Աշխարհ

Լավրովը մեկնելու է Թուրքիա

Լավրովը մեկնելու է Թուրքիա

Ապրիլ 04, 2013 11:48 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 17-ին մեկնելու է Թուրքիա։ Նա մտադիր է քննարկել տարածաշրջանային հարցեր և թուրք-սիրիական հարաբերությունները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տարածաշրջանային այցի շրջանակներում Թուրքիայում է լինելու նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Սաակաշվիլիին ցանկանում են զրկել Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից

Սաակաշվիլիին ցանկանում են զրկել Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից

Ապրիլ 03, 2013 11:59 «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ շքերթը պետք է ընդունի վրաց ժողովուրդը: Իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, նշելով, թե տոնական օրը տպավորիչ է լինելու, շրջանցել է հարցը՝ ով է ընդունելու շքերթը:
Վրաստանի խորհրդարանը հնարավոր է վերանայի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը հնարավոր է վերանայի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Ապրիլ 02, 2013 09:56 Վրաստանի խորհրդարանը կարող է վերանայել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով կվերացվի քրեական պատասխանատվությունը՝ առաջին անգամ Աբխազիա և Հարավային Օսիա մտնող քաղաքացիների համար։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանի Վերաինտեգրման փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլին կոչ է արել նշյալ տարածքներ մտնողների նկատմամբ վերացնել քրեական պատասխանատվությունը՝ փոխարենը սահմանել տուգանք՝ 400 լարիի(250 դոլար)չափով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողին

Մարտ 29, 2013 14:50 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլի Ֆարաջաևին։ Վերջինս ոչ մի բողոք չի ներկայացրել մարդասիրական առաքելության ներկայացուցիչներին։ Նրան փոխանցել են հարազատների վերաբերյալ տեղեկություններ։ 1992թ.-ին ծնված Ֆարաջաևը գերևարվել էր 2012թ.–ին, երբ հատել էր շփման գծի հայկական հատվածը։
Արցախ թռչելու համար կշահագործվի19-20 տեղանոց օդանավ

Արցախ թռչելու համար կշահագործվի19-20 տեղանոց օդանավ

Մարտ 28, 2013 15:09 Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ՔԱԳՎ-ը կթույլատրի դեպի Արցախ թռիչքների իրականացումը։ «Դա համապատասխանելու է միջազգային կանոններին։ Դեռևս կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման համար ԼՂՀ ավիացիոն վարչությունն ակտիվորեն աշխատում է»,–ասել է Մովսիսյանը՝ հրաժարվելով նշել Արցախի օդանավակայանի շահագործման ժամկետները։
Այսօր Բաթումում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր Բաթումում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Մարտ 28, 2013 12:37 Երկորյա այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում լրագրողներին հայտնել է, որ պաշտոնական Անկարան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Խոսելով վրաց–աբխազական հակամարտության մասին՝ Դավութօղլուն ընդգծել է, թե ինքը ցանկանում է, որ հիմնահարցը լուծվի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Թուրքիան անհանգստացած է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծման փաստով

Թուրքիան անհանգստացած է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծման փաստով

Մարտ 27, 2013 14:55 Թուրքիային անհանգստացարել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծումը: Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն այդ կապակցությամբ դիվանագիտական խողովակներով իրենց մտահոգությունն են հայտնել Լիտվային: Ընդ որում, դա արվել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ապրիլի 3-ին Լիտվա կատարվելիք պաշտոնական այցի նախաշեմին։ Ըստ աղբյուրի, Լիտվայի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի մտահոգությանը՝ նշելով, թե չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։
Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Մարտ 27, 2013 12:25 Այցի ընթացքում Դավութօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև՝ իր վրաց գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ: Վրաստանի ԱԳՆ–ից հայտնել են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղղությամբ Վրաստանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցեր:
Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք ժամանակավոր կացության իրավունք է ստացել

Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք ժամանակավոր կացության իրավունք է ստացել

Մարտ 26, 2013 10:01 Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնել է, որ Թուրքիայում ժամանակավոր կացության իրավունք է ստացել 861 հայաստանցի ընտանիք։ Բացի նշյալ ընտանիքներից, ըստ Գյուլերի՝ նման իրավունք են ստացել նաև տարբեր նպատակներով Թուրքիայում գտնվող հայաստանցիներ: Հիշեցնենք, որ 2010թ.–ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր հայաստանցիներին արտաքսել Թուրքիայից։
Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել պարզ իրողությունը»

Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել պարզ իրողությունը»

Մարտ 25, 2013 10:30 «Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ և օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար:»։
Թուրքիայում կկառուցվեն հրթիռային հրաձգարաններ

Թուրքիայում կկառուցվեն հրթիռային հրաձգարաններ

Մարտ 25, 2013 10:18 Թուրքիայում կկառուցվեն հատուկ հրաձգարաններ տեղական արտադրության հրթիռների և տիեզերական արբանյակների փորձարկման համար։ Բացի այդ, Թուրքիան անցել է ազգային ռազմա-արդյունաբերական համալիր ծրագրի իրականացմանը՝ արտադրվելու են ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր և արբանյակներ։ Այս տարի նախատեսված է ATAK ռազմական ուղղաթիռների առաջին խմբաքանակի թողարկումը։
Սահակաշվիլի. «Եթե Վահագն Չախալյանը ազատ չարձակվեր, 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն»

Սահակաշվիլի. «Եթե Վահագն Չախալյանը ազատ չարձակվեր, 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն»

Մարտ 23, 2013 12:25 1999թ. Թբիլիսին «Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» Խարտիա է ստորագրել, որով հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվում: Երեկ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը դեմ է դրա վավերացմանը:
Իսրայելն ու Թուրքիան վերկանգնում են հարաբերությունները

Իսրայելն ու Թուրքիան վերկանգնում են հարաբերությունները

Մարտ 23, 2013 10:24 Իսրայելի և Թուրքիայի վարչապետներ Բենյամին Նեթանյահուն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Խոսքն առաջին հերթին գնում է դեսպանների վերադարձի և Իսրայելի պաշտպանության բանակի սպաների նկատմամբ հարուցված դատական գործերը չեղյալ հայտարարելու մասին։
Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանափակվում են

Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանափակվում են

Մարտ 22, 2013 10:18 Ըստ փոփխությունների փաթեթի՝ նախագահը չի կարող խորհրդարանը ցրելուց հետո, երբ վերջինս երեք անգամ անվստահություն է հայտնել նախագահի ներկայացրած կառավարությանը, նշանակել այդ կառավարությունը: Նախագահը նաև չի կարող ցրել խորհրդարանը նախագահական ընտրությունների նախորդող մայիս ամսից սկսած մինչև նորընտիր նախագահի երդումը:
Օջալանը պատրաստվում է հանդես գալ «պատմական ուղերձով»

Օջալանը պատրաստվում է հանդես գալ «պատմական ուղերձով»

Մարտ 21, 2013 09:52 «Ռիա-Նովոստին» հյտնում է, որ Աբդուլահ Օջալանը մտադիր է իր կողմնակիցներին կոչ անել դադարեցնել թուրքական իշխանությունների դեմ տարվող զինված պայքարը, դուրս բերել ռազմական ուժերը Թուրքիայի տարածքից և սկսել խաղաղ բանակցությունները: Իսկ Թուրքիայի քաղաքական կուսակցություններին Օջալանը կհորդորի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը:
Վրաստանի ԱԳ նախարար. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Վրաստանի ԱԳ նախարար. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Մարտ 20, 2013 09:57 Ադրբեջանական լրատվամիջոցմրի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն մամուլի ազսուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացման հարցում։
Էդուարդ Շևարդնաձեն Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է պահանջում

Էդուարդ Շևարդնաձեն Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է պահանջում

Մարտ 19, 2013 11:37 «Բա՛վ է որքան վերափոխեցիր ողջ երկիրը: Գուցե մտածես և հեռանա՞ս»,-դիմելով Սահակաշվիլիին՝ ասել է Շևարդնաձեն։ Նա առաջարկել է նաև խորհրդարանական հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Սահակաշվիլիի գործած հանցագործությունների հետաքննությամբ: Շևարդնաձեն նաև ժողովրդից ներողություն է խնդրում 2003թ. իշխանությունը Սահակաշվիլիին հանձնելու համար։
Ստամբուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապրիլին կայանալիք բանակցությունների օրակարգը

Ստամբուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապրիլին կայանալիք բանակցությունների օրակարգը

Մարտ 18, 2013 13:53 Ստամբուլում տեղի կունենա «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, ՄԵծ Բրիտանիա, Չինաստան) փորձագետների և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը: IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կոչ է արել «վեցնյակին» Ալմաթիի բանակցությունները դարձնել Թեհրանի նկատմամբ վստահության ամրապնդման և սեփական ազնվության ապացույց:
Ադրբեջանում կալանավորները հացադուլ են սկսել

Ադրբեջանում կալանավորները հացադուլ են սկսել

Մարտ 16, 2013 13:26 Ադրբեջանի Բինա գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկում կալանավորները հացադուլ են սկսել՝ բողոքելով բանտի անորակ սննդից: «Ընդդեմ խոշտանգումների» հկ–ի նախագահ Էլչին Բեհբութովն ասել է, որ այդ տեղեկությունը ստցել է կալանավորների ծնողներից: Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունն այս տեղեկությունը չի մեկնաբանում:
Իրանում նախագահի թեկնածուների թիվն ավելանում է

Իրանում նախագահի թեկնածուների թիվն ավելանում է

Մարտ 15, 2013 09:52 «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում արդեն 6 թեկնածու մտադիր է առաջադրվել։ Նրանց թվում են խորհրդարանի նախագահի տեղակալ Ռեզա Բախոնարն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոխանին: Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին երկրի ԱԳ նախկին նախարար Մանուչեր Մոթթաքին, ինչպես նաև հետախուզության նախկին նախարար Ալի Ֆալախին:
Քաղաքագետ. «Պուտինը շտապեց շնորհավորել Սարգսյանին  Արցախի ճանաչումից խուսափելու համար»

Քաղաքագետ. «Պուտինը շտապեց շնորհավորել Սարգսյանին Արցախի ճանաչումից խուսափելու համար»

Մարտ 14, 2013 14:00 Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանն առանց իր ամենադաշնակից պետության՝ Հայաստանի օժանադակության, ոչինչ է: Քաղաքագետը այդուհանդերձ կարծում է, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, քանի որ այնտեղ էլ է այն բարձրանում, և հետո Ռուսաստանը միշտ կարող է գազով շանտաժ անել:
Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Մարտ 13, 2013 11:03 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով 1995թ.-ին Իրանի դեմ մտցված պատժամիջոցները երկարացվում են ևս 1 տարով։ Հրամանգրում ասված է, թե պատժամիջոցները երկարացվում են, «քանի որ Իրանի գործողություններն ու վարած քաղաքականությունը հակասում են տարածաշրջանում ԱՄՆ ուղենիշներին և շարունակում են սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների ազգային շահերին»։
Քուրդ զինյալներն այսօր ազատ կարձակեն առևանգված թուրք պաշտոնյաներին

Քուրդ զինյալներն այսօր ազատ կարձակեն առևանգված թուրք պաշտոնյաներին

Մարտ 12, 2013 10:13 Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե այսօր՝ մարտի 12-ին, ամենայն հավանակնությամբ, ազատ կարձակվեն Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության(PKK) զինյալների կողմից առևանգված թուրք պաշտոնյաները։ Գյուլերը նշել է, որ գերևարված թուրք պաշտոնյաներին վերադարձնելու համար քրդական քաղաքական գործիչներից կազմված պավիրակությունը մարտի 12-ին մեկնելու է թուրք-իրաքյան Հաբուր անցակետ։
Իրանում սկանդալ է հասունանում. Ահմադինեժադը, ցավակցելիս, չպետք է գրկեր Չավեսի մորը

Իրանում սկանդալ է հասունանում. Ահմադինեժադը, ցավակցելիս, չպետք է գրկեր Չավեսի մորը

Մարտ 11, 2013 10:24 Իրանում սկանդալ է հասունանում երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պահվախքի համար։ Վերջինս Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողության ժամանակ գրկել էր նրա մորը: Ահմադինեժադի պահվածքը որակվել է ոչ հարիր շարիաթի սկզբունքներին՝ այն է իսլամ դավանող տղամարդու կողմից իրեն մերձավոր հարազատ չհանդիսացող կնոջը գրկելն անթույլատրելի է:
Անցնող շաբաթում հակառակաորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  խախտվել է շուրջ 200 անգամ

Անցնող շաբաթում հակառակաորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է խախտվել է շուրջ 200 անգամ

Մարտ 09, 2013 14:20 ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:
ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում»

Մարտ 08, 2013 10:44 Որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Աֆղանստանից և Իրանից դեպի Ռուսաստան ու Եվրոպա թմրաթրամիջոցների հիմնական տարանցիկ երկիրն է։ Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում: Զեկույցում ասվում է նաև, որ Ադրբեջանի կառավարության ջանքերը բավարար չեն թմրամիջոցների տարանցման խնդիրը լուծելու համար:
«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է

«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է

Մարտ 08, 2013 10:33 «Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է պատգամավոր Ռուսլան Պողոսյանի մարտի 6-ինՎրաստանի խորհրդարանում արած հայատարարությունը, որում նա Վրաստանի նախագահինզսպվածության և կոռեկտության կոչ է արել երկրի հայազգի քաղաքացիների և նրանցով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի հետ կապված վերջին շրջանում իր կողմից հաճախակի դարձած արտահայտությունների և հայտարարությունների համար:
Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Մարտ 07, 2013 17:54 Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին` Իրակլի Ալասանիան մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային անվտանգությունը մենք` Հարավային Կոսկասի պետություններս պետք է ստեղծենք: Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները հարկավոր է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Արցախ

Մարտ 07, 2013 12:59 «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կլինեն մարտի 4-րդ շաբաթվա ընթացքում»,–Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին Նալբանդյանը Փարիզում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Իվանիշվիլի. «Ես ոչ մի տեղ չեմ հեռանա, քանի կա Սահակաշվիլին»

Իվանիշվիլի. «Ես ոչ մի տեղ չեմ հեռանա, քանի կա Սահակաշվիլին»

Մարտ 06, 2013 13:05 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել «Իմեդի» հեռուստաալիքին։ Նա հայտարարել է, որ քանի դեռ ուժ ունի, լինելու է պետական ծառայության մեջ, իր կարծիքով՝ ամենաանհրաժեշտ տեղում: «Ես չեմ պատրաստվում հեռանալ, քանի դեռ կա Սահակաշվիլին: Ես նրան ասել եմ՝ նախ հոկտեմբերին դու կհեռանաս, իսկ քո հետևից էլ կհեռանամ ես»,–ասել է Իվանիշվիլին:
ԱՄՆ–ը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ–ը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները

Մարտ 05, 2013 09:24 Միացյալ Նահանգները պատերազմ չի ցանկանում, սակայն Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում, չի բացառում ոչ մի տարբերակ, այդ թվում ռազմական։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով ամերիկա-իսրայելական հասարակական հարաբերությունների կոմիտեի ամենամյա համաժողովում:
Սահակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. երկրի նախագահը վարչապետի մոտ է գնացել իր էլեկտրամոբիլով

Սահակաշվիլին և Իվանիշվիլին հանդիպեցին. երկրի նախագահը վարչապետի մոտ է գնացել իր էլեկտրամոբիլով

Մարտ 04, 2013 16:30 «Новости-Грузия»–ի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դռնփակ հանդիպումը։ Այդ հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշվում է միայն, որ հանդիպմանը Սահակաշվիլին գնացել է իր երկնագույն էլեկտրամոբիլով:
Արցախի ԱԳ նախարար. «Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է»

Արցախի ԱԳ նախարար. «Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է»

Մարտ 04, 2013 15:31 «Մնացած ամեն ինչ, այդ թվում նաև սանձազերծ քարոզարշավը, այն ուղղակի ֆանտաստիկ մտայնությունները, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, այդ ամենը կարելի է բնութագրել մեկ բառով՝ սուտ: Չվերթերի սկսման կոնկրետ ամսաթիվ ես չեմ նշի: Առաջին հերթին, տարիներով չէ, որ բացումը տեղափոխվում է: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը, վերաբացման, ոչ թե բացման, եզրափակիչ փուլ մտավ անցյալ տարվա փետրվարին: Մեր նպատակն է հասնել, որքանով դա հնարավոր է, որ բոլոր տեխնածին վտանգները բացառվեն»։
Ադրբեջանի ԱԳՆ. «Համանախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում ստուս-քվոյի պահպանումն անընդունելի է»

Ադրբեջանի ԱԳՆ. «Համանախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում ստուս-քվոյի պահպանումն անընդունելի է»

Մարտ 04, 2013 00:28 Մարտի 2-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Մամեդյարովը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու և խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է, որ հայկական ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է պարզեցվել

Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը կարող է պարզեցվել

Մարտ 02, 2013 10:59 ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտնել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը ապագայում կարող է պարզեցվել։ «Մենք միջոցներ ենք ձեռնարկում վիզային ռեժիմի մեղմման ուղղությամբ», - ասել է Կարասինը, Պրահայում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներակյացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած բանակցություններից հետո։
Իսրայելի վարչապետ. «Էրդողանի հայտարարությունները անիմաստ են և կեղծ»

Իսրայելի վարչապետ. «Էրդողանի հայտարարությունները անիմաստ են և կեղծ»

Մարտ 01, 2013 14:35 Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը, որում նա նունացրել է սիոնիզմն ու ֆաշիզմը։ Ըստ UN Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Վիեննայում կայացած քաղաքակրթությունների երկխոսությանը նվիրված համաժողովի շրջանակներում Էրդողանն անդրադարձել է սիոնիզմի թեմային:
Սահակաշվիլի. «Ադրբեջանը Վրաստանի անկախության և զարգացման երաշխավորն է»

Սահակաշվիլի. «Ադրբեջանը Վրաստանի անկախության և զարգացման երաշխավորն է»

Փետրվարի 28, 2013 10:20 «Վերջին 10 տարիների ընթացքում աշխարհի ոչ մի պետություն Վրաստանի համար այնքան չի արել, որքան Ադրբեջանը, ոչ մի երկիր մեզ այնքան չի աջակցել, ինքան Ադրբեջանը։ Ադրբեջանին են պատկանում բացառիկ ծառայությունները և՛տարածաշրջանում, և՛ Եվրասիական տիրույթում դրական մթնոլորտ ձևավորելու գործում»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Փետրվարի 27, 2013 10:22 Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն այօր կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցել են ադրբեջանական կողմի դժգոհությունը՝ «Ռիա Նովոստի» գործակալությունում հրապարակված «Լեռային Ղարաբաղը 25 տարիների ընթացքում սովորել է չճանաչված մնալուն» վերլուծական հոդվածի համար: