Ուղիղ խոսք

Տիգրան Բալայան․

Նոյեմբեր 17, 2017 11:23 Թուրքիան պետք է շարունակի որքան հնարավոր է հեռու մնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից։

Շավարշ Քոչարյան.

Նոյեմբեր 16, 2017 15:12 Ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Ընդհանուր առմամբ, գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում։

Մարիա Զախարովա․

Նոյեմբեր 16, 2017 14:53 ՌԴ-ն՝ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն։

Էլմար Մամեդյարով․

Նոյեմբեր 15, 2017 16:20 Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցը տեղից պետք է շարժել։

Դավիթ Պետրոսյան.

Նոյեմբեր 15, 2017 15:41 Փորձում ենք հնարավորինս լինել կոնստրուկտիվ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը և պատրաստվել կլոր սեղանին։

Ջանլուիջի Բուֆոն․

Նոյեմբեր 14, 2017 12:04 Իտալիայի հավաքականը թողնում եմ լավ տղաների: Հավաքականը կբարձրանա: Մենք իտալացիներ ենք, մենք միշտ վերածնվում ենք:

Արթուր Պետրոսյան․

Նոյեմբեր 14, 2017 11:33 Եթե դու երկրպագում ես թիմին, ապա թե՛ դժվար, և թե՛ լավ պահերին պետք է թիմիդ կողքին լինես։

Գարո Փայլան․

Նոյեմբեր 11, 2017 15:44 Հիմա մենք լսում ենք այնպիսի խոսքեր, որոնք սովոր ենք լսել մանկուց: Մենք ո՛չ աղանդ ենք, ո՛չ պատանդ: Մենք քաղաքացիներ ենք: Քաղաքացիներ, որոնք հազարավար տարիներ ապրում են այս հողում:

Ժան Կլոդ Յունկեր.

Նոյեմբեր 09, 2017 10:42 Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել ԵՄ-ին, թե չի կատարել խոստումը: Մինչդեռ մենք Թուրքիային ասում ենք՝ պետք է փորձի եվրոպական երկիր դառնալ։

Խադիջա Իսմաիլովա․

Նոյեմբեր 08, 2017 09:15 Ալիևների ընտանիքն այնպիսի համակարգ է ստեղծել, որ ոչ ոք՝ իրենցից բացի, չկարողանա որևէ գումար աշխատել:

Կարո Եղնուկյան․

Նոյեմբեր 02, 2017 15:37 Ես չեմ գա դատական նիստերին, սա ինձ սպանում է, եթե Դուք ինձ ցանկանում եք սպանել, ուրիշ հարց, բայց ես չեմ ուզում էշ նահատակ լինել։ Եթե ես մահանամ, իմ մահը Ձեր խղճի վրա է։

Դոնալդ Թրամփ.

Նոյեմբեր 02, 2017 09:37 Սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում:

Կարո Փայլան․

Նոյեմբեր 01, 2017 14:40 Թուրքիան դառնում է միանման բեղ պահողների պետություն։ Եթե 2 տարի առաջ խորհրդարանում բեղ ունեցողների թիվը 5-10% էր, ապա ներկայում այդ թիվն անցնում է 90%-ը։

Հենրիխ Մխիթարյան.

Նոյեմբեր 01, 2017 10:37 «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելն ինձ համար երազ էր թվում: Չէի հավատում, որ դա իրականություն է: Մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ:

Էլմար Մամեդյարով․

Հոկտեմբեր 30, 2017 14:41 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կկայանա թե ոչ, հայտնի կդառնա համանախագահների հետ բանակցություններից հետո։

Շառլ Ազնավուր․

Հոկտեմբեր 27, 2017 12:12 Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ տառապել է նացիստական ռեժիմից։

Մայր Օլգա․

Հոկտեմբեր 27, 2017 11:11 Մայրս հայ է և մինչ օրս աղոթում է միայն հայերեն, նշում Սուրբ Ծնունդը Հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ կապված է իր արմատներին: Դա պետք է հարգել։

Հայկ Խանումյան․

Հոկտեմբեր 26, 2017 14:02 Օրեցօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես մեր երկիրը գլորվում է տոտալիտարիզմի անդունդը:

Էնդրյու Շեֆեր.

Հոկտեմբեր 26, 2017 09:37 Որպես համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը հավատարիմ է ՄԽ գործընթացին և շարունակում է հորդորել կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը, շարունակել բանակցությունները։

Ռիչարդ Միլս․

Հոկտեմբեր 25, 2017 17:13 Հայաստանում շատ ուտելիք, համեղ ուտելիք կա, մարդիկ շատ հյուրասեր են։ Դա է պատճառը, որ այստեղ գտնվելու ընթացքում ես մի փոքր քաշ եմ հավաքել։

Տիգրան Բալայան․

Հոկտեմբեր 24, 2017 16:41 Բաքուն շահարկող հայտարարություններով է հանդես եկել, որոնք ուղղված էին նրան, որպեսզի շեղեն Ադրբեջանի համաշխարհային ստորացումից։

Քերի Քավանո․

Հոկտեմբեր 24, 2017 09:35 ԱՄՆ-ի համար կարևոր է պահպանել ՄԽ եռանախագահությունում ներկայությունը. դա այն հավասարությունն է, որին կողմերն արդեն սովորել են։

Շավարշ Քոչարյան.

Հոկտեմբեր 23, 2017 21:10 Պաշտոնական Բաքուն, հանձնարարելով նովրուզմամեդովներին հանդես գալ քարանձավային մտքի պոռթկումներով, շարունակում է խոչընդոտել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Լևոն Մկրտչյան.

Հոկտեմբեր 23, 2017 13:48 Նույն կուրսում 15 հոգի զորակոչվում են բանակ, մի քանի հոգի՝ ոչ, որովհետև ընդունելության քննություններին մեկ կամ կես միավորի տարբերություն կա։ Խնդիրը պետք է կարգավորել։

Էդվարդ Նալբանդյան․

Հոկտեմբեր 19, 2017 14:25 Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ընդունել։ Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ:

Մագդալենա Գրոնո․

Հոկտեմբեր 19, 2017 10:25 Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլև է՛լ ավելի են սրվել:

Վան Բայբուրթ․

Հոկտեմբեր 19, 2017 08:28 7-8 տարեկանում հայրը Կախա Կալաձեին Սամտրեդիայում տարել է ռեստորան, որտեղ շատ է հավանել հայկական տոլման։

Սերժ Թանկյան․

Հոկտեմբեր 18, 2017 21:09 Երաժշտությունը և երգերը գալիս են կոլեկտիվ գիտակցությունից: Նրանք որևէ արվեստագետի մեջ չեն: Յուրաքանչյուր երգ սկսվում է գաղափարից կամ հնչյունից։

Երվանդ Բոզոյան․

Հոկտեմբեր 18, 2017 15:16 Եթե մնանք փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ոչ մի հաջողության էլ չենք հասնի՝ անկախ նրանից, բանակցություններին ինչ որոշումներ կընդունվեն:

Շավարշ Քոչարյան․

Հոկտեմբեր 17, 2017 22:54 Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը։

Օրհան Փամուք․

Հոկտեմբեր 17, 2017 15:26 Ստամբուլը Եվրոպային մոտ գտնվող ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա։

Արցախի ԱԳՆ․

Հոկտեմբեր 16, 2017 21:38 Հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016 թ. ապրիլին։

Սերժ Սարգսյան․

Հոկտեմբեր 16, 2017 17:55 Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել։

Գարո Փայլան․

Հոկտեմբեր 14, 2017 12:51 Ձեզ այսպիսի հայտարարություններ ցույց տամ․ «Վաճառվում է եկեղեցի»։ Հնարավո՞ր է արդյոք հայտարարարություն տալ․ «Վաճառվում է մզկիթ»։

Դոնալդ Թրամփ․

Հոկտեմբեր 14, 2017 09:29 Զզվելի է, թե ինչպես է մամուլը կարողանում գրել այն, ինչ ուզում է: Ու մարդիկ ստիպված են լինում կարդալ այդ ամենը։

Դավիթ Հակոբյան․

Հոկտեմբեր 12, 2017 12:12 Ես ավելի լավ լուսանկար չէի էլ կարող պատկերացնել, կադրն ուժեղ է դարձել Նազարբաևի ինքնավստահ հայացքի ու քայլվածքի շնորհիվ։

Լի Թաֆանելլի․

Հոկտեմբեր 12, 2017 09:39 Հայաստանի զինվորները վարժված են, նրանք շատ անձնվեր են, միշտ պատրաստ յուրացնելու նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով մյուսների հետ։

ԵԽԽՎ․

Հոկտեմբեր 11, 2017 12:58 2012-2014թթ․ փողերի լվացման լայնամասշտաբ սխեմաների կիրառման և դրանց միջոցով ԵԽԽՎ անդամների գործունեության վրա ազդելու մասին տեղեկությունները լրջորեն մտահոգում են: