Ուղիղ խոսք

Շավարշ Քոչարյան․

Փետրվարի 15, 2018 15:12 Բավական է հիշատակել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը, որը միանշանակ ցույց է տալիս՝ ով ինչի է պատրաստ, ով պատրաստ չէ բանակցային գործընթացում առաջ գնալուն։

Ցիպի Խոտովելին.

Փետրվարի 14, 2018 19:39 Շատ կարևոր է ճանաչել հայ ժողովրդի ողբերգությունը, և հրեաներս հասկանում ենք դա, բայց չենք կարող փոխել մեր արտաքին քաղաքականությունը:

Վլադիմիր Ժիրինովսկի․

Փետրվարի 13, 2018 21:15 Սահակաշվիլիին դեռ պետք է Նոբելյան մրցանակի առաջադրել: Նա պրագմատիկ գործիչ է, նարնջագույն հեղափոխությունների Լենինն է։

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյան․

Փետրվարի 13, 2018 16:14 Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել։

Հենրիխ Մխիթարյան․

Փետրվարի 13, 2018 14:55 Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է անունս է՛լ ավելի հեղինակավոր դարձնելը:

Տիգրան Բալայան․

Փետրվարի 13, 2018 10:20 Ադրբեջանի ԱԳՆ-ի քարոզիչները հայերի նոր գաղտնի, տրամաբանա-բովանդակային դիվերսիոն զենք՝ փչացած ՈւԱԶ-իկ են հայտնաբերել։

Սերժ Սարգսյան․

Փետրվարի 12, 2018 17:46 Եթե շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել:

Արմեն Ռուստամյան․

Փետրվարի 12, 2018 14:13 Ռեյտինգային ընտրակարգը նախապայման չի եղել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի համար։

Արծրուն Հովհաննիսյան․

Փետրվարի 12, 2018 13:17 Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։

Հենրիխ Մխիթարյան․

Փետրվարի 09, 2018 21:05 Իմ երազանքներից մեկն իրավաբան դառնալն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

Աֆղան Մուխթարլի․

Փետրվարի 09, 2018 15:05 Վրաստանում Ալիևը հսկայական բիզնեսներ ունի զբոսաշրջության ոլորտում, հյուրանոցներ, մեծ հողամասեր:

Էդվարդ Նալբանդյան․

Փետրվարի 08, 2018 19:58 Բաքվում, խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում, մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները։

Նովրուզ Մամեդով․

Փետրվարի 07, 2018 17:18 Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կարող են սրվել ու ազդել նաև Ադրբեջանի վրա։

Վիկ Դարչինյան.

Փետրվարի 07, 2018 14:17 Մինչև այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ, բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ։

Բեքիր Բոզդաղ․

Փետրվարի 06, 2018 11:10 YPG-ի համազգեստով ամերիկացի զինծառայողն էլ է թիրախ: Թող մեր դեմ դուրս չգան։

Ուեյն Ռունի.

Փետրվարի 06, 2018 10:50 Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա կստեղծի պահեր, կխփի գոլեր և կարծում եմ՝ Մխիթարյանը կշարունակի լավ խաղալ։

Արսեն Վենգեր․

Փետրվարի 05, 2018 14:09 Հենրիխն այնպիսի երկրից է, որտեղ մեծ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է օժտված լինել ուժեղ բնավորությամբ և սիրել ֆուտբոլը:

Ալի Քերիմլի․

Փետրվարի 05, 2018 14:00 Հայր և որդի Ալիևները արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին:

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ․

Փետրվարի 02, 2018 21:15 Երջանիկ եմ, որ կրկին Մխիթարյանի հետ նույն թիմում ենք: Նա ասես եղբայրս լինի կամ լավ ընկեր: Մխիթարյանն իմ տրանսֆերի կայացման հարցում կարևոր գործոն է հանդիսացել:

Էդվարդ Նալբանդյան․

Փետրվարի 02, 2018 17:59 Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է:

Արսեն Վենգեր.

Փետրվարի 02, 2018 13:55 Մխիթարյանն ու Օբամեյանգը խաղացել են միասին, իրար շատ լավ գիտեն. հույս ունեմ, որ նրանք կկարողանան ստեղծել այն իդեալական փոխըմբռնումը, որ ունեին «Դորտմունդ»-ում:

Սերգեյ Լավրով.

Փետրվարի 01, 2018 22:10 Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում:

Էմանուել Մակրոն․

Հունվար 31, 2018 13:45 Հանուն արդարության և ճանաչման պայքարը մենք մղում ենք հիշողությամբ՝ սատարելով հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակի համար օր ամրագրելը։

Դոնալդ Թրամփ․

Հունվար 31, 2018 11:00 Մեզ շրջապատում են հանցավոր վարչակարգեր, ահաբեկչական խմբավորումներ, Չինաստանի ու Ռուսաստանի նման հակառակորդներ, որոնք հակադրվում են մեր շահերին։

Պետր Չեխ․

Հունվար 30, 2018 21:07 Մխիթարյանը բարձրակարգ խաղացող է` գնդակի հետ աշխատելու իր ունակությամբ և արագությամբ: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է, շատ հմուտ և արագաշարժ:

Միկելե Նիկոլետի․

Հունվար 29, 2018 16:11 Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ։

Էդվարդ Նալբանդյան․

Հունվար 29, 2018 15:51 Կասպրշիկի թիմի հնարավորություններն ընդլայնել հնարավոր չեղավ, որովհետև Ադրբեջանը շատ խոչընդոտներ առաջ բերեց:

Ժոզե Մոուրինյու․

Հունվար 28, 2018 16:33 Սանչեսի տրանսֆերի համար ՄՅՈւ-ն գումար չի վճարել: Դա պարզապես հրաշալի գործարք է: Նա մեր թիմ է տեղափոխվել անվճար:

Մարտին Քեոուն.

Հունվար 27, 2018 20:45 Ի դեմս Մխիթարյանի՝ Վենգերը քսակով ոսկի է ստացել: Սա, գուցե, կդառնա Վենգերի ամենահաջող տրանսֆերային պատուհանը։

Ֆայսալ Միքդաթ․

Հունվար 26, 2018 11:42 Թուրքիայի գործողությունները Սիրիայի դեմ հանդիսանում են ինքնիշխանության խախտում: Սիրիան բոլոր իրավունքները ունի ցանկացած տեսակի պատասխան տալ։

Ժոզե Մոուրինյու.

Հունվար 26, 2018 08:27 Մենք ֆանտաստիկ խաղացող ենք կորցրել, Վենգերը նույնպես: Սա հրաշալի գործարք էր բոլորի համար: Ամեն դեպքում, ես ոչնչի համար չեմ զղջում:

Մարիա Զախարովա․

Հունվար 25, 2018 21:49 ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը:

Տիգրան Բալայան․

Հունվար 25, 2018 11:53 Բաքուն փորձում է շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում:

Հենրիխ Մխիթարյան․

Հունվար 24, 2018 22:31 Օզիլը հիանալի խաղացող է և հետաքրքիր կլինի նրա հետ խաղալը: Նա գոլային փոխանցումների արքան է:

Սերժ Սարգսյան․

Հունվար 24, 2018 17:01 Կողմերը պետք է միասին ստանձնեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում:

Արսեն Վենգեր.

Հունվար 24, 2018 16:11 Սա նոր շանս է Մխիթարյանի համար: Վստահ եմ, որ նա բավականաչափ տաղանդավոր է, որպեսզի օգտվի դրանից:

Երվանդ Բոզոյան․

Հունվար 23, 2018 20:44 Հավանաբար, Սերժ Սարգսյանը կարծում է, որ եթե նոր խաղացող մտցնի, ավելի կբալանսավորի ապագա իշխանությունը, քան եթե մնան առկա երկու խաղացողները։

Արսեն Վենգեր.

Հունվար 23, 2018 08:10 Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Մեզ Մխիթարյանի պես փորձառու ֆուտբոլիստներ են պետք: Մխիթարյանը լավ ձեռքբերում է: