Ուղիղ խոսք

Washington Post.

Ապրիլ 12, 2018 09:11 Բռնապետի դասագիրք՝ կանոն առաջին, թույլ չտալ, որ որևէ լուրջ մարտահրավեր առաջանա ընտրությունների ժամանակ:

Դոնալդ Թրամփ․

Ապրիլ 11, 2018 15:37 Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում։

Արարատ Միրզոյան․

Ապրիլ 11, 2018 12:40 Եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամակետի իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայաստանը։

Արամ Հարությունյան.

Ապրիլ 10, 2018 01:43 Տեսե՞լ եք՝ մի անգամ Արմեն Սարգսյանն ընդվզի․ Վազգեն Սարգսյանը ժամանակին նրան ասել է՝ գնա, գնացել է, հիմա էլ ասել են՝ արի, եկել է։

Ավետիք Իշխանյան.

Ապրիլ 10, 2018 01:21 Հայաստանը միապետական մի համակարգից անցում կատարեց մեկ այլ միապետական համակարգի։

Արամ Հարությունյան․

Ապրիլ 09, 2018 15:50 Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը գտնվելու է քաղաքականապես կլինիկական մահի կարգավիճակում, սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության կրողը որևէ իրավական լծակ չունի։

Րաֆֆի Հովհաննիսյան․

Ապրիլ 09, 2018 13:00 Բարին եմ մաղթում Արմեն Սարգսյանին, սա նոր սկիզբ է։ Նա հնարավոր է՝ երկխոսի իշխանության և ընդդիմության միջև։

Սերգեյ Լավրով․

Ապրիլ 08, 2018 23:40 Համոզված եմ, որ մի շարք բաներ, որոնք ներառված են «Կազանի փաստաթղթում», նախկինի պես պահանջված են։

Կարեն Կարապետյան․

Ապրիլ 08, 2018 11:15 Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարվածություն:

Սերժ Սարգսյան․

Ապրիլ 08, 2018 10:41 Կառավարություն ձևավորելու մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը:

Հենրիխ Մխիթարյան․

Ապրիլ 05, 2018 14:36 Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդը:

Կարեն Կարապետյան․

Ապրիլ 05, 2018 12:18 Մոտ ժամանակներս մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը։ Չվախենա՛ք, դեռ շարունակելու ենք աշխատել։

Արմեն Գրիգորյան․

Ապրիլ 05, 2018 10:57 Քանի որ այս գործն ավելի շատ մոբիլիզացիա է պահանջում, լավ կլինի, որ հնարավորինս մեծ՝ լայնածավալ ակտիվություն լինի։

Ժիրայր Սեֆիլյան․

Ապրիլ 04, 2018 14:09 Գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է։

Երվանդ Բոզոյան.

Ապրիլ 04, 2018 13:23 «Ելք»-ը տակտիկական տեսակետից արդեն իսկ պառակտված է, որովհետև արդեն խզումը եղել է։

Սերգեյ Լավրով․

Ապրիլ 02, 2018 15:30 Չի բացառվում, որ Սկրիպալի թունավորումը բխում էր Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների և իշխանությունների շահերից։

Մովսես Հակոբյան․

Ապրիլ 02, 2018 13:00 Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, և հայ ժողովուրդն է որոշելու

Արամ արքեպիսկոպոս Աթեշյան․

Մարտ 31, 2018 14:30 Այսօր, երբ մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ տոն ենք նշում։

Էվրիմ Սոմմեր․

Մարտ 30, 2018 14:15 Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը լավ ուսումնասիրված պատմական փաստ է, որն այսուհետ չպետք է հերքվի: Պատմական փաստերը պետք է ճանաչվեն։

Վալերի Սեմերիկով․

Մարտ 29, 2018 13:55 ՀԱՊԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում կազմակերպության հավաքական և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելուն։

Տիգրան Մկրտչյան․

Մարտ 28, 2018 15:20 Հակահայ քաղաքականությամբ ներծծված Բաքուն հերթական անգամ ցինիկ վերաբերմունք է ցուցաբերում իր համար այդքան խորթ եվրոպական արժեքների նկատմամբ։

Ռիչարդ Միլս․

Մարտ 28, 2018 14:45 Չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են:

Արթուր Պետրոսյան․

Մարտ 27, 2018 22:00 Մենք շուտով կվերադառնանք այն բարձր մակարդակին, դեռ մի բան էլ ավելի: Հավատում եմ, որ մինչև սեպտեմբեր ավելի լավ ֆուտբոլ ցույց կտանք:

Կոնստանտին Զատուլին․

Մարտ 26, 2018 16:55 Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի ԼՂ բարդ հակամարտության ռազմական լուծումը բացառվի։

Միխայիլ Սահակաշվիլի․

Մարտ 26, 2018 16:27 Ես արդեն պատմության դասագրքերում եմ, իսկ Պորոշենկո թյուրիմացությունը` միայն քրեական կամ դատական փաստաթղթերում։

Բրեդ Շերման․

Մարտ 23, 2018 11:08 Հայաստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, արժանի է մեր օգնությանը:

Անգելա Մերկել․

Մարտ 22, 2018 12:50 Թուրքիայի գործողություններն Աֆրինում անընդունելի էին՝ չնայած նրա անվտանգային շահերին։

Հենրիխ Մխիթարյան․

Մարտ 22, 2018 11:53 Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե, հարգելով իմ թիմակիցներին։

Երվանդ Բոզոյան․

Մարտ 20, 2018 21:34 Սերժ Սարգսյանը լավ հասկանում է՝ գործող վերնախավը հասարակական լայն լեգիտիմություն չունի և ակնարկում է՝ եթե ինքը լինի, ամեն ինչ կանի, որ նոր մարդիկ բերի։

Սերժ Սարգսյան․

Մարտ 19, 2018 19:15 Երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։

Բրուսք Հեսեքե․

Մարտ 19, 2018 11:15 Թուրքիան՝ Ռուսաստանի աջակցությամբ, այս հողերում հազար տարի ապրող մարդկանց տեղահան անելու քաղաքականություն իրականացրեց։

Ժոզե Մոուրինյու․

Մարտ 17, 2018 13:50 Ցանկացած պատ դուռ ունի: Չեմ պատրաստվում փախչել կամ արտասվել այն բանի համար, որ սուլել են ինձ:

Երվանդ Բոզոյան․

Մարտ 16, 2018 17:55 Մենք պետք է պայքարենք, որ Արցախը չդառնա աշխարհաքաղաքական հակամարտության գոտի։ Եթե դարձավ, ապա մենք տանուլ կտանք։

Էլմար Մամեդյարով․

Մարտ 16, 2018 14:30 Երբ համանախագահները վերջին անգամ տարածաշրջանում էին, մենք համաձայնեցինք, որ ընտրություններից հետո կշարունակենք բանակցությունները առավել ինտենսիվ ձևաչափով։

Արսեն Վենգեր․

Մարտ 16, 2018 13:15 Խաղը բարդ ստացվեց, բայց արդյունքում մենք հաղթեցինք: Եթե նույն կերպ շարունակենք, ապա երկրպագուները կաջակցեն մեզ:

Մարիա Զախարովա․

Մարտ 15, 2018 13:06 Ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվում է մի շարք գործընկերների հետ, խոսքը վերաբերում է և՛ համանախագահներին, և՛ տարածաշրջանի երկրներին։

Ջենարո Գատուզո․

Մարտ 15, 2018 12:05 Մխիթարյանի խաղը շատ է լավացել Անգլիա տեղափոխվելուց հետո: Նա ոչ միայն տեխնիկապես է լավ զարգացած, այլև` բարելավել է իր խաղի արագությունը։

Բինալի Յըլդըրըմ․

Մարտ 15, 2018 11:30 Եթե ԱՄՆ-ն Թուրքիայի բարեկամն է, ապա պետք է մեզ հանձնի Գյուլենին և դադարեցնի համագործակցությունն ահաբեկիչների հետ։