Աշխարհ

06.02.2016 10:00


ԱՄՆ–ում ինքնաթիռները բախվել են օդում ու ընկել օվկիանոսը

ԱՄՆ–ում ինքնաթիռները բախվել են օդում ու ընկել օվկիանոսը

Լոս Անջելեսի նավահանգստի մոտ երկու ոչ մեծ ինքնաթիռ է բախվել օդում ու ընկել Խաղաղ օվկիանոսը։ «РИА Новости»–ի փոխանցմամբ՝ դրանցում 2 տղամարդ և մի կին են եղել, որոնց փրկվելու մասին տեղեկություններ չկան։

Կատարվածի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, աշխատում են ջրասուզակներն ու հրշեջները։

Լոս Անջելեսի նավահանգստի մուտքը փակվել է տրանսպորտային միջոցների համար։

Ներկայումս հետաքննություն է տարվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը