Մեկնաբանություն

Նախագահականում ընդունու՞մ են, որ Սերժ Սարգսյանը կազինոյում 50 000–ի խաղադրույք է արել

Նախագահականում ընդունու՞մ են, որ Սերժ Սարգսյանը կազինոյում 50 000–ի խաղադրույք է արել

Մայիս 26, 2011 12:10 Դեռ 2011–ի մայիսի 19–ին «7օր»–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախահագի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին՝ խնդրելով մեկնաբանել համացանցում տարածված ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը։ Այդ տեսանյութում Վիկտոր Դալլաքյանը Սերժ Սարգսյանին հանցագործ և խաղամոլ է անվանում։ «Պատրաստվո՞ւմ եք որևէ ընթացք տալ այդ տեսանյութի կապակցությամբ»,–նախագահականից հետաքրքրվել էր «7օր»–ը։
Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ընդեմ ՀՀԿ–ի և ԱԺ մեծամասնության

Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ընդեմ ՀՀԿ–ի և ԱԺ մեծամասնության

Մայիս 25, 2011 17:50 Կարեն Հակոբջանյան. «Չեմ զարմանա, եթե մի օր Սերժ Սարգսյանը բացասական գնահատի 1998–ին տեղի ունեցած իշխանափոխությունը և հայտարարի, որ այդ օրերին ինքը հոնգուր–հոնգուր լացել է իր սիրելի ղեկավար Տեր–Պետրոսյանի հեռացման կապակցությամբ, բայց ձայն չի հանել, իսկ Տեր–Պետրոսյանն էլ հայտարարի, թե ինքը 2008–ին պայքարել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի ու նրա կառավարության դեմ»։
Մեդվեդեվը կհեռանա՝ իր հետ տանելով նաև Սերժ Սարգսյանին

Մեդվեդեվը կհեռանա՝ իր հետ տանելով նաև Սերժ Սարգսյանին

Մայիս 22, 2011 17:26 Կարեն Հակոբջանյան. «ՀՀ երկու նախորդ և մեկ այժմյան նախագահների հարաբերությունները ՌԴ երկու հիմնական քաղաքական ֆիգուրներ Պուտինի ու Մեդվեդեվի հետ հետևյալ տեսքն ունեն. առկա է Սարգսյան–Մեդվեդեվ և Քոչարյան–Պուտին տանդեմը, իսկ Տեր–Պետրսյանը բավարարվում է Մեդվեդեվին «տեսնելով» և իր «տեսած» Մեդվեդեվի հայաստանյան գործընկերոջ իշխանության կայունության երաշխիքի դերը կատարելով։ Ակնհայտ է, որ ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա իր որոշակի ազդեցությունն է ունենալու ՌԴ ներքաղաքական իրավիճակը։ Պուտին–Մեդվեդեվ լարված հարաբերությունների հանգուցալուծումն ու ՌԴ ապագա նախագահի ով լինելն իր արձագանքն է գտնելու նաև Հայաստանում»։
Բնական մենաշնորհներ և արհեստական խնդիրներ

Բնական մենաշնորհներ և արհեստական խնդիրներ

Մայիս 21, 2011 16:02 Կարեն Հակոբջանյան. «Հայաստանում գործում է կլանա–օլիգարխիկ համակարգ, իսկ իրական օլիգարխները իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Իսկ սա էլ իր հերթին բացառում է ազատ մրցակցությունը, որքան էլ, որ ոմանք տերտերական առոգանությամբ ճառեր արտասանեն շուկայական տնտեսություն կառուցելու մասին»։
Սերժի «տղաները»

Սերժի «տղաները»

Մայիս 19, 2011 17:10 Կարեն Հակոբջանյան. «Դատելով տեղի ունեցող որոշ գործընթացներից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, անկախ իր կամքից, անուղղակիորեն վերածվում է մամուլի որոշակի միջոցների և մի շարք հոդվածագիր–գռդոնչիների բարեկամի կամ հովանավորի: Խոսքս այն մամուլի միջոցների ու գռդոնչիների մասին է, որոնց ընդունված է լևոնական համարել, որոնք, սակայն, վաղուց «ազատ, բայց սերժատու» են ու իրենց օրվա հացը վաստակում են Սերժ Սարգսյանի համար դատարկ դհոլություն անելով՝ հավակնելով թիվ մեկ ժողգործիքի դափնիներին»։
Անարդյունավետ կառավարում

Անարդյունավետ կառավարում

Մայիս 18, 2011 21:14 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանն իր «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» ծրագիրը կյանքի կոչելու համար վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին, ում խնդիրը նշյալ ծրագիրն իրագործելն է, ինչը նշանակում է, որ տնտեսական քաղաքականությունը միտված է բիզնեսին ու հասարակությանը, բառիս ֆինանսատնտեսական իմաստով, քերթելուն»։
Եվրատեսի՞լ,  թե՞ չտեսիլ. Բաքու գնալու պահը

Եվրատեսի՞լ, թե՞ չտեսիլ. Բաքու գնալու պահը

Մայիս 16, 2011 16:41 Կարեն Հակոբջանյան. «Եթե երկու տարի առաջ հանրային թամաշայի թեման այն էր, թե պե՞տք է արդյոք «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա՝ ֆուտբոլ նայելու, ապա այս օրերին հայ «քաղաքական մեծամեծներին» մեկ այլ ռեբուս է առաջարկված. մեկնե՞լ, թե՞ չմեկնել Բաքու»։
Հաճախորդների շքահանդես

Հաճախորդների շքահանդես

Մայիս 13, 2011 22:12 Կարեն Հակոբջանյան. «Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը «միաբաններին» կարողացել է համոզել, որ եթե իրեն շատ ճնշեն, ապա Քոչարյանի վերադարձի հավանականությունը կմեծանա, ուստի Տեր–Պետրոսյանը պետք է բավարարվի հաստիքային ընդդիմության իր դերով ու համակերպվի իր նախագահության փաստի հետ։ Այդպիսով՝ Սարգսյանը «բռնել» է Տեր–Պետրոսյանի վախը և հիմա հանգիստ կարող է հետևել, թե ինչպես են իր փոխարեն Քոչարյանի դեմ կռիվ տալիս «միաբանները»»։
Էմմիի «Եվրատեսիլը» և Սերժ Սարգսյանի «գյուլատեսիլը»

Էմմիի «Եվրատեսիլը» և Սերժ Սարգսյանի «գյուլատեսիլը»

Մայիս 12, 2011 16:46 Հարություն Խաչիկյան. «Պարտվելով դրսում՝ Սերժ Սարգսյանն այժմ փորձում է ներքին հենարան գտնել ի դեմս նոր դհոլ Լևոն Տեր–Պետրոսյանի։ Իսկ ի՞նչ կանի Էմմին, որպեսզի ռեաբիլիտացվի Հայաստանում։ Եթե նա գնա Սարգսյանի ճանապարհով, ապա պետք է «դուետ» մտնի Եվա Ռիվասի հետ, բայց դա կլինի «երկխոսություն» ու հազիվ թե դա Էմմիին պատիվ բերի»։
Անարժանապատիվ գործարք

Անարժանապատիվ գործարք

Մայիս 10, 2011 19:18 Կարեն Հակոբջանյան. «Հիմա ՀԱԿ առաջնորդն արդեն «մոռացել» է «մոնղոլ–թաթարների», ավազակապետության ու այլ նման փիս որակումների մասին ու պատրաստակամություն է հայտնում ստեղծել իր երազած երկիրը, երբ իշխանությունն ու ինքը «բաց երկխոսում են»։ Այդ դեպքում հարց է առաջանում. բա ու՞ր մնացին այդ հայհոյանքները, ու՞ր մնաց ավազակապետությունը և ու՞ր մնացին տականքները»։
«Մոնղոլ–թաթարները» կծախե՞ն Ղարաբաղը

«Մոնղոլ–թաթարները» կծախե՞ն Ղարաբաղը

Մայիս 04, 2011 18:22 Կարեն Հակոբջանյան. ««Հեղափոխական» այն օրերին Տեր–Պետրոսյանն իշխող ուժերի վարած քաղաքականությունը համեմատում էր մոնղոլ–թաթարական արշավանքների հետ, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե առաջին նախագահն ուզում է նորից բազմել աթոռին, որպեսզի երեք տարում ծախի Ղարաբաղը»։
Ինչպե՞ս սողոսկել կիսաբաց «շլագբաումի» դեպքում

Ինչպե՞ս սողոսկել կիսաբաց «շլագբաումի» դեպքում

Մայիս 03, 2011 13:58 Կարեն Հակոբջանյան. ««Կիսաբաց դռնով» ներս սողոսկելու «միաբանական» հաճախորդացումն էականորեն տարբերվելու է Գեղամյանինից ու Բաղդասարյանինից, քանի որ «մեկ մարդու ընդդիմության» պարագայում, ուզեն թե չուզեն, ժողգործիքի են վերածվում նաև պապիին կից շատ ու շատ գործիչներ, գրչակներ, թրաշով ու անթրաշ «մտքի տիտաններ» և բազում այլք»։
Ֆիդելը, պապին ու զոմբիները

Ֆիդելը, պապին ու զոմբիները

Ապրիլ 30, 2011 15:05 Կարեն Հակոբջանյան. «Տեր–Պետրոսյանը դեմ չէր լինի հեղափոխության միջոցով ու «ռոմանտիկների» աջակցությամբ Հայաստանի Ֆիդել Կաստրոն դառնալ, եթե իհարկե ինքն այդ պահին տանը մնա, բայց «մարտի 1–ի» տիպի գործընթացն այլ՝ իրեն իշխանության բերող արդյունքի հանգեցնի։ Քանի դա չի ստացվում՝ ճիշտը Սերժ Սարգսյանի հետ «երկխոսելն» է»։
Տեր–Պետրոսյանը ռեաբիլիտացրեց Արթուր Բաղդասարյանին և օրը դարձրեց ջրբաժանային

Տեր–Պետրոսյանը ռեաբիլիտացրեց Արթուր Բաղդասարյանին և օրը դարձրեց ջրբաժանային

Ապրիլ 28, 2011 21:59 Կարեն Հակոբջանյան. «Նկատենք, որ ապրիլի 28–ն իրոք դարձավ ջրբաժանային. մի կողմում Սերժ Սարգսյանը և իր հին ու նոր հաճախորդներն են, իսկ մյուս կողմում՝ երկրում իրական փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերն ու հանրության լայն շրջանակները»։
«Եղիազարը», միջնորդը և հաճախորդը

«Եղիազարը», միջնորդը և հաճախորդը

Ապրիլ 27, 2011 19:31 Կարեն Հակոբջանյան. «ՀԱԿ առաջնորդը, բնականաբար, ձգտում է հլու–հնազանդ «միաբանության» դիմաց ստանալ առավելագույնը, իսկ Սերժ Սարգսյանն, իր «նագլի խասիաթի» համաձայն, փորձում է գին գցել և այդ իսկ նպատակով Լևոն Տեր–Պետրոսյանի հետ «երկխոսության» միջնորդ «մեյդան» հանեց՝ ի դեմս Բաղրամյան 26–ի խունվեյբինական շարքերից ՄԻՊ դարձած Կարեն Անդրեասյանի»։
Սկզբում ՀՀ նախագահը, հետո՝ ԱՄՆ

Սկզբում ՀՀ նախագահը, հետո՝ ԱՄՆ

Ապրիլ 24, 2011 22:09 Կարեն Հակոբջանյան. «Քանի դեռ պաշտոնական Երևանի ստորագրությունները հետ չեն վերցվել հայ–թուրքական այդ չարաբաստիկ արձանագրություններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վտանգվելու է: Թուրքիան, օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից, հնարավորություն է ստանալու ակտիվորեն մխրճվել Ղարաբաղի հարցի մեջ, իսկ Հայաստանը կորցնելու է իր ինքնուրույնությունը և ստիպված է լինելու միջազգային բոլոր խոշոր խաղացողների հետ գնալ վասալային հարաբերությունների»։
Արտաքին ու ներքին «ֆուտբոլային» քաղաքականություն

Արտաքին ու ներքին «ֆուտբոլային» քաղաքականություն

Ապրիլ 22, 2011 17:35 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանը շարունակ մերժում էր այդ «ֆուտբոլը», բայց հիմա որոշեց օգտագործել ՀԱԿ առաջնորդին այնպես, ինչպես Թուրքիան էր իրեն օգտագործում։ Ներքին «ֆուտբոլում» Գյուլի դերում հիմա Ս. Սարգսյանն է, իսկ Սերժ Սարգսյանի դերում՝ Տեր–Պետրոսյանը»։
«Երկխոսություն» օպերացիան

«Երկխոսություն» օպերացիան

Ապրիլ 21, 2011 21:06 Կարեն Հակոբջանյան. «Փաստորեն, մենք հիմա ականատես ենք դառնում վատ բեմադրած մի թատրոնի, որի մասնակիցները փորձում են իրար «պաս» տալով «ներքաղաքական լարվածության հաղթահարում» խաղալ, բայց միայն զոմբի կամ Լևոնի «վկա» պետք է լինել՝ չհասկանալու համար այն, որ սերժա–լևոնական «երկխոսությունը» ոչ թե 3 «պահանջների» կատարմամբ է հնարավոր դառնալու, այլ այդ «երկխոսությունը» վաղուց կա, ու հիմա ընդամենը փորձ է արվում ապահովել դրա «լեգիտիմությունը»»։
Արցախի նախագահի մամլո խոսնակն արձագանքել է Տեր–Պետրոսյանի ասածներին ու տվել որոշ մեկնաբանություններ

Արցախի նախագահի մամլո խոսնակն արձագանքել է Տեր–Պետրոսյանի ասածներին ու տվել որոշ մեկնաբանություններ

Ապրիլ 19, 2011 18:18 Դավիթ Բաբայան. «Խոսելով կողմերի դիրքորոշման մասին` պետք է փաստել (սա ակնհայտ փաստ է, որ որեւէ ձեւով որեւէ մեկը չի կարող ժխտել), որ ամենամաքսիմալիստական դիրքորոշումը պահպանում է ինքը` Ադրբեջանը»:
Наглость–второе счастье !

Наглость–второе счастье !

Ապրիլ 14, 2011 20:27 Կարեն Հակոբջանյան. «Եթե այն օրերին Սադոյանի պահվածքը վարչապետն այսօր համարում է սխալ, ապա պետք է նաև հրապարակավ հայտարարի, որ ինքն էլ է սադոյանությամբ զբաղվել ու ընդդիմադիր գործչի կարգավիճակում պոպուլիզմով «աչոկ» հավաքել։ Ի դեպ, շատ տգեղ է նախկին կուսակցին ձեռառնոցիի տոնով հիշելը, մանավանդ որ Սադոյանի քննադատությունները կապիտալիզացնելով ու հակահհշականի դիմակ ունենալով է 1998–ի իշխանափոխությունից հետո Տիգրան Սարգսյանը «կպցրել» Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը»։
Դհոլացման մեխանիկան

Դհոլացման մեխանիկան

Ապրիլ 13, 2011 18:19 Կարեն Հակոբջանյան. «ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը լրջորեն պետք է մտահոգվի, քանի որ Սերժ Սարգսյանի քաղաքական ընդդիմախոսներին պատասխանելու գործառույթը և ներքաղաքական վիճակը փոխելու անթույլատրելիությունը Ադրբեջանի գործոնով պայմանավորելու քարոզչությունն իրականացնում է «ընդդիմադիր» Լևոն Տեր–Պետրոսյանը, ով, փաստորեն, աչք ունի Արզումանյանի աթոռին կամ էլ ձգտում է «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներից որևէ մեկի քաղաքական մեկնաբանը դառնալ»։
Hasta la vista, baby !

Hasta la vista, baby !

Ապրիլ 12, 2011 21:58 Կարեն Հակոբջանյան. «Վստահ եմ, որ այս վարչապետի փոխարեն եթե նույնիսկ կոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողուհի էլ բերեն, ով ոչինչ չհասկանա ու ոչինչ չանի, ապա տնտեսության վիճակն ավելի վատ չի լինի։ Տնտեսությունն, իհարկե, չի կարգավորվի, բայց գոնե չի էլ վատանա, իսկ դա, Սերժ Սարգսյանի պես նախագահ ունենալու պարագայում, արդեն լավ է»։
Տառապանքի երեք տարի

Տառապանքի երեք տարի

Ապրիլ 10, 2011 20:52 Կարեն Հակոբջանյան. «Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից դժգոհ են գրեթե բոլորը՝ փողոցային առևտրականից մինչև խոշոր գործարար։ Բնականաբար ամենադժվարը շարքային քաղաքացու համար է, որովհետև իշխանություններն իրենց բոլշևիկյան էնտուզիազմով ու աղաղակող դիլետանտիզմով իրականացրած քաղաքականությամբ նպաստեցին արտագաղթի աճին, իսկ դա ամենավատ արդյունքն էր, որն ունեցանք այս երեք տարիների ընթացքում»։
Բալաստը

Բալաստը

Ապրիլ 09, 2011 12:20 Կարեն Հակոբջանյան. «ՕԵԿ նախագահի միասնական ցուցակով գնալու միակ փաստարկը, թերևս, այն է, որ այն ինչ արեց իր հետ Սերժ Սարգսյանը՝ ուղղակի պարտավոր է «ամուսնանալ»։ Այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը, պատկերավոր ասած, փորձում է մնալ Ս. Սարգսյանի վրա և առաջարկում է «զագսի» միասնական թղթով հաստատել իրենց «արտաամուսնական» կապը»։
Հանրահավաք, երթ և «марш домой»

Հանրահավաք, երթ և «марш домой»

Ապրիլ 08, 2011 01:13 Կարեն Հակոբջանյան. «Մի խոսքով՝ «Լևոն» սերիալը դիտարժան դարձնելու համար տարբերակները շատ են ու մարդկանց մոտ բաղձալի իշխանափոխության պատրանք ստեղծելու բազում հնարքներ կան «Եղիազարի» ու «միաբանի» մտքում։ Բայց ինչ էլ լինի՝ վերջում կինոն ավարտվելու է նույն ձևով՝ մարդկանց տուն ուղարկելով»։
Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը

Ահարոն Ադիբեկյանը, Լևոն Տեր–Պետրոսյանը և սերժական թիմը

Ապրիլ 06, 2011 15:31 Կարեն Հակոբջանյան. «Իշխանությունները «Լևոնը միակ ու անկրկնելի ընդդիմությունն է» ծրագիրն իրականացնելու համար արդեն մարտի են նետել իրենց «ծանր հրետանի» համարվող Ա. Ադիբեկյանին։ Իսկ դա հուշում է, որ Տեր–Պետրոսյանի վիճակը վատանում է»։
ՀԱԿ–ը քաշված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Լևոն Տեր–Պետրոսյանն է

ՀԱԿ–ը քաշված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Լևոն Տեր–Պետրոսյանն է

Ապրիլ 05, 2011 13:24 Կարեն Հակոբջանյան. «Կոնգրեսի զոմբիական շրջանակներին պետք է ասեմ, որ իրականում Լևոնը Սերժի հետ ոչ թե շախմատ, այլ շաշկի է խաղում ու այդ խաղի ժամանակ շատերդ «ժերտվա» եք գնում կամ ֆուկ լինում»։
Սերժա–լևոնական համագործակցության որոշ նրբերանգների մասին

Սերժա–լևոնական համագործակցության որոշ նրբերանգների մասին

Ապրիլ 04, 2011 00:05 Կարեն Հակոբջանյան. «Այժմ շատ պարադոքսալ վիճակ է ստեղծվել. որքան շատ մարդ է հավաքվում լևոնական հանրահավաքներին, այնքան ամրանում է Սերժ Սարգսյանի դիրքերը, քանի որ Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի խնդիրը հասարակական դժգոհությունը մեկի ձեռքում կուտակելն ու նպատակամղված ձևով չեզոքացնելն է, ինչը «միաբանը» փայլուն կատարում է»։
Րաֆֆին վիժեցրեց սերժա–լևոնական գործարքը

Րաֆֆին վիժեցրեց սերժա–լևոնական գործարքը

Մարտ 31, 2011 19:34 Կարեն Հակոբջանյան. ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անսպասելի քայլն ակնհայտորեն խառնեց Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի ծրագրերը։ Վերջիններս միմյանց աջակցում էին իշխանական և ընդդիմադիր քաղաքական հատվածները բյուրեղացնելու հարցում, որից հետո ձևավորվելու էր այսպես կոչված ազգային համաձայնության մթնոլորտ։ Այն իրականում ոչ թե ազգային համաձայնության հասնելու, այլ 2012 և 2013 թվականներին «Սերժ Սարգսյանի վերարտադրության ու Տեր–Պետրոսյանի հաստիքային ընդդիմություն դառնալու» ծրագիր էր»։
Վարչապետը «գյուղական» է գնում

Վարչապետը «գյուղական» է գնում

Մարտ 29, 2011 17:02 Կարեն Հակոբջանյան. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա իշխանության երիտթևն ակնհայտորեն «կայֆավատ» է լինում։ Տպավորությունն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը պատժում է նրան ու «Տիգրանիկս գուլպա չունի, հանդ է գնում ոտաբաց» թեմայով «գանյատ» է անում «բարեշրջիչին» դեպի գյուղեր, որպեսզի վարչապետը հա՛մ իր աչքին չերևա, հա՛մ էլ՝ աթարի հոտը քաշի ու գյուղացու «ղադրը» իմանա»։
Առևտուրը շարունակվում է

Առևտուրը շարունակվում է

Մարտ 28, 2011 20:11 Կարեն Հակոբջանյան. «Թե ինչպես կավարտվի քաղաքական առևտուրը «Եղիազարի» ու «միաբանի» միջև այս փուլում, պարզ կդառնա շատ շուտով։ Բայց պետք է արձանագրել, որ կողմերի միջև քաղաքական գործարքը կամ «երկխոսությունը» ոչ թե այս տարվա մարտի 17–ին էր կայացել, երբ ոստիկանության աչալուրջ հայացքի ներքո «գրավվեց» Ազատության հրապարակը, այլ առնվազն դրանից մեկ ամիս առաջ»։
Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորաթուխ գեղամյանները

Րաֆֆի Հովհաննիսյանն ու նորաթուխ գեղամյանները

Մարտ 24, 2011 12:19 Կարեն Հակոբջանյան. « Ի վերջո պետք է ընդունել, որ Գեղամյանն ու Բաղդասարյանը հաճախորդացան հանգամանքների բերումով ու մեծ դժվարությամբ, իսկ, ահա, Տեր–Պետրոսյանն այդպիսին դառնում է սեփական նախաձեռնությամբ ու 10 զոհերի բեռը ուսին»։
 «Միջազգայնագետի» գյուղական արկածները

«Միջազգայնագետի» գյուղական արկածները

Մարտ 23, 2011 16:36 Կարեն Հակոբջանյան. «Պատկերացնել կարելի է վարչապետի հոգեվիճակը։ Մարդ, ով իր վարչապետության սկզբնական փուլում «միջազգային կենտրոնների» մեծ սիրահար էր ու «սիլիկոնային հովտից» բացի, այլ հարցեր քննարկելն իր պատվից ցածր էր համարում, իսկ տխրահռչակ հեռուստահարցազրույցում էլ անկեղծացավ, թե Հայաստանը պետք է ծառայություն արտադրի, այլ ոչ թե՝ ապրանք, այժմ ստիպված է բավարարվել «կակոյ նիբուձ» գյուղ այցելելով ու կովերի «էրոտիկ» հատվածների մասին գիտահանրամատչելի բացատրություններ տալով»։
Փարիսեցիություն

Փարիսեցիություն

Մարտ 22, 2011 22:07 Կարեն Հակոբջանյան. «Ծիծաղելին այն է, որ եթե Լևոն Տեր–Պետրոսյանը Ր. Հովհաննիսյանին մոտեցած ու ողջունած լիներ, ապա գրազ եմ գալիս, որ նույն մարդիկ, նույն պաթոսով, գրեթե նույն բառապաշարով ու զոմբիականությամբ գրելու էին, թե որքան ճիշտ քայլ արեց իրենց ֆյուրերիկը»։
Երկակի ստանդարտներ

Երկակի ստանդարտներ

Մարտ 21, 2011 16:50 Կարեն Հակոբջանյան. «Երբ 2008թ. մարտի 1–ից մեկ օր առաջ Արթուր Բաղդասարյանը, դավաճանելով իր ընտրազանգվածին, միացավ Սերժ Սարգսյանին, լևոնականները նրան տվեցին «ախք» որակումը։ Իսկ հիմա, երբ Լևոն Տեր–Պետրոսյանը բացահայտ հայտարարում է, որ իշխանության հետ գնացել է քաղաքական գործարքի, դա գնահատվում է որպես արժանապատիվ համագործակցություն իշխանության ու հասարակության մասնակցությամբ»։
Կռապաշտություն Ազատության հրապարակում

Կռապաշտություն Ազատության հրապարակում

Մարտ 19, 2011 16:15 Կարեն Հակոբջանյան. «Վիճակը, փաստորեն, շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Մի կողմից Սերժ Սարգսյանի իշխանությունն է, որն այլ կերպ քան թյուրիմացություն հնարավոր չէ որակել, իսկ «մյուս» կողմում նեկրոֆիլներն են՝ իրենց կռապաշտության պաթոլոգիկ դրսևորումներով ու սերժապաշտպան քայլերով»։
Քաղաքական սերիալ «Լևոն». դիտեք առաջի՛ն ալիքով

Քաղաքական սերիալ «Լևոն». դիտեք առաջի՛ն ալիքով

Մարտ 18, 2011 22:09 Կարեն Հակոբջանյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական գործունեությունն ու իր ղեկավարած հանրահավաքները վաղուց արդեն վերածվել են հեռուստասերիալ հիշեցնող ներկայացումների, որի գլխավոր դերերում են Լենին պապին (կներեք՝ Լևոն պապին) ու Սերժ Սարգսյանը։ Սերիալն այդ բավական լայնորեն գովազդվում ու ցուցադրվում է «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներով և իր լսարանով չի զիջում «Աննա» սերիալին։ Տարբերությունն այն է, որ այս սերիալի անունը «Լևոն» է»։
Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը ծուղակի մեջ

Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը ծուղակի մեջ

Մարտ 17, 2011 20:39 Կարեն Հակոբջանյան. «Մեկ բան ակնհայտ է, որ Լևոնի իշխանության գալը Հայաստանի համար կատաստրոֆա կլինի ու ֆարս։ Բայց մյուս կողմից էլ՝ Հայաստանի համար կատաստրոֆա է Սերժի իշխանության պահպանումը։ Հետևաբար՝ այժմ ծուղակի մեջ են ոչ միայն Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, այլ նաև, առանց չափազանցության, Հայաստանի Հանրապետությունը»։