Լրահոս

05.02.2016 17:45


Կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն

Կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և 2016 թվականի հունվար ամնիսներին «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված 14 ծառի և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի կողմից:

ՀՀ բնապահպանության նախարարության

տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը