Լրահոս

09.02.2016 12:54


Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքների մերկասառույցը մշակվել և մաքրվել է

Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքների մերկասառույցը մշակվել և մաքրվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ՝ ճանապարհաշինարարները մաքրել և մշակել են Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում առկա մերկասառույցը:

Ճանապարհները լիովին անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը