Լրահոս

06.02.2016 15:50


ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015թ. արդյունքները

ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015թ. արդյունքները

ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը:

Այսօր հրապարակվել են ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ ըստ վարկանիշավորման արդյունքների` քաղաքային մեծ և միջին հիմնական դպրոցներն են՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կթհ. հմ/դ, Գյումրու Բայրոնի անվ. թիվ 20 հմ/դ և Երևանի Մ.Մանուշյանի անվ. թիվ 48 հմ/դ:

Քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցներն են` Գորիսի Ա.Բակունցի անվ. թիվ 1 ա/դ, Մարալիկի թիվ 1 մ/դ և Վանաձորի Ա.Խլղաթյանի անվ. թիվ 18 մ/դ: Գյուղական մեծ և միջին հիմնական դպրոցներն են` Գառնու Բանավանի հմ/դ, Ախուրյանի թիվ 1 հմ/դ և Վարդենիկի Ա.Օհանյանի անվ. թիվ 2 հմ/դ: Գյուղական մեծ և միջին միջնակարգ դպրոցներն են` Սուրենավանի մ/դ, Շինուհայրի մ/դ և Լեռնանցքի մ/դ: Քաղաքային և գյուղական փոքր հիմնական դպրոցներն են` Լճկաձորի հմ/դ, Չկալովի հմ/դ և Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվ. թիվ 26 հմ/դ: Քաղաքային և գյուղական փոքր միջնակարգ դպրոցներն են` Ղուրսալու մ/դ, Թեղուտի մ/դ և Բենիամինի մ/դ: 2013 թվականին մշակվել և սահմանվել են ցուցանիշները, դրանց հաշվարկի մեթոդաբանություններն ու յուրաքանչյուր ցուցանիշի հստակ ազդեցության չափը ընդհանուր վարկանիշի արժեքի վրա։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ցուցանիշները, դրանց կշիռները և հաշվարկի միավորային համակարգը վերջնական տեսքի են բերվել 2013 և 2014 թթ.-ին իրականացված փորձարկման և դպրոցների և այլ շահառուների հետ հետադարձ կապի ապահովման արդյունքում: Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները` դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով` ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական, բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական, գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան, դ/ ըստ սովորողների թվի - մեծ, միջին և փոքր:

ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով: Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:

ՀՀ ԿԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը