Լրահոս

08.02.2016 10:00


Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է. մեկնարկել է Մեծ պահքը

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է. մեկնարկել է Մեծ պահքը

Այսօրվանից մեկնարկում է Մեծ պահքը: Այն կտևի մինչև մարտի 27-ը` Ս. Զատիկ:

Պահքը «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (49 օր) ունի, այլ նաև այն, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին:

Հիշեցնենք, որ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը՝ բարի, անհոգ և երջանիկ կյանքի խորհուրդն ունեցող տոնը, որը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը