Աշխարհ

Վրաստանը Հարավային Օսիային սահմանամերձ շրջաններում զինապահեստներ է կառուցում

Վրաստանը Հարավային Օսիային սահմանամերձ շրջաններում զինապահեստներ է կառուցում

Սեպտեմբեր 18, 2012 15:31 Հարավային Օսիայի նախագահ. «Մենք շատ լուրջ տեղեկատվություն ունենք Վրաստանի ներկայիս մտադրությունների մասին: Մասնավորապես, Լենինգորի շրջանում կառուցվում են ամրություններ: Բոլոր սահմանամերձ վրացական գյուղերում ստեղծվում են հրաձգային զենքի պահեստներ»:
Իվանիշվիլի. «Մտադիր եմ իշխանության ղեկին մնալ առավելագույնը 2 տարի»

Իվանիշվիլի. «Մտադիր եմ իշխանության ղեկին մնալ առավելագույնը 2 տարի»

Սեպտեմբեր 17, 2012 11:10 -Մեկ տարին արդեն իսկ անցել է: Հնարավոր է՝ ինձ բավականցնի նաև մեկուկես տարին, եթե այդ ժամանակահատվածում մենք կարողանանք կարգի բերել սահմանադրությունը և վերականգնել արդարությունը,- ասել է Իվանիշվիլին` հավելելով, որ քաղաքականությունից դուրս գալուց հետո պատասխանատվություն է ստանձնում իշխանության բերած և իր հետևում թողած թիմի համար:
Օբաման Էրդողանի օգնությունն է խնդրել

Օբաման Էրդողանի օգնությունն է խնդրել

Սեպտեմբեր 15, 2012 10:38 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի օգնությանը`այդ կերպ նպատակով ունենալով մեղմել ԱՄՆ-ում «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի կապակցությամբ ողջ մուսուլմանական աշխարհում սկիզբ առած դժգոհությունների ալիքը:
Վրացական իշխանությունները զրկել են ջավախքահայությանը ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից

Վրացական իշխանությունները զրկել են ջավախքահայությանը ընտրական գործընթացներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից

Սեպտեմբեր 14, 2012 14:57 «Երկիր» միություն. «2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի տարածքում, այդ թվում նաև հայաբնակ Ջավախքում, կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում»։
Ադրբեջան պետությունը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու իր հանգամանքն ու հանձնառությունը

Ադրբեջան պետությունը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու իր հանգամանքն ու հանձնառությունը

Սեպտեմբեր 14, 2012 14:22 «Ուխտ Արարատի». «Ադրբեջանը ԱՍԱԼԱ-ի անունով կեղծ հայտարություն տարածելու միջոցով գործարկման է դնում, այսպես կոչված, «սաֆարով օպերացիան» եւ դրա ենթատեքստում՝ 2004-ից նախօրոք մշակված պետական ահաբեկչության ծրագիրը: Դրանով, Ադրբեջանը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու հանգամանքն ու հանձնառությունը»:
Թուրք զինվորները 30 քուրդ զինյալ են սպանել

Թուրք զինվորները 30 քուրդ զինյալ են սպանել

Սեպտեմբեր 08, 2012 10:15 Թուրքական բանակը երկրի հարավարևելյան շրջաններում հատուկ գործողության ընթացքում սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության մոտ 30 զինյալի: Նշենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական, մոտ 30 տարի է, ինչ Թուրքիայի տարածքում ձգտում է ստեղծել քրդական ինքնավարություն: Հակամարտությունը խլել է ավելի քան 30 000 մարդու կյանք:
Կանադան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Կանադան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ

Սեպտեմբեր 08, 2012 10:12 Կանադայի իշխանությունները հայտարարել են Իրանում դիվանագիտական ներկայացուցչության փակման, ինչպես նաև երկրից իրանցի դիվանագետներին վտարելու մասին։ Նրանք Կանադայի իրանցի դիվանագետներից պահանջել են առաջիկա 5 օրվա ընթացքում լքել երկիրը։ Իրանը մեղադրվում է Սիրիային զենք-զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջուկային զենք ստեղծելու համար։
Սիրիայի ԱԳՆ–ն Էրդողանին կոշտ պատասխան է տվել

Սիրիայի ԱԳՆ–ն Էրդողանին կոշտ պատասխան է տվել

Սեպտեմբեր 07, 2012 11:14 «Այժմ Էրդողանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են: Նա մոռացության է մատնել երկու ժողովուրդների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները»,-ասված է սիրիական ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան չի միջամտել Ռ. Սաֆարովի արտահանձման գործընթացի որևէ փուլին»

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքիան չի միջամտել Ռ. Սաֆարովի արտահանձման գործընթացի որևէ փուլին»

Սեպտեմբեր 06, 2012 11:36 «Մեզ խիստ զարմացրել է այն, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը Հունգարիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին կապում է Թուրքիայի հետ... Մեր դեմ ուղղված չհիմնավորված մեղադրանքները ներկայացնում են Թուրքիայի նկատմամբ անբարյացակամ տրամադրված շրջանակների հերթական արշավը»:
Ապշեցուցիչ են Ադրբեջան-Թուրքիա հակաքաղաքակրթական համընկնումներն ու զուգահեռները

Ապշեցուցիչ են Ադրբեջան-Թուրքիա հակաքաղաքակրթական համընկնումներն ու զուգահեռները

Սեպտեմբեր 05, 2012 22:03 «Ուխտ Արարատի». «Փաստորեն ՆԱՏՕ-ի ղեկավարությունը երկու դեպքում էլ գերադասեց մնալ վարագույրի ետեւում, մնալ աննկատ, լավագույն դեպքում փորձեց հավասարության նշան դնել զոհի ու ոճրագործի միջեւ ու մեծահոգաբար կողմերին զսպվածության կոչել»:
Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը դուրս չի գա ԼՂ բանակցություններից»

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը դուրս չի գա ԼՂ բանակցություններից»

Սեպտեմբեր 04, 2012 13:45 «Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում և այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը: Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահների կողմից բոլոր առաջարկները»։
«Հզբոլլահ»–ը սպառնացել է ԱՄՆ–ին

«Հզբոլլահ»–ը սպառնացել է ԱՄՆ–ին

Սեպտեմբեր 04, 2012 10:07 ««Հզբոլլահ»-ի գրոհի թիրախը կդառնան ոչ միայն իսրայելական, այլև ամերիկյան ռազմաբազաները Մերձավոր Արևելքում: Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, Միացյալ Նահանգները կկրի դրա պատասխանատվությունը»,- հայտարարել է «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան։
Բախումներ Թուրքիայում. զոհվել են առնվազն 9 թուրք զինվոր և 20 քուրդ գրոհային

Բախումներ Թուրքիայում. զոհվել են առնվազն 9 թուրք զինվոր և 20 քուրդ գրոհային

Սեպտեմբեր 03, 2012 10:35 Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել, առնվազն 8-ը՝ վիրավորվել: Բախումները շարունակվում են Շըրնաք նահանգում: Ըստ տարածված տեղեկատվության` ոչնչացվել է առնվազն 20 քուրդ գրոհային։ Թուրքական կողմի պնդմամբ` քրդերը զինված են եղել հրթիռներով ու հեռահար զենքերով և հարձակում են իրականացրել անվտանգության ուժերի վրա:
Հրապարակվել է հունգարական կողմին ուղղված Ադրբեջանի պաշտոնական նամակը

Հրապարակվել է հունգարական կողմին ուղղված Ադրբեջանի պաշտոնական նամակը

Սեպտեմբեր 03, 2012 07:50 Հունգարական MNO հրատարակությունը հրապարակել է, օգոստոսի 15-ով թվագրված, Հունգարիայի արդարադատության նախարարությանն ուղղված Ադրբեջանի արդարադատության նախարարության պաշտոնական նամակը: Դրանում պարզ երևում է, որ, Ադրբեջանն, ըստ էության, խաբել է Հունգարիային՝ չկատարելով իր իսկ տված հավաստիացումները:
Սպառնալիքն ակամա թելադրում է նաեւ դիմակայության ծրագիրը, ելքը

Սպառնալիքն ակամա թելադրում է նաեւ դիմակայության ծրագիրը, ելքը

Սեպտեմբեր 02, 2012 13:16 Հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից սպառնալիքներից չորսը հիմնական, առանցքային ու ճակատագրական նշանակություն ունեն: Դրանք են ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին) եւ Հայոց քաղաքակրթական արժեքներին ուղղված սպառնալիքների ուղղությունները:
Պաշտոնական Բաքուն խոստովանում  է՝ Ադրբեջանը մեկ տարի շարունակ գաղտնի բանակցություններ է վարել Հունգարիայի հետ

Պաշտոնական Բաքուն խոստովանում է՝ Ադրբեջանը մեկ տարի շարունակ գաղտնի բանակցություններ է վարել Հունգարիայի հետ

Սեպտեմբեր 01, 2012 11:34 Նովրուզ Մամեդով. «Այս հարցում վճռորոշ դեր է խաղացել համաձայնությունը, որ ձեռք է բերվել Հունգարիայի վարչապետի Ադրբեջան այցելության ժամանակ։ Սաֆարովի տեղափոխումը շատ նուրբ հարց էր, ու կարիք չկար այդ մասին նախօրոք հայտնել հանրությանը։ Սա քաղաքական լարվածություն կրող հարց էր: Ռամիլ Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան նախագահի կամքի ու վճռանականության շնորհիվ»։
Սահակաշվիլին մեղադրում է Ռուսաստանին, ռուսներն էլ վերջինիս հայտարարությունները որակել են որպես սադրանք

Սահակաշվիլին մեղադրում է Ռուսաստանին, ռուսներն էլ վերջինիս հայտարարությունները որակել են որպես սադրանք

Օգոստոս 31, 2012 10:26 Ռուս-վրացական սահմանի դաղտանյան հատվածում շարունակվում է Վրաստան ներթափանցած զինված խմբավորման անդամների զինաթափման գործողությունը: Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը թույլ չի տա իր, որ Ռուսաստանն իր տարածքում առկա զինված հակամարտությունները արտահանի Վրաստան և կոչ է արել հյուսիսային Կովկասի բնակիչներին «կույր զենք չդառնալ որևէ մեկի ձեռքում»:
Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որևէ ոտնձգության համար

Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որևէ ոտնձգության համար

Օգոստոս 30, 2012 09:20 Եվրոպայի Հայերի Համագումար. «Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել տեղի քրիստոնյա փոքրամասնությունների մոտ»։
Վալենտինա Մատվիենկոն ԼՂ կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների փոխըմբռնման միտումներ է տեսնում

Վալենտինա Մատվիենկոն ԼՂ կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների փոխըմբռնման միտումներ է տեսնում

Օգոստոս 29, 2012 11:20 –Մենք կարծում ենք, որ խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական-ժողովրդավարական ճանապարհով, այլ լուծում չկա: Բանակցություններն ու երկխոսությունը պետք է շարունակվեն: Կարծում ենք, որ բանակցային գործընթացում ամենակարևորը փոխվստահության մթնոլորտի վերականգնումն է։
Ժամն է գործելու. սիրիահայերը ձեր անհապաղ աջակցության կարիքն ունեն

Ժամն է գործելու. սիրիահայերը ձեր անհապաղ աջակցության կարիքն ունեն

Օգոստոս 29, 2012 10:26 Հարութ Սասունյան. «Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները, տարածելով ապատեղեկատվություն և վտանգելով հայ համայնքի ապահովությունը»:
Իրանն առաջին անգամ հաստատել է Ասադի կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերելու փաստը

Իրանն առաջին անգամ հաստատել է Ասադի կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերելու փաստը

Օգոստոս 28, 2012 16:40 Առաջին անգամ Թեհրանի պաշտոնական աղբոյրները հաստատել են, որ Սիրիա են ուղարկել իրանցի զինվորականներին՝ Ասադի կառավարությանը ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ ZMAN.com–ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է ամերիկյան «Ուլսթրիթ» պարբերականը։ Համաձայն հրապարակման՝ Իրանը Սիրիա է ուղերկել Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատարների և շուրջ 100 զինվորների։
Ստեփան Գրիգորյան. «Տարածաշրջանում չպետք է իշխի մեկ ուժ»

Ստեփան Գրիգորյան. «Տարածաշրջանում չպետք է իշխի մեկ ուժ»

Օգոստոս 28, 2012 12:31 Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի համար անվտանգության, պետության սահմանները պահպանելու, Ղարաբաղի անվտանգութան ապահովման տեսակետից ծանր և վտանգավոր կլինի, եթե այս տարածաշրջանում իշխի մեկ ուժ: Բանախոսի խոսքով՝ մեր տարածաշրջանում պետք է հավասարպես ներկայացված լինեն և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և Եվրամիությունը:
Շևարդնաձե. «Սահակաշվիլին արյուն կթափի, սակայն իշխանությունը չի զիջի»

Շևարդնաձե. «Սահակաշվիլին արյուն կթափի, սակայն իշխանությունը չի զիջի»

Օգոստոս 27, 2012 11:30 Նման կարծիքի է նաև նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն։
Եգիպտոսի նախագահին կթույլատրվի մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ

Եգիպտոսի նախագահին կթույլատրվի մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ

Օգոստոս 27, 2012 10:41 Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովից հայտնում են, որ երկրի իշխանությունները որոշել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին և մի շարք այլ պետությունների ղեկավարներին ցույց տալ Իրանի միջուկային օբյեկտները։
Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի ԼՂ հիմնահարցի շուրջ Հայաստանն ու Ադբրեջանը բանակցեն Ստամբուլում

Դավութօղլուն ցանկանում է, որպեսզի ԼՂ հիմնահարցի շուրջ Հայաստանն ու Ադբրեջանը բանակցեն Ստամբուլում

Օգոստոս 25, 2012 16:23 «Թուրքիան տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն է վարում, ինչի շնորհիվ Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել: Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»:
Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին

Սիրիայի հայության իրավունքների եւ ինքնապաշտպանության իրավունքի մասին

Օգոստոս 25, 2012 16:11 Արևմտյան Հայաստանի Կառավարության Արտաքին Գործերի Հանձնաժողով. «...Հավանաբար այսպես մտածել եւ ասել են, հավանաբար, այսպես խուճապ են առաջացրել նաեւ 1915-ի օրերին: Մինչդեռ ճիշտ էին նրանք, ովքեր ինքնապաշտպանության էին կոչում եւ փրկվեցին նրանք, ովքեր դիմեցին ինքնապաշտպանության»:
ԱՄՆ-ի` զենքի վաճառքը դադարեցնելու որոշումը չի կանգնեցնի Ադրբեջանին

ԱՄՆ-ի` զենքի վաճառքը դադարեցնելու որոշումը չի կանգնեցնի Ադրբեջանին

Օգոստոս 24, 2012 13:55 Շահլա Սուլթանովա. «Ադրբեջանի սպառազինությունների առյուծի բաժինը գնվում է հետխորհրդային երկրներից: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի`Ադրբեջանին այլեւս զինամթերք չվաճառելու մասին որոշումը, որի պատճառը Հայաստանի դեմ այն օգտագործելու հավանականությունն է, չի ազդի երկրի սպառազինության աճող ծավալների վրա»:
Թուրք-քրդական զինված բախման հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Թուրք-քրդական զինված բախման հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Օգոստոս 23, 2012 13:01 Թուրքիայի հարավ-արևելյան Հաքարի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքերի և քրդերի միջև տեղի է ունեցել հերթական զինված բախումը: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) գրոհայինները, նախապես դարանակալելով, անսպասելի հարձակվել են թուրքական զինվորական ավտոշարասյան վրա:
Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանում սերմնավող հայատյացության փաստերի վերաբերյալ նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանում սերմնավող հայատյացության փաստերի վերաբերյալ նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Օգոստոս 23, 2012 12:26 «ԵԽ-ն իր հստակ դիրքորոշումը պետք է արտահայտի այս երևույթի հանդեպ: Այլապես, պետք չէ զարմանալ, որ ադրբեջանցի պատանիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով նրանց գերակշիռ մեծամասնությունը թնշանու կերպարը նույնացնում է հայի հետ: Ինչպես նաև՝ չպետք է այլևս զարմանալ ու տարակուսել, թե որտեղ են դաստիարակվում և ինչպես են դառնում Ռամիլ Սաֆարովներ, որը Բուդապեշտում կացհնահարեց խաղաղ քնած հայ սպային»:
Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը

Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը

Օգոստոս 22, 2012 13:27 Հարութ Սասունյան. Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների»:
Հայաստանը զենք է գնում, մինչդեռ Ադրբեջանը…

Հայաստանը զենք է գնում, մինչդեռ Ադրբեջանը…

Օգոստոս 21, 2012 14:10 Ադրբեջանական մամուլը վերջերս այնպիսի աղմուկ բարձրացրեց առ այն, թե իբր Ուկրաինան Հայաստանին գաղտնի զենք է վաճառում, որ քիչ էր մնում միջպետական սկանդալ հասունանար: Տվյալ լուրն արագորեն և պաշտոնապես հերքվեց, թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի կողմից, բայց թերևս, ոչ մի լուրջ վերլուծաբան և փորձագետ չհավատաց նման հայ-ուկրաինական «դիվանագիտական ռևերանսին»` հիշելով ոչ վաղ անցյալում աղմկահարույց հայ-մոլդովական փորձը:
Շևարնադձեն կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Շևարնադձեն կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Օգոստոս 20, 2012 12:12 «Երկրի իշխանություններին կոչ եմ անում անել հնարավորինը՝ Ռուսաստանի հետ նստելու բանակցային սեղանի շուրջ։ Վրաստանի ղեկավարության չմտածված քաղաքականությունը բերեց նրան, որ մեզ անհրաժեշտ է դարձել ռուսների համաձայնությունը օսերի հետ բանակցելու համար»,–«Ասավալ–դասավալի» թերթին ասել է Վրաստանի նախկին նախագաhը։
Միջին Արևելքի հայության ապագան. պայքար կարծրատիպերի և ծրագրերի միջև

Միջին Արևելքի հայության ապագան. պայքար կարծրատիպերի և ծրագրերի միջև

Օգոստոս 19, 2012 12:09 1985-ից աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ Հայ հասարակական - քաղաքական միտքը հնարավորություն ու ժամանակ ուներ աշխատելու եւ զարգանալու: Իսկ դրա համար նա պետք էր նախ հստակեցներ հայությանն ու Հայաստանին, այդ թվում՝ Միջին Արեւելքի հայությանը, ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ուղղված սպառնալիքները եւ ապա փորձեր գտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ուղիները:
«Հըզբոլլահ»–ը սպառնացել է Իսրայելին

«Հըզբոլլահ»–ը սպառնացել է Իսրայելին

Օգոստոս 18, 2012 10:27 «Հըզբոլլահ» շարժումը սպառնացել է հրթիռակոծել Իսրայելը, եթե վերջինս հարձակվի Իրանի վրա: «Մենք կարող ենք Պաղեստինի գրավյալ տարածքներում բնակվող միլիոնավոր սիոնիստների կյանքը վերածել իսկական դժոխքի»,- հայտարարել է «Հըզբոլլահ»–ի առաջնորդ Հասան Նասրալահը: Իսկ երեկ Իրանի նախագահը հայտարարել էր, որ «տարածաշրջանի ժողովուրդները շուտով վերջ կդնեն սիոնիստների բռնապետական ռեժիմին և կստեղծեն նոր Մերձավոր Արևելք»։
Իրանի երկրաշարժերի հետցնցումնային ակտիվությունը

Իրանի երկրաշարժերի հետցնցումնային ակտիվությունը

Օգոստոս 17, 2012 11:28 Իրանի Սեյսմոլոգիայի և երկրաշարժերի ինժեներիայի միջազգային ինստիտուտը (IIEES), ի տարբերություն մյուս կազմակերպությունների, որոնց կողմից զույգ երկրաշարժերի մագնիտուդները տարբերվում են 0.1 կամ 0.2 արժեքով, դրանով իսկ առանձնացնելով հետցնցումը գլխավորից, այդ 2 ստորգետնյա ցնցումների ուժը գնահատել է 6.1, ինչը 11 րոպե ժամանակային տարբերությամբ տեղի ունեցած 2 ստորգետնյա ցնցումներն էլ դարձնում է գլխավոր:
Իրանում մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է շուրջ 45%–ով

Իրանում մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է շուրջ 45%–ով

Օգոստոս 16, 2012 18:48 Հուլիսին Իրանում գնաճը կազմել է 26,2 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25,9 տոկոսի դիմաց։ Մասնավորապես, հուլիսին սննդամթերքի գներն, 20112.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 44,8 տոկոսով։ Մեկ ամսվա կտրվածքով Իրանում հացը թանկացել է 10,2 տոկոսով, կաթը, պանիրն ու ձուն՝ 6,5 տոկոսով։
Մահմեդականների մեծ շեյխը ֆեթվա է արձակել` դատապարտելով թուրքերի կողմից հայերի ջարդերը

Մահմեդականների մեծ շեյխը ֆեթվա է արձակել` դատապարտելով թուրքերի կողմից հայերի ջարդերը

Օգոստոս 15, 2012 12:58 Հարութ Սասունյան. «Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար:Այս բացառիկ փաստաթուղթը ֆեթվա կամ կրոնական հրամանագիր է, որն արձակվել է 1909 թվականի մայիսին...»։
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական ՀԿ–ների հայտարարությունը Շառլ  Ազնավուրի համերգի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական ՀԿ–ների հայտարարությունը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ

Օգոստոս 14, 2012 18:40 Օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին։ Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: