Կարծիք

04.02.2016 17:44


Արա Աբրահամյանի նախաձեռնությունը հիստերիայի պատճառ է դարձել Ադրբեջանում

Արա Աբրահամյանի նախաձեռնությունը հիստերիայի պատճառ է դարձել Ադրբեջանում

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ որոշում է կայացվել «Համահայկական մրցանակաբաշխություն 2016-ն» անցկացնել «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի և հզորության գրավական» խորագրով՝ նվիրելով այն ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյա հոբելյաններին: Ինչ խոսք, սա ողջունելի նախաձեռնություն է, որն իր առջև նպատակ է դնում խրախուսել Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցներին, ինչպես նաև ամրապնդել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապը: Միաժամանակ, այս նախաձեռնությունը մի հետաքրքիր հետևանք ունեցավ արդեն հիմա. ադրբեջանական որոշ ԶԼՄ-ի մոտ հիստերիա է սկսվել, և իրենք այս մրցանակաբաշխության հետևում փորձում են տեսնել լուրջ աշխարհաքաղաքական «ռասկլադներ»:

Ուշագրավն այստեղ նաև այն է, որ ադրբեջանցիներն իրենց «վերլուծությունները» գրում են` հղում անելով հայաստանյան հայտնի «արևմտամետ ու ազատ» կայքերին: Ինքնին այն փաստը, որ ազերիները հղում են անում հայկական ԶԼՄ-ին զարմանալի չէ, սակայն այստեղ կարևորն այն է, որ իրենք որոշ հայկական ԶԼՄ-ի հետ նույն «քաղաքական գիծն» են տանում ու նույն քաղաքական կոդերով են «քննադատում» Աբրահամյանին: Սա մտորելու տեղիք պետք է տա հայ հասարակությանը:

Բայց մի կողմ թողնենք սա ու նշենք, որ ազերիների նման արձագանքը խոսում է նաև նրա մասին, որ Աբրահամյանի նախաձեռնությունը ճիշտ նշանակետին է հարվածել, ու նա ոչ միայն դրական գործ է անում Հայաստանի համար, այլ նաև մեր հարևաններին ցույց է տալիս իրենց քաղաքականության սնանկությունը ու ցույց է տալիս, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է Արցախի անունը բարձրաձայնել տարբեր հարթակներում` լինելով նաև նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը