Լրահոս

08.02.2016 09:40


Մոտ 60 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ

Մոտ 60 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ

Փետրվարի 8-ին՝ ժամը 07.33-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 05.59-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-37-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 05.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարալանջ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան շարունակել է ընթացքը, սակայն փրկարարները Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին նկատել են արգելափակված ավտոմեքենաներ:

Ժամը 07.07-ի դրությամբ՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 մարդատար ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 04.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 24-26-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 մարդատար ավտոմեքենա:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 04.40-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 TV 715 և «ԳԱԶ-3110» մակնիշի 20 OS 253 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 01.33-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 մարդատար ավտոմեքենա:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 23.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Չարենց թաղամասի թիվ 31 շենքի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա B» մակնիշի 34 TR 561 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 22.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Նորատուս-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա A» մակնիշի 34 AV 389 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 22.07-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բանդիվան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հ-32 ավտոճանապարհի Ամասիա-Ցողամարգ հատվածի 7-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 մարդատար ավտոմեքենա:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 21.11-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ «Զանգեր» կոչվող հատվածում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 43 NM 443 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 7-ին՝ ժամը 19.05-ին, ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի և տեղացած ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 60 ավտոմեքենա (90 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը