Ուղիղ խոսք

Հիզեր Նոյերթ.

Ապրիլ 29, 2018 10:16 Բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ:

Գագիկ Ծառուկյան․

Ապրիլ 28, 2018 21:05 Եթե հաղթանակը ժողովրդինն է, որևիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու։

Կոնստանտին Զատուլին.

Ապրիլ 28, 2018 15:46 Երբ խոսք լինի գործընթացը կոտրելու մասին և փորձելու, օրինակ, բռնությամբ փոխել՝ հեղափական նկրտումներով և այլն, մի մտածեք, որ այն մենք միանշանակ կընդունենք։

Դավիթ Հարությունյան․

Ապրիլ 28, 2018 12:00 Եթե գործընթացը չկարգավորվի քաղաքական ճանապարհով, ապա չի բացառվում, որ ժողովուրդը կրկին դուրս գա փողոց և մենք հայտնվենք փակ գործընթացում:

Նիկոլայ Ռիժկով․

Ապրիլ 27, 2018 15:18 Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում:

Մարիա Զախարովա.

Ապրիլ 27, 2018 00:00 Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսեսնուսի հիման վրա:

Նիկոլ Փաշինյան․

Ապրիլ 26, 2018 18:10 Օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Այդտեղ երկու կարծիք լինել չի կարող:

Ալեքսեյ Նավալնի․

Ապրիլ 25, 2018 22:37 Հայաստանի բնակիչները հրաժարվեցին իրենց համարել իրավազուրկ անասուններ:

Ռիչարդ Միլս․

Ապրիլ 25, 2018 18:11 Ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ։

Նաիրա Զոհրաբյան․

Ապրիլ 25, 2018 16:06 Իշխանությունը պետք է հեռանա։ Իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ։

Վահրամ Բաղդասարյան.

Ապրիլ 25, 2018 16:03 Իսկ ժողովրդի թեկնածուն դա հարաբերական հասկացություն է։ Մենք կշարժվենք Սահմանադրությունով:

Դոնալդ Թրամփ․

Ապրիլ 25, 2018 09:37 Ընդգծում ենք անցյալի ցավոտ էջերը ճանաչելու և դրանց հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժողական ապագա ստեղծելու ուղղությամբ։

Հեդեր Նյուարթ․

Ապրիլ 25, 2018 09:28 Կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով:

Դմիտրի Պեսկով․

Ապրիլ 24, 2018 17:10 Հուսով ենք՝ ի հայտ կգան քաղաքական կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը։

Քիմ Քարդաշյան․

Ապրիլ 24, 2018 10:59 Ոգևորող է տեսնել բոլոր հայերին միավորված բողոքի խաղաղ ակցիաներում: Սա Հայաստանի համար պատմական օր է:

Անտոնիո Գուտերեշ․

Ապրիլ 24, 2018 10:57 Կոչ եմ անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ։

Երվանդ Բոզոյան․

Ապրիլ 23, 2018 23:05 Հնամաշ, հին արժեքներով ապրող քաղաքական գործիչները չէին կարող նոր առաջարկներ ներկայացնել Հայաստանին, դրա համար էլ նրանք պարտվում էին իշխանություններին։

Սերժ Թանկյան․

Ապրիլ 23, 2018 21:55 Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը և իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Մարիա Զախարովա․

Ապրիլ 23, 2018 18:39 Ժողովուրդը, որն իր պատմության նույնիսկ ամենաբարդ պահերին կարողանում է չմասնատվել ու պահպանել հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած կտրական տարաձայնություններին, հզոր է:

Գարիկ Մարտիրոսյան․

Ապրիլ 23, 2018 01:16 Մարդկանց ճակատագրերի հանդեպ եղեք պատասխանատու, ավելի իմաստուն, ադեկվատ մինչև վերջ, հարգեք մեր ազգին, արյունահեղություն թույլ մի տվեք։

Եվրոպական միություն․

Ապրիլ 22, 2018 18:31 Օրենքի տառին համապատասխան խաղաղ հավաքների անցկացումը համամարդկային և հիմնարար իրավունք է:

Անդրանիկ Թևանյան.

Ապրիլ 22, 2018 17:41 Սերժ Սարգսյանն այսօր շեշտակի անգամ դելեգիտիմզացիայի ենթարկվեց և ցույց տվեց, որ ինքը ադեկվատ չէ ու չի տիրապետում իրավիճակին, քաղաքական գործընթացներին:

Շառլ Ազնավուր․

Ապրիլ 21, 2018 22:17 Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։

Միխայիլ Սահակաշվիլի․

Ապրիլ 21, 2018 12:18 Շատ եմ մտահոգվում Հայաստանում խաղաղության և տաղանդավոր ու իմ շատ սիրելի ժողովրդի ապագայի համար։

Երվանդ Բոզոյան․

Ապրիլ 21, 2018 11:16 Որպեսզի շարժման քաղաքական բովանդակությունը որոշակի ներքաղաքական տեքստ ստանա, պետք են նաև քաղաքական բանաձևեր։

Սերժ Թանկյան․

Ապրիլ 21, 2018 10:04 Շատ կուզեի ձեզ հետ միանալ Երևանում և այլ քաղաքներում, քանի որ սիրտս և միտքս ամբողությամբ ձեզ հետ է:

Յուրա Մովսիսյան․

Ապրիլ 20, 2018 18:42 Ոստիկանության աշխատակիցնե՛ր, դադարեցրեք բռնությունները ձեր եղբայրների ու քույրերի նկատմամբ:

Հասմիկ Պապյան.

Ապրիլ 19, 2018 20:26 Պետության ղեկավարը, որն այլևս ասելիք և հատկապես անելիք չունի և գրեթե բոլոր ոլորտներում պարտություն է արձանագրել, պարտավոր է իր տեղը «մեծահոգաբար» զիջել:

Ատոմ Էգոյան․

Ապրիլ 19, 2018 15:09 Եթե այժմյան ցույցերը տեղի ունենային մեկ տարի առաջ, մենք ոչ միայն այդտեղ կլինեինք, այլև մեզ հետ կլինեին նաև այն հարյուրավոր սփյուռքահայեր։

Սերժ Թանկյան․

Ապրիլ 18, 2018 22:30 Սե՛րժ, քո գնալը կամ իշխանավարման շարունակումը անարդյունավետ է և վտանգավոր:

Human Rights Watch․

Ապրիլ 18, 2018 13:05 Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ կիրառելու պատմություն, ինչը կրկնվեց նաև այս անգամ:

ԱՄՆ պետքարտուղարություն․

Ապրիլ 18, 2018 12:10 Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը:

Արսինե Խանջյան․

Ապրիլ 17, 2018 12:39 Սերժ Սագսյան, ՀՀ ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով, մարտավարությամբ:

Սերժ Թանկյան․

Ապրիլ 15, 2018 12:44 Քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում: Պատմության ընթացքում դա ամենազորեղ գործիքներից էր:

#ՄերժիրՍերժին նախաձեռնություն․

Ապրիլ 14, 2018 12:18 Սերժ Սարգսյանի վերարտադրության պարագայում շարունակվելու է երկրի կողոպուտը, ժողովրդի հարստահարումը, պետության թուլացումը և արտագաղթը:

Դոնալդ Տուսկ.

Ապրիլ 14, 2018 12:12 Սիրիական ռեժիմը, Իրանն ու ՌԴ-ն այլևս չեն կարող շարունակել մարդկային ողբերգությունը և առնվազն պարտավոր են դրա համար թանկ վճարել։

Էդուարդ Շարմազանով․

Ապրիլ 12, 2018 21:19 Եթե Դավիթ Հարությունյանն ասում է, որ թեժ քննարկումներ են եղել, այլ թեկնածուներ են եղել, թող մի քանի թեկնածուի կամ մեկ թեկնածուի անուն տա։

Դավիթ Հարությունյան․

Ապրիլ 12, 2018 16:35 Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու: Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել: