Լրահոս

09.02.2016 14:35


Գողացել էր ավտոմեքենայի պահեստային անիվը

Գողացել էր ավտոմեքենայի պահեստային անիվը

Մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Մազմանյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ կայանված «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել են պահեստային անիվը:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ահարոն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը