Աշխարհ

Քաղաքագետ. «Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին»

Քաղաքագետ. «Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին»

Նոյեմբեր 25, 2011 14:37 Իրանի պաշտպանության նախարարը Բաքու կատարած այցի ժամանակ հստակ զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին հանդես չգալ որևէ նման առաջարկով։ Այդ պատճառով էլ , ըստ Սերգեյ Շաքարյանցի, Ադրբեջանը հանդես չի գա որևէ առաջարկով և կմերժի ցանկացած առաջարկ։
Թուրքիայում քուրդ գրոհայինները հարձակվել են նավթահանքի վրա. կան զոհեր

Թուրքիայում քուրդ գրոհայինները հարձակվել են նավթահանքի վրա. կան զոհեր

Նոյեմբեր 24, 2011 17:21 Թուրքիայի Բաթման նահանգում Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները հարձակում են իրականացրել Կոզլուկ քաղաքի մոտակայքում գտնվող Սելմո նավթային հանքավայրի վրա, որի հետևանքով զոհվել են երկու պահակները և էլեկտրատեխնիկը։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com»-ը։
Կիրո Մանոյան. «Լեռնային Ղարաբաղի հարցում իրավիճակն առաջիկա 2 տարում փոփոխություն չի կրի»

Կիրո Մանոյան. «Լեռնային Ղարաբաղի հարցում իրավիճակն առաջիկա 2 տարում փոփոխություն չի կրի»

Նոյեմբեր 24, 2011 14:38 –Միջնորդների առաքելությունը լինելու է պատերազմի հավանականությունը զրոյի հավասարեցնելը: Իրենք էլ շահագրգռված չեն, որ խնդիրը կարգավորվի,–հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի պատասխանատուն։
Թուրքիան ձգտում է Ամերիկայի հնդիկների հետ  առևտրային մենաշնորհի տիրանալ

Թուրքիան ձգտում է Ամերիկայի հնդիկների հետ առևտրային մենաշնորհի տիրանալ

Նոյեմբեր 23, 2011 09:09 Հարութ Սասունյան. «Մի քանի շաբաթ հետո, երբ թուրքական մեծածախս լոբբիստական ընկերությունները ԱՄՆ Արդարադատության նախարարություն ներկայացնեն իրենց պարտադիր հաշվետվությունները, կարվեն կարևոր բացահայտումներ իրենց ծածուկ գործունեության վերաբերյալ, որով փորձում են Կոնգրեսի միջոցով անցկացնել այնպիսի օրինագիծ, որը թուրքական ընկերություններին կշնորհի Ամերիկայի հնդիկ ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք»։
Իրանում ադրբեջանցի անջատողականները չեն վրիպել մամուլի ուշադրությունից

Իրանում ադրբեջանցի անջատողականները չեն վրիպել մամուլի ուշադրությունից

Նոյեմբեր 22, 2011 15:44 Իրանական «Rajanews» էլեկտրոնային պարբերականը մեկնաբանել է երկրի ֆուտբոլի առաջնության «Tractorsazi» (Թավրիզ) – «Fecr-i Sepasi» (Շիրազ) հանդիպմանը տեղի ունեցած միջադեպը։ Բանն այն է, որ այդ խաղի ժամանակ մի շարք հանդիսատեսներ բարձրացրել են ադրբեջանական, ինչպես նաև թուրքական դրոշներ։ Կայքը սա որակել է անջատողականության դրսևորում.
Թուրքիան Սիրիայի գործերին միջամտելուն կողմ չէ

Թուրքիան Սիրիայի գործերին միջամտելուն կողմ չէ

Նոյեմբեր 22, 2011 10:04 «Ես փորձել եմ ինքս Ասադին համոզել, որ երկրին բարեփոխումներ են անհրաժեշտ, սակայն նա գործում էր դժկամությամբ»,–նշել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը Դամասկոսին այլևս չի հավատում։
Վահե Սարգսյան. «Վրացական իշխանությունների այս քայլը ոչ միայն  հակահայկական է, այլև` հակամարդկային»

Վահե Սարգսյան. «Վրացական իշխանությունների այս քայլը ոչ միայն հակահայկական է, այլև` հակամարդկային»

Նոյեմբեր 21, 2011 11:42 «Վրացական իշխանությունների կողմից Ջավախքում իրականցվող հակահայ քաղաքականությունը, մերթընդմերթ ստանալով անձնավորված երանգ` հասավ նաև մեր ընտանիքին: Սույն ուսումնական տարվա սկզբին Ջավախքի Ղադո գյուղի բազային դպրոցից հեռացվեց մայրս` ուղիղ 30 տարվա վաստակավոր ուսուցչուհի Վարդուհի Մուրադյանը»։
Ֆրանսիայի ԱԳՆ. «Ֆրանսիան պատրաստ է հարթակ տրամադրել հայ և թուրք պատմաբաններին»

Ֆրանսիայի ԱԳՆ. «Ֆրանսիան պատրաստ է հարթակ տրամադրել հայ և թուրք պատմաբաններին»

Նոյեմբեր 19, 2011 10:15 Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Թուրքիայի իր գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ մեծ տերությունները նույնպես ուսումնասիրում են սեփական պատմությունը, լուրջ աշխատանք տանում պատմական իրադարձությունների հետ կապված։
Տիգրան Խզմալյան. «Վահագն Չախալյանը ջավախահայության Հրանտ Դինքն է»

Տիգրան Խզմալյան. «Վահագն Չախալյանը ջավախահայության Հրանտ Դինքն է»

Նոյեմբեր 18, 2011 16:28 Ալեք Ենիգոմշյանը նկատել է, որ եթե մինչև 2000թ.-ն ջավախահայերը կարողանում էին պահպանել իրենց ազգային ինքնությունը, ապա 2000թ.–ից սկսած ՀՀ իշխանության անտարբեր քաղաքականության հետևանքով ամեն ինչ հասավ նրան, որ Հայաստանի իշխանությունները Ջավախքն սկսեցին անվանել Սփյուռք։
Սահակաշվիլին հրաժարակա՞ն կտա

Սահակաշվիլին հրաժարակա՞ն կտա

Նոյեմբեր 17, 2011 12:38 Ինչպես գրում է, «Ախալի թաոբա» («Նոր սերունդ») թերթը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մերձավոր շրջապատում քննարկվում է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը։ Ըստ թերթի՝ գաղտնի աղբյուրը հաստատել է, որ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ ոչ թե 2013թ., այլ 2012թ. գարնանը։ Իշխանության ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան, Սահակաշվիլիին խորհուրդ են տալիս ընդհանրապես լքել քաղաքական ասպարեզը։
Քեթրին  Էշթոն. «Անհրաժեշտ է առաջ շարժվել, որպեսզի տարածաշրջանում հարցերը  լուծում ստանան»

Քեթրին Էշթոն. «Անհրաժեշտ է առաջ շարժվել, որպեսզի տարածաշրջանում հարցերը լուծում ստանան»

Նոյեմբեր 17, 2011 12:13 «Հաճախ ասվում է, որ մենք ցանկանում ենք մեր հարաբերություններն մերձեցնել, ոչ թե հեռացնել: Մենք կհարգենք մեր խոստումները և կպահպանենք սերտ հարաբերությունները, որոնք միայն փողով չեն սահմանափակվում»։
Ջավախքահայ պատգամավորը մեղադրել է վրացական իշխանություններին

Ջավախքահայ պատգամավորը մեղադրել է վրացական իշխանություններին

Նոյեմբեր 16, 2011 14:08 ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միություն» ՀԿ նախագահ Հայկ Սանոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու 2012թ. պետական բյուջեի նախագծին, քանի որ այն ամբողջությամբ անտեսում է Ջավախքի հիմնախնդիրները։ Մեկ այլ ՀՀԿ–ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էլ հայտարարել է, որ կողմ է քվեարկելու բյուջեին ու ընդգծել, որ բյուջեի առանձին հոդվածներով ֆինանսական հատկացումներ են նախատեսված ջավախքահայերի խնդիրների լուծման համար։
Թուրքիան Սիրիային սպառանցել է, թե էլեկտրամատակարարումը կդադարեցնի

Թուրքիան Սիրիային սպառանցել է, թե էլեկտրամատակարարումը կդադարեցնի

Նոյեմբեր 16, 2011 10:10 «CNN»–ը հաղորդում է, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յլդըզը Սիրիային սպառնացել է, թե էլեկտրամատակարարումը կդադարեցի, եթե երկրում արյունահեղությունը չդադարի։ Նա նաև հայտարարել է, թե Թուրքիան ժամանակավորապես հետաձգում է Սիրիայի հետ համատեղ իրականացվող նավթային նախագծերը։
Նոյեմբերի 15-ին մեկնարկում է Քեթրին Էշթոնի այցը տարածաշրջան

Նոյեմբերի 15-ին մեկնարկում է Քեթրին Էշթոնի այցը տարածաշրջան

Նոյեմբեր 15, 2011 09:57 Նոյեմբերի 15-ին մեկնարկում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցը։ Էշթոնը նախ կայցելի Բաքու, այնուհետև՝ Թբիլիսի, և վերջում՝ Երևան։ Հարավկովկասյան երկրների նախագահների հետ հանդիպումների ընթացքում քննարկվելու է նաև հակամարտությունների կարգավորման գործընթացներում Եվրամիության դերակատարությունը մեծացնելու հարցը։
Չարլզ Լոնսդեյլ. «Թուրքիան ու Հայաստանը պետք է վերադառնան իրենց պատմության էջերին»

Չարլզ Լոնսդեյլ. «Թուրքիան ու Հայաստանը պետք է վերադառնան իրենց պատմության էջերին»

Նոյեմբեր 14, 2011 13:34 «Մեծ Բրիտանիան այդպես էլ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Ձեր կարծիքը այդ առումով չի՞ փոխվել» հարցին ի պատասխան՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն ասել է, թե պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է, և այն չի փոխվի դեսպանների փոփոխության հետ։
Թբիլիսին այլևս չի խոչընդոտում Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին

Թբիլիսին այլևս չի խոչընդոտում Ռուսաստանի անդամակցությանը ԱՀԿ-ին

Նոյեմբեր 12, 2011 10:43 Նինո Խարաձե. «Չնայած դեռեւս պարզ չէ, թե ինչպես է Վրաստանը համաձայնվել «կանաչ լույս» վառել Ռուսաստանի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), նախագահ Միխեիլ Սահակաշվիլին արդեն իսկ մեկնաբանում է այն որպես դիվանագիտական հաջողություն»։
Իրանը Ադրբեջանում քաղաքական սպանություննե՞ր է մտադիր իրականացնել

Իրանը Ադրբեջանում քաղաքական սպանություննե՞ր է մտադիր իրականացնել

Նոյեմբեր 11, 2011 11:17 Կիրակի օրը ամերիկյան «FOX 11» հեռուստաընկերությունը կհեռարձակի հաղորդում, որտեղ նշվում է, թե Հետաքննության դաշնային բյուրոն (ՀԴԲ) բացահայտել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մտադիր է մի շարք քաղաքական սպանություններ իրականացնել Սաուդյան Արաբիայում, Սիրիայում, Ադրբեջանում, Թուրքիայում և Իրաքում։
Այաթոլա Համենեի. «Մեզ վրա հարձակմանը կամ նույնիսկ նման սպառնալիքին մենք կպատասխանենք ամբողջ ուժով»

Այաթոլա Համենեի. «Մեզ վրա հարձակմանը կամ նույնիսկ նման սպառնալիքին մենք կպատասխանենք ամբողջ ուժով»

Նոյեմբեր 10, 2011 17:35 «Մեր թշնամիները, մասնավորապես ԱՄՆ–ը, իր դաշնակիցներն ու սիոնիստական վարչակարգը, պետք է իմանան, որ ինչ–որ երկիր ներխուժելը Իրանի ավանդույթների մեջ չէ, բայց մենք ամոբղջ ուժով կպատասխանենք, եթե լինի Իրանի վրա հարձակում կամ նույնիսկ նման սպառնալիք»։
Թուրքիան` քրդական ճահճուտում

Թուրքիան` քրդական ճահճուտում

Նոյեմբեր 09, 2011 14:20 Սարո Սարոյան. «Ժամանակակից Թուրքիայի առաջընթացի եւ արտաքին քաղաքական նորանոր դիրքերի նվաճմանն ուղղված քաղաքականության խորապատկերին պաշտոնական Անկարայի ամենաարդիական հարցը շարունակում է մնալ քրդականը: Այն, ինչպես ցանկացած ազգային հարց, իրենից ներկայացնում է խնդիրների մի տարրապատկեր»։
Մինչև տարեվերջ Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Մինչև տարեվերջ Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Նոյեմբեր 08, 2011 12:47 Երևանում այցով գտնվող Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայաստանցի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսում հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը ոչ մի խնդիր չունեն՝ ո՛չ սահմանային, ո՛չ որևէ այլ։
2011թ. հոկտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից  հրադադարի ռեժիմի խախտումները

2011թ. հոկտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

Նոյեմբեր 07, 2011 10:10 Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 250 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
ԱՄՆ–ը մտավախություն ունի, որ Իսրայելն առանց իրեն զգուշացնելու կհարձակվի Իրանի վրա

ԱՄՆ–ը մտավախություն ունի, որ Իսրայելն առանց իրեն զգուշացնելու կհարձակվի Իրանի վրա

Նոյեմբեր 05, 2011 11:58 Իրավիճակը սրել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հարցազրույցը, ով մեկնաբանել էր Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին վերջին հրապարակումները։ Նախագահը նշել է, որ ներկայումս Իսրայելը հակված է իրանական սպառնալիքը ռազմական ճանապարհով լուծելուն՝ խնդրի դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական։
Կոնգրեսականները կոչ են արել զենք չվաճառել Թուրքիային

Կոնգրեսականները կոչ են արել զենք չվաճառել Թուրքիային

Նոյեմբեր 05, 2011 11:05 «Թուրքիան շարունակում է սպառնալ Իսրայելին, Կիպրոսի օկուպացիան և Հայաստանի շրջափակումը։ Մեր դաշնակից Անկարան բացասաբար է վերաբերվում դաշնակիցների հանդեպ։ ԱՄՆ–ն Թուրքիային զենք վաճառելու փոխարեն պետք է իր ուշադրությունը սևեռի այդ մտահոգիչ փաստի վրա»,–ասված է Ներկայացուցիչների պալատին ներկայացված այդ բանաձևում։
Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կմասնակցի Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը կմասնակցի Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին

Նոյեմբեր 04, 2011 11:02 ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստը տեղի կունենա Հայաստանում նոյեմբերի 29-30-ը:Նիստին կմասնակցի նաև Ադրբեջանի ու Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն։
Համանախագահներ. «Կողմերի  կամքն է հարկավոր անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու համար»

Համանախագահներ. «Կողմերի կամքն է հարկավոր անընդունելի «ստատուս քվո»–ից անցում կատարելու համար»

Նոյեմբեր 04, 2011 10:02 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և դեսպան Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 3–ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել են իրենց ամենամյա հաշվետությունը։ Ըստ համանախագահների՝ իրենք վերջին 14 ամիսներին շփման գիծը ոտքով հատել են 4 անգամ, ինչը վկայում է այն մասին, որ շփան գիծը տարածաշրջանի ժողովուրդների համար մշտական սահման չէ, և եթե կողմերը պատրաստ են, իրագործված հրադադարի ռազմական համակարգումը հնարավոր է։
Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Նոյեմբեր 03, 2011 10:57 Մեզ հետ զրույցում ՊԲ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանն ասել է, որ հայկական կողմից հրադադարի ռեժիմը երբեք չի խախտվում։ –Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը, ապա այն ապատեղեկատվություն է՝ տարածված ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից,–ասել է նա։
ՀՀ ՊՆ. «Ինչու է Իլհամ Ալիևն այդքան ցածր կարծիքի իր ժողովրդի մասին»

ՀՀ ՊՆ. «Ինչու է Իլհամ Ալիևն այդքան ցածր կարծիքի իր ժողովրդի մասին»

Նոյեմբեր 01, 2011 23:42 ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախարարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևի հնչեցչած մտքերը։
Կազանում լուծվեց Քարվաճառի մայրուղու հարցը

Կազանում լուծվեց Քարվաճառի մայրուղու հարցը

Նոյեմբեր 01, 2011 16:32 Սարո Սարոյան. «Կգտնվեն մարդիկ, ովքեր ծանրության նժարը կտան առաջինին, իսկ մյուսները` երկրորդին: Սակայն հատկանշականն այստեղ միայն այն է, որ ամեն ինչ ընթացավ առանց Հայաստանի քաղաքական իշխանության գիտության ու կամքի: Միայն դեպքերի հաջող ընթացքին տուրք տալով` հեռու չես գնա»։
Հ. Քլինթոն. «ԱՄՆ–ը ցնցված է Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից»

Հ. Քլինթոն. «ԱՄՆ–ը ցնցված է Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից»

Նոյեմբեր 01, 2011 10:30 Վաշինգտոնում ելույթ ունենալով թուրք–ամերիկյան խորհրդում՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ողջունել է փոփոխություններն Անկարայի քաղաքականության մեջ՝ միևնույն ժամանակ նշելով, որ Մերձավոր Արևելքում կայունության երաշխավորի դերը ստանալու համար անհրաժեշտ է շարունակել ամրապնդել ժողովրդավարությունը և կարգավորել հարևանների հետ ոչ հեշտ հարաբերությունները, ինչպես, օրինակ, Իսրայելի հետ։
Վրաստանի ԱԳՆ–ն պնդում է՝ Սերժ Սարգսյանը նեղացած չէ

Վրաստանի ԱԳՆ–ն պնդում է՝ Սերժ Սարգսյանը նեղացած չէ

Հոկտեմբեր 31, 2011 16:41 Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն պնդել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հետաձգել է նոյեմբերի սկզբին նախատեսված պաշտոնական այցը Վրաստան, քանի որ վիրավորված է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից։ Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ պարզապես այդ այցի ժամկետն են ճշտում։
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կքննարկվի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ

Հոկտեմբեր 29, 2011 13:52 Ինչպես հայտնում է Լիտվայի ԱԳՆ պաշտոնական կայքը, նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն ԵԱՀԿ անդամ 56 պետությունների, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի 12 գործընկեր պետությունների ԱԳՆ ղեկավարները և Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատարը
Թուրքական համալսարանում միանգամից 4 պայթյուն է տեղի ունեցել

Թուրքական համալսարանում միանգամից 4 պայթյուն է տեղի ունեցել

Հոկտեմբեր 28, 2011 10:28 Թուրքիայի Դիարբեքիր նահանգի «Դիջլե» համալսարանում միաժամանակ 4 պայթյուն է տեղի ունեցել աստվածաբանական, գյուղատնտեսական, գրականագիտության ու ճարտարագիտության ֆակուլտետներում։ Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Թոփրաքը հաղորդել է, թե պայթյունները միաժամանակ են տեղի ունեցել, բայց այդ պահին միջանցքները բարեբախտաբար դատարկ են եղել։
Արձագանքելով Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Արձագանքելով Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Հոկտեմբեր 27, 2011 11:37 Կան 2 ակնհայտ պատճառներ, որոնք մեծ հարցականի տակ են դնում Վրաստանի միջնորդությունը: Իրավականորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է իրականացնում միջնորդական այդ գործառույթը: Երկրորդ, բոլոր երկրներում, այդ թվում Թբիլիսիում, հասկանում են, որ Վրաստանն այն քաղաքական պոտենցիալը չունի, որպեսզի միջնորդ դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան  Նամիկ Թանի դիմակազերծումը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի դիմակազերծումը

Հոկտեմբեր 26, 2011 09:36 Հարութ Սասունյան. «Պրոֆեսոր Յաֆեթը խոստովանեց, որ վերջին տարիներին ինքը Թուրքիայի մոլի ջատագովից վերածվել է հակաթուրքական խաչակրի: Նա բացատրեց, որ ինքը սկսեց զզվել Թուրքիայից այն ժամանակ, երբ Հիտլերի «Mein Kampf»-ը դարձավ այդ երկրում բեսթսելեր»։
Թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Իրաք

Թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Իրաք

Հոկտեմբեր 25, 2011 10:01 Ռազմական գործողությանը տանկերի հետ միասին մասնակցում են հետիոտնային, ինչպես նաև ճակատային և բանակային օդուժի ստորաբաժանումները։ «ՌԲԿ»–ն հաղորդում է, որ գործողության հիմնական նպատակը Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների ճամբարի ոչնչացումն է։
Անհրաժեշտության դեպքում Թուրքիան օգնության համար կդիմի Հայաստանին

Անհրաժեշտության դեպքում Թուրքիան օգնության համար կդիմի Հայաստանին

Հոկտեմբեր 24, 2011 10:30 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում հայտարարել է, որ բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, առաջնորդները պատրաստակամություն են հայտնել օգնել Թուրքիային, և ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում կդիմի նրանց։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում վաղը կայանալիք դիտարկմանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմասնակցեն ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում վաղը կայանալիք դիտարկմանը

Հոկտեմբեր 21, 2011 10:31 ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ վաղը՝ հոկտեմբերի 22–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Դիտարկման ժամանակ նախատեսված է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի տարածքից կանցնեն դեպի Ադրբեջան։
Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Հոկտեմբեր 20, 2011 14:39 Ինչպես փոխանցում է «1news.az»–ը, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19–ին Ադրբեջանի և Իրանի սահմանին սահմանախախտման միջադեպ է գրանցվել։ Ըստ հաղորդագրության՝ հետևանքով Ադրբեջանի տարածքում 1200 մ խորացել է զինվորական հագուստով միջին տարիքի տղամարդ։