Աշխարհ

Իրանը Ադրբեջանից բացատրություն է պահանջել Իսրայելից անօդաչու ինքնաթիռների գնման վերաբերյալ

Իրանը Ադրբեջանից բացատրություն է պահանջել Իսրայելից անօդաչու ինքնաթիռների գնման վերաբերյալ

Փետրվարի 29, 2012 11:37 Ադրբեջանի դեսպանը հավաստիացրել է Իրանի արտգործնախարարին, որ զենքը գնվում է միայն Ադրբեջանի «գրաված տարացքները ազատագրելու» համար և չի պատրաստվում այն օգտագործել այլ երկրների` մասնավորապես Իրանի դեմ: Ախունդովը նաև հավելել է, որ իր երկիրը ձգտում է բարելավել հարաբերությունները Իրանի հետ: Իրանի արտգործնախարարը իր հերթին զգուշացրել է Ադրբեջանին զերծ մնալ Իսրայելին Իրանի դեմ աջակցելու որևէ գործուղություններից:
Սահակաշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ

Սահակաշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու նոր նախաձեռնությամբ

Փետրվարի 29, 2012 09:35 «Վրաստանը երբեք չի փակվի Ռուսաստանի ներդրողների և զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանցի յուրաքանչյուր գործարար պետք է վստահ լինի, որ կարող է գալ Վրաստան, ներդրումներ անել, բիզնես և արտադրություն հիմնելԵս հավատում եմ, որ այնտեղ ուր բիզնեսն է ակտիվ զարգանում, տանկերի որոտների համար տեղ չի մնա,»- շեշտել է Վրաստանի նախագահը:
Կապիտոլիի ցուցահանդեսում կներկայացվեն գաղտնի փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Կապիտոլիի ցուցահանդեսում կներկայացվեն գաղտնի փաստաթղթեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Փետրվարի 28, 2012 17:19 Վատիկանի գաղտնի արխիվի պրեֆեկտ եպիսկոպոս Սերժիո Պագանոն հայտարարել է, որ փաստաթղթերը մեծ քանակությամբ տեղեկատվություն են պարունակում հայերի մասին: Խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ եղած փաստաթղթերի մասին՝ Պագանոն ընդգծել է, որ հրապարակված փաստաթղթերը հաստատում են թուրքական բանակի կողմից հայերի հանդեպ իրականացված դաժան խոշտանգումները:
Դարերն անգամ կդժվարանան թողություն տալ

Դարերն անգամ կդժվարանան թողություն տալ

Փետրվարի 28, 2012 00:28 Ջեմմա Բաղդադյան. «... Ազգային ժողովի ընտրություններ ու էլի շատ ու շատ ներքաղաքական հարցեր, ուստի, հայ հասարակական միտքը (պատմաբաններ, վերլուծաբաններ, իրավագետ - քաղաքագետներ, Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուներ) այնքան մտացիր ու մտազբաղ է, որ ժամանակ չի գտնում ՀՀ դեսպանին հարցնելու՝ ինչո՞ւ, այդ ո՞ր իրավունքով…»։
Խոշոր ռազմական գործարք Իսրայելի և Ադրբեջանի միջև

Խոշոր ռազմական գործարք Իսրայելի և Ադրբեջանի միջև

Փետրվարի 27, 2012 12:57 sraeli Aerospace Industries և Ադրբեջանի միջև ստորագրվել է զենքի մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Գործարքի արդյունքում Իսրայելը վաճառելու է Ադրբեջանին ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր և ինքնատիռներ՝ մոտ 1.4 մլրդ դոլար արժողությամբ։
Քաղաքագետ. «Ադրբեջանը խոսում է, բայց չի իրագործում»

Քաղաքագետ. «Ադրբեջանը խոսում է, բայց չի իրագործում»

Փետրվարի 27, 2012 12:08 Անդրադառնալով Տավուշի մարզի սահմանային գծում հայ զինծառայողի մահվան դեպքին` «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք է հայտնել, թե այս դեպքը հերթական լարված քաղաքականության արդյունք չէ:
ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները երկօրյա այցով կժամանեն Իրան

ՄԱԳԱՏԷ–ի տեսուչները երկօրյա այցով կժամանեն Իրան

Փետրվարի 20, 2012 11:41 Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության(ՄԱԳԱՏԷ) տեսուչները երկօրյա այցով կժամանեն Իրան՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Թեհրան մեկնելուց առաջ, սակայն, տեսուչները հայտարարել են, որ վստահ չեն, թե իրենց կթողնեն մուտք գործել միջուկային օբյեկտներ։
Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

Իրանական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

Փետրվարի 18, 2012 09:32 «Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ Իրանի երկու ռազմանավ Սուեզի նեղուցով մուտք է գործել Միջերկրական ծովի տարածք։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ նավերը հատել են նեղուցը եգիպտական իշխանությունների կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո։ Հավանական է, որ նավերն ուղևորվում են դեպի Սիրիայի ափը, որի հետ Իրանը կնքել է համատեղ զորավարժություններ իրականացնելու համաձայնություն։
Պարտվողականության լոկոմոտիվները

Պարտվողականության լոկոմոտիվները

Փետրվարի 17, 2012 09:50 Հայկ Խանումյան. «Բակո Սահակյանի ասածը դիվանագիտական հնարք չէր կամ Ադրբեջանի ռեակցիան ստուգելու համար արված հայտարարություն: Այն տրամաբանորեն շարունակում է Սերժ Սարգսյանի` 2010թ. գարնանը սիրիական «Ալ-Վաթանին» տված հարցազրույցում հնչեցրած միտքը` չենք բնակեցնում ազատագրված տարածքները, քանզի հանձնելու ենք»։
Բրայզան խոստովանում է իր սերը Թուրքիայի հանդեպ՝  հաստատելով իր հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը

Բրայզան խոստովանում է իր սերը Թուրքիայի հանդեպ՝ հաստատելով իր հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը

Փետրվարի 15, 2012 02:33 Հարութ Սասունյան. «Արդյո՞ք Բրայզայի ծրագրած «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն ի նպաստ թուրքերին և ադրբեջանցիներին, գտնվում են իրավական շրջանակներում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ նախկին պետական պաշտոնատարների նկատմամբ»։
Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը

Օբաման կոչ է անում կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը

Փետրվարի 14, 2012 11:31 «Օբաման 2013թ. բյուջեի նախագծում առաջարկել է 27,219,000 դոլար տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը, փաստորեն, 32%–ով քիչ է 2012թ. բյուջեով նախատեսված տնտեսական օգնության չափից (նախորդ տարի այն 40 մլն դոլար էր)»,–նշված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ։ ԱՄՆ 2013թ. բյուջեի նախագծում Հարավային Կովկասի երկրներին առաջարկվող օգնության չափը հետևյալն է...
Իրանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Փետրվարի 13, 2012 13:42 Իրանի ԱԳՆ–ը բողոքի պաշտոնական նոտա է հղել Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ կապված Times պարբերականում տպագրված հոդվածի հետ, որտեղ նշվում է, թե Իսրայելի հետախուզական ծառայությունն իր գործակալներին ուղարկել է Բաքու՝ հետևելու Իրանի ներկայացուցչիներին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածվել է ՀՀ դեսպանի նամակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարածվել է ՀՀ դեսպանի նամակը

Փետրվարի 11, 2012 09:56 ԱԽ անդամ երկրներն բացառությամբ Ադրբեջանի իրենց աջակցություն են հայտնել առաջիկա տարվա ընթացում ԵԱՀԿ նախագահության նշված գերակայություններին և հակամարտություններին լուծում գտնելու Իռլանդիայի հանձնառությանը: Միակ դժգոհ ելութը հնչեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչը: Ի պատասխան այդ ելույթի, ՄԱԿ ԱԽ անդամներին է տարածվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, որում մասնավորապես ասված է...
Վրաց-ադրբեջանա-թուրքական համաժողով՝ Թբիլիսիում

Վրաց-ադրբեջանա-թուրքական համաժողով՝ Թբիլիսիում

Փետրվարի 10, 2012 11:47 Միջոցառմանը մասնակցելու է շուրջ 200 ընկերություն, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական, շինարարական, տուրիզմի, թեթև արդյունաբերության, էներգետիկայի, անշարժ գույքի և դեղագործական ոլորտները: 2011 թվականի հունվար-նոյեմբերն ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.5 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի ու Վրաստանի միջև՝ 551.8 միլիոն դոլար:
Թուրքիայի խորհրդարանում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների  պատգամավորները ծեծկռտուք են սարքել

Թուրքիայի խորհրդարանում իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ծեծկռտուք են սարքել

Փետրվարի 09, 2012 10:03 Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ի նշան բողոքի «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները փորձել են գրավել խորհրդարանական ամբիոնը։ Նրանք փակել են մուտքը դեպի ամբիոն և պահանջել խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հրաժարականը: Չիչեքն իր հերթին կտրուկ դատապարտել է այդ գործողությունները և հայտարարել է, թե ամբիոնի գրավումն արդյունք չի տա: Այն բանից հետո, ինչ Չիչեքն ընդմիջում է հայտարարել, սկսվել է ծեծկռտուքը, որը տևել է 10 րոպե:
Օբաման խստացրել է պատժամիջոցներն Իրանի դեմ

Օբաման խստացրել է պատժամիջոցներն Իրանի դեմ

Փետրվարի 07, 2012 09:36 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Խոսքը Միացյալ Նահանգներում գտնվող իրանական բոլոր ակտիվների սառեցման մասին է։ Ամերիկյան պատժամիջոցները կտարածվեն նաև Իրանի կենտրոնական բանկի և ֆինանսական այլ կառույցների վրա։
Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի»

Թուրքիայի պետնախարար. «Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի»

Փետրվարի 06, 2012 11:10 Ինչպես հաղորդում է անգլալեզու «Todayszaman.com» կայքը, Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է՝ Հայոց ցեղասպանությունը փաստերով ապացուցվելու դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի։ Եթե դա (Հայոց ցեղասպանությունը) պատմականորեն և գիտականորեն, և որ ավելի կարևոր է՝ միաձայն ճանաչվի որպես իրական փաստ, ապա ինչու ոչ,–ընդգծել է նա:
Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը հանգամանալից քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը հանգամանալից քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Փետրվարի 05, 2012 00:10 Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով և նշել, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Իրաք. ազգային համաձայնությանը սպասելիս

Իրաք. ազգային համաձայնությանը սպասելիս

Փետրվարի 04, 2012 09:42 Ըստ էության, Իրաքի միասնական ու խաղաղ ապագան առայժմ սարերի ետեւում է, իսկ Իրանի ու Սիրիայի շուրջ իրադրության թեժացումը` ընդամենը շաբաթների ու ամիսների խնդիր:
Իսրայելը շուտով Իրանին կհարվածի՞. Պենտագոնը հրաժարվում է մեկնաբանել

Իսրայելը շուտով Իրանին կհարվածի՞. Պենտագոնը հրաժարվում է մեկնաբանել

Փետրվարի 03, 2012 10:25 ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հրաժարվում է մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, համաձայն որի Իսրայելը նտադիր է առաջիկա մի քանի ամիսներին հարվածներ հասցենլ Իրանին։
«Վաշինգտոն թայմս». «Ժողովրդավարության հարցում Ադրբեջանը պետք է հետևի Ղարաբաղի օրինակին»

«Վաշինգտոն թայմս». «Ժողովրդավարության հարցում Ադրբեջանը պետք է հետևի Ղարաբաղի օրինակին»

Փետրվարի 02, 2012 11:53 «Անցած ամսում Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հանդիպել էին՝ քննարկելու երկրների միջև համագործակցության ոլորտները: Հանդիպումը տեղի ունեցավ Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը 2005թ. սկսած՝ հայկական հազարավոր գերեզմաններ ոչնչացնելով փորձում էին վերացնել հայկական բազմադարյան համայնքի վերջին նշույլները»։
Էրդողանն անցել է «սրտաճմլիկ» հայտարարությունների

Էրդողանն անցել է «սրտաճմլիկ» հայտարարությունների

Փետրվարի 01, 2012 11:18 «Ցավում եմ, որ առաջնորդի ազնվությունը պահանջող քաղաքականությունը ենթարկվել է փողի ազդեցությանը։ Հենց փողն է ստիպում մարդուն հիմար սխալներ գործել, ինչի հետևանքով տառապում է մի ամբողջ սերունդ։ Ես վաղուց ընդունել եմ ցեղասպանությունը։ Դա կապիտալի կողմից խղճի և ճշմարտության դեմ կատարած ցեղասպանությունն է»։
Անօրինական աշխատող օտարերկրացիները պետք է 3 ամիս հետո Թուրքիայից հեռանան

Անօրինական աշխատող օտարերկրացիները պետք է 3 ամիս հետո Թուրքիայից հեռանան

Հունվար 31, 2012 09:51 Թուրքիայում այս տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ են մտնելու «Թուրքիայում օտարերկրացիների կեցության և ճամփորդության մասին» օրենքի փոփոխությունները՝ համաձայն որոնց պետք է նվազի այդ երկրում անօրինական աշխատող օտարերկրացիների թիվը՝ տեղի աշխատուժն օգատգործելու հաշվին:
Է. Նալբանդյան. «Թուրքիան պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու ղարաբաղյան գործընթացից»

Է. Նալբանդյան. «Թուրքիան պետք է մնա ինչքան հնարավոր է հեռու ղարաբաղյան գործընթացից»

Հունվար 30, 2012 12:15 Հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է.«Իհարկե թուրքական կողմը մեկ-մեկ, երբ փակում են իր առջև դուռը, փորձում է ծխնելույզից, երդիկից ներս մտնել: Դա առաջին անգամ չէ և ինչ-որ հատուկ զարմանք արդեն չի առաջացնում»
Թուրքիան բոյկոտում է ֆրանսիական սննդամթերքի «Sodexo» ընկերությանը

Թուրքիան բոյկոտում է ֆրանսիական սննդամթերքի «Sodexo» ընկերությանը

Հունվար 26, 2012 13:36 Ստամբուլի ռեստորանները բոյկոտ են նախապատրաստում ֆրանսիական «Սոդեքսո» ընկերության նկատմամբ։ Այս մասին գրում է «Financial Times» պարբերականը։ «Սոդեքսո» ընկերությունը Թուրքիայում զբաղվում է տարբեր մեծ ընկերությունների, կրթական և բժշկական հաստատությունների աշխատակիցների սննդի մատակարարմամբ։
Ֆրանսիան «թաղեց» ցյուրիխյան արձանագրությունները

Ֆրանսիան «թաղեց» ցյուրիխյան արձանագրությունները

Հունվար 25, 2012 15:08 «Անշուշտ, Ֆրանսիայի խորհրդարանի այս օրինագիծը մի քանի օր հայ եւ թուրք հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկան կդառնա, որտեղ հուզականությունը կստվերի բազմաթիվ հարցեր` ուղղված քաղաքական զարգացումների, այդ թվում երկու հասարակությունների մերձեցման տեւապես դադարեցված գործընթացի գնահատմանը»։
20 քայլ, որով Թուրքիան կարող է ավելի վատթարացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

20 քայլ, որով Թուրքիան կարող է ավելի վատթարացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Հունվար 25, 2012 00:24 Հարութ Սասունյան. «Եկել է ճշմարտության ժամը։ Հետաքրքիր է, թե արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները կունենան խիզախություն իրականացնելու իրենց ամպագորգոռ հայտարարությունները»։
Ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

Ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի

Հունվար 24, 2012 19:43 ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողով. «Կալանավորվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով էր, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ուներ զինվորական գրքույկ` 1990թ. ծնված Ադրբեջանի Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր սերժանտ Ախունդզադե Մամեդբագրըու Թալիբ-օղլուի անունով»։
Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մուտք է գործել Պարսից ծոց

Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մուտք է գործել Պարսից ծոց

Հունվար 23, 2012 10:14 «Աբրահամ Լինքոլն»-ը 2011թ. դեկտեմբերից հետո Պարսից ծոց մուտք գործած առաջին ավիակիրն է, որը փոխարինել է ավելի վաղ այնտեղ կայանած «Ջոն Սթենիս» ավիակրին։ Վերջինիս հեռանալուց հետո Թեհրանը Վաշինգտոնին սպառնացել էր պատասխան քայլերով, եթե մեկ այլ նավ մտնի Պարսից ծոց:
Դավութօղլուն քննադատել է Սարկոզիի նամակը

Դավութօղլուն քննադատել է Սարկոզիի նամակը

Հունվար 21, 2012 10:43 Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Սարկոզիի՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղարկած նամակը, որտեղ մասնավորապես Սարոկզին նշել էր. «Գիտենք, որ ցավալի է ընդունել պատմության ընթացքում եղածը»։ –Պարոն Սարկոզին ավելի լավ է առաջին հերթին իրեն հաշիվ տա սեփական պատմության ու արժեքների վերաբերյալ,–հայտարարել է Դավութօղլուն։
Իրանը կարող է հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային կետերին

Իրանը կարող է հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանի նավթագազային կետերին

Հունվար 20, 2012 10:06 Եթե Իրանի հետ պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանի հիմնական խնդիրը կլինի իր նավթագազային հանքերը Կասպից ծովում պաշտպանելը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։
Վաշինգտոնում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները

Վաշինգտոնում քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները

Հունվար 19, 2012 10:40 Լեռնային Ղարաբաղի և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հեռանկարները Վաշինգտոնում քննարկել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Ֆրանսիան սեղմում է օղակը, Թուրքիան հակազդում է արտառոց խոսքերով և գործերով

Ֆրանսիան սեղմում է օղակը, Թուրքիան հակազդում է արտառոց խոսքերով և գործերով

Հունվար 18, 2012 09:03 Հարութ Սասունյան. «Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հորը Ալժիրում տեղի ունեցած վայրագություններին մասնակցելու համար, երբ ծառայում էր ֆրանսիական բանակում: Սարկոզիի հայրը հակադարձեց՝ խորհուրդ տալով Էրդողանին կարդալ իր կենսագրությունը՝ ասելով նրան, որ ինքը երբեք ոտք չի դրել Ալժիր»։
Իրանում մաքսանենգություն է  ճանաչվել ոչ մասնագիտացված կետերում  արտարժույթի փոխանակումը

Իրանում մաքսանենգություն է ճանաչվել ոչ մասնագիտացված կետերում արտարժույթի փոխանակումը

Հունվար 17, 2012 10:32 Այս քայլը փորձագետները դիտարկում են որպես դոլարի նկատմամբ իրանական ռիալի դիրքերը ուժեղացնելուն ուղղված միջոցառում։ Իրանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները զգալիորեն ազդել են իրանական ռիալի վրա. միայն նոր տարվա առաջին օրերին ռիալը դոլարի նկատմամբ էժանացել է 30 տոկոսով։
ԱՄՆ-ը մշակում է իր ռազմավարությունն այն դեպքի համար, եթե Իսրայելն օդային հարվածներ հասցնի Իրանին

ԱՄՆ-ը մշակում է իր ռազմավարությունն այն դեպքի համար, եթե Իսրայելն օդային հարվածներ հասցնի Իրանին

Հունվար 14, 2012 12:19 Միացյալ Նահանգները, մտավախություն ունենալով, որ Իսրայելի օդուժը կարող է հարվածներ հասցնել Իրանին, շտապ մշակում է այդ դեպքի համար սեփական ռազմավարությունը առաջին հերթին Պարսից ծոցում սեփական օբյեկտների պաշտպանության վերաբերյալ։
Նախիջևանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Նախիջևանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Հունվար 13, 2012 11:53 Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սելջուկ Ունալը հայտնել է, որ հունվարի 17–ին Դավութօղլուն կայցելի Նախիջևան, որտեղ տեղի է ունենալու Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Իրանագետ. «Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»

Իրանագետ. «Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»

Հունվար 12, 2012 16:03 «Ադրբեջանը վտանգավոր է Իրանի համար։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում եթե Ադրբեջանի տարածքում տեղակայվեն արևմտյան ուժերը, իրանական զինուժը չի զլանա հարվածել Ադրբեջանին»,-ասել է իրանագետը։
Իրանի խորհրդարանի նախագահ. «Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում»

Իրանի խորհրդարանի նախագահ. «Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում»

Հունվար 12, 2012 15:17 –Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերածվել է միջազգային խնդրի, բայց Իրանը նույնպես ունեցել է և պատրաստ է իր ներդրումն ունենալ խնդրի լուծման հարցում։ Շատ կարևոր է, որ խնդրի լուծման մեջ ոչ մեկի շահերը չոտնահարվեն,– թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակը: