Լրահոս

06.02.2016 19:45


Մեքենաներն արգելափակվել էին ձյան շերտում

Մեքենաներն արգելափակվել էին ձյան շերտում

Փետրվարի 6-ին՝ ժամը 14.18-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 104 տան մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Կ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 62 UU 133 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 08.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա (մոտ 100 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը