Աշխարհ

Սահակաշվիլին ժամանել է Ադրբեջան

Սահակաշվիլին ժամանել է Ադրբեջան

Հունիս 29, 2012 11:03 Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սահակաշվիլին առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է գազատարի պայթյունի հետևանքով

Իրանից Թուրքիա գազամատակարարումը դադարեցվել է գազատարի պայթյունի հետևանքով

Հունիս 29, 2012 09:42 Ավելի վաղ իրանական գազի մատակարարման դադարեցման մասին հայտարարել էր Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ով, սակայն, չէր մանրամասնել, թե որն է պատճառը։ Եղան ենթադրություններ, թե Իրանը նպատակային կերպով է դադարեցրել գազի մատակարարումը ի աջակցություն Սիրիայի, ում հետ Թուրքիան վերջերս ծայրահեղ վատ հարաբերությունների մեջ է։
Վարդան Օսկանյանի համար ակնհայտ է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է

Վարդան Օսկանյանի համար ակնհայտ է՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է

Հունիս 28, 2012 13:30 Կարծում եմ՝ հայկական կողմի բանակցային թերացումը եղել է այն, որ ժամանակից շուտ և պետք եղածից շատ համաձայնել է իր զիջումների բաժնին՝ առանց վստահ լինելու, որ Ադրբեջանն էլ արած կլինի իր առավելագույն զիջումները: Ի դեպ, բանակցային նույն սխալը թույլ է տրվել նաև հայ-թուրքական գործընթացում:
Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանի մոտ ռազմական տեխնիկա կուտակել

Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանի մոտ ռազմական տեխնիկա կուտակել

Հունիս 28, 2012 10:38 Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանի մոտ ռազմական տեխնիկա կուտակել: Երեկ երեկոյան ռազմական տեխնիկայի մոտավորապես 30 միավոր շարժվել է դեպի Սիրիային սահմանակից Ռեյհանլը, Յայլադաղը և Ալթընոզու շրջանները:
Եգիպտոսի նոր նախագահի խորհրդականներից մեկը քրիստոնյա կլինի

Եգիպտոսի նոր նախագահի խորհրդականներից մեկը քրիստոնյա կլինի

Հունիս 28, 2012 09:24 Ընտրված նախագահի քաղաքական խորհրդատու Ահմադ Դեյֆը հայտարարել է, որ Մուրսին մտադիր չէ Եգիպտոսն իսլամական պետության վերածել, և գործում է նրա աշխարհականացման համար:
Սահակաշվիլին ու Ալիևը կհանդիպեն

Սահակաշվիլին ու Ալիևը կհանդիպեն

Հունիս 26, 2012 15:00 Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 1-ը Բաքվում կայանալիք «Crans Montana» ամենամյա խորհրդաժողովին։ Վերջինի ընթացքում կքննարկվի Արևելյան Եվրոպայում Ադրբեջանի էներգետիկ դերի հարցը։
Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղել

Անկարան կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ Դամասկոսին նոտա է հղել

Հունիս 25, 2012 10:24 Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել է,որ Սիրիայում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ամբողջությամբ Սիրիայինն է, քանի որ ինքնաթիռին հարված է հասցվել առանց զգուշացման: Թուրքական կողմը տեղեկացրել է նաև, որ արտգործնախարար Դովութօղլուն միջադեպի վերաբերյալ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հարցը քննարկվելու նաև ՆԱՏՕ-ում։
Սիրիայում Թուրքայի երկու կործանիչ է ոչնչացվել

Սիրիայում Թուրքայի երկու կործանիչ է ոչնչացվել

Հունիս 23, 2012 09:53 Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե կործանիչները չեն ներխուժել սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել:Վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Գլխավոր շտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
Իվանիշվիլին քաղաքացիության հարցով բողոք է ներկայացրել ՄԱԿ

Իվանիշվիլին քաղաքացիության հարցով բողոք է ներկայացրել ՄԱԿ

Հունիս 22, 2012 10:27 «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով՝ կապված իր քաղաքացիության վերականգման գործընթացի շուրջ ստեղծվող արհեստական խոչընդոտների հետ: Բողոքում նշվում է, որ Իվանիշվիլիին ապօրինի կերպով Վրաստանի քաղաքացիությունից զրկել են և քաղաքացիություն շնորհելու հարցում անհիմն կերպով մերժում են։
Արցախի ԱԳՆ. «Պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից»

Արցախի ԱԳՆ. «Պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից»

Հունիս 21, 2012 15:27 «Ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձևով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը և այլն»։
Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Թուրքիա

Էրդողանը Ֆրանսուա Օլանդին հրավիրել է Թուրքիա

Հունիս 21, 2012 10:53 «Ռիո 20» գագաթնաժողովի բացումից հետո Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ երկկողմանի հարաբերություններում ծանր ժամանակաշրջանից հետո (Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հետ կապված) անհրաժեշտ է բացել նոր էջ։
ԱՄՆ պետքարտուղարություն. «Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները»

Հունիս 20, 2012 13:49 «Հայաստանից կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում Միացյալ Արաբական Էմիրություններում, Թուրքիայում և հենց երկրի ներսում: Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները, սակայն զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»:
Քուրդ  գրոհայինների հարձակման հետևանքով  թուրք 7 զինվոր սպանվել է, 15–ը՝ վիրավորվել

Քուրդ գրոհայինների հարձակման հետևանքով թուրք 7 զինվոր սպանվել է, 15–ը՝ վիրավորվել

Հունիս 19, 2012 10:47 Թուրքիայի հարավարևելյան Հաքյարիի շրջանում, որը սահմանակցում է Իրաքի հետ, թուրքական զորամասը հարձակման է ենթարկվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների կողմից։ Ըստ նախնական տվյալների՝ 7 թուրք զինվոր սպանվել է, 15–ը վիրավորվել։ Հաքյարիի շրջան են ուղարկվել ռազմական ուղղաթիռներ ու լրացուցիչ ստորաբաժանումներ. Մարտական գործողությունները շարունակվում են։
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է

Հունիս 18, 2012 17:39 Փարիզում ավարտվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանց տարածած հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները վճռականություն են հայտնել համանախագահների հետ շարունակել աշխատանքը և հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը...
Ադրբեջանը, հնարավոր է,  հրաժարվի «Կալաշնիկով»–ից

Ադրբեջանը, հնարավոր է, հրաժարվի «Կալաշնիկով»–ից

Հունիս 18, 2012 16:26 Ադրբեջանը մտադիր է «Կալաշնիկով» ինքնաձիգները փոխարինել իսրայելական «Տավոր»-ով։ Ըստ այդ տեղեկատվության՝ Ադրբեջանում նախատեսվում է կառուցել համապատասխան գործարան:5.56 մմ տրամաչափի «Տավոր» ինքնաձիգն արտադրում է «Israel Military Industries»–ը։ Զենքի մատակարարմամբ կզբաղվի «Israel Aerospace Industries» պետական ընկերությունը, հայտնում է «The Jerusalem Post»-ը:
Գյուլը  Թուրքիայի նախագահի պաշտոնին կմնա մինչև 2014թ.

Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնին կմնա մինչև 2014թ.

Հունիս 16, 2012 12:11 Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմության ներկայացրած հայցը, որը պահանջում էր օգոստոսին, 5-ամյա պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ, դադարեցնել նախագահ Աբդուլահ Գյուլի լիազորությունները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ»–ը։ Եթե այլ վճիռ կայացվեր, ապա այս տարվա օգոստոսին Թուրքիայում նախագահական ընտրություններ պետք է անցկացվեին։
EDIFEE–ն 470 մլն եվրո կներդնի Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում

EDIFEE–ն 470 մլն եվրո կներդնի Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում

Հունիս 15, 2012 10:08 Արևելյան Եվրոպայի համար եվրոպական զարգացման ու ներդրումների հիմնադրամը (EDIFEE) հայտարարել է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի էներգետիկ ու բնապահպանական բնագավառներում 470 մլն եվրոյի չափով ներդրումներ անելու մասին։ Ներդրումները կիրականացվեն 36 ամսվա ընթացքում։
Ադրբեջանը դեմ է շփման գծում միջադեպերի հետաքնության մեխանիզմների կիրառմանը

Ադրբեջանը դեմ է շփման գծում միջադեպերի հետաքնության մեխանիզմների կիրառմանը

Հունիս 14, 2012 16:08 «Այդ մեխանիզմները, սակայն, արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, երբ հայերը սկսեն հեռանալ «Ադրբեջանի տարածքներից»։ Եթե այդ մեխանիզմները սկսվեն այսօր կիրառվել, դա կնշանակի ներկայիս ստատուս–քվոյի ամրապնդում, ինչն անընդունելի է»,–ասել է Մամեդյարովը։
Փոփոխություններ Վրաստանի ընտրական օրենսգրքում. ՌԴ–դիտորդներին թույլ չեն տա ընտրություններին ներկա լինել

Փոփոխություններ Վրաստանի ընտրական օրենսգրքում. ՌԴ–դիտորդներին թույլ չեն տա ընտրություններին ներկա լինել

Հունիս 13, 2012 17:29 Այն երկիրը կամ միջազգային կազմակերպությունը, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իրավունք չունի դիտորդական առաքելություն իրականացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նման փոփոխություններ են իրականացվել Վրաստանի Ընտրական օրենսգրքում։
Այսօր Լավրովը կժամանի Իրան

Այսօր Լավրովը կժամանի Իրան

Հունիս 13, 2012 10:04 Իրան Լավրովի այցի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Սիրիայի հարցին։ Լավրովի այցից առաջ ՌԴ ԱԳՆ–ի ներկայացուցիչը նշել էր, թե Մոսկվան մերձավորարևելյան որոշ երկրների փաստաբանը չէ, բայց պնդում է, թե միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պետք է պահպանվեն։
Ահմադինժադ. «Իսրայելը գլխավոր թշնամիներից է»

Ահմադինժադ. «Իսրայելը գլխավոր թշնամիներից է»

Հունիս 12, 2012 11:00 Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարծում է, որ թշնամինների ծրագրերը ձախողելու համար անհրաժեշտ է անընդհատ նրանց ակտիվորեն հակազդել։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Թեհրանում «Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի» առաջնորդ Ահմեդ Ջիբրիլի հետ հանդիպման ժամանակ։
Վրաստանի դատարանը 77,5 մլն դոլարով տուգանել է ընդդիմադիր Իվանիշվիլիին

Վրաստանի դատարանը 77,5 մլն դոլարով տուգանել է ընդդիմադիր Իվանիշվիլիին

Հունիս 12, 2012 09:51 «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության առաջանորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ Վրաստանի դատարանի Վերահսկիչ պալատը հայց է ներկայացրել։ Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել է Իվանիշվիլիին 77,5 մլն դոլարով։ Հարուցված գործը վերաբերում է «Global Сonsulting Group.» ընկերության կողմից անվճար բաժանված արբանյակային ալեհավաքներին։
Արցախի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է ճանաչել ԼՂՀ անկախությունը

Արցախի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է ճանաչել ԼՂՀ անկախությունը

Հունիս 11, 2012 12:19 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենը իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ»։
Կնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Կնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Հունիս 11, 2012 10:02 Հունիսի 12–ին՝ Իսրայելի Կնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը: Այնուհետև այն կներկայացվի Կնեսեթի հանձնաժողովների քննարկմանը։ 2011թ. նույնպես այս հարցը քննարկվել էր Կնեսեթում, սակայն Իսրայելի ԱԳՆ–ն դեմ էր արտահայտվել։ Այն ժամանակ Իսրայելի խորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևին կողմ էր քվեարկել 25 պատգամավոր, դեմ՝ 1, ով ծագումով ադրբեջանցի է։
Վաֆա Գուլուզադե. «Պետք չէ մոռանալ, որ ռուս-հայկական տանկերը Բաքվից 400 կմ են հեռու»

Վաֆա Գուլուզադե. «Պետք չէ մոռանալ, որ ռուս-հայկական տանկերը Բաքվից 400 կմ են հեռու»

Հունիս 09, 2012 00:36 «ԱՄՆ-ը ներկայումս նպատակ չունի ճամաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք ցանկանում են, որպեսզի մենք զիջումների միջոցով լեզու գտնենք հայերի հետ»,- vesti. az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանու պալատական քաղաքագետի համբավ ունեցող, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ նրանք կհեռանան «ադրբեջանական տարածքներից»»

Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ նրանք կհեռանան «ադրբեջանական տարածքներից»»

Հունիս 07, 2012 10:09 Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույ ունենալով երկրի խորհրդարանում անդրադարձել է Քլինթոնի՝ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու կոչին ու նշել, որ թեև Թուրքիայի համար շատ կարևոր է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը։ Միաժամանակ թուրք պաշտոնյան ընդգծել է...
Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր  է նվիրել

Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր է նվիրել

Հունիս 06, 2012 09:48 Հիլարի Քլինթոնը հանդիպել է Միխաիլ Սահակաշվիլիի հետ ու նշել, որ ԱՄՆ–ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կոչ է անում Ռուսաստանին «վերջ տալ վրացական տարածքների բռնազավթմանը»։ Սահակաշվիլին իր հերթին վրացական անձնագիր է նվիրել Քլինթոնին։
Արյունոտ սադրանք և ամոթալի ստերի շարան

Արյունոտ սադրանք և ամոթալի ստերի շարան

Հունիս 05, 2012 21:40 Տիգրան Դևրիկյան. «Իրականությունն այն է, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակն անընդհատ ոտնձգությունների է դիմում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում, ինչպես Դովեղի աննախադեպ գնդակոծումն ու գիշերով դարանից մարդատար մեքենայի վրա ապրիլի 27-ին կրակ բացելու և պայմանագրային զինծառայողներ Արշակ Ներսիսյանի, Դավիթ Աբգարյանի ու Արամ Եսայանի կյանքերը խլելու դեպքերը»։
Հունիսի 18-ին Փարիզում կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը

Հունիսի 18-ին Փարիզում կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը

Հունիս 05, 2012 14:52 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, որ հունիսի 18-ին Փարիզում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ավելացրել, որ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին կփորձի համոզել, որ «ստատուս-քվոյի» պահպանումն անընդունելի է։
«Բի–Բի–Սի». «Քլինթոնի այցը Հարավային Կովկաս  ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսն է»

«Բի–Բի–Սի». «Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսն է»

Հունիս 04, 2012 10:23 Բրիտանական հեղինակավոր «Բի–Բի–Սի»–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ԱՄՆ–ում դիտարկում են որպես ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսը։ Չնայած փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ այդ այցը էապես ոչ մի բան չի փոխի։
Վրաստան. ուսանողներն աշխատատեղերը ձեռքից ձեռք են խլում

Վրաստան. ուսանողներն աշխատատեղերը ձեռքից ձեռք են խլում

Հունիս 02, 2012 09:56 Նաթիա Կուպրաշվիլի. «Վրաստանի կառավարության`ուսանողներին ամառային աշխատանքով ապահովելու ծրագրին մասնակցել ցանկացողներին այնքան շատ էին, որ ծրագրի մեկնարկի առաջին իսկ օրը բոլոր տեղերը զբաղված էին. ուսանողների շրջանում աշխատատեղերի նկատմամբ պահանջարկը մեծ է, քանի որ այսպես նրանք հույս ունեն վճարել իրենց ուսման վարձը»։
Էրդողանն ու Սահակաշվիլին հանդիպել են

Էրդողանն ու Սահակաշվիլին հանդիպել են

Հունիս 01, 2012 10:55 Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։ Կողմերը խոսել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցերի շուրջ:
Սիրիայի դեմ ռազմական գործողության դեպքում Իրանը կհարվածի Իսրայելին

Սիրիայի դեմ ռազմական գործողության դեպքում Իրանը կհարվածի Իսրայելին

Մայիս 31, 2012 12:05 Եթե արևմտյան երկրները ռազմական գործողություն սկսեն Սիրիայի դեմ, Իրանը հարված կհասցնի Իսրայելին։ Այսպիսի հայտարարություն է այսօր արել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ Լարիջանիի խոսքով՝ ԱՄՆ–ը չի հասկանում՝ ինչ է իրականում կատարվում տարածաշրջանում, և որն է իր տեղը։ Խոսնակը հայտարարել է, որ Սիրիան Լիբիա չէ, և որ «երկրորդ Բենգազիի» հետևանքները կազդեն նաև Պաղեստինի վրա։
Իսրայելը ևս մեկ խոշոր ռազմական պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Իսրայելը ևս մեկ խոշոր ռազմական պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Մայիս 30, 2012 13:15 Իսրայելը Ադրբեջանի հետ կնքել է մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագիր։ «Խոսքը խոշոր գործարքի մասին է։ Այն գերազանցում էԹուրքիայի հետ նմանատիպ պայմանգրի արժողությունը, որը գտնահատվում էր 300 մլն դոլար»,–ասված է իսրայելական ԶԼՄ–ների տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովն առաջարկել է շարունակել ԼՂ–ին աջակցությունը

ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովն առաջարկել է շարունակել ԼՂ–ին աջակցությունը

Մայիս 29, 2012 11:51 2013թ. Ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովի կողմից։ Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատների ու հակամարտության հետ կապված կարիքների համար և միաժամանակ կոչ է արել հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Իրանը նոր ատոմակայան կկառուցի Բուշերում

Իրանը նոր ատոմակայան կկառուցի Բուշերում

Մայիս 28, 2012 11:19 Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Ֆերիդուն Աբասին հայտարարել է, որ երկրի Բուշեր նահանգում կկառուցվի ևս մեկ ատոմակայան: Բուշերում արդեն գործում է մեկ ատոմակայան: Նորը կլինի նույն հզորության` 1000 մեգավատ: Պաշտոնյան նաև հայտնել է, որ Բուշերի գործող ատոմակայանն իր առավելագույն հզորությանը կհասցվի մինչև այս տարվա վերջը:
Հիլարի Քլինթոնը ժամանելու է Հայաստան

Հիլարի Քլինթոնը ժամանելու է Հայաստան

Մայիս 26, 2012 09:41 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4–ին տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Հիլարի Քլինթոնը մայիսի 7–ից հունիսի 7–ն ընկած ժամանակահատվածում կայցելի Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք

Մայիս 25, 2012 11:02 Թեհրանի ներկայացուցիչները հայտնել են, որ բանակցությունների տապալման պատճառն այն է, որ «վեցյակի» երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, չափազանց շատ զիջումներ են պահանջել, փոխարենը գրեթե ոչինչ չառաջարկելով։ Իրանի պատվիրակության անդամները հայտնել են, որ Իրանը պատրաստ է զիջումների, սակայն դրանք պետք է լինեն ընդունելի, հավասարակշռված և փոխադարձ։