Աշխարհ

06.02.2016 13:40


««Եդինայա Ռոսսիան» Պուտինի հենարանն է և պետք է հաղթի» (տեսանյութ)

««Եդինայա Ռոսսիան» Պուտինի հենարանն է և պետք է հաղթի» (տեսանյութ)

ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսսիա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ իշխող կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ռեսուրսն ու հենարանն է։

««Եդինայա Ռոսսիան» փաստացիորեն ձևավորել է գործադիր իշխանությունն ու կառավարությունը»,– Մեդվեդևի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

Վարչապետն ընդգծել է՝ կուսակցության համար չափազանց կարևոր է հաղթանակ տանելը երկրում տիրող տնտեսական դժվարությունների համապատկերին։

««Եդինայա Ռոսսիայի» համար սկզբունքորեն կարևոր է հաղթել հենց հիմա։ Ոչ թե հաջողությունների, նավթի գների բարձրացման մասին հաշվետվության ժամանակ, այլ փորձությունների ու բարդ որոշումների շրջանում»,–ասել է Մեդվեդևը։

Վարչապեը նշել է՝ Ռուսաստանին ներկայումս ճնշում են բոլոր կողմերից, սակայն կուսակցությունը կարողանում է ընդունել արդյունավետ և ռազմավարական ճիշտ որոշումներ։

Մեդվեդևը հիշեցրել է՝ կուսակցությունը մոտ 2 մլն անդամ ունի, և նրա օգտին է քվեարկել ռուսաստանցիների մեծ մասը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը