Աշխարհ

Վաֆա Գուլուզադե. «Պետք չէ մոռանալ, որ ռուս-հայկական տանկերը Բաքվից 400 կմ են հեռու»

Վաֆա Գուլուզադե. «Պետք չէ մոռանալ, որ ռուս-հայկական տանկերը Բաքվից 400 կմ են հեռու»

Հունիս 09, 2012 00:36 «ԱՄՆ-ը ներկայումս նպատակ չունի ճամաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք ցանկանում են, որպեսզի մենք զիջումների միջոցով լեզու գտնենք հայերի հետ»,- vesti. az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանու պալատական քաղաքագետի համբավ ունեցող, Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ նրանք կհեռանան «ադրբեջանական տարածքներից»»

Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ կապեր կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ նրանք կհեռանան «ադրբեջանական տարածքներից»»

Հունիս 07, 2012 10:09 Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույ ունենալով երկրի խորհրդարանում անդրադարձել է Քլինթոնի՝ հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու կոչին ու նշել, որ թեև Թուրքիայի համար շատ կարևոր է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը։ Միաժամանակ թուրք պաշտոնյան ընդգծել է...
Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր  է նվիրել

Սահակաշվիլին Քլինթոնին վրացական անձնագիր է նվիրել

Հունիս 06, 2012 09:48 Հիլարի Քլինթոնը հանդիպել է Միխաիլ Սահակաշվիլիի հետ ու նշել, որ ԱՄՆ–ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կոչ է անում Ռուսաստանին «վերջ տալ վրացական տարածքների բռնազավթմանը»։ Սահակաշվիլին իր հերթին վրացական անձնագիր է նվիրել Քլինթոնին։
Արյունոտ սադրանք և ամոթալի ստերի շարան

Արյունոտ սադրանք և ամոթալի ստերի շարան

Հունիս 05, 2012 21:40 Տիգրան Դևրիկյան. «Իրականությունն այն է, որ վերջին շրջանում ադրբեջանական բանակն անընդհատ ոտնձգությունների է դիմում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններում, ինչպես Դովեղի աննախադեպ գնդակոծումն ու գիշերով դարանից մարդատար մեքենայի վրա ապրիլի 27-ին կրակ բացելու և պայմանագրային զինծառայողներ Արշակ Ներսիսյանի, Դավիթ Աբգարյանի ու Արամ Եսայանի կյանքերը խլելու դեպքերը»։
Հունիսի 18-ին Փարիզում կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը

Հունիսի 18-ին Փարիզում կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը

Հունիս 05, 2012 14:52 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում հայտարարել է, որ հունիսի 18-ին Փարիզում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ավելացրել, որ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը հայկական կողմին կփորձի համոզել, որ «ստատուս-քվոյի» պահպանումն անընդունելի է։
«Բի–Բի–Սի». «Քլինթոնի այցը Հարավային Կովկաս  ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսն է»

«Բի–Բի–Սի». «Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսն է»

Հունիս 04, 2012 10:23 Բրիտանական հեղինակավոր «Բի–Բի–Սի»–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ԱՄՆ–ում դիտարկում են որպես ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերջին հույսը։ Չնայած փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ այդ այցը էապես ոչ մի բան չի փոխի։
Վրաստան. ուսանողներն աշխատատեղերը ձեռքից ձեռք են խլում

Վրաստան. ուսանողներն աշխատատեղերը ձեռքից ձեռք են խլում

Հունիս 02, 2012 09:56 Նաթիա Կուպրաշվիլի. «Վրաստանի կառավարության`ուսանողներին ամառային աշխատանքով ապահովելու ծրագրին մասնակցել ցանկացողներին այնքան շատ էին, որ ծրագրի մեկնարկի առաջին իսկ օրը բոլոր տեղերը զբաղված էին. ուսանողների շրջանում աշխատատեղերի նկատմամբ պահանջարկը մեծ է, քանի որ այսպես նրանք հույս ունեն վճարել իրենց ուսման վարձը»։
Էրդողանն ու Սահակաշվիլին հանդիպել են

Էրդողանն ու Սահակաշվիլին հանդիպել են

Հունիս 01, 2012 10:55 Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։ Կողմերը խոսել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցերի շուրջ:
Սիրիայի դեմ ռազմական գործողության դեպքում Իրանը կհարվածի Իսրայելին

Սիրիայի դեմ ռազմական գործողության դեպքում Իրանը կհարվածի Իսրայելին

Մայիս 31, 2012 12:05 Եթե արևմտյան երկրները ռազմական գործողություն սկսեն Սիրիայի դեմ, Իրանը հարված կհասցնի Իսրայելին։ Այսպիսի հայտարարություն է այսօր արել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ Լարիջանիի խոսքով՝ ԱՄՆ–ը չի հասկանում՝ ինչ է իրականում կատարվում տարածաշրջանում, և որն է իր տեղը։ Խոսնակը հայտարարել է, որ Սիրիան Լիբիա չէ, և որ «երկրորդ Բենգազիի» հետևանքները կազդեն նաև Պաղեստինի վրա։
Իսրայելը ևս մեկ խոշոր ռազմական պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Իսրայելը ևս մեկ խոշոր ռազմական պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ

Մայիս 30, 2012 13:15 Իսրայելը Ադրբեջանի հետ կնքել է մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագիր։ «Խոսքը խոշոր գործարքի մասին է։ Այն գերազանցում էԹուրքիայի հետ նմանատիպ պայմանգրի արժողությունը, որը գտնահատվում էր 300 մլն դոլար»,–ասված է իսրայելական ԶԼՄ–ների տարածած հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովն առաջարկել է շարունակել ԼՂ–ին աջակցությունը

ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովն առաջարկել է շարունակել ԼՂ–ին աջակցությունը

Մայիս 29, 2012 11:51 2013թ. Ֆինանսական տարվա օտարերկրյա հատկացումների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատի oտարերկրյա հատկացումների հանձնաժողովի կողմից։ Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ հանձնաժողովն առաջարկել է նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատների ու հակամարտության հետ կապված կարիքների համար և միաժամանակ կոչ է արել հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Իրանը նոր ատոմակայան կկառուցի Բուշերում

Իրանը նոր ատոմակայան կկառուցի Բուշերում

Մայիս 28, 2012 11:19 Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Ֆերիդուն Աբասին հայտարարել է, որ երկրի Բուշեր նահանգում կկառուցվի ևս մեկ ատոմակայան: Բուշերում արդեն գործում է մեկ ատոմակայան: Նորը կլինի նույն հզորության` 1000 մեգավատ: Պաշտոնյան նաև հայտնել է, որ Բուշերի գործող ատոմակայանն իր առավելագույն հզորությանը կհասցվի մինչև այս տարվա վերջը:
Հիլարի Քլինթոնը ժամանելու է Հայաստան

Հիլարի Քլինթոնը ժամանելու է Հայաստան

Մայիս 26, 2012 09:41 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4–ին տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդը հայտնել է, որ Հիլարի Քլինթոնը մայիսի 7–ից հունիսի 7–ն ընկած ժամանակահատվածում կայցելի Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվել են անարդյունք

Մայիս 25, 2012 11:02 Թեհրանի ներկայացուցիչները հայտնել են, որ բանակցությունների տապալման պատճառն այն է, որ «վեցյակի» երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, չափազանց շատ զիջումներ են պահանջել, փոխարենը գրեթե ոչինչ չառաջարկելով։ Իրանի պատվիրակության անդամները հայտնել են, որ Իրանը պատրաստ է զիջումների, սակայն դրանք պետք է լինեն ընդունելի, հավասարակշռված և փոխադարձ։
Աբդուլլա Գյուլ. «Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան»

Աբդուլլա Գյուլ. «Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան»

Մայիս 24, 2012 09:50 «Ներքին քաղաքականության համար դա ռիսկային քայլ էր, արտաքին քաղաքական հարցերում էլ շատ խնդրահարույց արդյունքներ կարող էր ունենալ: Դրանով մենք մեր բարյացկամությունն էինք հայտնում, որ երկու ազգերի հարաբերությունները գոնե մի քիչ կարգավորվեին: Ես դեռ հույս ունեմ: Մեր փոխայցելությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն խորհրդանիշ էին դարձել»։
Երևանում գտնվող ադրբեջանցիների չորսհոգանոց պատվիրակությունը կաշկանդված է զգում

Երևանում գտնվող ադրբեջանցիների չորսհոգանոց պատվիրակությունը կաշկանդված է զգում

Մայիս 23, 2012 17:28 ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է, որ Սևծովյան տնտեսական համագորակցության ծրագրի 39-րդ լիագումար նիստի շրջանակներում Երևանում գտնվող ադրբեջանցիների չորսհոգանոց պատվիրակությունը, ի տարբերություն Թուրքիայի պատվիրակության, կաշկանդված է զգում. ադրբեջանցիներն անգամ հրաժարվել են այլ երկրների պատվիրակների հետ ընթրելուց:
Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատում

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների օրինագիծը հավանության է արժանացել ԱՄՆ Սենատում

Մայիս 22, 2012 10:21 Նոր պատժամիջոցներն առնչվում են էներգետիկ ոլորտում Իրանի հետ ցանկացած համատեղ նախագծին: Բացի դա նախատեսվում է նաև վիզային պատժամիջոցներ սահմանել մասնավոր անձանց և այն ընկերությունների աշխատակիցների նկատմամբ, որոնք Իրանի կառավարությանն են մատակարարել իրենց արտադրանքը։
Իրանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

Իրանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

Մայիս 22, 2012 00:49 SalamNews-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին։
ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվել է հռչակագիր

ՆԱՏՕ–ի գագաթաժողովում ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունվել է հռչակագիր

Մայիս 21, 2012 13:29 «Մենք մնում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կողմնակիցը և միջազգային սկզբունքների ու նորմերի հիման վրա շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,–ասված է ՆԱՏՕ–ի ընդունած հռչակագրում։
Իրանի համար գոյություն չունի անմեղության կանխավարկած. G8–ի եզրակացությունը

Իրանի համար գոյություն չունի անմեղության կանխավարկած. G8–ի եզրակացությունը

Մայիս 19, 2012 10:36 Այսօր ԱՄՆ–ի Քեմփ–Դևիդ քաղաքում տեղի ունեցող «Մեծ ութնյակի» գագաթաժողովին մասնակից երկրների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ թեև առաջատար երկրների ղեկավարներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ այս խնդրի շուրջ, մեկ հարցում բոլորը միակարծիք են՝ Իրանն ինքը պետք է ապացույցներ ներկայացնի, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ...
Կոնգրեսական. «ԱՄՆ ռազմական բյուջեում նախատեսված են Իրանի դեմ պատերազմի համար անհրաժեշտ ծախսեր»

Կոնգրեսական. «ԱՄՆ ռազմական բյուջեում նախատեսված են Իրանի դեմ պատերազմի համար անհրաժեշտ ծախսեր»

Մայիս 18, 2012 10:23 Դեմոկրատ-կոնգրեսական Դենիս Կուսինիչը հայտարարել է, թե 2013թ. ԱՄՆ ռազմական բյուջեի նախագիծը պարունակում է Իրանի դեմ ծովային և ցամաքային ռազմական գործողությունների համար անհրաժեշտ ավիացիայի, ռազմամթերքի և վառելիքի տեղափոխման պլան։
Հայոց Աշխարհի աքսիոմները ու հասկացությունների պատերազմը

Հայոց Աշխարհի աքսիոմները ու հասկացությունների պատերազմը

Մայիս 17, 2012 10:05 Հրաչյա Արզումանյան. «Իրավունք ունի՞ արդյոք Հայաստանն ունենալ թույլ տնտեսություն և անարդար հասարակություն։ Միանշանակ բացասական պատասխանը պետք է օգնի բացահայտել հայության իրական խնդիրները` սխալ ձևակերպված մարտահրավերների և սպառնալիքների համար պատասխաններ փնտրելու համար»։
Թուրքիան Իրանին զգուշացրել է  Իսրայելի հնարավոր հարվածի մասին

Թուրքիան Իրանին զգուշացրել է Իսրայելի հնարավոր հարվածի մասին

Մայիս 16, 2012 09:50 Իրանը պետք է լուրջ առաջարկներ ներկայացնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ, եթե ցանկանում է խուսափել Իսրայելի հնարավոր հարվածից։ Այս նախազգուշացումը, «Կուրսոր»–ի փոխանցմամբ, Թուրքիայի ղեկավարությունը փոխանցել է Իրանի առաջնորդներին։
Թեհրանում մահապատժի են ենթարկել միջուկային ֆիզիկոսին սպանողին

Թեհրանում մահապատժի են ենթարկել միջուկային ֆիզիկոսին սպանողին

Մայիս 15, 2012 10:10 Մայիյի 15–ի առավոտյան Թեհրանում կախել են 24–ամյա «իսրայելյան լրտեսին», ում մեղավոր են ճանաչել իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ։ Իրանի քաղաքացի Մաջիդ Ջամալի Ֆաշին մահապատժի է դատապարտվել պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամադիի սպանության համար։ Գիտնականը զոհվել էր 2010–ի հունվարին, երբ իր մեքենայի կողքին պայթել էր ականապատ մոտոցիկլը։
Քուրդ զինյալները առևանգել են Թուրքիայի իշխող կուսակցության շրջանային կառույցի ղեկավարին

Քուրդ զինյալները առևանգել են Թուրքիայի իշխող կուսակցության շրջանային կառույցի ղեկավարին

Մայիս 14, 2012 10:51 Թուրքական Hurriyet-ը տեղեկացնում է, որ երկրի Դիարբեքիր նահանգի Քուլփի շրջանում Քրդական Բանվորական Կուսակցության(PKK) զինյալները փակել են ճանապարհը, իրականացրել անձնագրային ստուգում՝ միաժամանակ քարոզելով PKK–ի գաղափարախոսությունը։
Այսօր  լրանում է արցախյան հակամարտության ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 18–րդ տարին

Այսօր լրանում է արցախյան հակամարտության ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 18–րդ տարին

Մայիս 12, 2012 10:26 1994թ. մայիսի 5-ին ավարտվեց ՌԴ նախաձեռնությամբ Բիշքեկում կայացած Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպումը, որտեղ ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը` մայիսի լույս 9-ի գիշերը կրակը դադարեցնելու կոչով: Այն ուժի մեջ մտավ մայիսի 12-ի կես գիշերին:
Թուրքիան Իսրայելին արգելել է մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

Թուրքիան Իսրայելին արգելել է մասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

Մայիս 12, 2012 09:54 ՆԱՏՕ–ի գլխավոր գրասենյակը պաշտոնապես տեղեկացրել է Իսրայելի կառավարությանը, որ Իսրայելը չի ստանա ՆԱՏՕ–ի մայիսի 20–ին Չիկագոում կայանալիք գագաթաժողովի հրավեր։ Պաշտոնյաները հատուկ ընդգծել են, որ այս որոշումն ընդունվել է Թուրքիայի կողմից շարունակվող ճնշումների ներքո։
ԱՄՆ–ն առայժմ պատրաստ չէ խոսել  ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին

ԱՄՆ–ն առայժմ պատրաստ չէ խոսել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ժամկետների մասին

Մայիս 11, 2012 10:52 «Ինտեռֆաքսի» փոխանցմամբ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Սենատի միջազգային հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առայժմ պատրաստ չէ խոսել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության ժամկետների մասին։ Միաժամանակ, Գորդոնը նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել Թբիլիսիին` դաշինքին անդամակցության պահանջների իրականացման հարցում:
Շվեդիայի խորհրդարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևը

Շվեդիայի խորհրդարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի բանաձևը

Մայիս 10, 2012 09:36 Անցած տարի Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Մեհմետ Կապլանը կոչ էր արել, որ Շվեդիան ակտիվորեն ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Կանաչների ներկայացուցիչը պահանջում էր, որ «օկուպացված ադրբեջանական տարածքից անհապաղ և անվերապահ դուրս բերել հայկական բոլոր զինված ուժերը»...
Դատ բացելու միշտ պատրաստ թուրքական խումբը կորցնում է ցեղասպանության դատավճիռը

Դատ բացելու միշտ պատրաստ թուրքական խումբը կորցնում է ցեղասպանության դատավճիռը

Մայիս 09, 2012 11:30 Հարութ Սասունյան. «Վերջին տարիներին, դատ բացելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների և քաղաքացիական խմբերի դեմ, ովքեր սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը»։
Էրդողան. «Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմության հետ, եթե Ցեղասպանության փաստն ապացուցվի»

Էրդողան. «Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմության հետ, եթե Ցեղասպանության փաստն ապացուցվի»

Մայիս 08, 2012 12:11 Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան բացել է բոլոր արխիվները՝ կապված հայկական հարցի հետ։ Նա ընդգծել է, որ եթե «Հայաստանը Ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր ունի, ապա պետք է հայտարարի այդ մասին». «Եթե ուսումնասիրությունների ընթացքում հարկ լինի, որ մենք նայենք մեր պատմության դեմքին, մենք պատրաստ ենք»,–հավաստիացրել է Թուրքիայի վարչապետը։
Հայաստանում զգացված երկրաշարժը Ադրբեջանում ավերածություններ է առաջացրել

Հայաստանում զգացված երկրաշարժը Ադրբեջանում ավերածություններ է առաջացրել

Մայիս 07, 2012 10:06 ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ մայիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը08:40-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում Շեքիքաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Սահակաշվիլի. «Թբիլիսին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մայրաքաղաքն է»

Սահակաշվիլի. «Թբիլիսին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մայրաքաղաքն է»

Մայիս 04, 2012 11:29 Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Քութաիսիում, քաղաքի տոնի առթիվ իր ելույթում, Թբիլիսին անվանել է «ամբողջ Կովկասի պատմական և մշակութային մայրաքաղաք»։ Խոսելով Թբիլիսի նշանակության մասին՝ Վրաստանի նախագահը նշել է, թե այն տարածաշրջանային կենտրոն է, որի նշանակությունը օրեցօր մեծանում է։
ՆԱՏՕ–ին անդամակցելու Վրաստանի նախապայմանը

ՆԱՏՕ–ին անդամակցելու Վրաստանի նախապայմանը

Մայիս 03, 2012 10:38 Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ. «Վրաստանը կմտնի ՆԱՏՕ միայն սեփական տարածքների ամբողջականության դեպքում: Վրաստանի տարածքների դեօկուպացիան և Վրաստանի ինտեգրումը եվրոատլանտյան կառույցներին՝ զուգահեռ գործընթացներ են»։
Էրզրումում կքննարկվեն հայ–թուրքական հարաբերությունները

Էրզրումում կքննարկվեն հայ–թուրքական հարաբերությունները

Մայիս 02, 2012 11:03 Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 2-4–ը հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ Էրզրումում տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն 75 գիտնականներ տարբեր երկրներից։ Թուրքիայի Հայ–թուրքական հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն հայտնել է, որ համաժողովի ընթացքում ներկայացվելու են «երկու ժողովուրդների պատմությանը վերաբերող նոր փաստաթղթեր»։
Ադրբեջանը ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

Ադրբեջանը ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

Մայիս 01, 2012 10:39 Այսօրվանից, մեկ ամիս ժամկետով, Ադրբեջանը ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը` այս պաշտոնում փոխարինելով ԱՄՆ-ին: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է թե, Ադրբեջանի անդամակցությունը Խորհրդին ոչ մի կերպ չի ազդի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա:
Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի  նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը

Ապրիլ 30, 2012 10:03 Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել ս.թ. ամռանը Երևանում: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև համագործակցությանը՝ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր փոխանակվեցին իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:
Սահակաշվիլի. «Վրաստանը սկսել է սեփական զինատեսակների արտադրությունը»

Սահակաշվիլի. «Վրաստանը սկսել է սեփական զինատեսակների արտադրությունը»

Ապրիլ 28, 2012 09:44 «2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո, երբ Վրաստանը դժվարանում էր սպառազինություններ գնել արտերկրից, մեր մասնագետները ստեղծեցին 100 տոկոսով վրացական զինատեսակներ և դրեցին դրանք արտադրության»,–ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Խոսքը գնում է հրետանային զինատեսակների, թռչող սարքերի, զրահատեխնիկայի և հակատանկային զենքերի մասին։