Լրահոս

07.02.2016 09:45


Արգելափակվել էին ավտոմեքենաներ

Արգելափակվել էին ավտոմեքենաներ

Փետրվարի 7-ին՝ ժամը 02.10-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Մելիքգյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Է. Վ.-ին պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի 34 FR 167 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 23.30-ին, ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 1-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Բ.-ին պատկանող «Nissan Sunny» մակնիշի 34 UU 289 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 19.20-ին, ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ԳԱԶԵլ» մակնիշի 646 VS 61 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 6-ին՝ ժամը 18.20-ին, ահազանգ է ստացվել, որ Զովասար-Ոսկեթաս ավտոճանապարհի 1-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի L5725 և Մ. Հ.-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի 34 CZ 841 պետհամարանիշերի ավտոմեքենաները (5 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը