Լրահոս

09.02.2016 09:40


Հղի կնոջը և վատառողջ երեխաներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Հղի կնոջը և վատառողջ երեխաներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փետրվարի 8-ին՝ ժամը 18.50-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ ձյան հետևանքով Արագածոտնի մարզի Ավշեն գյուղ տանող ավտոճանապարհը փակ է. հղի կնոջը և վատառողջ 3 երեխաներին հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ («Ուրալ» մակնիշի ամենագնացով):

Փրկարարները, ճանապարհի անանցանելիության պատճառով, մոտ 3 կմ ճանապարհահատվածը շարունակել են «Բուրան» ձնագնացով և քաղաքացիներ Կ. Ս.-ին (ծնված 1990 թ.), Մ. (ծնված 2010 թ.) Ս. (ծնված 2011 թ.) և Ն. (ծնված 2013 թ.) Շամոյաններին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Ծաղկահովիտի ԲԿ, որտեղ առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 17.47-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի ճանապարհները տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի են դարձել, ինչի պատճառով վատառողջ քաղաքացուն չեն կարողանում տեղափոխել բժշկական կենտրոն: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ («Ուրալ» մակնիշի ամենագնացով):

Փրկարարները, ճանապարհի անանցանելիության պատճառով, մոտ 2 կմ ճանապարհահատվածը շարունակել են «Բուրան» ձնագնացով և քաղաքացի Ա. Ա.-ին (ծնված 1963 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ, առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը