Լրահոս

05.02.2016 18:35


Կամավոր զենք–զինամթերք են հանձնել

Կամավոր զենք–զինամթերք են հանձնել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ 1975 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 6 փամփուշտ:

***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1990 թ. ծնված Կարեն Տ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և 1 ծխարձակիչ:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Մանվել Ս.-ն և ներկայացրել ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի՝ 155, 7.62 մմ տրամաչափի՝ 9 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի 1 պայթուցիչ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1978 թ. ծնված 1978 թ. ծնված Մելիք Չ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը