Լրահոս

08.02.2016 17:50


Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2016թ. հունվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. հունվարի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ավան, իսկ երրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը:

2016թ. հունվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Նուբարաշեն վարչական շրջանը:

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2016թ. հունվար ամսվա գնահատման արդյունքները: Վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը