Լրահոս

07.02.2016 19:45


Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել էր ձյան մեջ

Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել էր ձյան մեջ

Փետրվարի 7-ին՝ ժամը 16.45-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-3909» մակնիշի 386 US 15 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 14.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 RS 414 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 14.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» կոչվող ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 20 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 13.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ 3-րդ հանրային լողափում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 47 AU 777 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 11.10-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ արգելափակվել է 6 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 08.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հ-21 ավտոճանապարհի Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածի 2-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2101» մակնիշի 06 VV 060 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը