Ուղիղ խոսք

Անտոնիո Գուտերեշ․

Հունվար 17, 2018 12:40 Անհրաժեշտ է ակտիվացնել միջնորդական առաքելությունների ջանքերը Արևելյան Ուկրաինայում, ԼՂ-ում, Վրաստանում և Մերձդնեստրում:

Գագիկ Ծառուկյան․

Հունվար 16, 2018 12:40 Եթե այսօր մեր ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկայացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը։

Ժոզե Մոուրինյու.

Հունվար 16, 2018 09:06 Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ է խաղալ, եթե կասկածներ կան ապագայի վերաբերյալ: Դա ավելորդ ճնշում է ավելացնում, որը պետք չէ խաղացողին:

Սերգեյ Լավրով․

Հունվար 15, 2018 17:00 ԼՂ հիմնախնդիրը մեկ փաստաթղթում մեկընդմիշտ հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում։

Արա Ասոյան․

Հունվար 15, 2018 13:19 Որևէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ օրերին նկատվում է գրիպի հիվանդության նվազում։

Վահրամ Բաղդասարյան․

Հունվար 15, 2018 13:16 Ես կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական անձ չլիներ նախագահը, բայց մեր կուսակիցներն էլ կարող են հրաժարվել անդամակցությունից և առաջադրվել:

Փոլ Մերսոն․

Հունվար 14, 2018 10:05 Եթե Մխիթարյանն «Արսենալում» խաղա այնպես, ինչպես խաղում էր Դորտմունդի «Բորուսիայում», ապա «զինագործները» կստանան լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկին։

Ժոզե Մոուրինյու․

Հունվար 12, 2018 22:23 Ֆուտբոլում կան խաղացողներ, որոնց տրանսֆերները պետք է փորձես իրականացնել, անկախ այն հանգամանքից՝ հունվարն է, մարտը, թե հունիսը։

Ռուբեն Հայրապետյան․

Հունվար 12, 2018 14:21 Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն: Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածո՞ւ՝ այո՛, ինձ։

ՀՀ քննչական կոմիտե․

Հունվար 11, 2018 21:10 Անընդունելի ենք համարում ինչ-ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը։

Վլադիմիր Պուտին․

Հունվար 11, 2018 11:15 Աշխատողը պետք է կարողանա ապրել իր աշխատավարձով, և նորմալ չէ, եթե այն չի բավարարում։

Սերժ Սարգսյան.

Հունվար 10, 2018 18:52 Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները:

Բենիամին Նեթանյահու․

Հունվար 09, 2018 10:00 Լիովին կիսում եմ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության գործակալության հասեցին նախագահ Թրամփի հնչեցրած քննադատությունը։

Ժոզե Մոուրինյու.

Հունվար 06, 2018 11:30 Ես Միկիին զոհաբերեցի, բայց ընդմիջմանը ներողություն խնդրեցի նրանից, քանի որ նա դրան արժանի չէր։

Մայք Փենս․

Հունվար 05, 2018 14:21 ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի դաշնակիցն է և ցանկանում է, որ այն ունենա ազատ և ժողովրդավարական ապագա:

ԱՄՆ Պետքարտուղարություն.

Հունվար 05, 2018 11:20 Մենք բավարար հնարավորություններ ունենք, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր բռնություն են կիրառում Իրանում ցուցարարների դեմ:

Լուչիանո Սպալետի․

Հունվար 04, 2018 22:46 Հենրիխ Մխիթարյանի արժեքը 30 մլն եվրո է: Այդքան գումար մենք չունենք, որպեսզի կարողանանք նրան թիմ հրավիրել։

Հերբերտ Մաքմասթեր․

Հունվար 04, 2018 12:51 Իրանի ժողովուրդն իր զայրույթն է արտահայտում, քանի որ երկրի իշխանությունները քաղաքացիների կարիքները հոգալու փոխարեն զբաղված են ահաբեկչության արտահանմամբ:

Դոնալդ Թրամփ․

Հունվար 03, 2018 12:17 Ես էլ ատոմային կոճակ ունեմ, բայց այն ավելի մեծ է ու ավելի հզոր, քան Կիմ Չեն Ընինը։ Եվ իմ կոճակն աշխատում է։

Այաթոլլա Ալի Խամենեի

Հունվար 02, 2018 21:15 Իրանի թշնամիները միավորվել են և իրենց ունեցած տարբեր միջոցներն են օգտագործել, այդ թվում՝ փող, զենք, քաղաքականություն և հետախուզական ուժեր։

Դոնալդ Թրամփ․

Հունվար 02, 2018 13:15 ԱՄՆ-ն Պակիստանին անցած 15 տարիներին որպես մարդասիրական օգնություն հիմարաբար հատկացրել է 33 միլիարդ դոլար։ Փոխարենը, նրանք մեզ փոխհատուցել են ստով ու խաբեությամբ։

Ալան Շիրեր.

Հունվար 02, 2018 12:33 Ժոզե Մոուրինյուն հատակին է, ինչպես և իր թիմը։ Մոուրինյուն գործում է այնպես, կարծես ամբողջ աշխարհը նրան դեմ է։

Ալեքսեյ Նավալնի․

Դեկտեմբեր 28, 2017 10:04 Պուտինն ու Կրեմլը ընտրություններին բարձր մասնակցության կարիք ունեն, ինչը հնարավորություն կտա գործող նախագահին ևս 6 տարով ղեկավարել երկիրը։

Ալեքսանդր Լապշին․

Դեկտեմբեր 27, 2017 18:25 Ինձ համար բավական կլինի Ստրասբուրգի դատարանի միջոցով գումար ստանալ Ադրբեջանից, իսկ հողը նրանք իրենք իրենց արդեն դրել են:

Էդուարդ Շարմազանով․

Դեկտեմբեր 27, 2017 14:23 Հանրապետական կուսակցությունում կա 1 լիդեր. և՛ Կարեն Կարապետյանի, և՛ Տարոն Մարգարյանի, և՛ Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է:

Թոմաշ Մացեյչուկ.

Դեկտեմբեր 26, 2017 14:16 Հարգելի՜ ադրբեջանցիներ և թուրքեր, ձեր իրական տեղը դռնից այն կողմ է, ավելի կոնկրետ՝ դարպասից այն կողմ։

Ավետիս Քալաշյան․

Դեկտեմբեր 25, 2017 10:23 Անկախ որևէ ակնկալիքից՝ բողոքը պետք է ներկայացվեր Վերաքննիչ քրեական դատարան, և ներկայացրել ենք։

Տիգրան Բալայան․

Դեկտեմբեր 22, 2017 13:20 Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։

Թաներ Աքչամ․

Դեկտեմբեր 21, 2017 14:16 Առանց պատմության հետ առերեսման հասարակական խաղաղություն չի կարող հաստատվել և ժողովրդավարական համակարգ չի կարող հիմնվել:

Ավիգոդոր Լիբերման.

Դեկտեմբեր 20, 2017 13:34 Չեմ կարծում, որ ընդունելի կլինի փորփրել Հայոց ցեղասպանության հարցը, որն ամբողջապես պատմական, վիճելի և վերացական է:

Նիքի Հեյլի․

Դեկտեմբեր 19, 2017 12:01 ՄԱԿ-ն իսրայելապաղեստինյան հակամարտությունը հարթելու գործընթացին ավելի շատ վնաս է հասցնում, քան օգնում է կարգավորել այն։

Երվանդ Բոզոյան․

Դեկտեմբեր 19, 2017 10:54 Հասարակությունը փոփոխություններ է ուզում, ավելին՝ մի մասը շատ արմատական է տրամադրված:

Շառլ Ազնավուր․

Դեկտեմբեր 17, 2017 20:16 Ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ:

Գարի Կասպարով․

Դեկտեմբեր 16, 2017 10:38 Մեր օրերի բռնապետները ցանկանում են վայելել Արևմուտքի շքեղությունները՝ հենց այն Արևմուտքի, որի դեմ նրանք պայքարում են քարոզչական նպատակներով։

Ժոզե Մոուրինյու․

Դեկտեմբեր 15, 2017 20:36 Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Բավարար արժեքի դիմաց ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ խորհուրդն է ակումբի ղեկավարությանը:

Գալուստ Սահակյան․

Դեկտեմբեր 14, 2017 16:35 Ոչ թե պետք է քննարկումներ լինեն կամ մարդիկ մտածեն՝ վարչապետ ով պետք է լինի, այլ ես ասում եմ, որ կլինի՛ Սերժ Սարգսյանը։

Էդվարդ Նալբանդյան․

Դեկտեմբեր 13, 2017 13:14 Ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:

Նիկիտա Սիմոնյան․

Դեկտեմբեր 13, 2017 11:41 Շատ եմ հարգում Հենրիխին, սակայն կա ակումբ և ակումբի հետաքրքրություն, որը երբեմն կարող է չհամընկնել խաղացողների ցանկությունների հետ: