Մեկնաբանություն

04.02.2016 19:20


Առավոտյան փողը, երեկոյան…

Առավոտյան փողը, երեկոյան…

Ա՛յ, տնաշեններ, բա մի բերան ինձ էլ խաբար անեիք ու ես էլ կմասնակցեի «Այո եւ ոչ» ռեալիթի-շոուին:

Պարզվում է, դրա համար թռփոշ աշխատավարձ են ստացել հատկապես «Ոչ»-ի կողմնակիցները: Բա ես էլ արդեն 3 տարի գործազուրկ եմ ու կարող էի այնքան «սրտանց» «Ոչ» քարոզել, որ ինձ էլ առնվազն մի 250 հազար դրամ կտային՝ 20 օր ՀՀ հյուսիսային եւ հարավային ուղղություններում թեյախմությամբ, մի քիչ էլ նոր սահմանադրության դեմ խոսելու համար:

Հիշում եք, չէ՞, սերժսարգսյանական շոուին մասնակցում էին «Ոչ»-ականներ՝ Պետրոս Մաքեյանը, Վարդան Խաչատրյանը, Նարեկ Այվազյանը, Արմեն Մկրտչյանը, Վաղինակ Շուշանյանը, Ազատ Արշակյանը, Թամարա Գեւորգյանը եւ Հրանտ Բագրատյանը:

Առայժմ միայն Վաղինակ Շուշանյանի «ակլադի» մասին է հրապարակվել (Բաղրամյան 26-ը օգտագործում եւ փչացնում է ու դա շատ նորմալ է «Վերջի բոլշեւիկի» համար):

Լրատմավիջոցներից մեկնը գրում է, թե Շուշանյանին 20 օրվա համար 2 հազար դոլար են տվել, Ռեալիթի-շոուի կազմակերպիչը հստակեցնում է՝ 200 հազար դրամ, իսկ ինքը Շուշանյանն էլ անկեղծանում է՝ 250:

Հիմա ո՞վ կարող է հավատալ, որ Բաղրամյան 26-ի մնացած մարիոնետները, որ գյուղամեջերում սրտակեղեք գոռում էին, թե էս նոր նախագիծը ազգակործան է՝ առնվազն 250 հազար չեն վաստակել:

Իսկ մենք, երբ գրում էինք, որ չենք հավատում պալատից ընտրված «Ոչ»-ականներին՝ ոմանք համարում էին, թե ամեն ինչին «սեւ ակնոցով» ենք նայում:

Իրողությունն այն է, որ Սերժ Սարգսյանի նոր Սահմանադրության դեմ քարոզը եւս փող արժեր: 250 հազար: Այդքան են գնահատում իրենց ՀՀԿ ղեկավարի հաճախորդները (պարզ է, Շուշանյանին են այդքան գնահատել, իսկ մնացածին՝ ըստ «հեղինակության»):

Փաստորեն, սրանք նախագահական պալատից նետած գրոշներով են «ազգի փրկիչ» աշխատել: Թո՛ւ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը