Ուղիղ խոսք

Արթուր Վանեցյան․

Մարտ 22, 2019 14:20 Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ. նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները։

Անդրանիկ Թևանյան․

Մարտ 22, 2019 13:02 Վարչապետը խոստովանեց, որ չի տիրապետում Արցախի հիմնախնդրին, բանակցային գործընթացին և փորձում է ժամանակ շահել։ 

Երվանդ Բոզոյան․

Մարտ 21, 2019 11:20 Սխալ լուծումների դեպքում, օլիգարխների հետ միասին, մենք կարող ենք կորցնել նաև ողջ տնտեսությունը։ 

Արամ Օրբելյան․

Մարտ 21, 2019 08:00 Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է կարճվի, քանի որ տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։

Իրինա Քոչարյան․

Մարտ 20, 2019 12:44 Անցած տարվա գարնանը հայտարարված արժեքներն ու լոզունգները, անթիվ խոստումները ոչ մի բանով չամրապնդված պարզ պոպուլիզմ էին:

Վալերի Սեմերիկով․

Մարտ 20, 2019 08:53 Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի ՀԱՊԿ-ի կողմից ավելի վաղ ընդունված և այժմ իրագործվող պայմանավորվածությունների և ծրագրերի իրագործման վրա։

Էդուարդ Շարմազանով․

Մարտ 19, 2019 18:09 Կարիք չկա «Ֆեռարիով» հասնել, որովհետև Նիկոլ Փաշինյանն այնպես է գահավիժում, որ «Զապորոժեցն» էլ է իրեն շատ:

Նիկոլ Փաշինյան․

Մարտ 19, 2019 14:50 Հանրապետության յուրաքանչյուր տղամարդու համար իր կինն է առաջինը: Բոլոր նրանց, որոնք չեն գտել իրենց առաջին տիկիններին, մաղթում եմ, որ երջանիկ ընտանիքներ ձևավորեն։

Հայկ Ալումյան․

Մարտ 19, 2019 14:20 Ռոբերտ Քոչարյանը ներկա պահին հանդիսանում է քաղբանտարկյալ և հետապնդվում է քաղաքական նպատակներով:

Հովհաննես Խուդոյան․

Մարտ 18, 2019 16:45 Քննչական վարույթ իրականացնող մարմինը մատնված է անգործության։

Բելլա Քոչարյան.

Մարտ 16, 2019 21:40 Քաղաքական և պետական գործչի կին լինելը դժվար է, որովհետև մեծ պատասխանատվություն է ենթադրում։ 

Դավիթ Շահնազարյան․

Մարտ 16, 2019 18:40 Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ է պահում հատուկ նպատակով:

Ալեքսեյ Մալաշենկո.

Մարտ 15, 2019 13:55 Ժամանակ է հարկավոր Արցախին բանակցային սեղան բերելու համար, որից հետո Արցախը շատ ավելի առարկայական քննարկումներ կկարողանա անցկացնել։

Մոդեստ Կոլերով․

Մարտ 14, 2019 12:47 Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե կարգավորման համար, այլ բանակցություններ՝ կապիտուլյացիայի համար։

Վիկտոր Սողոմոնյան․

Մարտ 14, 2019 09:55 Այս պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա, նստի բանակցությունների ու ներկայացնի ԼՂ շահերը:

Գագիկ Ծառուկյան․

Մարտ 13, 2019 12:40 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն էր, որը չէր բավարարում մեր ժողովրդի հիմնական սպասելիքները։

Արսեն Համբարձումյան․

Մարտ 13, 2019 10:45 Թեև իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում էին տպավորություն ստեղծել, որ Մադրիդյան սկզբունքների հարց օրակարգում չկա, սակայն իրականությունն այլ  է, դրանք չեն չեղարկվել։

Դավիթ Շահնազարյան.

Մարտ 12, 2019 09:35 Այս իշխանությունները լուրջ ընկալվելու կարիք ունեն ամեն տեղ։ Ասվող խոսքերը պոպուլիզմ են՝ ուղղված ներքին լսարանին։

Վահե Հովհաննիսյան․

Մարտ 12, 2019 08:40 Նոնսենս է ունենալ Ղարաբաղի խնդիր և անընդհատ պատերազմի վտանգ, բայց քո քաղական էլիտան կազմված լինի մարդկանցից, ովքեր չեն տիրապետում Ղարաբաղի պրոբլեմատիկային։

Ջեյմս Ապատուրայ.

Մարտ 11, 2019 19:30 ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այն հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող։

Արթուր Վանեցյան․

Մարտ 09, 2019 20:05 ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի պաշտոնական մոտեցումն արտահայտում են ՀՀ վարչապետն ու արտգործնախարարը:

Մինսկի խմբի համանախագահներ

Մարտ 09, 2019 18:55 Ողջունում ենք որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանում՝ նախապատրաստելու բնակչությանը խաղաղությանը:

Արծրուն Հովհաննիսյան․

Մարտ 09, 2019 09:45 Այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է:

Ալեքսանդր Լապշին․

Մարտ 08, 2019 12:15 Ես որոշ զուգահեռներ եմ տեսնում ժամանակակից Ադրբեջանի և Երկրորդ աշխարհամարտի սկզբին նացիստական Գերմանիայի միջև:

Աննա Հակոբյան.

Մարտ 08, 2019 12:03 Առաջին իսկ այցի դեպքում, եթե ինձ մնար, թե ես ինչպես պետք է հագնվեի, ինչպես գնայի, խայտառակ պատմություն կլիներ և հայ հանրությունը ինձ չէր ների դրա համար: 

Նիկոլ Փաշինյան․

Մարտ 07, 2019 14:50 Այո՛, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր պետական ծառայող իր շանսն է ստանալու:

Ստանիսլավ Տարասով․

Մարտ 07, 2019 09:40 Տպավորություն է ստեղծվում, որ Երևանը չի մշակել ղարաբաղյան հարցի իր սցենարը, իսկ Բաքուն իր խաղերով փակուղի է մտել՝ խաղադրույք անելով Փաշինյանի վրա։

Կոնստանտին Զատուլին․

Մարտ 07, 2019 09:25 Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը ԼՂ-ից: 

Նիկոլ Փաշինյան․

Մարտ 06, 2019 00:51 Հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցությունն ապահովելն է:

Ջեյմս Ուորլիք.

Մարտ 05, 2019 12:30 Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: 

Սեյրան Օհանյան․

Մարտ 05, 2019 09:25 Բանակն այսօր հիմնական թիրախավորված կառույցն է մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում։

Ռոբերտ Քոչարյան․

Մարտ 04, 2019 13:10 Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։

Վիկտոր Սողոմոնյան․

Մարտ 03, 2019 16:10 Բազմաթիվ անձինք, ովքեր չէին կարող ծանոթ լինել քրեական գործի նյութերին, այսօր հայտարարություններով են հանդես գալիս: 

Սեյրան Օհանյան․

Մարտ 02, 2019 13:25 Մարտի 1-ի գործում ոչ թե քննում են, որպեսզի պարզեն՝ մեղավոր ես, թե ոչ, այլ նշանակում են մեղադրյալին և այնուհետև ամբողջ քրեադատավարական գործընթացն իրականացնում:

Զարուհի Փոստանջյան․

Մարտ 02, 2019 09:35 Քանի դեռ մեր հանրությունը թույլ է տալու շահագործել ավտորիտար համակարգը, «Մարտի մեկը» շարունակելու է մնալ չբացահայտված`չփաստագրված:

Սեմյոն Բաղդասարով.

Մարտ 01, 2019 15:25 Թող Փաշինյանը և բոլոր սորոսամետ հայաստանցի տականքները հասկանան, որ ղարաբաղցիները պաշտպանում էին ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Խորհրդային Միությունը:

Երվանդ Բոզոյան․

Մարտ 01, 2019 10:03 Այն բիրտ և կեղտոտ ավանդույթը, որ դրվեց 1995թ․, մեր հանրությունը չդատապարտեց։ Մինչդեռ ամոթ էր, որ բոլոր իշխանություններն այդ ավանդույթը պահպանեցին։

Նիկոլ Փաշինյան․

Փետրվարի 28, 2019 13:21 Քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, Ալիևի հետ շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: