Քաղաքական

04.02.2016 12:35


Այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանի վերջին օրն է (տեսանյութ)

Այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանի վերջին օրն է (տեսանյութ)
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի փետրվարի 1-4-ի նիստերի օրակարգում ընդգրկվել է 131 հարց:
Այսօր քառօրյա նստաշրջանի վերջին օրն է, նիստի մեկնարկին գրանցվեց 115 պատգամավոր:
Քվեարկության դրվեցին նախորդ օրերին քննարկված նախագծերը:

Շարունակում է քննարկվել ՀՀ նախագահի ներկայացված ՀՀ և Վերակառուզման և զարգացման միջազգային բանկի մինչև 2015 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանն է:

Համաշխարհային բանկի հետ կնքվել է վարկային համաձայնագիր,որի զուտ վարկային արժեքն է 40 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է 40 մլն-ը սպառել 2016, 2017, 2018 և 2019 թվականների ընթացքում և դրա արդյունքում վերակառուցել շուրջ 119 կմ ճանապարհ: Վարկն արտոնյալ է՝ քսանհինգ տարի մարման ժամկետով, տոկոսադրույքը լողացող է:

Այս խորագրի վերջին նյութերը