Լրահոս

08.02.2016 17:50


Որոշ ավտոճանապարհների բուք է

Որոշ ավտոճանապարհների բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ՝ բուք է:

Վայք-Սարավան, Նոյենբերյան-Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը