի» ընտրությունների, այիսնքն՝ պատրաստվում են կեղծիքների։ Այլ հարց է, որ դա նրանց մոտ չի ստացվելու։ Համենայնդեպս ամեն ինչ պետք է անել, որ կեղծիքներ չլինեն։ Ի վերջո, Հայաստանում պետք է պաշտպանվեն բոլոր տիպի իրավունքները՝ սպառողների իրավունքներից սկսած մինչև ընտրողների իրավունքները»։
Բարիշացնող վարչապետը

Բարիշացնող վարչապետը

Մարտ 05, 2012 17:48 Արեգնազ Մանուկյան. ««Որդյա՛կ իմ, տե՞ր ես, դո՛ւստր իմ, հնազա՞նդ ես»,–չզարմանաք, եթե ՀՀ մոդեռնիստ վարչապետի շուրթերից շուտով այս խոսքերն էլ լսեք։ Տիգրան Սարգսյանն այնքան է մտել «ինչ մինչև հիմա ոչ մի վարչապետ չի արել, ե՛ս կանեմ» դերի մեջ, որ բանուգործը թողած՝ արդեն ստանձնել է հարց լուծող տղու դերակատարությունը»։
Ինչը կամ ով է միավորում այս մարդկանց

Ինչը կամ ով է միավորում այս մարդկանց

Մարտ 04, 2012 19:09 Կարեն Հակոբջանյան. «ԱԽՔ–ն ու դատարկ դհոլը (Գեղամյանին այսպես է սիրում դիմել Սերժը) հանրության լայն շրջանակների համար վաղուց բացահայտված հաճախորդներ են և Ս. Սարգսյանին սատարում են «բաց ճակատով» ու «կուսազրկված» քաղաքական կարգավիճակով, իսկ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամն ու «ազնիվ քյարփինջի» համարում ունեցող Մակեյանը նույն բանն անում են ընդդիմադիրի «հագուկապով»»։
Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը – 2

Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը – 2

Մարտ 03, 2012 16:31 Կարեն Հակոբջանյան. «Դե հիմա թող օրինաց երկրի ջատագով և համատեղությամբ Սերժ Սարգսյանի հաճախորդ (բնորոշումը Սերժինն է) Արթուր Բաղդասարյանին պատկանող հիմնարկի գլխավոր իրավաբանը նորից սպառնա մեզ դատի տալ կամ փորձի հերքման տեքստ ուղարկել։ Անհամբերությամբ սպասում ենք «Հայասի Գրուպի» արձագանքին, որպեսզի անցնենք 3–րդ սերիային»։
Ինչո՞ւ են անհանգստացած Բաղրամյան 26–ում

Ինչո՞ւ են անհանգստացած Բաղրամյան 26–ում

Մարտ 02, 2012 19:20 Կարեն Հակոբջանյան. «ՀՀԿ վերնախավում շատ լավ հասկանում են, որ «կոնսենսուս մինուս մեկը» գնալով գործնական տեսք է ստանում։ Եթե նախկինում Տեր–Պետրոսյանը թիվ մեկ խոչընդոտն էր այդ հարցում, ապա այսօր, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, դարձել է դրա թիվ մեկ ջատագովը, ինչը ողջունելի է»։
Մի կուսակցափոխ երեսփոխանի պատմություն

Մի կուսակցափոխ երեսփոխանի պատմություն

Փետրվարի 26, 2012 19:23 Կարեն Հակոբջանյան. ««Կոտա՞յք», թե՞ «Կիլիկիա» վեճի մեջ ես միշտ նախընտրել եմ «Կիլիկիան», բայց Հակոբ Հակոբյանի այս քայլից հետո «Կիլիկիա» այլևս չեմ գնելու։ Դա, իհարկե, չի նշանակում, որ «Կոտայքի» սիրահար կդառնամ, բայց «Կիլիկիա» հաստատ չեմ առնի, քանզի եթե այդ գործարանի տերն այդքան փոփոխական բնավորություն ունի, ապա արտադրության մեջ էլ այդ ամենը կարող է դրսևորվել, ինչն, իմ կարծիքով, կազդի գարեջրի որակի վրա»։
Սերժ Սարգսյանի բարեկամը

Սերժ Սարգսյանի բարեկամը

Փետրվարի 25, 2012 14:41 Կարեն Հակոբջանյան. «Արամ Սարգսյանին երևի դեռ երկար կհաջողվեր «ընդդիմություն» խաղալ, եթե քաղաքական զարգացումներն այլ բնույթ ունենային և եթե իր եղբայրը մանկական անկեղծությամբ ակամայից վերջնականապես չպայթեցներ քաղաքական դաշտի դանդաղ գործողության հերթական ռումբին»։
Մաշտոցի պուրակը և Բաղրամյան 26–ի «ականջները»

Մաշտոցի պուրակը և Բաղրամյան 26–ի «ականջները»

Փետրվարի 24, 2012 19:52 Կարեն Հակոբջանյան. «Տարոնի դեմ հակաքարոզչություն իրականացնելով՝ «նախաձեռնողականները» հիմքեր են նախապատրաստում, որպեսզի մի օր էլ նրան դարձնեն անհանդուրժելի և անընդունելի։ Շտապենք հանգստացնել քաղաքապետին. հիմա դեռ անհանդուրժելի դառնալու ժամանակը չէ, այնպես որ հանգիստ կարող եք զբաղվել «բուտիկների» հարցով»։
ՀՀԿ-ն դիլեմայի առաջ

ՀՀԿ-ն դիլեմայի առաջ

Փետրվարի 24, 2012 16:02 Արման Սահակյան. «Դատելով Շարմազանովի այն հայտարարությունից, թե ՀՀԿ ցուցակի առաջին համարը լինելու է Սերժ Սարգսյանը, դժվար է ասել՝ վա՞տ, թե՞ վատագույն տարբերակն են ընտրել Բաղրամյան 26–ում»։
Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը

Արթուր Բաղդասարյանն ու չմաքսազերծված շշերը

Փետրվարի 23, 2012 19:23 Կարեն Հակոբջանյան. «Բաղդասարյանը մի կողմից խուսափում է հարկային պարտավորությունները կատարելուց, իսկ մյուս կողմից էլ պետության հաշվին ընտրողներին է սիրաշահում՝ զուգահեռաբար խոսելով օրինաց երկիր կառուցելու մասին»։
Ով և ինչու է սատարում Սերժ Սարգսյանին

Ով և ինչու է սատարում Սերժ Սարգսյանին

Փետրվարի 22, 2012 00:04 Կարեն Հակոբջանյան. « Սերժ Սարգսյանին անվերապահորեն աջակցում են բոլոր նրանք, ովքեր ծայրահեղ մարգինալներ են և այլ տարբերակ, քան շուրաբալագանովյան ոճով սեփական գոյությունը քաղաքական դաշտում քարշ տալը չունեն։ Եվ հակառակը՝ բոլոր նրանք, ովքեր նույնիսկ փոքր չափի ինքնուրույնություն և արժանապատվություն ունեն՝ Սերժ Սարգսյանին սատարելու հարցը ուղարկում են «Սուրոյենց կտուր»»։
Մնաս Մանվելի հույսին. ժամանակակից քաղաքական անեծք

Մնաս Մանվելի հույսին. ժամանակակից քաղաքական անեծք

Փետրվարի 19, 2012 18:40 Կարեն Հակոբջանյան. «Չեմ կասկածում, որ գեներալ Մանվելը, կախված իրավիճակից, առաջինն է լքելու Սերժ Սարգսյանին ճիշտ այնպես, ինչպես Վազգենին (հետմահու), Վազգենի եղբորը (նրա կենդանության օրոք), Ստեփան Դեմիրճյանին (հեռակա կարգով) և Լևոն Տեր–Պետրոսյանին (երկրորդ անգամ)։ Այսպիսով, ԵԿՄ–ի վերջին համագումարը շատ խորհրդանշական կարելի է համարել։ Հաշվի առնելով վերը նշված օրինաչափություններն ու ոչ վաղ անցյալի դեպքերը՝ պարտության ուրվականն այժմ պտտվում է ՀՀԿ–ի գլխավերևում, քանի որ Մանվելից սատարվող որևէ մեկը հաջողության դեռ չի հասել»:
Արթուրի վերջը

Արթուրի վերջը

Փետրվարի 19, 2012 10:58 Կարեն Հակոբջանյան. «Արթուր Բաղդասարյանի օրինակը պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահել սեփական քաղաքական դիմագիծը և լինել ինքնուրույն միավոր։ Սերժ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ չի ընդունում. իրեն պետք են միայն հաճախորդներ և դատարկ դհոլներ։ Սարգսյանը սիրում է շրջապատված լինել գեղամյաններով, խոսրովներով, արթուրբաղդասարյաններով, մանվելգրիգորյաններով և այլ ազատիչներով»։
Ընտրակաշառքը և «առաջադեմ» լրագրողները

Ընտրակաշառքը և «առաջադեմ» լրագրողները

Փետրվարի 17, 2012 23:00 Կարեն Հակոբջանյան. «Իշխանությանը ընտրության օրը ձայն վաճառող քաղաքացու և սերժատու լրագրողի տարբերությունը գնի ու ծախվելու հաճախականության մեջ է։ Փողով քվեարկող քաղաքացին մեկ օր է տրվում կաշառվելու «հաճույքին» ու դրա դիմաց ստանում հինգ հազար դրամ, իսկ սերժատու լրագրողն ամեն օր է կաշառվում ու անհամեմատ բարձր գնով»։
Օսկանյանի «վկաները»

Օսկանյանի «վկաները»

Փետրվարի 17, 2012 00:22 Կարեն Հակոբջանյան. «Վարդան Օսկանյանի ԲՀԿ–ին անդամակցելուց հետո «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցները, որոնց միացել են նաև քաղաքական դաշտի ազնիվ ու անազնիվ «քյարփինջները», էժանագին վայնասուն են բարձրացրել»։
ԲՀԿ–ի ուղերձը

ԲՀԿ–ի ուղերձը

Փետրվարի 15, 2012 17:17 Կարեն Հակոբջանյան. «Վարդան Օսկանյանը ԲՀԿ–ական դառնալու ցանկություն է հայտնել։ Շատերն Օսկանյանի այդ քայլը դիտարկում են Ծառուկյան—Օսկանյան, Քոչարյան–Ծառուկյան, Քոչարյան–Օսկանյան կամ էլ Քոչարյան–Սարգսյան հարաբերությունների տիրույթում»։
Նեոբոլշևիզմը պետք է պարտվի

Նեոբոլշևիզմը պետք է պարտվի

Փետրվարի 14, 2012 11:16 Կարեն Հակոբջանյան. «Առաջիկա ընտրություններում իրար են բախվելու երկու հիմնական ուժեր՝ Սերժ Սարգսյանի գլխավորած նեոբոլշևիկները մի կողմից և ազգային բուրժուազիան՝ մյուս կողմից։ Ընդ որում՝ չի կարելի է ասել, որ նեոբոլշևիկները ՀՀԿ–ն ներկայացնող բոլոր դեմքերն են, իսկ բուրժուազիան՝ ԲՀԿ–ն։ Ամեն ինչ այնքան է լղոզված, որ միայն լավ տեղեկացված մարդիկ կարող են տարբերել թացը չորից»։
Քաղաքակիրթ ապահարզան

Քաղաքակիրթ ապահարզան

Փետրվարի 13, 2012 14:05 Կարեն Հակոբջանյան. «Այսօր տարածված կոալիցիոն ուժերի հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը որոշել են ԱԺ գալիք ընտրություններին մասնակցել առանձին, դե ֆակտո ազդարարեց մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագրի գոյության դադարեցման մասին։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը քաղաքակիրթ ձևով քաղաքական ապահարզան ստորագրեցին»։
«Որակական հեղափոխության» կամ «լավ ընտրությունների» բլեֆը

«Որակական հեղափոխության» կամ «լավ ընտրությունների» բլեֆը

Փետրվարի 13, 2012 13:15 Կարեն Հակոբջանյան. «Հրազդանի գործող քաղաքապետի չնչին առավելությունը ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի նկատմամբ ցույց է տալիս, որ փաստացի հաղթանակ է տարել Ս. Միքայելյանը։ ՀՀԿ–ական քաղաքապետը, ըստ էության, վերարտադրվել է կեղծիքների միջոցով։ Մի կին նույնիսկ բողոքում էր հեռուստախցիկների առջև, թե ամբողջ շենքին փող են տվել Արամ Դանիելյանի կողմնակիցները, իսկ իրեն անտեսել են։ Այդ քաղաքացու պահվածքը շատ խորհրդանշական է»։
Իշխանությունը և ձեռներեցությունը

Իշխանությունը և ձեռներեցությունը

Փետրվարի 12, 2012 19:49 Կարեն Հակոբջանյան. «Եթե հիմք ընդունենք վարչապետի ասածները, ապա ինքը ևս չի լինելու ՀՀԿ–ի ցուցակում, քանզի «տիրացուից» էլ լավ ձեռներե՞ց։ Ո՞ր մի ձեռներեցին է հաջողվում մի քանի միլիարդի վարկ վերցնել դրսից ու հետո այնպես մսխել այդ փողերը, որ «իզ ու թոզը» չերևա, բայց վարկը փակելը մնա ՀՀ քաղաքացիների վրա»։
Երևանը և երևանցիները

Երևանը և երևանցիները

Փետրվարի 11, 2012 17:35 Կարեն Հակոբջանյան. «Տարոն Մարգարյանը նշանակվել է քաղաքապետ, ոչ թե ընտրվել։ Եթե ընտրվեր, ապա ստիպված կլիներ հուսախաբ չանել ընտրողներին և գիշեր–ցերեկ չարչարվելով ձյունից կմաքրեր փողոցները։ Բայց քանի որ Տարոնը նշանակվել է, ուստի ձգտում է հուսախաբ չանել իրեն նշանակողին։ Իսկ նշանակողը չի պահանջում փողոց մաքրել։ Նշանակողը պահանջում է այլ բաներ»։