Լրահոս

05.02.2016 20:55


Այրվել են խաղողի այգի և խորդանոց

Այրվել են խաղողի այգի և խորդանոց

Փետրվարի 5-ին՝ ժամը 18.27-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ խաղողի այգում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել՝ 19.54-ին:

Ամբողջությամբ այրվել է խաղողի այգի՝ մոտ 2000 քմ:

...

Փետրվարի 5-ին՝ ժամը 18.30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 58 տանը հարակից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.55-ին, մարվել՝ 19.50-ին: Մասամբ այրվել է խորդանոցը՝ 6 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը