Աշխարհ

09.02.2016 10:20


Օխոտի ծովում վերսկսվել են կորած առագաստանավերի որոնումները (տեսանյութ)

Օխոտի ծովում վերսկսվել են կորած առագաստանավերի որոնումները (տեսանյութ)

Օխոտի ծովում ավելանում է նավերի թիվը, որոնք որոնելու են կիրակի օրը փոթորկի ժամանակ Կուրիլյան կղզիների տարածքում կորած ձկնորսական «Նորտ» (Սիերրա–Լեոնի դրոշով) և «Վիրտ» (Տոգոյի դրոշով) առագաստանավերը։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ներկայումս ջրային տարածությունում պարեկություն է անում նաև ՌԴ ԱԻՆ–ի ինքնաթիռը։ Օրվա վերջին ենթադրյալ կործանման վայր կհասնի 4 նավ։

Հիշեցնենք՝ նախօրեին ծովում մոլեգնող փոթորիկը չէր թողել փրկարարներին սկսել առագաստանավերի որոնումները, որոնց անձնակազմերի անդամները ռուսաստանցիներ են։

Հայտնի է, որ կորած նավերը SOS ազդանշան չեն ուղարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը