Ուղիղ խոսք

Տիգրան Բալայան․

Հունիս 05, 2018 12:16 Համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել։

Երվանդ Բոզոյան․

Հունիս 04, 2018 16:55 Դատավորները շանս ունեն օբյեկտիվ որոշում կայացնել Սամվել Բաբայանի գործով և երես չթեքել նոր Հայաստանից։

Անդրանիկ Թևանյան․

Հունիս 04, 2018 16:10 Սամվել Բաբայանին պահել անազատության մեջ նշանակում է սպառնալ ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը:

Ալեքսանդր Լապշին․

Հունիս 04, 2018 11:20 Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս։

Գագիկ Ծառուկյան․

Հունիս 01, 2018 14:35 ԱԱԾ-ի մոտ բոլոր պապկաները դրված են՝ ով ինչով է զբաղվել և ինչ կեղծիքներ կամ թալան է իրականացրել:

Արայիկ Պապիկյան.

Հունիս 01, 2018 13:20 40 օր է ունենք «անսերժ» Հայաստան, բայց ունենք տասնյակից ավելի քաղբանտարկյալներ: Հեղափոխության կանոնն է, որ անմիջապես ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները:

Նիկոլ Փաշինյան․

Հունիս 01, 2018 09:15 Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է:

Երվանդ Բոզոյան․

Մայիս 31, 2018 12:54 Մենք մեր պատմության մեջ այնքան «ինֆարկտներ» ենք ապրել, որ հաջորդը կարող է ճակատագրական լինել:

Անդրանիկ Թևանյան․

Մայիս 30, 2018 21:00 Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այլապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ:

Վալերիյ Օսիպյան.

Մայիս 30, 2018 20:57 Օլիգարխ կլինի, ով ուզում է լինի, եթե մեկը նեղում է, զանգեք, կգամ ձեր կողքը կկանգնեմ:

Երվանդ Բոզոյան.

Մայիս 29, 2018 13:35 Այսօր էլ «Ծովից ծովն» ու ապազգային (քիրվայական) նեոբոլշևիզմը, զգալի տեղ ունեն մեր քաղաքական կյանքում: Երկուսն էլ ազգակործան, հակապետական բնույթ ունեն:

Անդրանիկ Թևանյան.

Մայիս 29, 2018 12:44 Վճռաբեկ դատարանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ-ական ռեժիմի ազդեցության տակ և իր քայլով յուրօրինակ սաբոտաժի է ենթարկում նոր կառավարության գործունեությունը։

Մայք Պոմպեո․

Մայիս 28, 2018 12:03 Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու հարցում:

Երվանդ Բոզոյան․

Մայիս 28, 2018 10:40 Պետական մտածողության բացակայությունը հայերիս մոտ խոր արմատներ ունի, որտեղից էլ դուրս են գալիս 2 ծայրահեղ արժեհամակարգեր։

Դավիթ Պետրոսյան․

Մայիս 27, 2018 21:04 ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին:

Տիգրան Ավինյան․

Մայիս 27, 2018 21:00 Ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և այդ ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ Հանրապետականի կամքից։

Զոհրաբ Մնացականյան․

Մայիս 25, 2018 12:30 Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով։

Ռուբեն Հակոբյան․

Մայիս 25, 2018 11:15 Շատ կարևոր է, որ մինչ այդ ազատության մեջ լինեն նաև քաղբանտարկյալները` ընտրությունների լիգիտիմության անխոցելիությունն ապահովելու համար:

Դոնալդ Թրամփ.

Մայիս 24, 2018 15:40 Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն:

Հենրիխ Մխիթարյան.

Մայիս 24, 2018 09:00 Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան:

Արթուր Դավթյան.

Մայիս 23, 2018 12:07 Այո՛, իրադրության փոփոխության արդյունքում ունենք քրգործեր, որոնցով կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման։

Արեգ Կյուրեղյան․

Մայիս 23, 2018 09:12 Հանրապետության հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ պահանջում էր ձեզ ընտրել ՀՀ վարչապետ, հենց այդ նույն մի քանի հարյուր հազար մարդը վանկարկում էր «Սասնա Ծռեր»։

Ավետիք Իշխանյան․

Մայիս 22, 2018 18:59 Գլխավոր դատախազը ճիշտ կանի՝ հրաժարական տա։ Դա իր համար լավագույն լուծումը կլինի։

Տիգրան Բալայան․

Մայիս 22, 2018 12:15 Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար։

Արայիկ Պապիկյան․

Մայիս 21, 2018 11:00 Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում շարունակաբար ավելացել է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը:

Տարոն Աճեմօղլու․

Մայիս 21, 2018 09:35 Գրեթե կասկած չկա, որ Հայաստանը, մեծ հաշվով, ավազակապետություն էր վերջին երկու տասնամյակների և անգամ ավելի շատ ժամանակահատվածում։

Անդրանիկ Թևանյան․

Մայիս 20, 2018 11:40 Առանց քաղբանտարկյալների ազատ արձակման՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կտուժի:

Արթուր Վանեցյան․

Մայիս 19, 2018 12:35 Ուղիղ եթերներների հետ մտահոգություններ ունեմ։ Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։

Գարեգին Չուգասզյան․

Մայիս 18, 2018 23:42 Դատաիրավական համակարգն ամբողջությամբ գտնվում է հին ուժերի ռեժիմի ձեռքում․ իրավական լուծումները չեն կարող բավարար լինել, եթե չկա քաղաքական ճնշում։

Արտակ Զեյնալյան.

Մայիս 18, 2018 13:37 Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին:

Էդուարդ Շարմազանով.

Մայիս 17, 2018 22:25 Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է:

Նեյթ Շենքան․

Մայիս 17, 2018 09:52 Անցած մեկ ամիսը շատ ոգևորիչ և դրական ժամանակաշրջան էր Հայաստանի համար։

Արարատ Միրզոյան․

Մայիս 16, 2018 10:04 Մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։

Արսեն Վենգեր.

Մայիս 15, 2018 20:30 Ինձ համար շատ բարդ կլինի առանց «Արսենալի»: Ակումբս այստեղ է, սիրտս նույնպես: «Արսենալի» մեծագույն երկրպագուն եմ:

Արթուր Դավթյան.

Մայիս 15, 2018 14:27 Ես վստահեցնում եմ, որ որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան որ կաշխատեմ, երբեք չեմ ունենա:

Ավետիք Իշխանյան․

Մայիս 14, 2018 10:00 Շատ կուզենայի, որ քաղբանտարկյալներն այս անգամ արդարացվեին՝ ի տարբերություն նախորդ շրջանների, որ համաներումներով են ազատվել, բայց քրգործերը մնացել են։

Երվանդ Բոզոյան․

Մայիս 13, 2018 22:35 Քաղբանտարկյալները պետք է իրավունք ունենան մասնակցելու արտահերթ ընտրություններին, որպեսզի քաղաքական ներկապնակը ավելի օբյեկտիվ պատկեր ունենա։

Նիկոլ Փաշինյան.

Մայիս 13, 2018 21:14 Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձևավորել և որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ: