Ուղիղ խոսք

Բենիամին Նեթանյահու․

Դեկտեմբեր 07, 2017 10:48 Թրամփի որոշումը դեպի խաղաղություն հաստատելու ուղիղ քայլ է, որովհետև չկա խաղաղություն առանց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու։

Ֆեդերիկա Մոգերինի․

Դեկտեմբեր 07, 2017 09:26 ԵՄ-ն լուրջ մտահոգություն է հայտնում Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին հայտարարության և այն հետևանքների կապակցությամբ, որոնց կարող է հանգեցնել։

Պյոտր Պորոշենկո․

Դեկտեմբեր 06, 2017 10:04 Սահակաշվիլին կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ և ֆինանսավորվում է նրանցից։ Դա զզվելի և նողկալի է։

Հենրիխ Մխիթարյան․

Դեկտեմբեր 05, 2017 20:58 Ռոստովում շատ հայեր կային և բոլորն իմ անունն էին վանկարկում: Այդ դեպքից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված՝ ես։

Արա Աբրահամյան․

Դեկտեմբեր 01, 2017 15:00 Համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ում որոշ տգետ կամ ծախու լրագրողների և վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ։

Անդրանիկ Թևանյան.

Դեկտեմբեր 01, 2017 08:02 Մինչև Հայաստանն ինքն իրեն չհարգի, դրսում մեզ ոչ մեկը չի հարգելու:

Դավիթ Բաբայան.

Նոյեմբեր 30, 2017 20:10 ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հավանաբար Թուրքիային հասկացնում են, որպեսզի նա չհատի «կարմիր գիծը»:

Թալի Պլոսկով.

Նոյեմբեր 29, 2017 10:54 Ես գիտեմ, թե որն է հայ ազգի ողբերգությունը. ես վստահ եմ, որ Իսրայելն ի վերջո կարտահայտի իր դիրքորոշումը՝ հօգուտ Հայաստանի:

Անդրանիկ Թևանյան․

Նոյեմբեր 28, 2017 12:50 Դատարանը Բաբայանի գործով քաղաքական որոշումը դակեց: Հիշեցնեմ, որ նման դատավարություն Սամվել Բաբայանի դեմ եղել էր Բաքվում։

Երվանդ Բոզոյան․

Նոյեմբեր 27, 2017 15:49 Աշխարհում ոչ մի հասարակություն, իներտ լինելով, չի հասնում հաջողությունների, հասարկությունն ինքը պետք է մղի փոփոխություններին՝ ստիպելով, որ իշխանությունները կատարեն դրանք:

Սամվել Բաբայան․

Նոյեմբեր 27, 2017 12:11 Շատ լավ գիտեմ՝ պատվերի ոտքերը որտեղից են, ականջները՝ որտեղից։ Չի՛ կարելի տրորել, թքե՛լ պետության վրա։ Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու։

Անգելա Մերկել․

Նոյեմբեր 25, 2017 18:36 Եվրոպային ուժեղ դիրքերից հանդես եկող Գերմանիա է անհրաժեշտ, ուստի մենք պետք է արագորեն նոր կառավարություն ձևավորենք։

Ժոզե Մոուրինյու․

Նոյեմբեր 25, 2017 13:03 Մխիթարյանի ելույթի մակարդակը նվազեց գոլերի, գոլային փոխանցումների, պրեսինգի, գնդակը խլելու տեսանկյունից, որը պետք է կատարի փլեյմեյքերը:

Տարոն Աճեմօղլու․

Նոյեմբեր 24, 2017 16:56 Մտավախություն ունեմ, որ առաջիկա ամիսներին կարող է տնտեսական պայթյուն տեղի ունենալ Թուրքիայում։

Սերժ Սարգսյան․

Նոյեմբեր 24, 2017 13:33 Եթե ես պատկերացնեի՝ 2018-ից հետո որտեղ եմ լինելու, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։

Երվանդ Բոզոյան.

Նոյեմբեր 23, 2017 14:45 Նախ պետք է դրվեն դեմոկրատիայի հիմքերը, որից հետո միայն հնարավոր կլինի կառուցել դեմոկրատական հասարակություն:

Շավարշ Քոչարյան.

Նոյեմբեր 23, 2017 14:12 Կողմերից մեկն ունի հետևյալ բանաձևը` կամ ամեն ինչ կամ ոչինչ, հետևաբար կլինի ոչինչ:

Սերգեյ Լավրով․

Նոյեմբեր 21, 2017 14:03 Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի։

Աջար Կուրտով․

Նոյեմբեր 21, 2017 12:12 ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կարելի է գրանցել այն ժամանակ, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինվորներ չմահանան։

Ավետիս Քալաշյան․

Նոյեմբեր 20, 2017 21:35 Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը անհիմն է: Պետք է կայացվի արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Սերգեյ Լավրով․

Նոյեմբեր 20, 2017 21:33 ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է:

Էդվարդ Նալբանդյան․

Նոյեմբեր 17, 2017 14:13 ԵՄ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերի և մոտեցումների:

Տիգրան Բալայան․

Նոյեմբեր 17, 2017 11:23 Թուրքիան պետք է շարունակի որքան հնարավոր է հեռու մնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից։

Շավարշ Քոչարյան.

Նոյեմբեր 16, 2017 15:12 Ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Ընդհանուր առմամբ, գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում։

Մարիա Զախարովա․

Նոյեմբեր 16, 2017 14:53 ՌԴ-ն՝ ՄԽ մյուս համանախագահների հետ, շարունակում է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն։

Էլմար Մամեդյարով․

Նոյեմբեր 15, 2017 16:20 Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցը տեղից պետք է շարժել։

Դավիթ Պետրոսյան.

Նոյեմբեր 15, 2017 15:41 Փորձում ենք հնարավորինս լինել կոնստրուկտիվ։ Պետք է դադարեցնել հացադուլն ու դասադուլը և պատրաստվել կլոր սեղանին։

Ջանլուիջի Բուֆոն․

Նոյեմբեր 14, 2017 12:04 Իտալիայի հավաքականը թողնում եմ լավ տղաների: Հավաքականը կբարձրանա: Մենք իտալացիներ ենք, մենք միշտ վերածնվում ենք:

Արթուր Պետրոսյան․

Նոյեմբեր 14, 2017 11:33 Եթե դու երկրպագում ես թիմին, ապա թե՛ դժվար, և թե՛ լավ պահերին պետք է թիմիդ կողքին լինես։

Գարո Փայլան․

Նոյեմբեր 11, 2017 15:44 Հիմա մենք լսում ենք այնպիսի խոսքեր, որոնք սովոր ենք լսել մանկուց: Մենք ո՛չ աղանդ ենք, ո՛չ պատանդ: Մենք քաղաքացիներ ենք: Քաղաքացիներ, որոնք հազարավար տարիներ ապրում են այս հողում:

Ժան Կլոդ Յունկեր.

Նոյեմբեր 09, 2017 10:42 Որոշ թուրք պաշտոնյաներ փորձում են մեղադրել ԵՄ-ին, թե չի կատարել խոստումը: Մինչդեռ մենք Թուրքիային ասում ենք՝ պետք է փորձի եվրոպական երկիր դառնալ։

Խադիջա Իսմաիլովա․

Նոյեմբեր 08, 2017 09:15 Ալիևների ընտանիքն այնպիսի համակարգ է ստեղծել, որ ոչ ոք՝ իրենցից բացի, չկարողանա որևէ գումար աշխատել:

Կարո Եղնուկյան․

Նոյեմբեր 02, 2017 15:37 Ես չեմ գա դատական նիստերին, սա ինձ սպանում է, եթե Դուք ինձ ցանկանում եք սպանել, ուրիշ հարց, բայց ես չեմ ուզում էշ նահատակ լինել։ Եթե ես մահանամ, իմ մահը Ձեր խղճի վրա է։

Դոնալդ Թրամփ.

Նոյեմբեր 02, 2017 09:37 Սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը: Բազմազանության վիճակախաղ՝ գեղեցիկ է հնչում, բայց ոչ մի գեղեցիկ բան չի պարունակում:

Կարո Փայլան․

Նոյեմբեր 01, 2017 14:40 Թուրքիան դառնում է միանման բեղ պահողների պետություն։ Եթե 2 տարի առաջ խորհրդարանում բեղ ունեցողների թիվը 5-10% էր, ապա ներկայում այդ թիվն անցնում է 90%-ը։

Հենրիխ Մխիթարյան.

Նոյեմբեր 01, 2017 10:37 «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելն ինձ համար երազ էր թվում: Չէի հավատում, որ դա իրականություն է: Մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ:

Էլմար Մամեդյարով․

Հոկտեմբեր 30, 2017 14:41 Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կկայանա թե ոչ, հայտնի կդառնա համանախագահների հետ բանակցություններից հետո։

Շառլ Ազնավուր․

Հոկտեմբեր 27, 2017 12:12 Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունն այն դեպքում, երբ տառապել է նացիստական ռեժիմից։