Լրահոս

06.02.2016 18:30


Ուղևորի պայուսակից գողացել էր բջջայինն ու դրամապանակը

Ուղևորի պայուսակից գողացել էր բջջայինն ու դրամապանակը

Մի կին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են բջջային հեռախոսը և դրամապանակը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Յան Ռայնիսի փողոցի թիվ 88 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Մելիկո Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը