Մեկնաբանություն

09.02.2016 13:55


«Մահ կամ իշխանություն»

«Մահ կամ իշխանություն»

ՀՅԴ–ի մանր առևտրական վերնախավի համար եկել են նոր ժամանակներ։ Կարգախոսը փոխելու ժամանակներ։

«Մահ կամ ազատությանը» փոխարինելու է եկել «Մահ կամ իշխանությունը»։

«Հրանտ Մարգարյան & CO» ՍՊԸ–ի համար իրոք կենսական խնդիր է պաշտոն ձեռք գցելը, քանզի նրանք շատ լավ հասկանում են, որ հանրությունից ձայն ակնկալել գալիք ընտրությունների ժամանակ չեն կարող։ Փոխարենը՝ կարող են վարչական լծակի ու այդ լծակով պայմանավորված «լևի» փողի միջոցով ձայն խլել հանրությունից ու հայտնվել ԱԺ–ում։ Ասել է թե՝ ՀՅԴ–ում հաշվել են, որ առանց պաշտոնի իրենց երևանյան գրասենյակը կմահանա, հետևաբար՝ «Մահ կամ իշխանություն»։

Այն բանից հետո, ինչ արեց Սերժ Սարգսյանը ՀՅԴ–ի հետ, պարտավոր է «ամուսնանալ» ու պաշտոն տալ։

ՀՅԴ երևանյան գրասենյակի մի քանի ղեկավարներ շատ լավ գիտեն, թե ինչ օրն են ընկել, և ինչպես են աճուրդի հանել ամեն ինչ, բայց դե, հանուն անձնական բարեկեցության՝ գնում են ամեն քայլի։ Պաշտոնը միակ հնարավորությունն է ԱԺ–ի պատերից այն կողմ հայտնվելու համար։ Դա է պատճառը, որ ինքնանվաստացումների, թուքումուրի և «խուրդման» գնով դաշնակցականները փորձում են կցվել Սերժ Սարգսյանին։ Վերջինս էլ մինչև վերջ նվաստացնում է, փորձում գեղամյանացնել ու նոր միայն տալ «գառան մորթին»։ Կողմերն իրար արժեն։

ՀՅԴ–ին Սերժ Սարգսյանը պետք է պաշտոններ պոկելու, իսկ ՀՅԴ–ն ՀՀԿ ղեկավարին՝ ապագա խորհրդարանում «զապաս պագրիշկա» ունենալու համար։ Գործարքը փոխշահավետ է և ուղղված է հանրության դեմ։

Այս պատկերը փոխել հնարավոր է միայն նոր քաղաքական դասավորության դեպքում։ Այսօր պաշտոններն են դարձրել առևտրի առարկա, վաղն էլ պետությունը կդարձնեն, կառնեն փողերն ու հայդե Փարիզ (սրանց որ մնա՝ բորենու պես կհոշոտեն Հայաստանի անպաշտպան մարմինը)։ Այնպես որ, մենք բոլորս պետք է որոշում կայացնենք Հայաստանի ապագայի հետ կապված։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը