Աշխարհ

09.02.2016 13:20


Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի

Թայվանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի

Թայվանի Թայնան քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ «Սինհուա»–ին հղումով։ Եվս 107 մարդ համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։

Թայնանի քաղաքապետ Ուիլյամ Լայը նշել է, 3 վայրում փլատակների տակ կենդանության նշաններ են գրանցվել: Ներկայումս դիտարկվում է ծանր տեխնիկայի կիրառման հնարավորությունը։

Հիշեցնենք՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրեթե հողին է հավասարեցրել տասնյակ շինություններ, այդ թվում՝ 17–հարկանի բնակելի մի շենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը