Լրահոս

08.02.2016 14:20


Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի՝ ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Վայք-Գորիս, Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զովք-Սևաբերդ, Ջրաբեր-Ֆանտան, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները:

Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ–տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը