Ուղիղ խոսք

Նիկոլ Փաշինյան․

Մայիս 12, 2018 12:50 Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի զինվորի զոհվելու մասին լուրը հանրության համար դառնա լրահոսի հերթական վերնագիր:

Շառլ Ազնավուր․

Մայիս 11, 2018 22:21 Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։

Գարեգին Չուգասզյան.

Մայիս 11, 2018 22:17 Ամեն հեղափոխություն ունի իր Բաստիլը և հայկական Բաստիլը նույնպես պետք է ազատագրվի:

Ռուբեն Հակոբյան․

Մայիս 10, 2018 13:23 Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:

ԱՄՆ Պետքարտուղարություն․

Մայիս 09, 2018 09:38 Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում։

Դոնալդ Թրամփ․

Մայիս 09, 2018 09:38 Ուզում եմ վերանորոգել աշխարհն այնպես, որ Իրանը զրկվի միջուկային զենք կրելու բոլոր հնարավորություններից։

Արսեն Ջուլֆալակյան.

Մայիս 08, 2018 12:30 Բոլորս պետք է ներքուստ «հեղափոխվենք»՝ բառի լավ իմաստով: Նման գիտակցությունն ու գործելաոճը վճռորոշ է լինելու, որպեսզի հետո չփնտրենք արդարացումներ և մեղավորներ:

Իրինա Ալեգրովա․

Մայիս 08, 2018 10:29 Հայերը իմաստուն ազգ են՝ շատ դժվարություններ հաղթահարած: Նրանք իրավունք ունեն արժանավայել ապրելու, նրանք դա արեցին, նրանք հասան հաղթանակի:

Արմեն Մարտիրոսյան․

Մայիս 07, 2018 21:09 Համոզված եմ, որ քաղբանտարկյալների հարցը նոր կառավարության առաջնահերթություններից կլինի և բոլոր քաղբանտարկյալները կարճ ժամանակ հետո ազատ կարձակվեն։

Վահրամ Բաղդասարյան․

Մայիս 07, 2018 15:54 Քաղաքականության մեջ մտնողը, եթե որոշել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն նա մտել է իր հետաքրքրությունների համար։

Նիկոլ Փաշինյան․

Մայիս 05, 2018 21:31 Կան կառավարության կազմի մի քանի տարբերակներ, իսկ ո՞ր տարբերակը կիրագործվի իրականում իմ վարչապետ ընտրվելու պարագայում, կախված է կոնկրետ քաղաքական իրավիճակից։

Մարիա Զախարովա․

Մայիս 04, 2018 22:29 Հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները երկրի Սահմանադրության հիման վրա, երկխոսության միջոցով լուծելու օգտին:

Արթուր Խաչատրյան.

Մայիս 03, 2018 20:00 Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Դեռ մեկ ամիս առաջ անհնարին թվացողն այսօր արդեն իրականություն է:

Երվանդ Բոզոյան.

Մայիս 03, 2018 19:15 90-ականներից սկսած մարդկանց փակեցին, կոտրեցին ու հանկարծ մարդիկ ապրիլի 23-ին հասկացան, որ իրենք ուժեղ են ու իրենք են որոշում իրենց երկրի ապագան։

Զարմինե Զեյթունցյան․

Մայիս 03, 2018 14:43 Ցույց տվեցինք, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք: Այն տեղեկատվությունը, որն այսօր հաղորդվում է ամբողջ աշխարհում Հայաստանի մասին, կունենա նաև դրական հետևանքներ։

Միխայիլ Սահակաշվիլի․

Մայիս 02, 2018 07:30 Նրանք խնդիրներ ունեն ոչ թե միջազգային դավադրության հետ, այլ սեփական ժողովրդի, ում հոգնեցրել է ձեր գողություններն ու ցինիզմը: Հայաստանը լինելու է կոռուպցիայից ազատված։

Վարազդատ Կարապետյան․

Մայիս 02, 2018 00:10 Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։

Ատոմ Էգոյան․

Մայիս 01, 2018 19:49 Հպարտացե’ք ձեր ձեռքբերումներով` ձեր իսկ խելամտության, ձեր սեփական ոգու նկատմամբ և մեր սիրելի Հայաստանում ավելի լավ կյանքի ձեր ցանկության հավատով և վստահությամբ:

Նիկոլ Փաշինյան․

Մայիս 01, 2018 09:05 Գիշերային ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները, որպեսզի ժողովրդի թեկնածուն չընտրվի վարչապետ։

Արմեն Սարգսյան․

Ապրիլ 30, 2018 12:07 Ոչ ոք չի կարող և չպետք է բացի «Պանդորայի արկղը», այն արկղը, երբ մարդիկ կսկսեն չհարգել Սահմանադրությունը: Եթե մեկ անգամ դա լինի, կլինեն երկրորդ, երրորդ նախադեպեր։

Եվրոպական միություն․

Ապրիլ 30, 2018 10:00 Շարունակում է կարևոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն։

Հիզեր Նոյերթ.

Ապրիլ 29, 2018 10:16 Բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ:

Գագիկ Ծառուկյան․

Ապրիլ 28, 2018 21:05 Եթե հաղթանակը ժողովրդինն է, որևիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու։

Կոնստանտին Զատուլին.

Ապրիլ 28, 2018 15:46 Երբ խոսք լինի գործընթացը կոտրելու մասին և փորձելու, օրինակ, բռնությամբ փոխել՝ հեղափական նկրտումներով և այլն, մի մտածեք, որ այն մենք միանշանակ կընդունենք։

Դավիթ Հարությունյան․

Ապրիլ 28, 2018 12:00 Եթե գործընթացը չկարգավորվի քաղաքական ճանապարհով, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս գա փողոց և մենք հայտնվենք փակ գործընթացում:

Նիկոլայ Ռիժկով․

Ապրիլ 27, 2018 15:18 Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում:

Մարիա Զախարովա.

Ապրիլ 27, 2018 00:00 Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսեսնուսի հիման վրա:

Նիկոլ Փաշինյան․

Ապրիլ 26, 2018 18:10 Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող:

Ալեքսեյ Նավալնի․

Ապրիլ 25, 2018 22:37 Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ:

Ռիչարդ Միլս․

Ապրիլ 25, 2018 18:11 Ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ։

Նաիրա Զոհրաբյան․

Ապրիլ 25, 2018 16:06 Իշխանությունը պետք է հեռանա։ Իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ։

Վահրամ Բաղդասարյան.

Ապրիլ 25, 2018 16:03 Իսկ ժողովրդի թեկնածուն դա հարաբերական հասկացություն է։ Մենք կշարժվենք Սահմանադրությունով:

Դոնալդ Թրամփ․

Ապրիլ 25, 2018 09:37 Ընդգծում ենք անցյալի ցավոտ էջերը ճանաչելու և դրանց հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժողական ապագա ստեղծելու ուղղությամբ։

Հեդեր Նյուարթ․

Ապրիլ 25, 2018 09:28 Կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով:

Դմիտրի Պեսկով․

Ապրիլ 24, 2018 17:10 Հուսով ենք՝ ի հայտ կգան քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը։

Քիմ Քարդաշյան․

Ապրիլ 24, 2018 10:59 Ոգևորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է:

Անտոնիո Գուտերեշ․

Ապրիլ 24, 2018 10:57 Կոչ եմ անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ։

Երվանդ Բոզոյան․

Ապրիլ 23, 2018 23:05 Հնամաշ, հին արժեքներով ապրող քաղաքական գործիչները չէին կարող նոր առաջարկներ ներկայացնել Հայաստանին, դրա համար էլ նրանք պարտվում էին իշխանություններին։