Լրահոս

05.02.2016 17:20


Դուռը փակվել է, բանալին մնացել ներսում

Դուռը փակվել է, բանալին մնացել ներսում

Փետրվարի 5-ին՝ ժամը 14.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 14.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 51/3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 14.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանով փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխաները 3 և 1 տարեկան) մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 5-ին՝ ժամը 11.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը