Աշխարհ

08.02.2016 16:20


Պուտինը Բահրեյնի թագավորին առաջարկել է դահուկներով սահել Սոչիում

Պուտինը Բահրեյնի թագավորին առաջարկել է դահուկներով սահել Սոչիում

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ Խալիֆայի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախատեսվում է, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, սակայն հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայի իրավիճակը։

Պուտինը նախքան բանակցությունները սկսելը Բահրեյնի թագավորին առաջարկել է դահուկներով սահել Սոչիում։

«Մենք գիտենք, որ դուք սիրում եք դահուկներ. հույս ունենք, որ մեր՝ այստեղ մնալու ծրագիրը ոչ մի կերպ չի անդրադառնա ձեր ծրագրի վրա»,–ասել է թագավորը։

«Իհարկե, ոչ. ընդհակառակը՝ կզարդարի այն»,– ի պատասխան՝ ասել է Պուտինը։

Աղբյուրը նշում է, որ Սոչիի նախագահական նստավայրում ընթացող հանդիպմանը մասնակցում են նաև Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Բահրեյնի նախարարների խորհրդի փոխնախագահ Մուհամմեդ բեն Մուբարաք ալ Խալիֆան, թագավորության ԱԳՆ ղեկավար Հալեդ բեն Ահմեդ Մուհամմադ ալ Խալիֆան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը