Աշխարհ

08.02.2016 10:55


Հնդկաստանում ընձառյուծը մտել է դպրոց ու վիրավորել 5 հոգու (լուսանկար)

Հնդկաստանում ընձառյուծը մտել է դպրոց ու վիրավորել 5 հոգու (լուսանկար)

Հնդկաստանի հարավում ընձառյուծը մտել է տեղական դպրոցներից մեկն ու վիրավորել 5 հոգու։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «India.com»–ին հղումով։

«Մենք ահազանգ ստացանք պետական դպրոցից այն մասին, որ ընձառյուծը թռել է ցանկապատի վրայով և տեսախցիկների կողմից նկատվել դատարկ լսարանում»,–ասվում է բնության պահպանության ծառայության հաղորդագրությունում։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ կիրակի, երբ դպրոցում սովորողներ չկային։ Տուժողներից մեկը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։

Բնության պահպանության ծառայության աշխատակիցները հանգստացնող են ներարկել կենդանուն և տեղափոխել Բաններգհաթա կենդանաբանական այգի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը