Աշխարհ

Տավուշի մարզում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության

Տավուշի մարզում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության

Ապրիլ 11, 2013 01:43 «Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել, ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:
Ղարաբաղում ռազմական պատրաստությունը կարող է հզոր զարկ տալ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին․ հայտարարություն

Ղարաբաղում ռազմական պատրաստությունը կարող է հզոր զարկ տալ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին․ հայտարարություն

Ապրիլ 10, 2013 12:01 Մոսկվայում գործող «Անկախ Թալիշստան» հասարակական միությունը (общественный союз «Независимый Талышстан») հայտարարություն է ընդունել, որում ողջունել է Արցախի Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուումնարան ընդունվելու հնարավորության ընձեռումը ազգությամբ թալիշ երիտասարդներին:
Սերժ Սարգսյանը Գյուլին շնորհավորեց 4 օր շուտ, իսկ Սահակաշվիլիին մինչ օրս չի շնորհավորել

Սերժ Սարգսյանը Գյուլին շնորհավորեց 4 օր շուտ, իսկ Սահակաշվիլիին մինչ օրս չի շնորհավորել

Ապրիլ 09, 2013 10:55 Այսօր՝ ապրիլի 9-ին, Վրաստանում նշում են իրենց երկրի Անկախության վերականգնման օրը։ Նույն օրը հարգանքի տուրք են մատուցում նաև 1989թ. Թբիլիսիի հրապարակում արցունքաբեր գազի և սակրավորի կիրառած ուժի պատճառով զոհված խաղաղ ցույցարարների հիշատակը:
Թուրքիան Սահակաշվիլիի «վրա չի եկել». նա Լավրովի նման կոտրել է ձեռքը

Թուրքիան Սահակաշվիլիի «վրա չի եկել». նա Լավրովի նման կոտրել է ձեռքը

Ապրիլ 08, 2013 16:24 Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հեծանիվից ընկնելու պատճառով կոտրել է ձեռքը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Անթալիայում հեծանիվով զբոսնելու ժամանակ։ Սահակաշվիլին տեղափոխվել է Ստամբուլի հիվանդանոց:
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի հետ

Ապրիլ 08, 2013 10:14 Պաշտոնական այցով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ըստ թուքական ԶԼՄ–ների՝ քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիական ճգնաժամը, իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:
Վրաստանում զինծառայության ժամկետը կրճատվել է

Վրաստանում զինծառայության ժամկետը կրճատվել է

Ապրիլ 06, 2013 12:01 Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրկին կրճատվել է։ Այն հասցվել է մինչև մեկ տարվա։ Այս մասին օրինագիծը 85 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Վրաստանի խորհրդարանը։ Մինչ այս, Վրաստանում զինծառայությունը 18 ամիս էր։ Այս օրենքի ընդունումից հետո 12 ամիս ծառայությունը կտարածվի նաև արդեն զորակոչված զինծառայողների վրա:
Գյուլը բողոքել է Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացից

Գյուլը բողոքել է Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացից

Ապրիլ 05, 2013 10:26 Վիլնյուսում անցկացվող թուրք-լիտվական բիզնես-ֆորումի բացմանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ իր երկրի Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացը դժվար է անցնում։ «Չնայած նրան, որ Թուրքիան ունի ուժեղ տնտեսություն, իսկ մեր ձգտումն անդամակցել ԵՄ–ը խրախուսվում է կառույցի մի շարք հզոր երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի կողմից, բանակցային գործընթացը բավականին դանդաղ է»,–հայտարարել է Գյուլը։
Լավրովը մեկնելու է Թուրքիա

Լավրովը մեկնելու է Թուրքիա

Ապրիլ 04, 2013 11:48 ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 17-ին մեկնելու է Թուրքիա։ Նա մտադիր է քննարկել տարածաշրջանային հարցեր և թուրք-սիրիական հարաբերությունները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, տարածաշրջանային այցի շրջանակներում Թուրքիայում է լինելու նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Սաակաշվիլիին ցանկանում են զրկել Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից

Սաակաշվիլիին ցանկանում են զրկել Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից

Ապրիլ 03, 2013 11:59 «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել է, որ շքերթը պետք է ընդունի վրաց ժողովուրդը: Իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, նշելով, թե տոնական օրը տպավորիչ է լինելու, շրջանցել է հարցը՝ ով է ընդունելու շքերթը:
Վրաստանի խորհրդարանը հնարավոր է վերանայի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը հնարավոր է վերանայի «Օկուպացված տարածքների մասին» օրենքը

Ապրիլ 02, 2013 09:56 Վրաստանի խորհրդարանը կարող է վերանայել «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որով կվերացվի քրեական պատասխանատվությունը՝ առաջին անգամ Աբխազիա և Հարավային Օսիա մտնող քաղաքացիների համար։ Ըստ աղբյուրի՝ Վրաստանի Վերաինտեգրման փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլին կոչ է արել նշյալ տարածքներ մտնողների նկատմամբ վերացնել քրեական պատասխանատվությունը՝ փոխարենը սահմանել տուգանք՝ 400 լարիի(250 դոլար)չափով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողին

Մարտ 29, 2013 14:50 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլի Ֆարաջաևին։ Վերջինս ոչ մի բողոք չի ներկայացրել մարդասիրական առաքելության ներկայացուցիչներին։ Նրան փոխանցել են հարազատների վերաբերյալ տեղեկություններ։ 1992թ.-ին ծնված Ֆարաջաևը գերևարվել էր 2012թ.–ին, երբ հատել էր շփման գծի հայկական հատվածը։
Արցախ թռչելու համար կշահագործվի19-20 տեղանոց օդանավ

Արցախ թռչելու համար կշահագործվի19-20 տեղանոց օդանավ

Մարտ 28, 2013 15:09 Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ ՔԱԳՎ-ը կթույլատրի դեպի Արցախ թռիչքների իրականացումը։ «Դա համապատասխանելու է միջազգային կանոններին։ Դեռևս կան որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնց լուծման համար ԼՂՀ ավիացիոն վարչությունն ակտիվորեն աշխատում է»,–ասել է Մովսիսյանը՝ հրաժարվելով նշել Արցախի օդանավակայանի շահագործման ժամկետները։
Այսօր Բաթումում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Այսօր Բաթումում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Մարտ 28, 2013 12:37 Երկորյա այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թբիլիսիում լրագրողներին հայտնել է, որ պաշտոնական Անկարան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Խոսելով վրաց–աբխազական հակամարտության մասին՝ Դավութօղլուն ընդգծել է, թե ինքը ցանկանում է, որ հիմնահարցը լուծվի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Թուրքիան անհանգստացած է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծման փաստով

Թուրքիան անհանգստացած է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծման փաստով

Մարտ 27, 2013 14:55 Թուրքիային անհանգստացարել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամական խմբի ստեղծումը: Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն այդ կապակցությամբ դիվանագիտական խողովակներով իրենց մտահոգությունն են հայտնել Լիտվային: Ընդ որում, դա արվել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ապրիլի 3-ին Լիտվա կատարվելիք պաշտոնական այցի նախաշեմին։ Ըստ աղբյուրի, Լիտվայի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի մտահոգությանը՝ նշելով, թե չի ճանաչում ԼՂՀ անկախությունը։
Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Այսօր Թուրքիայի ԱԳ նախարարը կժամանի Վրաստան

Մարտ 27, 2013 12:25 Այցի ընթացքում Դավութօղլուն կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև՝ իր վրաց գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ: Վրաստանի ԱԳՆ–ից հայտնել են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելու ուղղությամբ Վրաստանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցեր:
Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք ժամանակավոր կացության իրավունք է ստացել

Թուրքիայում 861 հայաստանցի ընտանիք ժամանակավոր կացության իրավունք է ստացել

Մարտ 26, 2013 10:01 Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնել է, որ Թուրքիայում ժամանակավոր կացության իրավունք է ստացել 861 հայաստանցի ընտանիք։ Բացի նշյալ ընտանիքներից, ըստ Գյուլերի՝ նման իրավունք են ստացել նաև տարբեր նպատակներով Թուրքիայում գտնվող հայաստանցիներ: Հիշեցնենք, որ 2010թ.–ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր հայաստանցիներին արտաքսել Թուրքիայից։
Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել պարզ իրողությունը»

Վահագն Չախալյան. «Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն և սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել պարզ իրողությունը»

Մարտ 25, 2013 10:30 «Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, այն բանի համար, որ խաղաղ և օրինական միջոցներով պայքարել եմ Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար:»։
Թուրքիայում կկառուցվեն հրթիռային հրաձգարաններ

Թուրքիայում կկառուցվեն հրթիռային հրաձգարաններ

Մարտ 25, 2013 10:18 Թուրքիայում կկառուցվեն հատուկ հրաձգարաններ տեղական արտադրության հրթիռների և տիեզերական արբանյակների փորձարկման համար։ Բացի այդ, Թուրքիան անցել է ազգային ռազմա-արդյունաբերական համալիր ծրագրի իրականացմանը՝ արտադրվելու են ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, տանկեր և արբանյակներ։ Այս տարի նախատեսված է ATAK ռազմական ուղղաթիռների առաջին խմբաքանակի թողարկումը։
Սահակաշվիլի. «Եթե Վահագն Չախալյանը ազատ չարձակվեր, 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն»

Սահակաշվիլի. «Եթե Վահագն Չախալյանը ազատ չարձակվեր, 6 տարի անց Ջավաքխի բնակչության մեծ մասը կխոսեր վրացերեն»

Մարտ 23, 2013 12:25 1999թ. Թբիլիսին «Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» Խարտիա է ստորագրել, որով հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվում: Երեկ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը դեմ է դրա վավերացմանը:
Իսրայելն ու Թուրքիան վերկանգնում են հարաբերությունները

Իսրայելն ու Թուրքիան վերկանգնում են հարաբերությունները

Մարտ 23, 2013 10:24 Իսրայելի և Թուրքիայի վարչապետներ Բենյամին Նեթանյահուն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Խոսքն առաջին հերթին գնում է դեսպանների վերադարձի և Իսրայելի պաշտպանության բանակի սպաների նկատմամբ հարուցված դատական գործերը չեղյալ հայտարարելու մասին։
Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանափակվում են

Վրաստանում նախագահի լիազորությունները սահմանափակվում են

Մարտ 22, 2013 10:18 Ըստ փոփխությունների փաթեթի՝ նախագահը չի կարող խորհրդարանը ցրելուց հետո, երբ վերջինս երեք անգամ անվստահություն է հայտնել նախագահի ներկայացրած կառավարությանը, նշանակել այդ կառավարությունը: Նախագահը նաև չի կարող ցրել խորհրդարանը նախագահական ընտրությունների նախորդող մայիս ամսից սկսած մինչև նորընտիր նախագահի երդումը:
Օջալանը պատրաստվում է հանդես գալ «պատմական ուղերձով»

Օջալանը պատրաստվում է հանդես գալ «պատմական ուղերձով»

Մարտ 21, 2013 09:52 «Ռիա-Նովոստին» հյտնում է, որ Աբդուլահ Օջալանը մտադիր է իր կողմնակիցներին կոչ անել դադարեցնել թուրքական իշխանությունների դեմ տարվող զինված պայքարը, դուրս բերել ռազմական ուժերը Թուրքիայի տարածքից և սկսել խաղաղ բանակցությունները: Իսկ Թուրքիայի քաղաքական կուսակցություններին Օջալանը կհորդորի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնությանը:
Վրաստանի ԱԳ նախարար. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Վրաստանի ԱԳ նախարար. «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

Մարտ 20, 2013 09:57 Ադրբեջանական լրատվամիջոցմրի փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն մամուլի ազսուլիսում հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է, որ Վրաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացման հարցում։
Էդուարդ Շևարդնաձեն Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է պահանջում

Էդուարդ Շևարդնաձեն Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականն է պահանջում

Մարտ 19, 2013 11:37 «Բա՛վ է որքան վերափոխեցիր ողջ երկիրը: Գուցե մտածես և հեռանա՞ս»,-դիմելով Սահակաշվիլիին՝ ասել է Շևարդնաձեն։ Նա առաջարկել է նաև խորհրդարանական հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Սահակաշվիլիի գործած հանցագործությունների հետաքննությամբ: Շևարդնաձեն նաև ժողովրդից ներողություն է խնդրում 2003թ. իշխանությունը Սահակաշվիլիին հանձնելու համար։
Ստամբուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապրիլին կայանալիք բանակցությունների օրակարգը

Ստամբուլում կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ապրիլին կայանալիք բանակցությունների օրակարգը

Մարտ 18, 2013 13:53 Ստամբուլում տեղի կունենա «վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, ՄԵծ Բրիտանիա, Չինաստան) փորձագետների և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը: IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կոչ է արել «վեցնյակին» Ալմաթիի բանակցությունները դարձնել Թեհրանի նկատմամբ վստահության ամրապնդման և սեփական ազնվության ապացույց:
Ադրբեջանում կալանավորները հացադուլ են սկսել

Ադրբեջանում կալանավորները հացադուլ են սկսել

Մարտ 16, 2013 13:26 Ադրբեջանի Բինա գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկում կալանավորները հացադուլ են սկսել՝ բողոքելով բանտի անորակ սննդից: «Ընդդեմ խոշտանգումների» հկ–ի նախագահ Էլչին Բեհբութովն ասել է, որ այդ տեղեկությունը ստցել է կալանավորների ծնողներից: Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայությունն այս տեղեկությունը չի մեկնաբանում:
Իրանում նախագահի թեկնածուների թիվն ավելանում է

Իրանում նախագահի թեկնածուների թիվն ավելանում է

Մարտ 15, 2013 09:52 «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում արդեն 6 թեկնածու մտադիր է առաջադրվել։ Նրանց թվում են խորհրդարանի նախագահի տեղակալ Ռեզա Բախոնարն ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոխանին: Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էին երկրի ԱԳ նախկին նախարար Մանուչեր Մոթթաքին, ինչպես նաև հետախուզության նախկին նախարար Ալի Ֆալախին:
Քաղաքագետ. «Պուտինը շտապեց շնորհավորել Սարգսյանին  Արցախի ճանաչումից խուսափելու համար»

Քաղաքագետ. «Պուտինը շտապեց շնորհավորել Սարգսյանին Արցախի ճանաչումից խուսափելու համար»

Մարտ 14, 2013 14:00 Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանն առանց իր ամենադաշնակից պետության՝ Հայաստանի օժանադակության, ոչինչ է: Քաղաքագետը այդուհանդերձ կարծում է, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, քանի որ այնտեղ էլ է այն բարձրանում, և հետո Ռուսաստանը միշտ կարող է գազով շանտաժ անել:
Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Օբաման ևս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

Մարտ 13, 2013 11:03 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով 1995թ.-ին Իրանի դեմ մտցված պատժամիջոցները երկարացվում են ևս 1 տարով։ Հրամանգրում ասված է, թե պատժամիջոցները երկարացվում են, «քանի որ Իրանի գործողություններն ու վարած քաղաքականությունը հակասում են տարածաշրջանում ԱՄՆ ուղենիշներին և շարունակում են սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների ազգային շահերին»։
Քուրդ զինյալներն այսօր ազատ կարձակեն առևանգված թուրք պաշտոնյաներին

Քուրդ զինյալներն այսօր ազատ կարձակեն առևանգված թուրք պաշտոնյաներին

Մարտ 12, 2013 10:13 Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե այսօր՝ մարտի 12-ին, ամենայն հավանակնությամբ, ազատ կարձակվեն Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության(PKK) զինյալների կողմից առևանգված թուրք պաշտոնյաները։ Գյուլերը նշել է, որ գերևարված թուրք պաշտոնյաներին վերադարձնելու համար քրդական քաղաքական գործիչներից կազմված պավիրակությունը մարտի 12-ին մեկնելու է թուրք-իրաքյան Հաբուր անցակետ։
Իրանում սկանդալ է հասունանում. Ահմադինեժադը, ցավակցելիս, չպետք է գրկեր Չավեսի մորը

Իրանում սկանդալ է հասունանում. Ահմադինեժադը, ցավակցելիս, չպետք է գրկեր Չավեսի մորը

Մարտ 11, 2013 10:24 Իրանում սկանդալ է հասունանում երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պահվախքի համար։ Վերջինս Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի հրաժեշտի արարողության ժամանակ գրկել էր նրա մորը: Ահմադինեժադի պահվածքը որակվել է ոչ հարիր շարիաթի սկզբունքներին՝ այն է իսլամ դավանող տղամարդու կողմից իրեն մերձավոր հարազատ չհանդիսացող կնոջը գրկելն անթույլատրելի է:
Անցնող շաբաթում հակառակաորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  խախտվել է շուրջ 200 անգամ

Անցնող շաբաթում հակառակաորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է խախտվել է շուրջ 200 անգամ

Մարտ 09, 2013 14:20 ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 3-ից 9-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 800 կրակոց:
ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում»

Մարտ 08, 2013 10:44 Որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը Աֆղանստանից և Իրանից դեպի Ռուսաստան ու Եվրոպա թմրաթրամիջոցների հիմնական տարանցիկ երկիրն է։ Ամեն տարի Ադրբեջանով մինչև 11 տոննա հերոին է տեղափոխվում: Զեկույցում ասվում է նաև, որ Ադրբեջանի կառավարության ջանքերը բավարար չեն թմրամիջոցների տարանցման խնդիրը լուծելու համար:
«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է

«Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է

Մարտ 08, 2013 10:33 «Վրաստանի Հայ Համայնք»-ը ողջունում է պատգամավոր Ռուսլան Պողոսյանի մարտի 6-ինՎրաստանի խորհրդարանում արած հայատարարությունը, որում նա Վրաստանի նախագահինզսպվածության և կոռեկտության կոչ է արել երկրի հայազգի քաղաքացիների և նրանցով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի հետ կապված վերջին շրջանում իր կողմից հաճախակի դարձած արտահայտությունների և հայտարարությունների համար:
Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Հայ-վրացական ռազմական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է

Մարտ 07, 2013 17:54 Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին` Իրակլի Ալասանիան մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային անվտանգությունը մենք` Հարավային Կոսկասի պետություններս պետք է ստեղծենք: Տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունները հարկավոր է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի վերջին կայցելեն Հայաստան և Արցախ

Մարտ 07, 2013 12:59 «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կլինեն մարտի 4-րդ շաբաթվա ընթացքում»,–Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին Նալբանդյանը Փարիզում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
Իվանիշվիլի. «Ես ոչ մի տեղ չեմ հեռանա, քանի կա Սահակաշվիլին»

Իվանիշվիլի. «Ես ոչ մի տեղ չեմ հեռանա, քանի կա Սահակաշվիլին»

Մարտ 06, 2013 13:05 Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել «Իմեդի» հեռուստաալիքին։ Նա հայտարարել է, որ քանի դեռ ուժ ունի, լինելու է պետական ծառայության մեջ, իր կարծիքով՝ ամենաանհրաժեշտ տեղում: «Ես չեմ պատրաստվում հեռանալ, քանի դեռ կա Սահակաշվիլին: Ես նրան ասել եմ՝ նախ հոկտեմբերին դու կհեռանաս, իսկ քո հետևից էլ կհեռանամ ես»,–ասել է Իվանիշվիլին:
ԱՄՆ–ը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները

ԱՄՆ–ը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները

Մարտ 05, 2013 09:24 Միացյալ Նահանգները պատերազմ չի ցանկանում, սակայն Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում, չի բացառում ոչ մի տարբերակ, այդ թվում ռազմական։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով ամերիկա-իսրայելական հասարակական հարաբերությունների կոմիտեի ամենամյա համաժողովում: